Երևանի պետական համալսարանի կողմից կազմակերպվում է առանձին դասընթացի մասնակցության և կրեդիտների ձեռքբերման գործընթաց: Ըստ կանոնակարգի՝ դասընթացի ընտրությունը կատարվում է տվյալ ուսումնական տարվա ընթացքում գործող մասնագիտական կրթական ծրագրերից, որոնք հասնելի են ԵՊՀ կայքէջում:

Վերոնշյալի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիկական ֆակուլտետի հայցորդ Հասմիկ Գրիգորյանը 2024/2025 ուստարվա 1-ին կիսամյակում մասնակցել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի «Կիրառական մանրէաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի «Մանրէների ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի սկզբունքներ» (90 ժամ) դասընթացին և քննաշրջանին՝ ձեռք բերելով 3 կրեդիտ:
ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի քիմիկոս-վերլուծաբան Սիրվարդ Մանգասարյանը 2024/2025 ուստարվա 1-ին կիսամյակում մասնակցել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի «Կիրառական մանրէաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի «Քրոմատոգրական մեթոդներ» դասընթացին (180 ժամ) և քննաշրջանին՝ ձեռք բերելով 6 կրեդիտ:
«Կիրառական մանրէաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար, կ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Թռչունյանը դասընթացներին մասնակցելու համար հավաստագրեր շնորհեց Հասմիկ Գրիգորյանին և Սիրվարդ Մանգասարյանին՝ մեծապես կարևորելով կրթական շարունակական բարեփոխումները, միջբուհական համագործակցությունների ամրապնդումը և ուսանողների ու աշխատանիցների կրթական որակի բարձրացումը: