Ս.թ. ապրիլի 30-ին Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի և քիմիայի գիտահետազոտական կենտրոնների նախաձեռնությամբ կանցկացվի տարեկան միջֆակուլտետային գիտաժողով:
Գիտահետազոտական աշխատանքների արդյունքների մասին զեկույցներ կներկայացնեն գիտական լաբորատորիաների և խմբերի ղեկավարները, ինչպես նաև գիտաշխատողները, դասախոսները և ասպիրանտները։
ԵՊՀ №1 մասնաշենք, 334 լսարան
10:45-11:00
Բացման արարողություն
Նախագահող՝ Տարիել Ղոչիկյան
11:00-11:15
Աննա Մկրտչյան,
Նոր մոնո- և բի-միջուկային սալենային կոմպլեքսների սինթեզը և դրանց ուսումնասիրությունը՝ որպես քիրալ կատալիզատորներ՝ ամինոթթվային սուբստրատների Ca-ալկիլացման ռեակցիաներում:,
11:15-11:30
Աշխեն Զատիկյան,
Թիրոզին-ջուր համակարգի միջմոլեկուլային փոխազդեցությունների ուսումնասիրությունը ԻԿ սպեկտրաչափությամբ և DFT հաշվարկներով:,
11:30-11:45
Շիլաջյան Հասմիկ,
Թիրոզին-ջուր համակարգի միջմոլեկուլային փոխազդեցությունների ուսումնասիրությունը էլեկտրոնային կլանաման և ֆլյուորեսցենտային սպեկտրաչափության օգնությամբ:,
11:45-11:55
Միքայել Թորոսյան,
Եռաչափ տպագրությամբ կերամիկական իմպլանտների ստացումը և դրանց մեջ հակաբիոտիկների ներդրման արդյունավետության հետազոտումը:,
11:55-12:05
Տիգրան Եգանյան,
Քիրալ կենտրոն պարունակող տրիազոլների սինթեզ:,
12:05-12:30
Սուրճի ընդմիջում
Նախագահող՝ Աննա Մկրտչյան
12:30-12:45
Լուսինե Կարապետյան,
Պոտենցիալ կենսաբանորեն ակտիվ ֆունկցիոնալ տեղակալված 2-իմինո-2,5-դիհիդրոֆուրանների սինթեզ և քիմիական փոխարկումներ:,
12:45-13:00
Սերգեյ Հայրապետյան,
Պոլիմերային շերտով պատված միկրոգնդային սիլիկագելային սորբենտներ ԲԱՀՔ – ի համար:,
13:00-13:15
Անահիտ Հովհաննիսյան,
Հակաբիոտիկակայուն շտամերի ակտիվության պոտենցիալ արգելակիչների որոնում:,
13:15-13:25
Էմմա Խաչատրյան,
Տարատեսակ ոչ սպիտակուցային ամինոթթուների սինթեզ և կենսաբանական հատկությունների ուսումնասիրություն:,
13:25-13:35
Մարտին Հայրապետյան,
Սորբցիոն նյութերի ազդեցությունը թթվային դրենաժային ջրերի չեզոքացման վրա:,
13:35-14:25
Ճաշ
Նախագահող՝ Արմեն Գալստյան
14:25-14:40
Աշոտ Մարկոսյան,
Նոր բենզո(h)խինազոլինների ածանցյալների, դրանց հենքի վրա ամինոթթուների և պեպտիդոմիմետիկների նպատակային սինթեզ ու կենսակտիվության հետազոտում։,
14:40-14:55
Հայկ Պետրոսյան,
Հայաստանում վայրի աճող մատուտակի հակաօքսիդանտային հատկությունների, ինչպես նաև որոշ մետաղների քանակական որոշում:,
14:55-15:10
Հայարփի Սիմոնյան,
Ոչ սպիտակուցային α-ամինոթթուների ասիմետրիկ սինթեզ և կենսամոլեկուլների հետ կապման հնարավորությունների ուսումնասիրություն:,
15:10-15:25
Համբարձումյան Լիլիթ,
Նոր համակցված համակարգերի սինթեզ խինոլինի բազայի վրա:,
15:25-15:35
Վլադիմիր Վարդապետյան,
Բուսահումքից ստացվող միացությունների որոշ հատկությունների ուսումնասիրություն։,
15:35-15:40
Փակման արարողություն