3D տպող սարք
3D տպիչ համակարգը հնարավորություն է տալիս նախագծել և պատրաստել ամենատարբեր տեսակի դետալներ, պատյաններ և բաղադրիչ մասեր: Համակարգը թույլ է տալիս պատրաստել փոքրագույն տարրեր բավականին մեծ ճշտությամբ:
CCD camera
The CCD camera is intended for filming scientific experiments.
CCD տեսախցիկ
CCD տեսախցիկը նախատեսված է գիտափորձերի նկարահանման համար։
Epson Expression 1680 Pro (A4 չափսի) սկաներ
EPSON 1680 Pro (A4 չափսի) սկաները մինչև 2600 dpi թափանցիկության (դրական) ռեժիմով աշխատող սարք է, որը հնարավորություն է տալիս թվայնացնելու աստղագիտական թիթեղները: Ստեֆանո Մոտոլայի հեղինակած «ad hoc» ծրագիրը հնարավորություն տվեց FITS ձևաչափով ուղղակիորեն գրելու ստացված պատկերը:
FTIR սպեկտրոմետր
Օգտագործվում է բյուրեղների և հեղուկների կլանման և թափանցելիության սպեկտրները ուսումնասիրելու համար:
KLA-Tencor պրոֆիլոմետր
Alpha-Step D-300 պրոֆիլոմետրը կարող է չափել 2D աստիճանի բարձրությունը մի քանի նանոմետրից մինչև 1200 մկմ:
Naberterm վառարան
Սարքավորումն օգտագործվում է նմուշները և թիրախները թրծելու և ջերմային մշակման համար: Վառարանի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 1600°C:
NT-MDT «NanoEducator» սկանավորող զոնդ-մանրադիտակ
NT-MDT «NanoEducator»-ը թունելային և AFM-սկանավորող զոնդ-մանրադիտակ է (SPM): Այն հնարավորություն է տալիս տեսանելի դարձնելու (վիզուալիզացնելու), ախտորոշելու և փոփոխելու նմուշը նանոմետրիկ տարածական լուծողունակությամբ: Այս մոդելը մշակվել է գիտակրթական նպատակներով:
Ti:sapphire ֆեմտովայրկյանային լազերային օսցիլյատոր
Ֆեմտովայրկյանային լազերային համակարգը 800 նմ (վերալարվող) կենտրոնական ալիքի երկարությամբ 100 ֆվ (վերալարվող) տևողությամբ իմպուլսների գեներատոր է։
Ազդանշանի և սպեկտրի վերլուծիչ
Չափումներ է կատարում կոճակի մեկ սեղմումով, օգտագործում է իրադարձությունների վրա հիմնված գործողություններ գրանցման համար և պարզեցնում է սցենարի ծրագրավորումը SCPI ձայնագրիչով՝ բարդ չափումների արագ կարգավորումների համար: Արտադրական ծրագրերում բարձր թողունակության համար արագ չափման արագագործությունը սարքի ևս մեկ հիմնական առավելություններից է:
- Հաճախությունների միջակայքը՝ 10 Հց-ից մինչև 13.6 ԳՀց:
- Վերլուծության թողունակությունը՝ մինչև 200 ՄՀց:
- SSB փուլային աղմուկ 10 կՀց օֆսեթում (1 ԳՀց)՝ –114 դԲ/Հց:
Անալոգային և թվային ազդանշանների վերլուծության տարբերակներ՝ ներառյալ 5G NR:
Ազդանշանների գեներատոր
Ազդանշանի գեներատորն ունի մինչև 120 ՄՀց առավելագույն թողունակություն, 1,2 GSa/s նմուշառման արագություն և 16 բիթ ուղղահայաց լուծողունակություն: Այն հնարավորություն է տալիս գեներացնելու հաստատուն, սինուսոիդալ, ուղղանկյուն, սղոցաձև և այլ տեսքի ազդանշաններ մինչև 20 Վ։
Ալեհավաքի փորձարկման համակարգ
Շատ կոմպակտ հեռակա դաշտային օդային (ՀԴՕ) փորձարկման համակարգ է՝ հիմնված կոմպակտ ալեհավաքի փորձարկման միջակայքի (ԿԱՓՄ) տեխնոլոգիայի վրա: Այն ապահովում է ՀԴՕ ռադիո չափումների կատարումը ցանկացած չափի լաբորատորիայում:
Առանձնահատկությունները
- Անզուգական անաղմուկ գոտու չափը 0.8 մ2 տարածքում:
- Ժամանակակից ռեֆլեկտոր, որն ապահովում է անաղմուկ գոտու բարձր ճշգրտություն:
- Եզակի սեղանի ԿԱՓՄ համակարգ, որը գործում է ավելի քան 40 ԳՀց տիրույթում:
- Անուղղակի հեռակա դաշտի մեթոդ (հաստատված է 3GPP-ի կողմից 5G փորձարկումների համար):
Անընդհատ լազեր
10 Վտ հզորությամբ, 515 նմ կենտրոնական ալիքի երկարությամբ անընդհատ լազեր:
Ավտոկորելյատոր
Ավտոկորելյատորը կիրառվում է ֆեմտովայրկյանային լազերային իմպուլսների տևողությունների չափման նպատակով:
Արգոնի իոնային լազեր
Լազերը միամոդ է, աշխատում է անընդհատական ռեժիմով, ունի 25 մՎտ հզորություն և 458-514 նմ ալիքի երկարություն։ Նախատեսված է լազերային ճառագայթման ազդեցության տակ օպտիկական տարբեր օբյեկտների հետազոտման համար։
Բարակ թաղանթների չափման համակարգ
Բարակ թաղանթների չափման համակարգը նախատեսված է 1 նմ-300 մկմ հաստությամբ թափանցիկ թաղանթների հաստության չափման և սպեկտրալ վերլուծության համար։
Բևեռային տրինօկուլյար մանրադիտակ
Սարքը նախատեսված է օպտիկական մանրադիտման համար:
Բևեռացումային մանրադիտակ
Բևեռացումային մանրադիտակը նախատեսված է բեևեռացված լույսի տակ միկրոմետրական չափերով օբյեկտների ուսումնասիրման համար։ Այն հնարավորություն է տալիս նաև թվային տեսախցիկի միջոցով տեսանկարահանելու ուսումնասիրությունը։
Գազային սենսորների զգայունության չափման համակարգ
Նախատեսված է գազային սենսորների պարամետրերի հետազոտությունների համար: Ունի իրեն կցված վակուումային համակարգ: Գազի հոսքը կարգավորվում է համապատասխան հոսքաչափերով:
Էլեկտրաֆորեզի սարք HU6
Կիրառվում է լուծույթում կենսաբանական պոլիմերների՝ ըստ չափերի բաշխումը որոշելու համար: