ԵՊՀ օլիմպիադա-2025
2025 թ. Երևանի պետական համալսարանի կողմից կազմակերպվող դպրոցականների ամենամյա օլիմպիադան կանցկացվի 2 փուլով:
Ս․թ․ մարտի 29-ին՝ ժամը 11։00-ին, Երևանի պետական համալսարանում և ՀՀ բոլոր մարզերում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի I փուլը։
Ս.թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 11։00-ին, Երևանի պետական համալսարանում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի II փուլը, որին կմասնակցեն I փուլի հաղթողները:
Օլիմպիադան կանցկացվի հանրակրթական (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ինֆորմատիկա) և լրացուցիչ կրթական (հայոց եկեղեցու պատմություն, տրամաբանություն, սոցիոլոգիա, պետության և իրավունքի հիմունքներ, էկոլոգիայի և կայուն զարգացման հիմունքներ, տնտեսագիտություն) առարկաներից:
Լրացուցիչ կրթական առարկաների օլիմպիադան կանցկացվի մեկ փուլով ս․թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 11։00-ին, ԵՊՀ-ում: