«Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքներ․ կրիպտո հավելվածների կիրառությունը» թեմայով դասընթաց ԵՊՀ-ում Ս.թ. 09.09-28.10 ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 111 լսարանում կանցկացվի ԵՊՀ-ի և «Fastex»-ի համագործակցությամբ իրականացվող «Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքներ․ կրիպտո հավելվածների կիրառությունը» թեմայով դասընթացը:
Հայաստանի հանքարդյունաբերական երկօրյա ֆորում Ս.թ. սեպտեմբերի 27-28-ը Ծաղկաձորում կանցկացվի Հայաստանի հանքարդյունաբերական երկօրյա ֆորում՝ «Ժամանակակից հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ: Հայաստանի ռեսուրսները՝ համաշխարհային տնտեսության համատեքստում» խորագրով:
Ստեփան Ալաջաջյանի 100-ամյակին նվիրված միջոցառում ԵՊՀ-ում Ս.թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված հայ գրող Ստեփան Ալաջաջյանի 100-ամյակին։
«ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի միջոցառումը ԱՄՆ-ում Ս.թ. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18:30-ին, Լոս Անջելեսի «Coast Anabelle» հյուրանոցի «Olive's Bistro & Lounge»-ում կկայանա ԵՊՀ շրջանավարտների առաջին հավաքը:
«Ֆրանսիական գրականության օրեր» խորագրով կոնֆերանս ԵՊՀ-ում Ս.թ. հոկտեմբերի 7-9 ընկած ժամանակահատվածում ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա «Ֆրանսիական գրականության օրեր» խորագրով գիտական կոնֆերանս: Ելույթով հանդես կգան նաև ֆրանսիացի դասախոսներ:Միջոցառման բացումը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 7-ին՝ ժամը 9:30-ին:Կոնֆերանսի բացմանը ներկա է լինելու...
ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 10-րդ գիտաժողով Ս․թ․ հոկտեմբերի 7-11-ը Երևանի պետական համալսարանում կանցկացվի ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 10-րդ գիտաժողովը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին։
«Սև ծով․ պատումներ, տարածքներ, հեռանկարներ» խորագրով կոնֆերանս Ս.թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնի դահլիճում տեղի կունենա սևծովյան տարածաշրջանին նվիրված «Սև ծով․ պատումներ, տարածքներ, հեռանկարներ» խորագրով կոնֆերանս:
Քաղաքականության և միջազգային հարաբերությունների մասին ԵՊՀ գիտաժողով Ս․թ․ հոկտեմբերի 10-11-ը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում կանցկացվի «Քաղաքականության և միջազգային հարաբերությունների մասին» («YSU Conference on Politics and International Affairs») միջազգային ամենամյա գիտաժողովը։