ՈԱ կառույցներ
ԵՊՀ ՈԱ գործընթացների կանոնակարգային և մեթոդաբանական հենքը ձևավորելու նպատակով 2012 թ. փետրվարին ստեղծվեց «ԵՊՀ գիտական խորհրդի որակի ապահովման մշտական հանձնաժողովը» (վերահաստատված՝ համաձայն որոշումների՝ 2/8․9․3 և 8/8․3: Հանձնաժողովում ընդգրկված են վարչական, դասախոսական և ուսանողական (մեկ ուսանող) կազմերի ԳԽ անդամ 7 ներկայացուցիչներ: Հանձնաժողովն ունի նաև իր աշխատակարգը՝ հաստատված ԵՊՀ ԳԽ կողմից 2017 թ. մարտին։
ԵՊՀ ՈԱ գործընթացները ֆակուլտետներում ավելի համակարգված և նպատակային իրականացնելու նպատակով ստեղծվել են ԵՊՀ գիտական ստորաբաժանումներին կից որակի ապահովման մշտական հանձնաժողովներ։ Յուրաքանչյուր կրթական ստորաբաժանման (ֆակուլտետ, ինստիտուտ, կենտրոն) ՈԱ մշտական հանձնաժողովում ընդգրկված են 4 անդամներ, այդ թվում՝ մեկ ուսանող։
Այս հանձնաժողովների հիմնական գործառույթներից են`
- ֆակուլտետներում ուսումնական գործընթացների որակի ապահովումը,
- կրթական ծրագրերի հաստատման, մշտադիտարկման և պարբերական վերանայման գործընթացների կազմակերպումը և վերահսկումը։