ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում անցկացվեց «Ծերացման դեմ պայքարը կոսմետոլոգիայում» թեմայով քննարկում։
Թեմատիկ զեկուցմամբ հանդես եկավ Ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի վարիչ, դոցենտ Անահիտ Հովհաննիսյանը։
Քննարկման շրջանակում անդրադարձ կատարվեց մաշկի ծերացման ժամանակակից տեսություններին, ինչպես նաև մաշկային հիվանդությունների ծագման, տարածման և բուժման նորագույն համընդհանուր սկզբունքներին, մանրամասն ներկայացվեցին մաշկի կառուցվածքը, մաշկի ներսում ընթացող կենսաքիմիական գործընթացները, դրանց վրա ազդող դրական և բացասական գործոնները։
Միջոցառմանը ներկա ուսանողներն ու դասախոսներն ակտիվ մասնակցեցին քննարկմանը՝ իրենց հուզող հարցերն ուղղելով բանախոսին։ Մասնակիցներին ծանոթացնելով մաշկի երիտասարդացման ժամանակակից ապարատային ընթացակարգին և բուժկոսմետիկ դեղերին՝ մասնագետները կարևորեցին մաշկի երիտասարդացմանը նպաստելու այն ուղիները, որոնք հնարավոր են միայն բժիշկ մասնագետներին դիմելու, ճիշտ սննդակարգ և կենցաղ վարելու միջոցով։