- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Դեղամիջոցների ազդեցության կենսաքիմիայի խումբ
Դեղամիջոցների ազդեցության կենսաքիմիայի խումբ
Դեղամիջոցների ազդեցության կենսաքիմիա գիտական խումբը զբաղվում է տարաբնույթ դեղամիջոցների (այդ թվում՝ հակաքաղցկեղային և հակաբորբոքային) ազդեցության կենսաքիմիական մեխանիզմների ուսումնասիրությամբ՝ տարբեր սեռի և տարիքի առնետների լյարդի, ուրցագեղձի, թոքի, երիկամների, ուղեղի, կրծքագեղձի և ենթաստամոքսային գեղձի հյուսվածքի բջջակորիզներում, արյան և պլազմայի բջիջներում։ Գիտական խմբի հետազոտությունների նպատակը և խնդիրներն են.
Ուսումնասիրել կորիզային ֆերմենտ ՊԱՌՊ 1-ի ակտիվության, քրոմատինի փաթեթավորման աստիճանի, ՆԱԴ+ի քանակական պարունակության վրա դեղամիջոցների ազդեցության առանձնահատկությունները ինչպես առողջ, այնպես էլ քաղցկեղով և շաքարային դիաբետով (հիպերգլիկեմիա) առնետների համապատասխան հյուսվածքների կորիզներում։
Հետազոտել որոշ հակաօքսիդիչ ֆերմենտների ակտիվության վրա հակաքաղցկեղային դեղամիջոցների և տարբեր ստերոիդների առանձին և համատեղ ազդեցության հետ կապված օրինաչափությունները, գլուտաթիոնի քանակի որոշումը հակաքաղցկեղային դեղամիջոցների և տարբեր ստերոիդների առանձին և համատեղ ազդեցությունից հետո, հակաօքսիդիչ ֆերմենտ գլուտաթիոն պերօքսիդազի ակտիվության առանձնահատկությունները առնետների արյան պլազմայում և տարբեր հյուսվածքներում։
Աշխատակիցներ
1. Անուշ Լևոնի Ասատրյան
2. Ագապի Գևորգի Հովհաննիսյան
3. Ժենյա Վաղինակի Յավրոյան
4. Նունե Ռոմենի Հակոբյան
Խմբի ղեկավար
կ․գ․թ․ Ասատրյան Անուշ
Էլհասցե՝ anush.asatryan@ysu.am