- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Սնկերի, բույսերի բազմազանության և կենսաակտիվության գնահատման լաբորատորիա
Սնկերի, բույսերի բազմազանության և կենսաակտիվության գնահատման լաբորատորիա
ԵՊՀ բուսաբանության ամբիոնին կից 1981 թ․ գիտության և տեխնիկայի գծով ԽՍՀՄ պետական կոմիտեի ֆինանսավորմամբ ստեղծվել է լաբորատոր գիտական խումբը, որը 2025 թ․ վերանվանվել է Սնկերի, բույսերի բազմազանության և կենսաակտիվության գնահատման լաբորատորիա:
Լաբորատորիայի հետազոտությունների ոլորտը ընդգրկում է՝
- սնկերի և բույսերի բազմազանություն,
- բուսական լուծամզվածքների հակասնկային ազդեցություն,
- բժշկական սնկաբանություն,
- կենսատեխնոլոգիա,
- դեղագործական կենսաքիմիա,
- ֆիտոպաթոլոգիա,
- սնկադիմացկունություն,
- օդի միկոբիոտա,
- կենսաքայքայում,
- կարիոլոգիա։
Լաբորատորիայում գործող հիմնական գիտական ուղղությունները
1. Կատարվում են սնկերի և բույսերի բազմազանության ուսումնասիրություններ և մոնիթորինգ ՀՀ տարածքում, մասնավորապես հատուկ պահպանվող տարածքներում: ՀՀ կարմիր գրքում գրանցված
մակրոսկոպիկ սնկերի և բույսերի բազմակողմանի մոնիթորինգային ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս վերանայելու գրքում ընդգրկված տեսակների վտանգի կատեգորիաները և նախատեսվող նոր հրատարակվող ՀՀ կարմիր գրքում կատարել փոփոխություններ:
2. Հետազոտվում են Հայաստանում լայն տարածում և պոտենցիալ դեղաբանական ակտիվություն ունեցող սնկատեսակներ և բուսատեսակներ, որոնք հավաքվում են ՀՀ տարբեր ֆլորիստիկ շրջաններից։ Գնահատվում են սնկերի և բույսերի երկրորդային մետաբոլիտների հակասնկային, հակաօքսիդանտային ակտիվությունները: Կատարվում է ֆենոլային միացությունների և կարոտինոիդների քանակական և որակական բաղադրության գնահատում:
3. Կատարվում է աշխարհում բժշկության մեջ լայնորեն օգտագործվող և կիրառական մեծ նշանակությամբ որոշ դեղասնկերի արհեստական աճեցում:
4. Վնասակար ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը վերահսկելու համար կատարվում են համակարգված հետազոտություններ, ինչը հնարավորություն է տալիս ժամանակին հայտնաբերելու մարդու, կենդանիների և բույսերի սնկային հիվանդությունները և ձեռնարկելու անհրաժեշտ պայքարի և բուժման միջոցներ:
5. Կատարվում են Հայաստանում աճող բույսերի տարբեր ցեղերի կարիոլոգիական ուսումնասիրություններ, ինչը հնարավորություն է տալիս առավել խոր պատկերացում կազմելու տեսակների էվոլյուցիոն զարգացման և կարգաբանական պատկանելության վերաբերյալ՝ ըստ աշխարհագրական դիրքի:
6. Կատարվում է տարբեր ծագում ունեցող պոլիմերային թափոնների սնկադիմացկունության գնահատում և կենսաքայքայմանը նպաստող գործոնների ուսումնասիրում: Բացահայտվում են բարձր կենսաքայքայող ակտիվությամբ օժտված միկրոմիցետները:
7. Մարդուն շրջապատող միջավայրում բորբոսասնկերի առկայությունը կարող է ցուցաբերել տոքսիկ ազդեցություն և պատճառ դառնալ տարբեր ալերգիկ ռեակցիաների զարգացմանը, ինչպես նաև նպաստել միկոզների առաջացմանը՝ բարձրացնելով մարդկանց շրջանում արդեն իսկ գոյություն ունեցող տարբեր սոմատիկ հիվանդություններ, ինչի կանխարգելման նպատակով կատարվում է տարբեր նշանակության փակ տարածքների օդի միկոբիոտայի ուսումնասիրություն և վերլուծություն:
Համագործակցություններ
Լաբորատորիան համագործակցում է՝
Վիեննայի համալսարան, Ավստրիա,
Գրացի Կառլի և Ֆրանցի համալսարան, Ավստրիա,
Չեխիայի գիտությունների ակադեմիա, Կենսաբանության կենտրոնի մակաբուծաբանության ինստիտուտ,
ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ,
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն,
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն,
ՀՀ ԳԱԱ Հր. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ,
ՀՀ ԳԱԱ Գ. Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ,
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան,
«Հայաստան ծառատունկ» ծրագիր (Armenian Tree Project)։
Աշխատակիցներ
1. Սիրանուշ Գերասիմի Նանագյուլյան
7. Ռուզաննա Էդուարդի Մաթևոսյան
10. Մարգարիտա Գևորգի Մկրտումյան
11. Աստղիկ Տիգրանի Բաղդասարյան
Թոփ 5 հրապարակումներ (Scopus, Web of Science 2019-2024)
1. Siranush Nanagulyan, Narine Zakaryan, Nune Kartashyan, Renata Piwowarczyk, Łukasz Łuczaj Wild plants and fungi sold in the markets of Yerevan (Armenia) // Journal of Ethnobiology and Ethnomedicine, 2020, 16 (1), 1-27.
2. George Fayvush, Lusine Hambaryan, Iren Shahazizyan, Arsen Gasparyan, Astghik Poghosyan, Siranush Nanagulyan, Anahit Ghukasyan, Alla Aleksanyan, Jacob Koopman & Helena Więcław. Flora of Armenia. In: Fayvush, G. (eds) Biodiversity of Armenia. Springer, Cham. - 2023. - 93–142. https://doi.org/10.1007/978-3-031-34332- 2_3
5. Ginovyan M., Hovhannisyan S., Javrushyan H., Sevoyan G., Karabekian Z., Zakaryan N., Sahakyan N., Avtandilyan N. Screening revealed the strong cytotoxic activity of Alchemilla smirnovii and Hypericum alpestre ethanol extracts on different cancer cell lines // AIMS Biophysics, 2023. 10(1):12–22. DOI:10.3934/biophy.2023002
Կոնտակտներ
Լաբորատորիայի վարիչ՝
կ․գ․դ., պրոֆեսոր Սիրանուշ Նանագյուլյան
Հեռ.՝ 45-05 (ներքին)
Էլհասցե՝ snanagulyan@ysu.am