«Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքներ․ կրիպտո հավելվածների կիրառությունը» թեմայով դասընթաց ԵՊՀ-ում Ս.թ. 09.09-28.10 ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 111 լսարանում կանցկացվի ԵՊՀ-ի և «Fastex»-ի համագործակցությամբ իրականացվող «Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքներ․ կրիպտո հավելվածների կիրառությունը» թեմայով դասընթացը:
«Ուսանողների դերը ուշխորհրդային Հայաստանի լիբերալ մշակույթում» խորագրով ցուցադրության բացումը ԵՊՀ-ում Ս.թ. հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի կունենա «Ուսանողների դերը ուշխորհրդային Հայաստանի լիբերալ մշակույթում» խորագրով ցուցադրության բացումը:
«Փախստականների իրավունք» խորագրով եռօրյա դպրոց Ս.թ. հոկտեմբերի 18-20-ը Արզականի (Աղվերան) «Park Resort Aghveran»-ում կկազմակերպվի «Փախստականների իրավունք» խորագրով դպրոց:
«Բարոյագիտություն և հանրային քաղաքականություն» թեմայով դասընթաց ԵՊՀ-ում Ս.թ. հոկտեմբերի 21-25-ը՝ ժամը 13:00-ին (միայն հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ին) ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում «Էրազմուս+. դասախոսների շարժունություն» ծրագրի շրջանակում կանցկացվի «Բարոյագիտություն և հանրային քաղաքականություն» թեմայով դասընթաց:
«Երևան-100» խորագրով միջոցառում ԵՊՀ-ում Ս.թ. հոկտեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի կունենա «Երևան-100» միջոցառումը՝ նվիրված Սոցիոլոգիայի ֆակուլտետի տարածքային ուսումնասիրությունների և զարգացման լաբորատորիայի բացմանը:
«Ազնավուրյան ակնթարթներ» խորագրով լուսանկարների ցուցահանդես ԵՊՀ-ում Ս.թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի կունենա Սիրանույշ Գալստյանի «Ազնավուրյան ակնթարթներ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:
«Երիտասարդությունը և կլիմայական փոփոխությունները» խորագրով պանելային քննարկում ԵՊՀ-ում Ս․թ․ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում Երևանի պետական համալսարանի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համագործակցության շրջանակում կանցկացվի «Երիտասարդությունը և կլիմայական փոփոխությունները» խորագրով պանելային քննարկում՝ նվիրված Միավորված ազգերի կազմակերպության օրվան:
«Գլոբալ բազմալեզվություն. գերմաներենի դերը միջմշակութային կոնտեքստում» խորագրով համաժողով ԵՊՀ-ում Ս.թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 10:00-16:30-ը, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա «Գլոբալ բազմալեզվություն. գերմաներենի դերը միջմշակութային կոնտեքստում» խորագրով միջազգային համաժողովի բացումը: