
Ֆարմացիա
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի անվանումը |
Ֆարմացիա |
Ուսման տևողությունը |
4 տարի, 240 ECTS կրեդիտ |
Շնորհվող որակավորումը |
Ֆարմացիայի բակալավր |
Ուսումնառության լեզուն |
Հայերեն |
Ուսուցման ձևը |
Առկա |
Ուսման վարձը |
600 000 ՀՀ դրամ տարեկան |
Ծրագրի նպատակն է.
պատրաստել միջազգային չափորոշիչներին համապատասխանող բարձրորակ դեղագետ մասնագետներ, որոնք օժտված կլինեն ոլորտի հիմնարար գիտելիքներով, կարողություններով և գործնական հմտություններով, ինչը հնարավորություն կտա նրանց մատուցելու դեղագործական ծառայությունների ողջ սպեկտրը ֆարմացիայի տարբեր ճյուղերում (հանրություն, դեղարտադրություն, առողջապահական կենտրոններ, դեղերի փորձագիտական կենտրոններ, լաբորատորիաներ և այլն):
Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Գիտելիք և իմացություն
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- ներկայացնել ֆարմացիայի, առողջապահության և հարակից ոլորտների մասնագիտական աշխատանքի առանձնահատկությունները, ուսումնառության արդի ու հիմնարար հասկացությունները, տեսությունները և մեթոդները,
- ներկայացնել դեղերի և դեղագործական հումքի նախագծման, ստեղծման, պատրաստման, անալիզի, շրջանառության սկզբունքները,
- սահմանել ֆարմացիայի, առողջապահության ոլորտի, կենսաբժշկական և հարակից բնագավառներում հետազոտական աշխատանքի կատարման հիմունքները:
Հմտություններ
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- ցուցաբերելու նորարարական ու առաջադեմ մոտեցումներ՝ կիրառելով ստացած գիտելիքը և իմացությունը ֆարմացիայի, առողջապահության և հարակից ոլորտներում մասնագիտական աշխատանքի կամ ուսումնառության ընթացքում ծագած անկանխատեսելի խնդիրները լուծելիս,
- գործընկերներին, առողջապահության բնագավառի այլ մասնագետներին և ազգաբնակչությանը ներկայացնելու և բացատրելու ֆարմացիայի և առողջապահության ոլորտին առնչվող տեղեկատվությունը, փաստարկները, գաղափարները, խնդիրները և դրանց լուծումները,
- հավաքելու, պահպանելու, մշակելու, վերլուծելու, մեկնաբանելու և ներկայացնելու տեղեկատվությունը՝ մասնագիտական խնդիրների լուծման նպատակով աշխատանքը դյուրացնելու համար՝ կիրառելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաները:
- բացահայտելու և լուծելու մասնագիտական խնդիրներ վերլուծության և համադրության հիման վրա՝ կիրառելով քննադատական մտածողություն, հետազոտական և ստեղծագործական մոտեցում,
- աշխատելու թիմում և արդյունավետ համագործակցելու թիմի անդամների հետ՝ պահպանելով էթիկայի և վարվելակերպի նորմերը,
- օգտվելու մասնագիտական ոլորտի նորմատիվ իրավական փաստաթղթերից,
- իրականացնելու և կառավարելու մասնագիտական գործառույթներ ու ծրագրեր աշխատանքային կամ ուսումնական անկանխատեսելի միջավայրում` թիմային աշխատանքում ստանձնելով պատասխանատվություն առանձին անհատների համար,
- որոշելու հետագա մասնագիտական զարգացման կամ աշխատանքի ուղիները:
Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
«Ֆարմացիա» բակալավրիատական կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել դեղագործության և դրան հարակից մասնագիտական ոլորտներում գործող հետևյալ հաստատություններում`
- հանրային և հիվանդանոցային դեղատներ (դեղագետ),
- դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող մարմիններ և կառույցներ (ՀՀ առողջապահության նախարարություն, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն և այլն),
- դեղերի արտադրություն,
- արտասահմանյան մատակարարների և դեղարտադրողների հայաստանյան ներկայացուցչություններ (դեղագետ-ներկայացուցիչ),
- գիտահետազոտական հաստատություններ,
- դեղագործական կրթություն պահանջող այլ ոլորտներ:
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն «Ֆարմացիա» մասնագիտությամբ շարունակելու ուսումը ինչպես ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի, այնպես էլ ԵՊԲՀ-ի և ՀՀ ԳԱԱ մասնագիտական տարբեր ինստիտուտների մագիստրատուրայում, Հայաստանի ամերիկյան համալսարանում և այլուր:
Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ֆարմացիայի ինստիտուտում գործում են մասնագիտական ամբիոններ, որոնք հագեցած են դեղատնային և անալիտիկ ժամանակակից սարքավորումներով, կահավորված ուսումնական և ուսումնագիտական լաբորատորիաներով (դեղատնային և գործարանային տեխնոլոգիայի, դեղաբանության, դեղագրքային անալիզի, դեղագիտական քիմիայի և այլն) և աշխատասենյակներով:
Ֆարմացիայի ինստիտուտում գործող լաբորատորիաները
Դեղերի որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնի լաբորատորիա
Ֆարմացիայի գիտահետազոտական կենտրոն
Ֆարմակագնոզիայի ուսումնական լաբորատորիա
Ընդհանուր հիգիենայի ուսումնական լաբորատորիա
Թունաբանական քիմիայի լաբորատորիա
Դեղերի արդյունաբերական արտադրության ուսումնական լաբորատորիա
Դեղերի ներդեղատնային պատրաստման ուսումնական լաբորատորիա
Ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի գիտաուսումնական լաբորատորիա
Ինստիտուտում առկա են համակարգիչներով հագեցած լսարաններ, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպելու դիդակտիկ նյութերով հագեցած դասախոսություններ, ինչպես նաև հեռուսուցմամբ առցանց դասախոսություններ:
Դասընթացների լիարժեք յուրացման համար ուսանողներին տրամադրվում են նաև էլեկտրոնային նյութեր և գրքեր, իսկ որոշ տպագիր գրքեր և ուսումնամեթոդական ձեռնարկներ ուսանողները հնարավորություն ունեն ձեռք բերելու ԵՊՀ գրադարանից և ֆարմացիայի ինստիտուտի գրասենյակից:
Ծրագրի ուսումնական պլանը
Ծրագրի ուսումնական պլանը հասանելի է այստեղ։