- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Մարդու և կենդանիների ինտեգրատիվ և հարմարողական ֆիզիոլոգիայի լաբորատորիա
Մարդու և կենդանիների ինտեգրատիվ և հարմարողական ֆիզիոլոգիայի լաբորատորիա
Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի լաբորատորիան ստեղծվել է 1983 թվականին, այնուհետև 2016 թվականից գործում է Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի կազմում: 2025 թվականին այն վերանվանվել է Մարդու և կենդանիների ինտեգրատիվ և հարմարողական ֆիզիոլոգիայի լաբորատորիա:
Լաբորատորիայի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է.
- ֆիզիոլոգիական հետազոտություններ
- հյուսվածաբանական հետազոտություններ
- իմունահիստոքիմիական հետազոտություններ
- արյունաբանական հետազոտություններ
- բջջաբանական հետազոտություններ
Լաբորատորիայի գիտական հետազոտությունները կենտրոնացած են էքստրեմալ պայմաններում ողնաշարավորների օնտոգենեզի կայունության և բջջային հոմեոստազի գնահատման վրա: Հիմնական ուղղությունները ներառում են՝
- Առնետների ներքին օրգաններում և գլխուղեղի տարբեր բաժիններում ախտահյուսվածաբանական փոփոխությունների գնահատում ցրված սկլերոզի պայմաններում:
- Առնետների ներքին օրգաններում և գլխուղեղի տարբեր բաժիններում ախտահյուսվածաբանական փոփոխությունների գնահատում հիպօքսիայի ազդեցության պայմաններում:
- Ընդերամարմնական համակարգերի գործառույթների կարգավորման մեխանիզմների ուսումնասիրություն՝ էկոլոգիական և տեխնածին գործոնների ազդեցության պայմաններում:
- Ուսանողների և դեռահասների սիրտ-անոթային համակարգի ցուցանիշների դինամիկա՝ տարբեր ուսումնական ծանրաբեռնվածության պայմաններում:
Այս հետազոտությունները հնարավորություն են տալիս գնահատելու կենսաբանական համակարգերի ադապտացիոն հնարավորությունները և մշակելու գործնական առաջարկություններ առողջության պահպանման և ռիսկերի նվազեցման համար:
Համագործակցություններ
Լաբորատորիան համագործակցում է.
- ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի հետ
- «Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնի հետ
- ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռքուցքաբանության կենտրոնի հետ
- «Դավիդյանց լաբորատորիաների» հետ
- «Աստղիկ» բժշկական կենտրոնի հետ
Աշխատակիցներ
- Աննա Ֆելիքսի Կարապետյան
- Մինասյան Հայկ Ազատի
- Աննա Վլադիմիրի Գրիգորյան
- Ռուզաննա Արսենի Շուշանյան
- Թամարա Արամի Աբգարյան
- Թոսունյան Լիլիթ Ջոնիկի
- Շահբազյան Միլենա Գրիշայի
- Ստեփանյան Զարիկ Պողոսի
- Պողոսյան Տաթև Գեղամի
Թոփ 5 հրապարակումներ (Scopus, Web of Science 2019-2024)
- Ruzanna A. Shushanyan, Hasmik M. Karapetyan, Edita E. Nadiryan, Nikolay V. Avtandilyan, Anna V. Grigoryan, Anna F. Karapetyan / Tissue remodeling during high-altitude pulmonary edema in rats: Biochemical and histomorphological analysis / Tissue and Cell / 2025, 93, 102727
- Ruzanna A. Shushanyan, Nikolay V. Avtandilyan, Anna V. Grigoryan, Anna F. Karapetyan / The role of oxidative stress and neuroinflammatory mediators in the pathogenesis of high-altitude cerebral edema in rats / Respiratory Physiology and Neurobiology , 2024, 327(9), 104286
- Emma Gevorkyan, Ruzanna Shushanyan, Karine Hovhannisyan, Marietta Karapetyan, Anna Karapetyan / ASSESSMENT OF CHANGES IN HEART RATE VARIABILITY INDICES OF STUDENTS AFTER COVID-19 LOCKDOWN: A COHORT STUDY / Медицинские новости Грузии (Georgian medical news) / 2024, No 9 (354), 199-204
- Zhenya Yavroyan, Anna Grigoryan, Nune Hakobyan, Agapi Hovhannisyan, Tamara Abgaryan, Anna Karapetyan, Emil Gevorgyan / Cisplatin and dexamethasone separate and combined effect on nephrotoxic processes in female rats. / Ukrainian Journal of Nephrology and Dialysis / 2024, 84(4), 64-74
- R.A. Shushanyan / THE EVALUATION OF MAST CELLS, TNF-α EXPRESSION AND TUNEL- POSITIVE NEURONS IN THE BRAIN DURING INFLAMMATORY RESPONSE INDUCED BY ACUTE HYPOBARIC HYPOXIA / Proceedings of the YSU B: Chemical and Biological Sciences 2024/ 86-94