«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Գրենոբլի համալսարանի (Ֆրանսիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի, Ֆիզիկայի ինստիտուտի բակալավրիատի 4-րդ, մագիստրատուրայի ուսանողների համար` 2025/2026 ուստարվա 1-ին և/կամ 2-րդ կիսամյակում ուսանելու կամ կարճաժամկետ պրակտիկա անցնելու նպատակով:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am: Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել Erasmus+, GRENOBLE INP):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. ապրիլի 7-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)․
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր:
Անգլերենով դասընթացների ցանկը՝ կից։
Հավելենք, որ ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպումը Գրենոբլի համալսարանի ներկայացուցչի հետ տեղի է ունենալու ս․թ․ մարտի 27-ին՝ ժամը 12։30-ին, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի 406 լսարանում։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան (էլհասցե՝ h.mkrtchan@ysu.am)