- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Ենթաբջջային կառուցվածքների կենսաֆիզիկայի լաբորատորիա
Ենթաբջջային կառուցվածքների կենսաֆիզիկայի լաբորատորիա
Ենթաբջջային կառուցվածքների կենսաֆիզիկայի լաբորատորիան հիմնադրվել է 2005 թվականին: Լաբորատորիայի կազմում գործում է Կենսամակրոմոլեկուլների հետ ակտիվ միացությունների փոխազդեցության ուսումնասիրման խումբը:
Լաբորատորիայի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է.
- նուկլեինաթթուների լիգանդ փոխազդեցության ուսումնասիրություն (երկշղթա ԴՆԹ-ի, միաշղթա ՌՆԹ-ի հետ տարբեր մեխանիզմներով կապվող կենսաբանորեն ակտիվ միացությունների հետազոտություն),
- կենսաբանորեն ակտիվ, այդ թվում՝ դեղաբանական միացությունների փոխազդեցությունը միաշղթա ԴՆԹ-ի, ինչպես նաև սինթետիկ, դեզօքսիհոմոպոլինուկլեոտիդների հետ,
- արյան շիճուկային սպիտակուց ալբումինի հետ ԴՆԹ-հատկորոշիչ միացությունների փոխազդեցություններ,
- միլիմետրային տիրույթի էլեկտրամագնիսական ալիքների ներազդեցությունը կազմավորման տարբեր մակարդակներում գտնվող կենսաբանական համակարգերի վրա:
Լաբորատորիայում գործող հիմնական գիտական ուղղությունները
- Կենսամակրոմոլեկուլների՝ ԴՆԹ-ի, ՌՆԹ-ի և սպիտակուցների հետ կենսաբանորեն ակտիվ միացությունների փոխազդեցության հետազոտությունները կլանման սպեկտրասկոպիայի մեթոդներով,
- նուկլեինաթթուների, սպիտակուցների և դրանց համալիրների՝ կենսաբանորեն ակտիվ միացությունների հետ հետազոտությունների ուսումնասիրությունը ՈՒՄ-դենատուրացիայի մեթոդով,
- կենսամակրոմոլեկուլների հետ կենսաբանորեն ակտիվ միացությունների կապման վերլուծությունը Սկետչարդի մեթոդով,
- կենսամակրոմոլեկուլների հետ կենսաբանորեն ակտիվ միացությունների համալիրների ֆլուորեսցենտային հատկությունների ուսումնասիրությունը:
Համագործակցություններ
Լաբորատորիան համագործակցում է հետևյալ հաստատությունների հետ.
- ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի «Թունաբանական հետազոտությունների» լաբորատորիա,
- ՀՀ ԳԱԱ «Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի «Հեղուկաֆազ ազատ-ռադիկալային ռեակցիաների» լաբորատորիա,
- Միչիգանի համալսարանի (ԱՄՆ) մոլեկուլային, բջջային և զարգացման կենսաբանության ամբիոն,
- ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոն,
- ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոն,
- Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի բժշկական կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոն:
Աշխատակիցներ
- Պողոս Հովհաննեսի Վարդևանյան
- Մարինե Աշոտի Փարսադանյան
- Մարիամ Աշոտի Շահինյան
- Գայանե Վոլոդի Անանյան
- Արսեն Արտակի Կարապետյան
- Արամ Գոռի Արամյան
- Աննա Գուրգենի Նիկոլյան
Թոփ 5 հրապարակումներ (Scopus, Web of Science 2019-2024)
- Vardevanyan P.O., Parsadanyan M.A., Antonyan A.P., Shahinyan M.A., Karapetyan A.T. Spectroscopic study of interaction of various GCcontent DNA with Hoechst 33258 depending on Na + concentration. J. of Biomol. Struct. and Dyn., 2021, v. 39, N4, p. 1519-152.
- Vardevanyan P.O., Parsadanyan M.A., Antonyan A.P., Shahinyan M.A. Study of complexes of Hoechst 33258 with poly(rA)-poly(rU) depending on various ionic strengths in the water-saline solution. J. of Biomol. Struct. and Dyn., 2022, V.40, N3, p. 1182-1188.
- Vardevanyan P.O., Antonyan A.P., Movsisyan Z.H., Parsadanyan M.A., Shahinyan M.A., Grigoryan K.R., Shilajyan H.A. Study of complexation of single-stranded poly(rA) and poly(rU) with methylene blue. J. of Biomol. Struct and Dyn., 2023, V.41, N24, p. 15320-15327
- Vardevanyan P.O., Antonyan A.P., Matevosyan A.G., Parsadanyan M.A., Movsisyan Z.O. Affinity degree assessment of DNA-specific ligands- intercalators Ehidium bromide and Methylene blue with poly(rA), poly(rU) and poly(rA)-poly(rU). Journal of Applied Spectroscopy, 2024, V. 91, N 1, p. 65-73.
- Parsadanyan M.A., Shahinyan M.A., Mikaelyan M.S., Grigoryan S.V., Poghosyan G.H., Vardevanyan P.O. Influence of millimeter range electromagnetic waves on bovine serum albumin interaction with acridine orange. Electromagn. Biol. Med., 2024, v. 43, N4, p. 246-255.
Կոնտակտներ
Լաբորատորիայի վարիչ՝
կ․գ․դ, պրոֆեսոր Պողոս Վարդևանյան
Հեռ․՝ 45-22 (ներքին)
Էլհասցե՝ p.vardevanyan@ysu.am