ԵՊՀ հաշվարկային նյութագիտության լաբորատորիային անհրաժեշտ է «Linux» համակարգի ադմինիստրատոր, որը կաջակցի լաբորատորիայի գիտական հետազոտություններին հաշվողական նյութագիտության ոլորտում։
Հիմնական պարտականություններ
- «Linux» համակարգերի կառավարում՝ ներառյալ ցանցային կարգավորումը և սպասարկումը։
- «VASP», «Quantum Espresso», «Gaussian» և գիտական այլ ծրագրերի տեղադրում և կառավարում։
- «SLURM» առաջադրանքների կառավարման համակարգի տեղադրում և սպասարկում «HPC» կլաստերներում։
Պահանջներ
- Դիմորդը կարող է լինել ուսանող կամ փորձառու մասնագետ։
- «Linux» համակարգի ադմինիստրացիայի փորձ։
Ցանկալի պահանջներ
- Ցանցերի և «HPC» կլաստերների կառավարման գիտելիքներ։
- Գիտական ծրագրերի տեղադրման և օպտիմալացման փորձ։
Լրացուցիչ տեղեկություն
- Ազատ գրաֆիկ,
- կես դրույք (ոչ ավելի, քան կես դրույք աշխատանք),
- հնարավոր է հեռավար աշխատանք։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը և համապատասխան փորձառության նկարագրությունը Հայկ Զաքարյանի էլհասցեին՝ hayk.zakaryan@ysu.am։
Դիմելու վերջնաժամկետն է ս․թ․ մարտի 20-ը։