ԵՊՀ ՈՒԳԸ ղեկավար մարմինը ՈՒԳԸ գիտական խորհուրդն է, որի՝ ի պաշտոնե անդամներն են ՈՒԳԸ նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը, հանձնաժողովների և ֆակուլտետային ՈՒԳԸ-ների նախագահները: ՈՒԳԸ գիտական խորհրդի նախագահը ՈՒԳԸ նախագահն է, որին ընտրում է ԵՊՀ գիտական խորհուրդը:
Ներկայում ՈՒԳԸ նախագահը Պատմության ֆակուլտետի հայցորդ Սիրանուշ Բաղումյանն է, քարտուղարը՝ Հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրանտ Էմմա Նոնինյանը:
ԵՊՀ ՈՒԳԸ կառուցվածքային սկզբնական օղակները, ըստ ՈՒԳԸ կանոնադրության, ֆակուլտետային ՈՒԳԸ-ներն են: Ֆակուլտետային ՈՒԳԸ անդամ կարող են դառնալ բակալավրիատի առնվազն 2-րդ կուրսի ուսանողները, ինչպես նաև մագիստրանտները և ասպիրանտները, որոնք ՈՒԳԸ կազմում ընդգրկվում են համապատասխան ամբիոնի վարիչի երաշխավորագրով: Վերջինս ստանալու համար ֆակուլտետային ՈՒԳԸ նախագահը ուսանողին ներկայացնում է ամբիոնի վարիչին: ՈՒԳԸ օրինակելի անդամը պետք է ունենա բարձր առաջադիմություն, գիտահետազոտական աշխատանք կատարելու և կազմակերպչական հմտություններ, վայելի համակուրսեցիների և պրոֆեսորադասախոսական կազմի համակրանքը: Ֆակուլտետային ՈՒԳԸ անդամներն իրենց կազմից ընտրում են ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ և քարտուղար, այնուհետև ընտրության արդյունքները պետք է հաստատի ֆակուլտետի գիտական խորհուրդը:
ԵՊՀ ՈՒԳԸ-ն ունի չորս մշտական հանձնաժողով՝
Արտաքին կապերի հանձնաժողով,
Տեղեկատվական հանձնաժողով,
Ընդհանուր հարցերի հանձնաժողով,
Թարգմանական հարցերի հանձնաժողով:
Հանձնաժողովների կազմը համալրվում է ՈՒԳԸ ստորաբաժանումների նախագահների կողմից ՈՒԳԸ մեկական անդամի առաջադրմամբ:
Ղեկավար մարմին
| Սիրանուշ ԲաղումյանԵՊՀ ՈՒԳԸ նախագահ
Ծնվել է 1995 թ. փետրվարի 28-ին Գյումրիում։ Սովորել է Գյումրու Վ. Համբարձումյանի անվան №4 հիմնական, ապա №7 ավագ դպրոցում։ 2013-2017 թթ․ սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի նույնանուն բաժնում։ 2017-2019 թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում։ 2019 թ.-ից ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի հայցորդ է։ 2013 թ․-ից անդամակցում է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությանը։ 2018-2020 թթ․ եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահը: 2018-2023 թթ. եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ։ 2020-2023 թթ. եղել է ԵՊՀ ՈՒԳԸ քարտուղարը: 2023 թ․ հունվարից եղել է ԵՊՀ ՈՒԳԸ փոխնախագահը։ 2023 թ. սեպտեմբերից ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահն է։ |
Էմմա ՆոնինյանՈՒԳԸ քարտուղար
Ծնվել է 2001 թ. սեպտեմբերի 18-ին Լոռու մարզի Օձուն գյուղում։ Սովորել է Օձունի Հովհան Օձնեցու անվան №1 միջնակարգ դպրոցում։ 2019-2023 թթ․ սովորել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատում։ 2023 թ.-ից սովորում է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայում։ 2020 թ․-ից անդամակցում է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությանը։ 2021-2023 թթ․ եղել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահը: 2021 թ.-ից ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ է։ 2023 թ. սեպտեմբերից ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության քարտուղարն է։ | |
Դավիթ ՍարգսյանՈՒԳԸ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ | |
Մարինա ՄկրտչյանՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովի նախագահ | |
Մարինե ՄարգարյանՈՒԳԸ թարգմանական հարցերի հանձնաժողովի նախագահ (ռուսերենի գծով) | |
Ֆարիդա ԽաչատրյանՈՒԳԸ թարգմանական հարցերի հանձնաժողովի նախագահ (անգլերենի գծով) | |
Կարեն ՂազարյանՈՒԳԸ ընդհանուր հարցերի հանձնաժողովի նախագահ |
Իրինա Մեհրաբյան
Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
Ծնվել է 2003 թ. հոկտեմբերի 11-ին Լոռու մարզի Մղարթ գյուղում:
2009-2018 թթ. սովորել է Մղարթի հիմնական դպրոցում:
2018-2021 թթ. սովորել է Ալավերդու Ստ. Շահումյանի անվան №5 ավագ դպրոցում:
2021 թ.-ից սովորում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Աշխարհագրություն» կրթական ծրագրում։
2022 թ. փետրվարից դարձել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ:
2022-2024 թթ. եղել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատուն:
2024 թ. փետրվարի 15-ից ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն է:
Արինա Թորոսյան
Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
Ծնվել է 2004 թ. մարտի 18-ին Երեւանում:
2010-2019 թթ. սովորել է Յ. Լեփսիուսի անվան №88 հիմնական դպրոցում:
2019-2022 թթ. սովորել է ՀՊՄՀ հ/վ հումանիտար հոսքի անգլերեն ենթահոսքում:
2022 թ.-ից սովորում է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի «Կրոնական զբոսաշրջություն» բաժնում։
2023 թ. սեպտեմբերից դարձել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ:
2023 թ. սեպտեմբերից դարձել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ԳԽ անդամ:
2024 թ. հունվարից ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն է:
Վահրամ Մղդեսյան
Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
Ծնվել է 2002 թ. ապրիլի 11-ին Երևանում:
Սովորել է Երևանի Հ. Գալստյանի անվան №83 ավագ դպրոցում:
2019-2020 թթ. սովորել է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի «Թարգմանչական գործ» կրթական ծրագրում։
2020-2024 թթ. սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «Արաբագիտություն» կրթական ծրագրում:
2022 թ.-ից դարձել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ:
2024 թ. մայիսից ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն է:
2024 թ. հունիսին արժանացել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «Լավագույն ուսանող-2024» կոչմանը և պարգևատրվել է բրոնզե մեդալով:
Արտյոմ Սիրեկանյան
Մարիամ Մելքոնյան
Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
Ծնվել է 2003 թ. մայիսի 10-ին Աշտարակ քաղաքում:
2009-2018 թթ․ սովորել է Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում:
2018-2021 թթ. սովորել է Աշտարակ քաղաքի Ն. Սիսակյանի անվան ավագ դպրոցում:
2021 թ.-ից սովորում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում:
2022 թ.-ից դարձել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ:
2023 թ.-ին եղել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ արտաքին հարցերի հանձնաժողովի պատասխանատուն, այնուհետև՝ փոխնախագահը:
2024 թ.-ից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն է:
Նարե Դարբինյան
Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
Ծնվել է 2001 թ․ նոյեմբերի 13-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում:
2007-2019 թթ․ սովորել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ա․ Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցում։
2019-2023 թթ․ սովորել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում (բակալավրի որակավորում)։
2023 թ.-ից սովորում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրայում:
2020 թ.-ից դարձել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ:
2021-2023 թթ. եղել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ ընդհանուր հարցերի հանձնաժողովի պատասխանատուն:
2023 թ.-ից ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն է:
Ժենյա Ղազարյան
Հայկ Թարխանյան
Գայանե Աբրահամյան
Միլենա Խաչատրյան
Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
Ծնվել է 2003 թ. հոկտեմբերի 15-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում:
2009-2014 թթ․ սովորել է Արարատի մարզի Ազատաշենի հիմնական դպրոցում:
2015-2021 թթ․ սովորել է Արարատի մարզի Արգավանդի միջնակարգ դպրոցում։
2021 թ.-ից սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նույնանուն կրթական ծրագրում:
2021 թ. փետրվարից դարձել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ:
2023 թ.-ից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն է:
Սյուզաննա Խաչատրյան
Լիա Գրիգորյան
Հրածին Հովակիմյան
Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
Ծնվել է 2001 թ. օգոստոսի 8-ին Երևանում:
2007-2016 թթ. սովորել է Երևանի №31 հիմնական դպրոցում։
2016-2019 թթ. սովորել է Երևանի №2 ավագ դպրոցում։
2019-2023 թթ. սովորել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում։
2023 թ-ից սովորում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայում։
2023 թ.-ից դարձել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ:
2023 թ. նոյեմբերից ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն է:
2024 թ. հունիսին արժանացել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Լավագույն ուսանող-2024» կոչմանը և պարգևատրվել է բրոնզե մեդալով:
Արտաշես Հարությունյան
Սյուզաննա Դանիելյան
Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
Ծնվել է 2002 թ. նոյեմբերի 26-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում:
2009-2018 թթ. սովորել է Չարենցավանի Ստեփան Ավանյանի անվան №4 հիմնական դպրոցում:
2018-2021 թթ. սովորել է Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան №1 ավագ դպրոցում:
2021 թ.-ից սովորում է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի «Հոգեբանություն» կրթական ծրագրում:
2021 թ. փետրվարից դարձել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ:
2022-2023 թթ. եղել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատուն:
2023 թ. նոյեմբերից ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն է:
Անահիտ Ջիլիկյան
Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
Ծնվել է 2003 թ. նոյեմբերի 24-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:
2009-2018 թթ. սովորել է Վանաձորի Դ. Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցում:
2018-2021 թթ. սովորել է Վանաձորի Վ. Տերյանի անվան №5 ավագ դպրոցում:
2021 թ.-ից սովորում է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նույնանուն կրթական ծրագրում:
2022 թ. փետրվարից դարձել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ:
2022 թ. հոկտեմբերից ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահն է:
Անուշ Գալստյան
Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ
Ծնվել է 2003 թ․ նոյեմբերի 2-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում:
2009-2018 թթ․ սովորել է Սիսիանի №5 հիմնական դպրոցում:
2018-2021 թթ․ սովորել է Սիսիանի ավագ դպրոցում:
2021 թ․-ից սովորում է ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի նույնանուն կրթական ծրագրում։
2022 թ. մայիսից ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ՈՒԳԸ նախագահն է:
Հրայր Հակոբյան