Էլեկտրոնաճառագայթային համակարգ
Օգտագործվում է բարակ թաղանթներ նստեցնելու համար:
Թվային միկրոհայելիներով սարք
Թվային միկրոհայելիներով սարքը նախատեսված է լույսի ամպլիտուդի մոդուլացման համար:
Թվային միկրոսկոպ
Թվային միկրոսկոպը նախատեսված է մանր օբյեկտների հետազոտության համար։ Այն ունի 10-100 անգամ խոշորացում և 5 մեգապիքսել տեսախցիկ։
Թվային օսցիլոգրաֆ
Նախատեսված է մինչև 200 ՄՀց հաճախականության տիրույթում տարբեր ազդանշաններ չափելու և կառավարելու համար:
Ինֆրակարմիր սպեկտրաչափ
Նախատեսված է ինֆրակարմիր տիրույթում փոշիներից և հեղուկներից սպեկտրների գրանցման համար:
Լազեր
Լազերն ապահովում է մեկ հաճախականությամբ կանաչ (532 նմ) ճառագայթում 5 Վտ հզորությամբ: Օգտագործվում է օպտիկական հաշվման, օպտիկական նկարահանման և լույս-միջավայր փոխազդեցություններով պայմանավորված հետազոտություններում:
Լույսի հզորության օպտիկական չափիչ սարք
Սարքն օգտագործվում է լազերի հզորությունն օպտիկական համակարգերում չափելու համար։
Լույսի տարածական մոդուլյատր
Հեղուկ բյուրեղային լույսի տարածական մոդուլյատրն օգտագործվում է լույսի փուլի կամ ամպլիտուդի մոդուլացման համար:
Կամայական ձևի էլեկտրական ազդանշանի գեներատոր
Էլեկտրական ազդանշաններ գեներացնող այս սարքն օգտագործվում է միջավայրի վրա էլեկտրական դաշտի ազդեցությունը հետազոտելու համար: Օրինակ՝ կարող է օգտագործվել հեղուկ բյուրեղի վրա փոփոխական էլեկտրական դաշտի ազդեցությունն ուսումնասիրելու համար:
Կանաչ լազեր
Լազերը միամոդ է, աշխատում է անընդհատական ռեժիմով, ունի 3 Վտ հզորություն և 532 նմ ալիքի երկարություն։ Նախատեսված է լազերային ճառագայթման ազդեցության տակ օպտիկական տարբեր օբյեկտների հետազոտման համար։
Կանաչ լազեր
Լազերն աշխատում է անընդհատական ռեժիմով, ունի 105 մՎտ հզորություն և 532 նմ ալիքի երկարություն։ Նախատեսված է լազերային ճառագայթման ազդեցության տակ օպտիկական տարբեր օբյեկտների հետազոտման համար։
Կանաչ լազեր
Լազերը աշխատում է անընդհատական ռեժիմով, ունի 30 մՎտ հզորություն և 532 նմ ալիքի երկարություն։ Նախատեսված է լազերային ճառագայթման ազդեցության տակ օպտիկական տարբեր օբյեկտների հետազոտման համար։
Կիսահաղորդիչների պարամետրերի հետազոտման համակարգ
Սարքը կիսահաղորդչային նյութերի հետազոտման համակարգ է, որը հնարավորություն է տալիս տարբեր բնութագրերի տեսքով (I–V և այլն) տվյալներ ստանալու։
Սարքավորումը հագեցած է ունակային չափումների համար նախատեսված համակարգով (C-V)։ Չափումները կատարվում են նանոֆարադների տիրույթում 10 ԿՀց-10 ՄՀց հաճախությունների միջակայքում։
Կոնտակտի զոդման սարքավորում
Նախատեսված է ոսկյա կոնտակտներ ստանալու համար: Այն ունի երկու աշխատանքային ռեժիմ՝ մեխանիկական և կիսաավտոմատ: Կարողանում է ստանալ կոնտակտ իր ոսկյա լարի շարունակությամբ և գնդաձև կոնտակտ՝ հաջորդ կետում շղթա ստեղծելու համար:
Հաստության չափիչ
Բարձր ճշգրտության մեխանիկական շփման մեթոդով հաստության չափիչ է, որը կարելի է օգտագործել թաղանթների, թղթի, ծալքավոր ստվարաթղթի, տեքստիլի, ոչ հյուսված գործվածքների և հոծ մեկուսիչ նյութերի հաստությունը չափելու համար: Ավտոմատ նմուշառիչը նախատեսված է մի քանի հաջորդական կետերի հաստության չափման համար:
- Փորձարկման միջակայքը՝ 0–2 մմ
- Բանաձևը՝ 0.1 մկմ
- Կրկնելիությունը՝ 0.8 մկմ
- Փորձարկման միջակայքը՝ 0–2 մմ
- Սնուցման արագությունը՝ 1.5 – 80 մմ/վ
Հզորաչափ
Հզորաչափը կիրառվում է մինչև 2 Վտ լազերային ճառագայթի միջին հզորությունը չափելու համար։
Հզորաչափ
Հզորաչափը կիրառվում է մինչև 2 Վտ լազերային ճառագայթի միջին հզորությունը չափելու համար։
Հզորաչափ
Հզորաչափը կիրառվում է մինչև 3 Վտ լազերային ճառագայթի միջին հզորությունը չափելու համար։
Հզորության չափիչ
Հզորության չափիչը նախատեսված է մինչև 50 մՎտ հզորությամբ և 400-1100 նմ ալիքի երկարությամբ լազերների և լուսային աղբյուրների հզորությունը չափելու համար։
Հզորության չափիչ
Հզորության չափիչը նախատեսված է տեստերների միջոցով լազերների և լուսային աղբյուրների հզորությունը չափելու համար։