Զբոսաշրջային թարգմանություն(անգլերեն-հայերեն)
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելությունն անցկացվում է բանավոր քննության հիման վրա։ Ընդունելության քննության հարցաշարը տեղադրված է «Ընդունելություն» բաժնում։
Ծրագրի նպատակը
Մագիստրոսական ծրագիրը միտված է պատրաստելու որակյալ թարգմանիչներ զբոսաշրջային ոլորտի փաստաթղթերի թարգմանության բնագավառում՝ բարձրացնելով ԵՊՀ և ՀՀ այլ բուհերի օտար լեզուների ֆակուլտետների, մասնավորապես թարգմանչական բաժնի շրջանավարտների մասնագիտական իրազեկությունը, ինչպես նաև ձևավորելու պրոֆեսիոնալ թարգմանական գործունեություն իրականացնելու հմտություններ զբոսաշրջությանն առնչվող տարբեր ոլորտներում։
Առավելությունները
«Զբոսաշրջային թարգմանություն (անգլերեն և հայերեն)» մագիստրոսական կրթական ծրագիրն իր տեսակով եզակի է Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում, քանի որ համանման միջգիտակարգային կրթական ծրագիր չի իրականացվում ՀՀ որևէ այլ բարձրագույն կրթական հաստատությունում։ Այն աչքի է ընկնում առարկայական ծրագրերի խորությամբ և բազմաբովանդակությամբ՝ համադրելով մի շարք մասնագիտական ոլորտների դասավանդում՝ ուսանողների շրջանում տվյալ բնագավառներում թարգմանչական հմտություններ զարգացնելու նպատակով:
Սույն կրթական ծրագրի շրջանակում ուսուցանվող առարկայացանկը, ի թիվս թարգմանական գիտելիքներ և հմտություններ ձևավորող դասընթացների, ընդգրկում է նաև հարակից մասնագիտական ոլորտների հիմնարար դասընթացներ, որոնց դասավանդումն իրականացվում է անգլերենով՝ ոլորտային առաջատար մասնագետների կողմից։
Կարիերայի հնարավորությունները
«Զբոսաշրջային թարգմանություն (անգլերեն և հայերեն)» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների աշխատանքի տեղավորման հնարավորությունները բազմազան են, քանի որ ծրագրի ավարտին ուսանողը կունենա ամբողջական և խոր գիտելիքներ զբոսաշրջային թարգմանության ոլորտում և ունակ կլինի կատարելու գրավոր և բանավոր թարգմանություն, ինչպես նաև իրականացնելու բարձրակարգ թարգմանական հմտություններ պահանջող տարբեր գործառույթներ, ինչը կապահովի բարձր մրցունակություն աշխատաշուկայում:
Սույն մասնագիտությամբ շրջանավարտները կարող են աշխատել հետևյալ հաստատություններում և կազմակերպություներում՝ տարբեր նախարարությունների արտաքին կապերի բաժիններ, մասնագիտական տարբեր ոլորտներին առնչվող միջազգային կազմակերպություններ և միջպետական համատեղ ձեռնարկություններ, տուրիստական գրասենյակներ և այլն։
«Զբոսաշրջային թարգմանություն (անգլերեն և հայերեն)» կրթական ծրագրի շրջանակում նախատեսվում է թարգմանչական պրակտիկա տուրիստական գործակալություններում, հյուրանոցներում, հյուրընկալության ոլորտի տարբեր կազմակերպություններում, ինչպես նաև պետական հաստատություններում (ՀՀ ԿԳՄՍՆ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ և այլն)։