Ամառային դպրոց ԵՊՀ-ում Ս.թ. ապրիլի 23-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի և Ավստրիայի մի քանի համալսարաների հետ համատեղ իրականացվող «APPEAR» ծրագրի շրջանակում կանցկացվի ամառային դպրոց։
Գրքի շնորհանդես և պանելային քննարկում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում Ս․թ․ ապրիլի 23-ին՝ ժամը 11։00-ին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ֆիրդուսիի անվան դահլիճում (218 լսարան) ֆակուլտետի և Լունդի համալսարանի (Շվեդիա) համատեղ նախաձեռնությամբ տեղի կունենա «Թուրքիայի Հանրապետությունը և չլուծված խնդիրները. 100 տարին և ավելին» («The Republic of Turkey and its Unresolved Issues. 100 Years and Beyond») գրքի շնորհանդեսը, որին հաջորդելու է Թուրքիայում ցեղասպանության հիշողությանն ու փոքրամասնությունների խնդիրներին վերաբերող պանելային քննարկում։
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան լսարանի վերաբացում ԵՊՀ պատմության ֆակուլտետում Ս.թ. ապրիլի 30-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի կունենա ՀՀ Ազգային հերոս, Պատմության ֆակուլտետի շրջանավարտ Թաթուլ Կրպեյանի անվան լսարանի վերաբացման հանդիսավոր արարողությունը:
«Աշխարհագրական և քարտեզագրական մեթոդների կիրառությունը ռազմական աշխարհագրության մեջ» խորագրով կրթական-հետազոտական ծրագիր Ս․թ․ մայիսի 2-4-ը՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում կանցկացվի «Աշխարհագրական և քարտեզագրական մեթոդների կիրառությունը ռազմական աշխարհագրության մեջ» խորագրով կրթական-հետազոտական ծրագիրը:
Հաշվետու գիտաժողով-2025 Ս․թ․ մայիսի 8-ին, 12-ին, 13-ին և 14-ին՝ ժամը 10։00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կանցկացվի «Հաշվետու գիտաժողով-2025» գիտական միջոցառումը, որի հիմնական նպատակն է ամփոփել ԵՊՀ գիտական ստորաբաժանումների գործունեությունը, հնարավորություն ընձեռել ոլորտի առաջատար գիտնականներին և հետազոտողներին ներկայացնելու իրենց գիտական հետազոտությունների արդյունքները, գործունեության ուղղություններն ու տեսլականը:
ԵՊՀ-ում կանցկացվի «Հոդվածագրության դպրոց-3» ծրագիրը Ս․թ․ մայիսի 12-23-ը ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնի կոնֆերանս դահլիճում Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախաձեռնությամբ կանցկացվի «Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
ԵՊՀ շրջանավարտների ֆորում Ս.թ. մայիսի 15-ին և 16-ին Երևանի պետական համալսարանում առաջին անգամ տեղի կունենա ԵՊՀ շրջանավարտների ֆորում, որի նպատակն է ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտների համար ստեղծել հաղորդակցման և համագործակցության հարթակ՝ հնարավորություն ընձեռելով նրանց ներկայացնելու իրենց մասնագիտական փորձն ու ձեռքբերումները, քննարկելու արդիական խնդիրներ, անդրադառնալու Հայաստանի, տարածաշրջանի և համաշխարհային մակարդակով տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին ու մարտահրավերներին:
ԵՊՀ ՈՒԳԸ ընդլայնված նիստ Ս․թ․ հունիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կկայանա ԵՊՀ ՈՒԳԸ ընդլայնված նիստը:
«Պետությունների կողմից հովանավորվող պատմություններ և պատմագրական իշխանություն» խորագրով միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. հունիսի 12-13-ը՝ ժամը 9:30-18:00-ն, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի նախաձեռնությամբ տեղի կունենա միջազգային երկօրյա գիտաժողով «Պետությունների կողմից հովանավորվող պատմություններ և պատմագրական իշխանություն» խորագրով:
Կենսաբանության ֆակուլտետի 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս․թ․ սեպտեմբերի 24-26-ը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ կանցկացվի ֆակուլտետի 90-ամյակին նվիրված «Կենսաբանական գիտություններ և բնապահպանական լուծումներ՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար» («Biological Sciences and Environmental Solutions for the Achievement of Sustainable Development Goals») խորագրով միջազգային գիտաժողովը։