Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Կրթական ծրագիր
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
  3. Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
  4. Միջմշակութային հաղորդակցություն (իսպաներեն)
  5. Ուսումնական պլան

Միջմշակութային հաղորդակցություն (իսպաներեն)

Մագիստրոսական ծրագիր
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր
  • Ուսումնական պլան
  • Մասնագիր
  • Ընդունելություն
  • Կրթաթոշակ
  • Դասախոսներ
  • Գործընկերներ
  • Գլխավոր
  • Ուսումնական պլան
  • Մասնագիր
  • Ընդունելություն
  • Կրթաթոշակ
  • Դասախոսներ
  • Գործընկերներ

Ուսումնական պլան

download PDF
Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
023201.02.7 - Լեզվաբանություն
Մասնագիտացումը՝
023201.02.7 - Միջմշակութային հաղորդակցություն (իսպաներեն)
Շնորհվող որակավորումը՝
բանասիրության մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2024/2025
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն

Ընդհանուր կրթական կառուցամաս

Ամբիոնի կոդը Պարտադիր դասընթացի անվանումը Կրեդիտներ
0309 Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում 3
1-ին՝ աշնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
գործ. – 30
ՊԱՐՏԱԴԻՐ
0309/Մ01
1. Դասընթացի նպատակ
. փոխանցել ուսանողներին տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական կիրառություններից օգտվելու հմտությունները,
. սովորեցնել կիրառել դրանք իրենց մասնագիտական ոլորտում:
2. Կրթական վերջնարդյունքներ
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
. աշխատելու տեքստի, գրաֆիկական օբյեկտների, աղյուսակների հետ,
. մշակելու հոդվածները, գիտական աշխատությունները և այլ փաստաթղթերը,
. աշխատելու էլեկտրոնային աղյուսակների հետ,
. կազմելու դիագրամներ և գրաֆիկներ, կատարել հաշվարկներ,
. նախագծելու և ստեղծելու տվյալների բազա,
. ստեղծելու հարցումներ, ձևեր, հաշվետվություններ,
. ստեղծելու ներկայացումներ, օբյեկտների վրա կիրառելու անիմացիոն և ձայնային էֆեկտներ,
. մշակելու պարզագույն web-կայքերը՝ օգտագործելով նշագրման լեզուներ։
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
. փոխանցել ուսանողներին տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական կիրառություններից օգտվելու հմտությունները,
. սովորեցնել կիրառել դրանք իրենց մասնագիտական ոլորտում:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
Դասերն անցկացվում են համակարգչի միջոցով:
Ուսուցողական նյութերը և ինքնուրույն աշխատանքի առաջադրանքները տրամադրվում են ուսանողներին էլէկտրոնային տեսքով:
Ընթացիկ և եզրափակիչ ստուգումները անցկացվում են համակարգչի միջոցով:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը ավարտվում է ստուգարքով:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Д. Колесниченко, Самоучитель работы на компьютере, 2009 г.
  • И. Квинт, Создаем сайты с помощью HTML, 2011 г.
  • Основы Javascript, https://learn.javascript.ru
  • Ю. Бекаревич, Н. Пушкина, MSAccess 2013, 2014 г.
  • Shelly Cashman, Microsoft Office, 2016
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Բաժին 1. Փաստաթղթերի ստեղծման և մշակման տեխնոլոգիաներ:
Բաժին 2. Տվյալների վերլուծության տեխնոլոգիաներ - տվյալների տիպեր, հասցեներ, ֆունկցի­աներ, աղյուսակներ, դիագրամներ, գրաֆիկներ:
Բաժին 3. Տվյալների բազաներ - տվյալների բազաների նախագծում և ստեղծում, հարցումներ, հաշվետվու­թյուններ:
Բաժին 4. Ներկայացման մուլտիմեդիա տեխնոլոգիաներ - ստեղծում և ցուցադրում:
Բաժին 5. Web-տեխնոլոգիաներ - նշագրման լեզուներ, պարզագույն web-կայքերի ստեղծում:
1605 Հետազոտության պլանավորում և մեթոդներ 3
1-ին՝ աշնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
գործ. – 15, դաս. - 15
ՊԱՐՏԱԴԻՐ
1605/Մ02
1. Դասընթացի նպատակ
. Ծանոթացնել սոցիո-հումանիտար հետազոտությունների մեթոդաբանական հայեցակարգին, հետազոտության կազմակերպման առանձնահատկություններին,
. հետազոտության դիզայնի տեսակներին և հետազոտական ծրագրի ներկայացման սկզբունքներին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. իմանալու գիտական հետազոտության կազմակերպման հիմնական սկզբունքները և պահանջները,
2. պատկերացնելու ինչպես ուսումնասիրել պատճառահետևանքային կապերը հասարակական,
3. գիտություններումհասկանալու գիտական հետազոտությունների մեջ կիրառվող մեթոդների առավելություններն ու թերությունները և կիրառման հնարավորությունները ըստ հետազոտության առարկայի:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
4. կարողանալու ծրագրել և իրականացնել արդյունավետ հետազոտություն,
5. կարողանալու կիրառել գիտական հետազոտության որակական և քանակական մեթոդները ըստ հետազոտության նպատակի և լսարանի առանձնահատկությունների.
6. կարողանալու նախապատրաստել գիտական հետազոտության գրագետ նախագիծ,
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
7. արժևորելու և կիրառելու յուրացրած մեթոդները հասարակական կյանքում առկա իրողությունները վերլուծելու և գնահատելու համար,
8. տարբեր մասնագիտական հանրություններին ներկայացնելու հետազոտության արդյունքները՝ վերջիններին հասանելի եզրաբանության կիրառմամբ։
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
. Ծանոթացնել սոցիո-հումանիտար հետազոտությունների մեթոդաբանական հայեցակարգին, հետազոտության կազմակերպման առանձնահատկություններին,
. հետազոտության դիզայնի տեսակներին և հետազոտական ծրագրի ներկայացման սկզբունքներին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
Դասախոսություններ, խմբային քննարկումներ,
Գրականության վերլուծություն, աշխատանք սկզբնաղբյուրների հետ,
Լուսացուցադրություններ։
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր:
1.1-ին ընթացիկ քննություն, որն անց է կացվում ուսանողի գրավոր աշխատանքի հիման վրա, որը գնահատվում է 4 առավելագույն միավոր,
2. 2-րդ ընթացիկ քննությունն անց է կացվում բանավոր և գնահատվում է 4 առավելագույն միավոր,
3. ընթացիկ ստուգում, որն անց է կացվում գրավոր ու բանավոր և գնահատվում է 8 առավելագույն միավոր,
4. ինքնուրույն աշխատանք՝ 2 միավոր,
5. մասնակցություն՝ 2 միավոր։
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Бахтин М.М. К методологии гуманитарных наук В кн.: Бахтин М.М. Эстетика словесного творчества. М.: Искусство, 2012. С.361- 373, 409-412.
  • Перлов А.М. История науки. Введение в методологию гуманитарного знания. - М.: РГГУ, 2009.
  • Ted Benton, Ian Craib., Philosophy of social science, Palgrave, 2012.
  • John Gerring, Social science methodology, Cambridge University Press, 2012.
  • Bent Flyvbjerg ,
  • Making social science matter, 2011.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Սոցիալական իմացության առանձնահատկությունները:
Սոցիոհումանիտար գիտելիքի մեթոդաբանական առանձնահատկությունները:
Հետազոտական հիմնախնդրի որոշարկման հիմնական մարտավարությունները:
Գիտական աղբյուրների վերլուծության և գիտական գրականության ուսումնասիրման մեթոդաբանական սկզբունքները (scoping studies):
Գիտական հետազոտության հիմնական փուլերը:
Պրոբլեմային իրավիճակի սահմանում և հիմնախնդրի հրատապություն:
Հետազոտության օբյեկտ և առարկա:
Հետազոտության նպատակ և խնդիրներ:
Հետազոտության վարկած:
Արժեքային կողմնորոշումը հասարակական գիտություններում:
Արժեքամետ սոցիալական գիտության հայեցակարգը և մեթոդաբանությունը:
Հետազոտության մեթոդների դասակարգումը:
Հետազոտության դիզայն և տվյալների հավաքագրման մեթոդները:
Փաստարկման առանձնահատկությունները սոցիոհումանիտար գիտելիքի համակարգում:
Հետազոտության արդյունքների տեսականացման ռազմավարությունները:
Հետազոտության արդյունքների վերլուծություն և մեկնաբանություն։
Հետազոտության կազմակերպման և արդյունքների ներդրման շրջապտույտը:
Գիտական հետազոտության հաջողակ նախագիծ պատրաստելու և ներկայացնելու հիմնական սկզբունքները:

Մասնագիտական կառուցամաս

Ամբիոնի կոդը Պարտադիր դասընթացի անվանումը Կրեդիտներ
1605 Իսպաներենը ակադեմիական նպատակներով (իսպաներեն) 1605
1-ին՝ աշնանային կիսամյակ
4 ժամ/շաբ.
գործ. – 30, դաս. – 30
ՊԱՐՏԱԴԻՐ
1605/Մ03
1. Դասընթացի նպատակ
. ձևավորել և զարգացնել տարբեր գիտահետազոտական աշխատանքներ (գիտական հոդված, թեզիս և այլն) գրելու կարողությունները,
. զարգացնել և կատարելագործել ուսանողների գրավոր և բանավոր խոսքի հմտությունները ակադեմիական իսպաներենի շրջանակներում,
. զարգացնել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու գիտական տեքստի կառուցվածքային և լեզվաոճական կաղապարման հիմնական սկզբունքները,
2. մեկնաբանելու մագիստրոսական թեզի գիտական շարադրանքի և կառուցվածքի հիմնական առանձնահատկությունները:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
3. գործնականում իրականացնելու գիտահետազոտական բնույթի տարբեր ուսումնասիրություններ,
4. կատարելու լեզվաբանական տարբեր թեմաներով քննարկումներ՝արտահայտելով իր կարծիքն ու զարգացնելով գիտական բանավեճի հմտությունները,
5. գործնականում կատարելու լեզվաբանական տեքստերի իսպաներենից հայերեն և հայերենից իսպաներեն թարգմանություններ՝ վերլուծելով լեզվական կաղապարների թարգմանության համարժեքության խնդիրները:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
6. ձեռք բերված գիտելիքները օգտագործելու գիտական հաղորդակցման տարբեր ոլորտներում,
7. ստեղծագործաբար կիրառելու և զարգացնելու առկա գիտելիքները:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
. ձևավորել և զարգացնել տարբեր գիտահետազոտական աշխատանքներ (գիտական հոդված, թեզիս և այլն) գրելու կարողությունները,
. զարգացնել և կատարելագործել ուսանողների գրավոր և բանավոր խոսքի հմտությունները ակադեմիական իսպաներենի շրջանակներում,
. զարգացնել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն,
2. գործնական պարապմունք,
3. հանձնարարված գրականության ընթերցում, քննարկումներ, ինքնուրույն հետազոտություն, խմբային աշխատանք,
4. դասավանդման նորարարական մեթոդներ՝ հաղորդակցական, ինտերակտիվ և այլն:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր:
Նախատեսվում է անցկացնել 2 ընթացիկ քննություն, ընթացիկ ստուգում և եզրափակիչ քննություն.
· 1-ին ընթացիկ քննությունն անց է կացվում ուսանողի գրավոր աշխատանքի հիման վրա, որը գնահատվում է 4 առավելագույն միավոր:
· 2-րդ ընթացիկ քննությունն անց է կացվում ուսանողի գրավոր աշխատանքի հիման վրա, որը գնահատվում է 4 առավելագույն միավոր:
· Ընթացիկ ստուգումն անց է կացվում գրավոր և բանավոր, որը գնահատվում է 3 առավելագույն միավոր:
· Մասնակցությանը տրվում է 2 միավոր:
Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 7 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը՝ համապատասխանաբար 2,2,3 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Sánchez Lobato, Jesús (coord.). Saber escribir. Buenos Aires: Aguilar, 2007.
  • Alonso, A.; Galán, C. (Eds.). La tecnociencia y su divulgación: un enfoque transdisciplinar. Barcelona, 2004.
  • Baghdasarián, H.; Méndez Santos, M. Español académico para lingüistas, Ereván: Editorial Limush, 2009.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Արդի լեզվաբանության զարգացման հիմնական միտումները (իսպանացի հայտնի լեզվաբանների աշխատություններից քաղված տեքստերի հիման վրա):
2. Երկլեզվության և բազմալեզվության խնդիրները:
3. Ճանաչողական լեզվաբանության հիմնական ըմբռնումներն ու հասկացությունները:
4. Գիտական տարբեր աշխատանքների լեզվաոճական և կառուցվածքային առանձնահատկությունները:
5. Լեզվաբանական տեքստերի թարգմանության խնդիրները:
1605 Թարգմանության տեսություն և պատմություն 6
1-ին` աշնանային կիսամյակ
գործ. – 30, դաս. - 30
4 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1605/Մ04
1. Դասընթացի նպատակ
. ներկայացնել թարգմանության պատմության ուսումնասիրության առարկան, հիմնական նպատակներն ու խնդիրները,
. քննել թարգմանության պատմության պարբերականացման խնդիրները,
. մեկնաբանել թարգմանության տեսության ձևավորման պատմությունը, թարգմանության այն ըմբռնումներն ու մոտեցումները, որոնք գերիշխել են տարբեր ժամանակաշրջաններում:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու թարգմանության պատմության և տեսության գիտակարգի ձևավորման և զարգացման ուղին
2. մեկնաբանելու թարգմանության՝ որպես բարդ խոսքային հաղորդակցական գործունեության առանձնահատկություններն ըստ ժամանակագրական կարգի,
3. մեկնաբանելու և զուգահեռներ անցկացնելու գործնական թարգմանությունների պատմության և թարգմանական սկզբունքների ու տեսությունների զարգացման պատմության միջև:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
4. գործնական թարգմանություններում կիրառելու այն հիմնական սկզբունքներն ու ըմբռնումները, որոնք արժևորվել են թարգմանության պատմության ընթացքում:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
5. ստեղծագործաբար կիրառելու և զարգացնելու առկա գիտելիքները,
6. կատարելու հետազոտական աշխատանք թարգմանական տարբեր խնդիրների վերաբերյալ:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
. ներկայացնել թարգմանության պատմության ուսումնասիրության առարկան, հիմնական նպատակներն ու խնդիրները,
. քննել թարգմանության պատմության պարբերականացման խնդիրները,
. մեկնաբանել թարգմանության տեսության ձևավորման պատմությունը, թարգմանության այն ըմբռնումներն ու մոտեցումները, որոնք գերիշխել են տարբեր ժամանակաշրջաններում:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն,
2. գործնական պարապմունք,
3. հանձնարարված գրականության ընթերցում, քննարկումներ, ինքնուրույն հետազոտություն, խմբային աշխատանք,
4. դասավանդման նորարարական մեթոդներ՝ հաղորդակցական, ինտերակտիվ և այլն:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր
Նախատեսվում է անցկացնել 2 ընթացիկ քննություն, ընթացիկ ստուգում և եզրափակիչ քննություն.
· 1-ին ընթացիկ քննությունն անց է կացվում ուսանողի գրավոր աշխատանքի հիման վրա, որը գնահատվում է 4 առավելագույն միավոր
· 2-րդ ընթացիկ քննությունն անց է կացվում ուսանողի գրավոր աշխատանքի հիման վրա, որը գնահատվում է 4 առավելագույն միավոր
· Ընթացիկ ստուգումն անց է կացվում գրավոր և բանավոր, որը գնահատվում է 3 առավելագույն միավոր
· Մասնակցությանը տրվում է 2 միավոր
Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 7 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը՝ համապատասխանաբար 2,2,3 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Torre, E. Teoría de la traducción literaria. Madrid: Editorial Síntesis, 2009.
  • Hurtado Albir, A. Traducción y traductología: Introducción a la traductología. Madrid: Cátedra, 2001.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· «Թարգմանության պատմություն և տեսություն» դասընթացի ուսումնասիրության առարկան, հիմնական նպատակներն ու խնդիրները:
· Թարգմանությունը անտիկ ժամանակաշրջանում, նրա հիմնական առանձնահատկությունները: Հունահռոմեական դասականների թարգմանությունը, թարգմանական սկզբունքների ձևավորումը:
· Առաջին վկայությունները սուրբ գրքի թարգմանության մասին:
Սան Խերոնիմոյի թարգմանական գործունեությունը, ad verbum և ad sensum թարգմանությունների տարբերակում:
· Թարգմանությունը միջնադարում: Գրավոր թարգմանությունների զարգացումը, Աստվածաշնչի և այլ սուրբ գրքերի թարգմանության խնդիրները: Բառացիության սկզբունքի գերիշխումը:
· Հայ թարգմանական ավանդույթների ձևավորումը: Աստվածաշնչի թարգմանությունը:
· Տոլեդոյի դպրոցի բուռն թարգմանական գործունեությունը XII- XIII դարերում: XV - XVI դդ.-ի իսպանացի թարգմանիչների գործունեության կարևորությունը գրական իսպաներենի ձևավորման գործում:
· Խուան Լուիս Վիվեսի թարգմանական սկզբունքները, տեքստերի տիպաբանության փորձը (De ratione Disendi) եվրոպական հումանիզմի համատեքստում և նրա հետագա արժևորումը Է. Կոսերիուի աշխատություններում:
· Թարգմանության խնդիրները Խուան Վալդեսի «Լեզվի երկխոսություն» աշխատության մեջ:
· Բոսկանի և Գարսիլասոյի դերը Իսպանիայում թարգմանական մտքի զարգացման մեջ:
Լեզվի և ոճի անաղարտության շուրջ Բոսկանի նորարարական մտքերը և դրանց գնահատականը Գարսիլասոյի կողմից:
· Թարգմանության սկզբունքների ու մեթոդների տեսականացման առաջին փորձերը ֆրանսիական իրականության մեջ: Է. Դոլեյի թարգմանական հինգ սկզբունքները:
· Մարտին Լյութերի թարգմանությունների դերը գերմաներեն լեզվի զարգացման խնդրում:
· Ֆ. Շլայերմախեր. տեքտերի ժանրային առանձնահատկությունները և թարգմանությունը:
. Խոսե Օրտեգա ի Գասետի «Թարգմանության թշվառությունն ու պերճանքը»:
1605 Գործարար հաղորդակցության իսպաներեն 3
1-ին՝ աշնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս. - 30
ՊԱՐՏԱԴԻՐ
1605/Մ05
1. Դասընթացի նպատակ
. ծանոթացնել ուսանողներին գործարար իսպաներենի բառապաշարային և ոճակազմիչ յուրահատկություններին,
. քննել խոսքաստեղծման գործընթացում` հաղորդակցական տարբեր իրադրություններում գործարար իսպաներենի գործածության առանձնահատկությունները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու գործարար և պաշտոնական գրագրության առանձնահատկությունները, տարբեր փաստաթղթերին ներկայացվող պահանջները,
2. նկարագրելու գործարար իսպաներենի լեզվական և լեզվամշակութային առանձնահատկությունները:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
3. տարբեր փաստաթղթերում կիրառելու գործարար իսպաներենի հիմնական տերմիններն ու տերմինային կապակցությունները,
4. գործնականում իրականացնելու գործարար և պաշտոնական գրագրություն` տարբեր փաստաթղթերին ներկայացվող պահանջներին համաձայն:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
5. գործնականում կիրառելու և զարգացնելու ունեցած գիտելիքները:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
. ծանոթացնել ուսանողներին գործարար իսպաներենի բառապաշարային և ոճակազմիչ յուրահատկություններին,
. քննել խոսքաստեղծման գործընթացում` հաղորդակցական տարբեր իրադրություններում գործարար իսպաներենի գործածության առանձնահատկությունները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
պասիվ ունկնդրում, հանձնարարված գրականության ընթերցում, ակտիվ քննարկում, տնային աշխատանքի կատարում, ինչպես նաև դասավանդման հետևյալ մեթոդները` հաղորդակցական, ինտերակտիվ, տեսալսողական, նկարագրական, համեմատական:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր:
1. ընթացիկ ստուգում, որն անց է կացվում ուսանողի գրավոր կամ բանավոր աշխատանքի հիման վրա և գնահատվում է 8 միավոր,
2. ինքնուրույն աշխատանք՝ 2 միավոր,
3. մասնակցություն՝ 2 միավոր,
4. եզրափակիչ քննություն՝ 8 միավոր առավելագույն արժեքով, որը ներառում է 3 հարց` համապատասխանաբար` 3, 3, 2 միավոր գնահատմամբ։
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Baghdasarián, H.; M. Kirakosián. Correspondencia moderna en español. Ereván, Antares, 2011.
  • Aguirre Beltrán, B. Introducción al español de los negocios. Madrid, 2011.
  • Neila, G. Aplicación del método de los casos en la enseñanza de efe: el caso del español de los negocios, en MARCOELE núm. 11, 2010.
  • Калустова, О. М. Бизнес-курс испанского языка. Москва-Киев, 2003.
  • Прието Пераль, Б. Деловой испанский за 30 дней. Астрель. АСТ, Москва, 2004.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Գործարար հաղորդակցման ժամանակակից հայեցակարգերը: Հաղորդակցման տեխնիկաներ և հմտություններ:
2. Խոսքային և ոչ խոսքային հաղորդակցման միջմշակութային առանձնահատկությունները:
3. Էթիկետի և գործարար վարքագծի կանոնները:
4. Գործարար իսպաներեն: Վարչագործարարական ոճի ժանրային առանձնահատկությունները:
5. Իսպանալեզու գործարար և պաշտոնական հաղորդակցության ոլորտում ընդունված փաստաթղթերի կազմության սկզբունքները:
6. Գործարար հաղորդակցության առանձնահատկությունները իսպաներենում և հայերենում:
7. Գովազդի և մարկետինգի լեզվաոճական առանձնահատկությունները:
8. Գործավարական տարբեր տիպի նամակների կառուցվածքային և բառապաշարային առանձնահատկությունները, շարադրանքի կաղապարայնությունը:
9. Ձեռնարկության ենթակառուցվածքն ուտիպերը (ՍՊԸ. ՓԲԸ, խառը տիպեր):
1605 Մասնագիտական տեքստերի թարգմանություն 6
1-ին՝ աշնանային կիսամյակ
4 ժամ/շաբ.
գործ. – 30, դաս. – 30
ՊԱՐՏԱԴԻՐ
1605/Մ06
1. Դասընթացի նպատակ
. ձևավորել և զարգացնել այնպիսի մասնագիտական իրազեկություններ, որոնք հնարավորություն են ընձեռնում վերլուծել սկզբնաղբյուր տեքստը և կատարել համարժեք թարգմանություն,
. քննել գրավոր թարգմանության լեզվաոճական և լեզվամշակութային խնդիրները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ճանաչելու թարգմանաբանության, միջմշակութային հաղորդակցության տեսության հասկացական ապարատը՝ մասնագիտական թարգմանություններ կատարելու համար,
2. մեկնաբանելու գրավոր թարգմանության մեջ կարևորվող հիմնական լեզվական և արտալեզվական գործոնները, ինչպես նաև գրավոր թարգմանության մեթոդաբանության տարբեր խնդիրներ:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
3. գործնականում ճիշտ ընտրելու գրավոր թարգմանության համապատասխան ռազմավարություն՝ ելնելով հաղորդակցական իրադրությունից և տեքստի ժանրային պատկանելիությունից,
4. գործնականում կատարելու գիտատեխնիկական, հասարակական-քաղաքական և մասնագիտական տեքստերի համարժեք թարգմանություն՝ կատարելով ելակետային տեքստի որոշ բառային, քերականական-շարահյուսական և ոճական փոխակերպումներ,
5. վերլուծելու թարգմանության սխալները և բացահայտելու դրանց հաղթահարման ուղիները:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
6. արժևորելու հանրամշակութային և միջմշակութային հաղորդակցական հմտությունների դերը տարբեր մասնագիտական շփումներում,
7. ստեղծագործաբար կիրառելու և զարգացնելու ունեցած գիտելիքները:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
. ձևավորել և զարգացնել այնպիսի մասնագիտական իրազեկություններ, որոնք հնարավորություն են ընձեռնում վերլուծել սկզբնաղբյուր տեքստը և կատարել համարժեք թարգմանություն,
. քննել գրավոր թարգմանության լեզվաոճական և լեզվամշակութային խնդիրները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն,
2. գործնական պարապմունք,
3. հանձնարարված գրականության ընթերցում, քննարկումներ, ինքնուրույն հետազոտություն, խմբային աշխատանք,
4. դասավանդման նորարարական մեթոդներ՝ հաղորդակցական, ինտերակտիվ և այլն:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր:
Նախատեսվում է անցկացնել 2 ընթացիկ քննություն, ընթացիկ ստուգում, մասնակցություն և եզրափակիչ քննություն.
· 1-ին ընթացիկ քննությունն անց է կացվում ուսանողի գրավոր աշխատանքի հիման վրա, որը գնահատվում է 4 առավելագույն միավոր:
· 2-րդ ընթացիկ քննությունն անց է կացվում ուսանողի գրավոր աշխատանքի հիման վրա, որը գնահատվում է 4 առավելագույն միավոր:
· Ընթացիկ ստուգումն անց է կացվում գրավոր և բանավոր, որը գնահատվում է 3 առավելագույն միավոր:
· Մասնակցությանը տրվում է 2 միավոր:
Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 7 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը՝ համապատասխանաբար 2,2,3 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Иовенко, В. А. Практический курс перевода. Испанский язык. Москва, 2006.
  • Латышев, Л. К. Технология перевода. Москва, 2007.
  • Baigorri Jalón, J.; González Salvador, A. (Eds.). Entre lenguas: traducir e interpretar. Fundación Academia Europea de Yuste. 2007.
  • Perederi, E. B. Introducción a la prensa española. M., 2005.
  • Bolaños, B. Comunicación escrita. Costa Rica: EUNED, 2002.
  • Baghdasarián H., Martirosián M., El español en las relaciones internacionales, Ereván, 2021.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Գրավոր թարգմանության էությունը և տեսակները՝ ըստ տեքստի ժանրային առանձնահատկությունների:
2. Գրավոր թարգմանության լեզվաոճական և լեզվամշակութային խնդիրները և դրանց լուծման ուղիները: Նորմայի հասկացությունը գրավոր թարգմանության մեջ:
3. Գրավոր թարգմանության մեթոդները. թարգմանության հիմնական հնարները և փոխակերպումների տեսակները: Գրավոր թարգմանության խմբագրման և գնահատման առանձնահատկությունները: Թարգմանական սխալների դասակարգում:
4. Հասարակական- քաղաքական, գիտատեխնիկական և իրավաբանական տեքստերի թարգմանության հիմնական առանձնահատկությունները:
1605 Հաղորդակցության տեսություն և գործաբանություն 3
2-րդ՝ գարնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս. - 30
ՊԱՐՏԱԴԻՐ
1605/Մ07
1. Դասընթացի նպատակ
. տալ ուսանողին գիտելիք hաղորդակցման տեսության, գործաբանության տեսակների վերաբերյալ,
. քննել խոսքային ակտերի հիմնական խմբերը, հաղորդակցական գործաբանության,գործաբանական ժխտման հիմնախնդիրները, ինչպես նաև ցուցայնական միջոցները, որոնք, հատկապես կարևորվում են միջմշակութային հաղորդակցության տեսանկյունից:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. լուսաբանելու լեզվի և խոսքի փոխհարաբերությանն առնչվող գործաբա­նա­կան հայեցակերպը և բացատրելու տարբեր մշակույթ և լեզու կրող զրուցակցի խոսքի առանձնահատկությունները,
2. բացատրելու արտալեզվական գործոնների դերն ու ազդեցությունը խոսքային ակտերի ժամանակ, ինչպես նաև քննարկելու դրանց հաջող և անհաջող իրականացումը:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
3. գնահատելու տարբեր ազգերի՝որպես տվյալ մշակույթը կրող, մտածելակերպի առանձնահատկությունները,
4. իրականացնելու խոսքի լեզվագործաբանական վերլուծություն,որը հատկապես կարևորվում է դիվանագիտական կամ մշակութային ոլորտում,
5. կատարելու ինքնուրույն գիտահետազոտական աշխատանք`հիմնվելով միջմշակութային առանձնահատկությունների հիման վրա:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
6. օգտվելու տեղեկատվական տարբեր աղբյուրներից (գիտական հոդվածներ, համապատասխան գիտական գրականություն, ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ և այլն),
7. իրականացնելու ցանկացած խոսքի գործաբանական վերլուծություն`հաշվի առնելով յուրաքանչյուր լեզուն կրող ժողովրդի ազգամշակութային առանձնահատկությունները,
8. կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները պրակտիկայում` ստեղծագործաբար զարգացնելով և առաջադրելով նորերը:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
. տալ ուսանողին գիտելիք hաղորդակցման տեսության, գործաբանության տեսակների վերաբերյալ,
. քննել խոսքային ակտերի հիմնական խմբերը, հաղորդակցական գործաբանության,գործաբանական ժխտման հիմնախնդիրները, ինչպես նաև ցուցայնական միջոցները, որոնք, հատկապես կարևորվում են միջմշակութային հաղորդակցության տեսանկյունից:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն և գործնական պարապմունք
2. հանձնարարված գրականության ընթերցում, քննարկումներ, ինքնուրույն հետազոտություն, խմբային աշխատանք
3. հաղորդակցական մեթոդ, ուսանողակենտրոն մոտեցման հիման վրա` ինտերակտիվ Ջիգսո մեթոդ և տեսալսողական մեթոդ`հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաների դերն ու կրթության միջազգային արդի միտումները:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր:
1. 1-ին ընթացիկ քննություն, որն անց է կացվում ուսանողի գրավոր աշխատանքի հիման վրա և գնահատվում է 4 առավելագույն միավոր:
2. 2-րդ ընթացիկ քննությունն անց է կացվում բանավոր և գնահատվում է 4 առավելագույն միավոր:
3. Ընթացիկ ստուգում, որն անց է կացվում գրավոր և բանավոր և գնահատվում է 8 առավելագույն միավոր:
4. Ինքնուրույն աշխատանք՝ 2 միավոր,
5. Մասնակցություն՝ 2 միավոր։
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Perez, J.C. Introducción a la Pragmática del Español. Madrid, 1994.
  • Colodro, M. El silencio en la palabra: Aproximación a lo innombrable. Buenos Aires, 2004.
  • Ephratt, M. Someone to be silent with, someone to be silent to-the means and functions of eloquent silence inthe novel ‘‘Someone to Run with’’ by David Grossman. DAPIM-Research in Literature 16 (inHebrew), Tel Aviv, 2008.
  • Escandell, V. M. V. La comunicación. //Boletin de Linguistica v.18 n.25 Caracas, 2006.
  • Моисеева, А. П. Основы теории коммуникации. Томск, 2004.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Հաղորդակցության տեսության առարկան և դրա տարրերն ու գործառույթները: Հաղորդակցական գործաբանության ուսումնասիրության առարկան և արդի հիմնախնդիրները: 2. Գործաբանությունն ու դրա տեսակները:Լեզու, խոսք, խոսքային ակտեր և համատեքստ` տեսական դրույթներ: Խոսքային հաղորդակցություն: Դիսկուրսը` որպես խոսքային հաղորդակցության հիմք:
Հաղորդակցության սեմիոտիկան: Նշանի հասկացություն: Շարահյուսությունը, իմաստաբանությունն ու գործաբանությունը` որպես նշանային հարաբերության հիմք:
Անուղղակի ժխտման խնդիրներն ու առանձնահատկությունները: Քաղաքավարի խոսքի գործաբանական ոլորտները: Միջմշակութային գործաբանական առանձնահատկությունները հաղորդակցական գործընթացում:
Սոցիալական համատեքստ: Համատեքստը սոցիալ-մշակութային հարաբերություններում: Հաղորդակցական անհատը` որպես սոցիալական ֆենոմեն:
Ցուցայնությունն ու դրա տեսակները: TAMP-ի կիրառման առանձնահատկությունները համատեքստում:
Նորագույն տեխնոլոգիաները հաղորդակցության մեջ: Դրանց դերը հանրային հաղորդակցության մեջ: Հաղորդակցություն և PR: Հանրային հաղորդակցության կարևորությունը գործարար, քաղաքական, տնտեսական ոլորտներում: Կոլեկտիվ հաղորդակցությունը զանգվածային մշակույթի մեջ` գլոբալ հաղորդակցության արդյունքները:
1605 Հերմենևտիկա և գեղարվեստական թարգմանություն 6
2-րդ՝ գարնանային կիսամյակ
4 ժամ/շաբ.
գործ. – 30, դաս.- 30
ՊԱՐՏԱԴԻՐ
1605/Մ08
1. Դասընթացի նպատակ
. ներկայացնել բանասիրական հերմենևտիկայի առաջացման ակունքները, հայեցակարգերը, մեթոդաբանությունը, զարգացման տարբեր դրսևորումները, կիրառության ոլորտները,
. քննել տեքստ-համատեքստ-ենթատեքստ հարաբերությունները, ամբողջի և մասնավորի միջև կապերը և այլ հարցեր, որոնք կնպաստեն գեղարվեստական տեքստերի ճիշտ ընկալման, մեկնության և թարգմանության գործընթացին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. լուսաբանելու հերմենևտիկայի ծագումնաբանությունը, տեսական սկզբունքները, հայեցակարգերն ու մեթոդաբանությունը,
2. ներկայացնելու տեքստի հասկացման և մեկնաբանման մեխանիզմները,
3. բացատրելու «հերմենևտիկական շրջան» հասկացությունը, լեզվաբանության և գրականագիտության փոխկապակցվածության դերը գեղարվեստական տեքստի ճիշտ ընկալման և թարգմանության գործընթացում:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
4. վերլուծելու տարբեր ստեղծագործություններ՝ բացահայտելով դրանցում առկասիմվոլիկան, թաքնված իմաստները, ակնարկները, գեղարվեստականությունն ապահովող բաղադրիչները և այլ հարցեր,
5. թարգմանելու գեղարվեստական տեքստեր՝ հաշվի առնելով լեզվաոճական, կառուցվածքաիմաստային, տեքստամշակութային իրողությունների յուրահատկությունները,
6. քննարկելու միջմշակութային հաղորդակցության ընթացքում ծառացած մասնագիտական խնդիրներ և առաջադրելու դրանց լուծման ուղիներ:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
7. կատարելու հետազոտական աշխատանք տվյալ բնագավառում,
աշխատելու թիմում:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
. ներկայացնել բանասիրական հերմենևտիկայի առաջացման ակունքները, հայեցակարգերը, մեթոդաբանությունը, զարգացման տարբեր դրսևորումները, կիրառության ոլորտները,
. քննել տեքստ-համատեքստ-ենթատեքստ հարաբերությունները, ամբողջի և մասնավորի միջև կապերը և այլ հարցեր, որոնք կնպաստեն գեղարվեստական տեքստերի ճիշտ ընկալման, մեկնության և թարգմանության գործընթացին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն,
2. բանավեճ-քննարկումներ,
3. ինքնուրույն և խմբային աշխատանքներ,
4. սեմինար պարապմունքներ,
5. բանավոր ներկայացումներ,
6. ԽԻԿ (խթանում, իմաստի ընկալում, կշռադատում) մեթոդների համակարգ,
7. զուգադրական մեթոդ,
8. համեմատական մեթոդ,
9. ինդուկտիվ մեթոդ,
10. դեդուկտիվ մեթոդ:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր:
Նախատեսվում է անցկացնել 2 ընթացիկ քննություն, ընթացիկ ստուգում և եզրափակիչ քննություն.
· 1-ին ընթացիկ քննությունն անց է կացվում ուսանողի գրավոր աշխատանքի հիման վրա, որը գնահատվում է 4 առավելագույն միավոր:
· 2-րդ ընթացիկ քննությունն անց է կացվում ուսանողի գրավոր աշխատանքի հիման վրա, որը գնահատվում է 4 առավելագույն միավոր:
· Ընթացիկ ստուգումն անց է կացվում գրավոր և բանավոր, որը գնահատվում է 3 առավելագույն միավոր:
· Մասնակցությանը տրվում է 2 միավոր:
Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 7 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը՝ համապատասխանաբար 2,2,3 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Galván Moreno, L. «El concepto de aplicación en la hermenéutica literaria», Signa, Revista de la Asociación Española de Semiótica, núm. 13, 2004.http://www.cervantesvirtual.com/nd/ark:/59851/bmc8s516
  • Garrido Dominguez, A. «El texto literario a la luz de la hermenéutica», Signa, Revista de la Asociación Española de Semiótica, núm. 13, 2004.
  • http://www.cervantesvirtual.com/nd/ark:/59851/bmc51495
  • Carreter, L.; Calderón, C. Cómo se comenta un texto literario, Madrid: Cátedra, 2006.
  • Schleiermacher, F. Sobre los diferentes métodos de traducir, Madrid: Gredos, 2000, traducción y comentarios de Valentín García Yebra.
  • Calame, C. Interpretación y traducción de las culturas: Las categorías del pensamiento y discurso antropológicos, Synthesis, vol. 20, 2013.
  • http://www.synthesis.fahce.unlp.edu.ar/files/journals/11/articles/4516/…
  • González Agudelo, E. M. «El retorno a la traducción o nuevamente sobre la historia del concepto de hermenéutica», Opinión Jurídica, 2011, vol. 10, N° 19.
  • http://www.scielo.org.co/pdf/ojum/v10n19/v10n19a03.pdf
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1՝ Հերմենևտիկայի ուսումնասիրության առարկան, պատմությունը, «հերմենևտիկա» անվանմնան ծագումնաբանությունը:
Թեմա 2՝ Ֆ. Շլեյերմախերը որպես գիտական հերմենևտիկայի հիմնադիր: Բանասիրական և հոգեբանական մեթոդներ:
Թեմա 3՝ Փիլիսոփայական հերմենևտիկայի համընդհանուր տեսությունը. Հ. Գ. Գադամերի, Մ. Ֆուկոյի և այլոց հայեցակարգերը:
Թեմա 4` Բանասիրական հերմենևտիկա և թարգմանություն: Վերլուծությունը որպես թարգմանության գործընթացի անքակտելի մաս: Թարգմանությունը որպես հաղորդակցում, մշակույթների երկխոսություն:
Թեմա 5` Հենքային գիտելիքների և զուգադրական մեթոդի դերը տեքստերի հերմենևտիկ քննությանև թարգմանության գործընթացում:
1605 Մասնագիտական լեզվի գործառույթները 6
2-րդ՝ գարնանային կիսամյակ
4 ժամ/շաբ.
գործ. – 30, դաս. – 30
ՊԱՐՏԱԴԻՐ
1605/ Մ09
1. Դասընթացի նպատակ
. ներկայացնել մասնագիտական տեքստերի լեզվաոճական առանձնահատկություններն ու տերմինաբանությունը,
. քննել գիտական վերլուծությունների և սահմանումների հասկացական ապարատը՝ զարգացնելով մասնագիտական տեքստերի ընկալման, մեկնաբանման և թարգմանության հմտությունները,
. զարգացնել գիտական հաղորդակցման կարողությունները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու մասնագիտական լեզվի էական տարբերակիչ հատկանիշները և ժանրային առանձնահատկությունները,
2. մեկնաբանելու գիտական տերմինաբանության ստեղծման և զարգացման, օտար գիտաբառերի հնչյունական-ձևաբանական յուրացման խնդիրները,
3. քննելու մասնագիտական տեքստերի վերարտադրման և թարգմանության մեթոդաբանության տարբեր խնդիրներ:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
4. գործնականում կատարելու մասնագիտական տեքստի կառուցվածքային մոդելավորում,
5. գործնականում շարադրելու և վերլուծելու մասնագիտական տեքստեր՝գիտական լեզվի չափանիշներին համապատասխան,
6. կատարելու լեզվաբանական տեքստերի թարգմանություններ՝ գիտական տեքստի համարժեքության սկզբունքներին համապատասխան:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
7. օգտվելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետային ռեսուրսներ, գիտական հոդվածներ և այլն),
8. ստեղծագործաբար կիրառելու ձեռք բերված գիտելիքները՝ առաջադրելով նոր գաղափարներ և մտքեր:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
. ներկայացնել մասնագիտական տեքստերի լեզվաոճական առանձնահատկություններն ու տերմինաբանությունը,
. քննել գիտական վերլուծությունների և սահմանումների հասկացական ապարատը՝ զարգացնելով մասնագիտական տեքստերի ընկալման, մեկնաբանման և թարգմանության հմտությունները,
. զարգացնել գիտական հաղորդակցման կարողությունները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն,
2. գործնական պարապմունք,
3. հանձնարարված գրականության ընթերցում, քննարկումներ, ինքնուրույն հետազոտություն, խմբային աշխատանք,
4. դասավանդման նորարարական մեթոդներ՝ հաղորդակցական, ինտերակտիվ և այլն:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր:
Նախատեսվում է անցկացնել 2 ընթացիկ քննություն, ընթացիկ ստուգում և եզրափակիչ քննություն.
· 1-ին ընթացիկ քննությունն անց է կացվում ուսանողի գրավոր աշխատանքի հիման վրա, որը գնահատվում է 4 առավելագույն միավոր:
· 2-րդ ընթացիկ քննությունն անց է կացվում ուսանողի գրավոր աշխատանքի հիման վրա, որը գնահատվում է 4 առավելագույն միավոր:
· Ընթացիկ ստուգումն անց է կացվում գրավոր և բանավոր, որը գնահատվում է 3 առավելագույն միավոր:
· Մասնակցությանը տրվում է 2 միավոր:
Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 7 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը՝ համապատասխանաբար 2,2,3 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Baghdasarián, H.; Méndez Santos, M. Español académico para lingüistas. Ereván: Editorial Limush, 2009.
  • Alonso, A.; Galán C. (Eds.). La tecnociencia y su divulgación: un enfoque transdisciplinar. Barcelona, 2004.
  • Baghdasarián, H.; Méndez Santos. Manual básico de lexicología española. Ereván: Limush, 2011.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Գիտական ոճի ընդհանուր բնութագիրը, ենթաոճերը և ժանրային առանձնահատկությունները: Գիտական տեքստի հնչյունական-հնչերանգային, ձևաբանական-շարահյուսական և բառապաշարային առանձնահատկությունները: Գիտական լեզվի նորմայի օրինաչափությունները:
Գիտական լեզվի բառապաշարի շերտերը: Տերմինաբանություն և տերմինահամակարգեր: Բառ և տերմին հարաբերակցությունը: Գիտական տերմինահամակարգի ստեղծման հիմնական միտումները: Գիտական լեզվի միջգիտակարգային բնույթը:
Գիտական լեզվի վերլուծության փիլիսոփայական և պատմական հարացույցները:
Լեզու և հաղորդակցություն: Լեզվի մակարդակները և դրանց ուսումնասիրության հիմնախնդիրները: Լեզվի հիմնական գործառույթները: Համակարգ, նորմա և կիրարկություն հասկացություններն ըստ Է.Կոսերիուի:
Կորպուսային լեզվաբանությունը որպես գիտական հետազոտության նոր մեթոդաբանություն և նրա դերը լեզվաբանական-համեմատական, թարգմանաբանական, բառարանագրական և այլ ուսումնասիրություններում:
Գիտական տեքստերի թարգմանության մեթոդաբանության և տեխնիկայի հիմնական հարցերը:
Ամբիոնի կոդը Կամընտրական դասընթացի անվանումը Կրեդիտներ
1605 Բանավոր թարգմանության հիմունքներ 6
6. 2-րդ՝ գարնանային կիսամյակ
4 ժամ/շաբ.
գործ. – 30, դաս. – 30
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1605/Մ10
1. Դասընթացի նպատակ
. ծանոթացնել ուսանողներին բանավոր թարգմանության էությանն ու տեսակներին, բանավոր թարգմանության մեթոդաբանության հիմնական խնդիրներին,
. ձևավորել ու զարգացնել այնպիսի իրազեկություններ, որոնք հնարավորություն են ընձեռնում ծավալել միջմշակութային բանավոր հաղորդակցություն մասնագիտական գործունեության տարբեր ոլորտներում:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու բանավոր թարգմանության մեթոդաբանությունը, նրա լեզվաոճական, հանրամշակութային և գործաբանական խնդիրները,
2. նկարագրելու բանավոր թարգմանության մեթոդաբանության առանձնահատկությունները խոսքային հաղորդակցման տարբեր ոլորտներում:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
3. գործնականում ընտրելու բանավոր թարգմանության համապատասխան ռազմավարություն՝ հաշվի առնելով տեքստի բովանդակային, գործառական-ոճական բնութագիրը, ժանրային պատկանելիությունը, թարգմանության հասցեատերը, նպատակը և այլ արտալեզվական գործոններ,
4. գործնականում իրականացնելու բանավոր թարգմանություն գրավոր տեքստից և հաջորդական թարգմանություն՝ թարգմանության լեզվի քերականական, շարահյուսական և ոճական նորմերին համապատասխան:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
5. կիրառելու հանրամշակութային և միջմշակութային հաղորդակցության հմտությունները՝ մասնագիտական շփումների արդյունավետությունն ապահովելու նպատակով,
6. ստեղծագործաբար կիրառելու և զարգացնելու առկա գիտելիքները:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
. ծանոթացնել ուսանողներին բանավոր թարգմանության էությանն ու տեսակներին, բանավոր թարգմանության մեթոդաբանության հիմնական խնդիրներին,
. ձևավորել ու զարգացնել այնպիսի իրազեկություններ, որոնք հնարավորություն են ընձեռնում ծավալել միջմշակութային բանավոր հաղորդակցություն մասնագիտական գործունեության տարբեր ոլորտներում:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն,
2. գործնական պարապմունք,
3. հանձնարարված գրականության ընթերցում, քննարկումներ, ինքնուրույն հետազոտություն, խմբային աշխատանք,
4. դասավանդման նորարարական մեթոդներ՝ հաղորդակցական, ինտերակտիվ և այլն:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր:
Նախատեսվում է անցկացնել 2 ընթացիկ քննություն, ընթացիկ ստուգում և եզրափակիչ քննություն.
· 1-ին ընթացիկ քննությունն անց է կացվում ուսանողի գրավոր աշխատանքի հիման վրա, որը գնահատվում է 4 առավելագույն միավոր:
· 2-րդ ընթացիկ քննությունն անց է կացվում ուսանողի գրավոր աշխատանքի հիման վրա, որը գնահատվում է 4 առավելագույն միավոր:
· Ընթացիկ ստուգումն անց է կացվում գրավոր և բանավոր, որը գնահատվում է 3 առավելագույն միավոր:
· Մասնակցությանը տրվում է 2 միավոր:
Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 7 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը՝ համապատասխանաբար 2,2,3 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Baigorri, J. La interpretación de conferencias: el nacimiento de una profesión. De Paris a Nüremberg. Granada: Comares, 2000.
  • Jiménez Ivars, A.; Albir, A. H. Variedades de traducción a la vista: Definición y clasificación. TRANS: revista de traductología, 7, 2003, pp. 47-57.
  • Jiménez Ivars, A. Variedades de interpretación: modalidades y tipos. Hermēneus. Revista de traducción e interpretación, 2009, pp. 95-114.
  • Алексеева, И. С. Профессиональныйтренингпереводчика, С.-П., 2004.
  • Латышев, Л. К. Технология перевода, М., 2007.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Բանավոր թարգմանության էությունը և տեսակները՝ բանավոր թարգմանություն գրավոր տեքստից, համաժամանակյա և հաջորդական թարգմանություն, դրանց հիմնական առանձնահատկությունները:
Բանավոր թարգմանության մեթոդաբանության հիմնական՝ լեզվաոճական, լեզվամշակութային և գործաբանական խնդիրները: Թարգմանվող տեքստի տեղեկատվական կառուցվածքը և բանավոր թարգմանության ժամանակ նրա հաղորդման խնդիրները:
Խոսքային խտացում և համաժամանակյա թարգմանություն: Թարգմանական տարբեր հնարների և բառային, քերականական, շարահյուսական, ոճական փոխակերպումների դերը բանավոր թարգմանության մեջ:
Ընկալման և խոսքասերման հոգելեզվաբանական մեխանիզմները բանավոր թարգմանության ժամանակ:
Համառոտագրությունների դերը և հիմնական սկզբունքները բանավոր թարգմանության ժամանակ:
Միջազգային կազմակերպություններում բանավոր թարգմանությունների պատմության համառոտ ակնարկ:
1605 Պորտուգալերեն-1 6
2-րդ գարնանային կիսամյակ
4 ժամ/շաբ
գործ.- 30, դաս. - 30
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1605/Մ10
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին ներկայացնել հիմնարար գիտելիքներ պորտուգալերենի քերականության և հնչյունաբանության հիմնական երևույթների, ուղղագրական-ուղղախոսական նորմերի վերաբերյալ,
· ձևավորել բանավոր և գրավոր խոսքի որոշ հմտություններ,
. զարգացնել պարզ թեմաների շուրջ ազատ հաղորդակցման կարողություններ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու պորտուգալերենի ուղղախոսական-ուղղագրական հիմնական նորմերը,
2. նկարագրելու պորտուգալերենի հնչյունական համակարգին բնորոշ առանձնահատկությունները,
3. ճանաչելու հաղորդակցական պարզ իրադրություններում գործածվող բառապաշարի առանձնահատկությունները:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
4. զարգացնելու պորտուգալերեն խոսքի տեսալսողական ընկալման կարողություններ,
5. գործնականում կատարելու քննարկումներ պարզ թեմաների շուրջ,
6. կատարելու պարզ տեքստերի պորտուգալերենից հայերեն թարգմանություններ:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
7. գործնականում կիրառելու և զարգացնելու ձեռք բերված գիտելիքները,
8. տարբեր աղբյուրներից հայթայթելու տեղեկատվություն և վերլուծելու:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին ներկայացնել հիմնարար գիտելիքներ պորտուգալերենի քերականության և հնչյունաբանության հիմնական երևույթների, ուղղագրական-ուղղախոսական նորմերի վերաբերյալ,
· ձևավորել բանավոր և գրավոր խոսքի որոշ հմտություններ,
. զարգացնել պարզ թեմաների շուրջ ազատ հաղորդակցման կարողություններ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
Կիրառվում են դասավանդման և ուսումնառության տեսալսողական, ինտերակտիվ մեթոդներն ու գիտելիքը խթանող ու զարգացնող մի շարք այլ ձևեր՝ տեղեկատվական, բանավեճային, խաղային և այլն:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր:
Նախատեսվում է անցկացնել 2 ընթացիկ քննություն, ընթացիկ ստուգում և եզրափակիչ քննություն.
· 1-ին ընթացիկ քննությունն անց է կացվում ուսանողի գրավոր աշխատանքի հիման վրա, որը գնահատվում է 4 առավելագույն միավոր:
· 2-րդ ընթացիկ քննությունն անց է կացվում ուսանողի գրավոր աշխատանքի հիման վրա, որը գնահատվում է 4 առավելագույն միավոր:
· Ընթացիկ ստուգումն անց է կացվում գրավոր և բանավոր, որը գնահատվում է 3 առավելագույն միավոր:
· Մասնակցությանը տրվում է 2 միավոր:
Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 7 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը՝ համապատասխանաբար 2,2,3 միավոր: Միավորների քայլը 0.5 է:
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Tavares, A., Português XXI Livro do Aluno 1. Lisboa: Lidel - Edições técnicas, LDA, 2012.
  • Coimbra, I., Coimbra, O. M., Gramática Ativa 1. Lisboa: Lidel - Edições técnicas, LDA, 2011.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Պորտուգալերենի հնչյունական համակարգը: Ուղղախոսական-ուղղագրական առանձնահատկությունները:
2. Հոդ և հոդառություն: Հոդերի տեսակները և դրանց գործածության առանձնահատկությունները:
3. Գոյականի քերականական կարգերի ընդհանուր բնութագիրը: Սեռ, թիվ:
4. Ածականի տեսակները: Համեմատության աստիճանների կազմության առանձնահատկությունները:
5. Դերանունների հիմնական տեսակները և դրանց քերականական կարգերի ընդհանուր բնութագիրը:
6. Թվականներ: Քանակական և դասական թվականների կազմության և գործածության հիմնական առանձնահատկությունները:
7. Բայ. ընդհանուր բնութագիրը: Ser և Estar օժանդակ բայերի սահմանական եղանակի ներկա ժամանակը: Առաջին, երկրորդ և երրորդ խմբերի կանոնավոր բայերի սահմանական եղանակի ներկա ժամանակը:
8. Անհատական խոնարհման ամենագործածական բայերի սահմանական եղանակի ներկա ժամանակը: Սահմանական եղանակի ապառնի և անցյալ ժամանակաձևերը:
9. Մակբայների տեսակները, դրանց կազմության և գործածության առանձնահատկությունները:
10. Նախադասություն: Նախադասության տեսակները և դրանց ընդհանուր բնութագիրը:
1605 Իսպանական Ոսկեդարի գրականություն և մշակույթ 3
2-րդ՝ գարնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս. – 30
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
2 ժամ/շաբ.
1. Դասընթացի նպատակ
. լուսաբանել իսպանական Ոսկեդարի (XVI-XVIIդդ.) գրական և մշակութային ժառանգությունը իր գրականագիտական հիմնական կոթողների վերլուծությունների միջոցով,
. զինել ուսանողներին ոսկեդարյանգրական և մշակութային ժառանգությանը վերաբերող համապատասխան հենքային գիտելիքներով՝ հաշվի առնելով, որ սույն ժամանակաշրջանը հատկանշական է եղել իսպանական ազգային ինքնության ձևավորման առումով:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ճանաչելու Իսպանիայի Ոսկեդարի ականավոր գրողների արձակ և չափածո ստեղծագործությունները, զուգահեռներ անցկացնելու տվյալ դարաշրջանի արվեստի այլ ճյուղերի միջև, ինչպիսիք են թատրոնը, կերպարվեստը և այլն,
2. հետևողականորեն ներկայացնելու իսպանական Ոսկեդարի գրական ժառանգության, լեզվամտածողության, աշխարհընկալման, մշակույթի ձևավորման և զարգացման հիմնական առանձնահատկությունները:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
3. ձեռք բերված գիտելիքները և ուսումնասիրության մեթոդները գործնականում կիրառելու (միջմշակութային որոշակի գործունեություն ծավալելիս, մասնավորապես տվյալ ժամանակաշրջանի հեղինակների ստեղծագործությունները թարգմանելիս և այլն),
4. վերլուծելու իր առջև ծառացած մասնագիտական խնդիրները և առաջարկելու դրանց լուծման եղանակները:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
5. կատարելու հետազոտական աշխատանք տվյալ բնագավառում,
6. ստեղծագործաբար կիրառելու և զարգացնելու ունեցած գիտելիքները,
7. աշխատելու թիմում:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
. լուսաբանել իսպանական Ոսկեդարի (XVI-XVIIդդ.) գրական և մշակութային ժառանգությունը իր գրականագիտական հիմնական կոթողների վերլուծությունների միջոցով,
. զինել ուսանողներին ոսկեդարյանգրական և մշակութային ժառանգությանը վերաբերող համապատասխան հենքային գիտելիքներով՝ հաշվի առնելով, որ սույն ժամանակաշրջանը հատկանշական է եղել իսպանական ազգային ինքնության ձևավորման առումով:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն,
2. զրույց-բանավեճ,
3. քննարկումներ,
4. ինքնուրույն և խմբային աշխատանքներ,
5. սեմինար պարապմունքներ,
6. դիդակտիկ բնույթի ֆիլմադիտումներ,
7. ԽԻԿ (խթանում, իմաստի ընկալում, կշռադատում)մեթոդների համակարգ և այլն:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր:
1. 1-ին ընթացիկ քննություն, որն անց է կացվում ուսանողի գրավոր աշխատանքի հիման վրա և գնահատվում է 4 առավելագույն միավոր:
2. 2-րդ ընթացիկ քննությունն անց է կացվում բանավոր և գնահատվում է 4 առավելագույն միավոր:
3. Ընթացիկ ստուգում, որն անց է կացվում գրավոր և բանավոր և գնահատվում է 8 առավելագույն միավոր:
4. Ինքնուրույն աշխատանք՝ 2 միավոր,
5. Մասնակցություն՝ 2 միավոր։
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Arellano, I. Modelos de vida en la España del Siglo de Oro, Iberoamericana, 2004, tomo I.
  • Arellano, I. Modelos de vida en la España del Siglo de Oro, Iberoamericana, Vitse M. (eds.), 2007, tomo II.
  • Burke, P. ¿Qué es la historia cultural?, Barcelona, Paidós, 2006.
  • Manukyan, A. (tesis doctoral), Estudio y edición crítica de dos obras de Alonso Jerónimo de Salas Barbadillo: "El necio bien afortunado" y "El sagaz Estacio, marido examinado", Pamplona: Universidad de Navarra, 2012.
  • Redondo, A. Revisitando las culturas del Siglo de Oro. Mentalidades, tradiciones culturales, creaciones paraliterarias y literarias, Universidad de Salamanca, 2007.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1՝ Իսպանացիները, եվրոպական միտքն ու մշակութային ավանդությունները Կառլոս V կայսեր ժամանակաշրջանում:
Թեմա 2՝ Իսպանական Ոսկեդարի լեզուն, գրականությունը, մշակույթը, իշխող ուղղությունները և գեղագիտական հայացքները:
Թեմա 3՝ Իսպանական սովորույթների, վարքուբարքի, ավանդույթների, հավատալիքների, առածների, ասացվածքների նկարագիրը արձակ և չափածո ստեղծագործություններում (Սերվանտես, Քևեդո, Սալաս Բարբադիլյո, Կաստիլյո Սոլյորսանո, և այլք):
Թեմա 4՝ Իսպանական թատրոնի ոսկեդար (Լոպե դե Վեգա, Տիրսո դե Մոլինա, Կալդերոն և այլք):
1605 Հանրալեզվաբանություն 3
2-րդ գարնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս. - 30
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1605/Մ11
1. Դասընթացի նպատակ
. ծանոթացնել ուսանողներին խոսքային գործընթացներում հասարակական գործոններին առնչվող հիմնահարցերին,
. ուսումնասիրել սոցիալ-քաղաքական գործոնների դերն ու նշանակությունը լեզվական քաղաքականության մեջ,
. լուսաբանել հասկացական կառույցների դերը խոսքային հաղորդակցական գործընթացում:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. քննարկելու լեզվի և մտածողության հարաբերակցության տարբեր խնդիրներ, գիտակարգի տեսական հիմնադրույթները, ուղղությունները և ուսումնասիրության մեթոդները,
2. հիմնավորելու հասկացական գործընթացների դերը խոսքաստեղծման գործընթացում,
3. ներկայացնելու հասարակության սոցիալական որոշակի խմբերին բնորոշ խոսքի լեզվական առանձնահատկությունները:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
4. կիրառելու լեզու և քաղաքականություն , լեզու և մշակույթ հասկացությունների հարաբե-րակցության հետազոտության արդյունքները լեզվի յուրացման և դասավանդման գործընթացում,
5. գործնականում իրականացնելու խոսքային ռազմավարության ընտրություն տարբեր իրադրություններում,
6. բացահայտելու լեզվի և հասարակական, հաղորդակցական, գենդերային գործոնների փոխկապակցվածությունը:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
7. մեկնաբանելու փաստեր և կատարելու հետևություններ:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
. ծանոթացնել ուսանողներին խոսքային գործընթացներում հասարակական գործոններին առնչվող հիմնահարցերին,
. ուսումնասիրել սոցիալ-քաղաքական գործոնների դերն ու նշանակությունը լեզվական քաղաքականության մեջ,
. լուսաբանել հասկացական կառույցների դերը խոսքային հաղորդակցական գործընթացում:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. ուսանողի ինքնուրույն աշխատանք, գործնական աշխատանք, սեմինարներ, ուսանողի գիտահետազոտական աշխա-տանք, ինչպես նաև հետևյալ մեթոդները` տեղեկատվական, խթանող, պրոյեկտորների, բանավեճի և ինտերակտիվ:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր:
1. 1-ին ընթացիկ քննություն, որն անց է կացվում ուսանողի գրավոր աշխատանքի հիման վրա և գնահատվում է 4 առավելագույն միավոր:
2. 2-րդ ընթացիկ քննությունն անց է կացվում բանավոր և գնահատվում է 4 առավելագույն միավոր:
3. Ընթացիկ ստուգում, որն անց է կացվում գրավոր և բանավոր և գնահատվում է 8 առավելագույն միավոր:
4. Ինքնուրույն աշխատանք՝ 2 միավոր,
5. Մասնակցություն՝ 2 միավոր։
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Blas Arroyo, J. L. Sociolingüística del español.Madrid: ed. Cátedra (Grupo Anaya, S.A.),2005.
  • Francisco, M. E. Principios de sociolingüística y sociología del lenguaje. Barcelona: ed. Ariel, 2009.
  • Alexandra, Á. A. Textos sociolingüísticos, Mérida: ed. Venezolana, 2007.
  • Беликов, В. И.; Крысин, Л. П. Социолингвистика. Москва, 2000.
  • Ivanova, O. Sociolingüística urbana: estudios de usos y actitudes lingüísticas en la ciudad de Kiev. Salamanca: ed. Universidad de Salamanca, 2011.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Խոսքի սոցիալ- գործառական տարբերակում (սոցիալական գործոնները և դրանց դերը խոսքի տարբերակման գործում):
2. Հանրալեզվաբանության ուղղությունները և ուսումնասիրության հիմնական մեթոդները:
3. Սոցիալական դասակարգը և նրա ազդեցությունը խոսքային տարբեր իրադրություններում:
4. Քաղաքավարությունը որպես սոցիալական հաղորդակցության խոսքային միջոց:
5. Լեզու և գենդեր:
6. Ճարտասանական, հռետորական խոսքի գործառույթները բանավոր խոսքում:
1605 Իրավաբանական տեքստերի թարգմանություն 3
2-րդ գարնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս. - 30
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1605/Մ11
1. Դասընթացի նպատակ
· ծանոթացնել ուսանողներին իրավաբանական տեքստերի և փաստաթղթերի թարգմանության առանձնահատկություններին,
· ձևավորել և զարգացնել իրավաբանական տեքստերի գրավոր և բանավոր թարգմանություններ կատարելու հմտություններ ու ունակություններ,
. հաղորդել գիտելիքներ իրավաբանական տեքստերի թարգմանության հնարքների, միջոցների կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. կատարելու տեսողական-լսողական, տեսողական-բանավոր մասնագիտական թարգմանություններ իսպաներենից հայերեն և հակառակը,
2. հասկանալու մասնագիտական բնօրինակ տեքստերը, մասնակցել մասնագիտական լեզվի շրջանակներում քննարկումներին, բանավեճերին, փոխանակվել կարծիքներով, 3. օգտագործելու ձեռք բերված մասնագիտական գիտելիքները գործնականում:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
4. կատարելու իրավաբանական տեքստերի և փաստաթղթերի, պայմանագրերի համարժեք և գրագետ թարգմանություն իսպաներեն լեզվով,
5. վելուծելու, մեկնաբանելու իրավաբանական տեքստերը իսպաներեն լեզվով, տիրապետելու իրավաբանական առավել գործածական բառապաշարը,
6. տիրապետելու մասնագիտական բառարաններով աշխատելու հմտություններին:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
7. արժևորելու մասնագիտական լեզվի իմացությունը տարբեր մասնագիտական շփումներում,
8. ստեղծագործաբար կիրառելու և զարգացնելու ունեցած գիտելիքները:

3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ծանոթացնել ուսանողներին իրավաբանական տեքստերի և փաստաթղթերի թարգմանության առանձնահատկություններին,
· ձևավորել և զարգացնել իրավաբանական տեքստերի գրավոր և բանավոր թարգմանություններ կատարելու հմտություններ ու ունակություններ,
. հաղորդել գիտելիքներ իրավաբանական տեքստերի թարգմանության հնարքների, միջոցների կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասավանդման հաղորդակցական մեթոդի կիրառում,
2. Դասավանդման ինտերակտիվ մեթոդի կիրառում,
3. Դասավանդման բանավեճային մեթոդի կիրառում:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր:
1. 1-ին ընթացիկ քննություն, որն անց է կացվում ուսանողի գրավոր աշխատանքի հիման վրա և գնահատվում է 4 առավելագույն միավոր:
2. 2-րդ ընթացիկ քննությունն անց է կացվում բանավոր և գնահատվում է 4 առավելագույն միավոր:
3. Ընթացիկ ստուգում, որն անց է կացվում գրավոր և բանավոր և գնահատվում է 8 առավելագույն միավոր:
4. Ինքնուրույն աշխատանք՝ 2 միավոր,
5. Մասնակցություն՝ 2 միավոր։
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Koлесникова Н.Ю, Лобанова О. Н, Градовская Е.А, Малышева А.С. Испанский язык для юристов (учебник). Москва: Изд. Проспект, 2022.
  • Волкова Г.И., Колесникова Н. Ю., Лобанова О. Н. Испанский язык для юристов (учебное пособие). Москва: Изд. Проспект, 2014.
  • Коростелёва Н.В.Испанский язык для юристов. Практикум по переводу. Москва: Изд. Юрайт. 2023.
  • Малышева А.С.Испанский язык в правоведении. Учебник для магистров. Москва: Изд. Проспект, 2023.
  • Sara Fernández Gómez, Zaida Nuñez Bayo. Profesionales del mundo jurídico, enClave_ ELE, España,2022.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· Իրավունքի հասկացությունը
· Սահմանադրական իրավունք
· Սահմանադրության տեսակները
· Իսպանիայի Սահմանադրության պատմությունը
· Օրենք
· Իսպանիայի քաղաքական համակարգը
· Իսպանիայի Թագավորության դատական համակարգը (դատական իշխանության հիմնարար սկզբունքները Իսպանիայի Սահմանադրության մեջ, Իսպանիայի դատական իշխանության կառուցվածքը, Իսպանիայի դատարանների տեսակները)
· Քրեական իրավունք
· Հանցանք և պատիժ
· Միջազգային իրավունք
· Միջազգային հանրային իրավունք
· Միջազգային մասնավոր իրավունք
1605 Ժամանակակից իսպանալեզու քաղաքական դիսկուրս 3
2-րդ՝ գարնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս. – 30
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1605/Մ11
1. Դասընթացի նպատակ
. ծանոթացնել ուսանողներին արդի իսպանալեզու քաղաքական դիսկուրսին բնորոշ լեզվաոճական հնարներին, ռազմավարական կաղապարներին, դիսկուրսի կառուցվածքին առնչվող հարցերին, դիսկուրսի ընկալման կոգնիտիվ մեխանիզմներին,
. քննել դիսկուրսի վերլուծության այնպիսի մակարդակներ, ինչպիսիք են միկրոկառուցվածքը (շարահյուսության, իմաստաբանության և բառապաշարի մակարդակում) և մակրոկառուցվածքը (ողջ տեքստային սխեմայի մակարդակում):
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ճանաչելու իսպանալեզու քաղաքական դիսկուրսի հաղորդակցական տարաբնույթ կաղապարներ և հնարներ (տիպականացում, տարակրկնություն, չափազանցում, շեշտադրում, ընդունելի փաստարկի կիրառում և այլն),
2. ներկայացնելու խոսքային ներազդման այնպիսի արդյունավետ միջոցներ, ինչպիսիք են համոզումը և ներշնչումը,
3. լուսաբանելու մշակված խոսքի կառուցման օրինաչափությունները:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
4. վերլուծելու իսպանախոս քաղաքական գործիչների բազմաբնույթ ելույթներ՝ տարանջատելով ընդհանուրն ու մասնավորը լեզվական տարբեր մակարդակներում, նորմաներից շեղվող երևույթները, բազում տերմինային զուգաձևությունների կիրառության դեպքերը, նորաբանությունները, փոխաբերությունները, զուգամետությունները, բանադարձումները, այլաբերությունները և այլն,
5. քննելու արտալեզվական գործոնների դերը իսպանալեզու քաղաքական դիսկուրսում:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
6. կատարելու հետազոտական աշխատանք տվյալ բնագավառին առնչվող հարցերի շուրջ,
աշխատելու թիմում:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
. ծանոթացնել ուսանողներին արդի իսպանալեզու քաղաքական դիսկուրսին բնորոշ լեզվաոճական հնարներին, ռազմավարական կաղապարներին, դիսկուրսի կառուցվածքին առնչվող հարցերին, դիսկուրսի ընկալման կոգնիտիվ մեխանիզմներին,
. քննել դիսկուրսի վերլուծության այնպիսի մակարդակներ, ինչպիսիք են միկրոկառուցվածքը (շարահյուսության, իմաստաբանության և բառապաշարի մակարդակում) և մակրոկառուցվածքը (ողջ տեքստային սխեմայի մակարդակում):
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն,
2. բանավեճ-քննարկումներ,
3. սեմինար պարապմունքներ,
4. ինքնուրույն և խմբային աշխատանքներ,
5. համեմատական մեթոդ,
6. ԽԻԿ (խթանում, իմաստի ընկալում, կշռադատում) մեթոդների համակարգ և այլն:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր:
1. 1-ին ընթացիկ քննություն, որն անց է կացվում ուսանողի գրավոր աշխատանքի հիման վրա և գնահատվում է 4 առավելագույն միավոր:
2. 2-րդ ընթացիկ քննությունն անց է կացվում բանավոր և գնահատվում է 4 առավելագույն միավոր:
3. Ընթացիկ ստուգում, որն անց է կացվում գրավոր և բանավոր և գնահատվում է 8 առավելագույն միավոր:
4. Ինքնուրույն աշխատանք՝ 2 միավոր,
5. Մասնակցություն՝ 2 միավոր։
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Diario de sesiones del Congreso de los Diputados, VIII legislatura,núm. 65,sesión plenaria núm. 60, celebrada el lunes, 1 de febrero de 2005, núm. 227,sesión plenaria núm. 210, (sesión extraordinaria) celebrada el lunes, 15 de enero de 2007.
  • Discurso de investidura del Presidente del PP, Mariano Rajoy, Madrid, 19 de diciembre de 2011.
  • González Ruiz, R. «Una cala en el lenguaje político español: análisis lingüístico de un discurso parlamentario», CAUCE, Revista Internacional de Filología y su Didáctica, núm. 31, 2008, pp. 141-160.
  • Manzano, V. Introducción al análisis del discurso, recuperado el 25 de marzo de 2014. En: http://www.aloj.us.es/vmanzano/docencia/metodos/discurso.pdf.
  • Van Dijk, T. Estructuras y funciones del discurso, México, Siglo XXI, 2005.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1` Դիսկուրսի սահմանման շուրջ հայտնի հիմնական մոտեցումները, տեսությունները:
Թեմա 2՝ Փաստարկումը որպես քաղաքական դիսկուրսի տարատեսակ:
Թեմա 3` Արդի իսպանալեզու քաղաքական դիսկուրսում հաճախակի հանդիպող խոսքային հաղորդակցական հնարները (տիպականացում, տարակրկնություն, չափազանցում, շեշտադրում, ընդունելի փաստարկի կիրառում և այլն):
Թեմա 4` Տ. Վան Դեյկի քաղաքական դիսկուրս-վերլուծությունը:
Թեմա 5` Համոզումը և ներշնչումը որպես խոսքային ներազդման առավել արդյունավետ միջոցներ ժամանակակից իսպանալեզու քաղաքական դիսկուրսում:
Թեմա 6` Արտալեզվական գործոնների դերը իսպանալեզու քաղաքական դիսկուրսում:
1605 Զբոսաշրջային իսպաներեն 3
3-րդ՝ աշնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս.- 30 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1605/Մ12
1. Դասընթացի նպատակ
. կատարելագործել ուսանողների զբոսաշրջային իրողությունների վերաբերյալ լեզվամշակութային գիտելիքները՝ հաշվի առնելով իսպանախոս երկրների և Հայաստանի սոցիալ-մշակութային իրողությունները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու զբոսաշրջային իսպաներենի առանձնահատկությունները, տեքստամշակութային իրողությունների յուրահատկությունները,
2. ձևակերպելու բանավոր ու գրավոր կապակցված խոսք,
3. լուսաբանելու ունկնդրած/կարդացած մասնագիտական տեքստեր:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
4. մեկնաբանելու զբոսաշրջային իսպաներենի առանձնահատկությունները, հանդես գալ միջնորդի դերում իր երկիրը
5. իսպանախոս հանրույթի ներկայացուցիչներին ներկայացնելիս, օգտագործելու լեզվի պոտենցիալը հաղորդակցական դիտավորություն իրագործելիս:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
6. ստեղծագործաբար կիրառելու ունեցած գիտելիքները,
7. կատարելու հետազոտական աշխատանք տվյալ բնագավառում,
8. աշխատելու թիմում։

3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
. կատարելագործել ուսանողների զբոսաշրջային իրողությունների վերաբերյալ լեզվամշակութային գիտելիքները՝ հաշվի առնելով իսպանախոս երկրների և Հայաստանի սոցիալ-մշակութային իրողությունները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ, թեմատիկ քննարկումներ, դերախաղեր, դիդակտիկ ֆիլմադիտումներ, սեմինարներ,
2. ինքնուրույն և խմբային աշխատանքներ,
3. դասավանդման նորարարական մեթոդներ՝ հաղորդակցական, ինտերակտիվ և այլն։
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր:
1. ընթացիկ ստուգում, որն անց է կացվում ուսանողի գրավոր կամ բանավոր աշխատանքի հիման վրա և գնահատվում է 8 միավոր,
2. ինքնուրույն աշխատանք՝ 2 միավոր,
3. մասնակցություն՝ 2 միավոր,
4. եզրափակիչ քննություն՝ 8 միավոր առավելագույն արժեքով, որը ներառում է 3 հարց` համապատասխանաբար` 3, 3, 2 միավոր գնահատմամբ։
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Varela R. y Robles S., Bienvenidos. Español para profesionales. Turismo y hostelería, B2-C1, Nivel 3, Clave, 2010.
  • Gurría Di - Bella M., Introducción al turismo, México, 1991.
  • Walker C., Armenia una muy breve historia, Ereván, 2014.
  • Orbelyan Z., Los sabores de Armenia. Las mejores recetas de la cocina nacional, Ereván, 2019.
  • Noticias de Turismo para profesionales | Líder en información turística en España | Preferente.com
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Զբոսաշրջության շուկան, բնութագրերը, էվոլյուցիան, կառուցվածքը,
2. Հայաստան. տարբեր զբոսաշրջային ուղղություններ,
3. Տրանսպորտ և հյուրանոցային գործ,
4. Ժառանգություն. ռեսուրսներ և զբոսաշրջային վայրեր,
5. Անվտանգությունը և առողջապահությունը զբոսաշրջության մեջ,
6. Զբոսաշրջության մարքեթինգ. մասնագիտական ​​հանդիպումներ և գովազդ,
7. Մշակութային և գաստրոնոմիական զբոսաշրջություն. խաղողի այգին, որթատունկը և գինին,
8. Զբոսաշրջություն և բնապահպանություն:
1605 Հոգելեզվաբանություն 3
3-րդ աշնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս. – 30
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1605/Մ12
1. Դասընթացի նպատակ
. ներկայացնել ուսանողներին հոգելեզվաբանության` որպես միջմշակութային ռեալիայի վերաբերյալ տեսական և մեթոդաբանական հիմնարար գիտելիք և հաղորդակցական հմտություններ,
. խթանել ուսանողների քննադատական մտածողությունը, վերլուծական կարողությունը, տեսականը և գործնականը համադրելու և գնահատելու, տարբեր լեզուներում առկա հոգելեզվաբանական և մշակութային փաստերը զուգադրելու ունակությունը։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. լուսաբանելու հոգելեզվաբանության ոլորտին առնչվող տարբեր տեսակետներ, ինչպես նաև տարբեր տեսություններ և մոտեցումներ, ինչպես նաև ճանաչելու և տարանջատելու ազգամշակութային այն գործոնները, որոնք առավել հատկանշական են այս կամ այն լեզուն կրող ժողովրդին և յուրացնելու այլ մշակույթներ` լեզվախոսքային հոգեբանական գործունեության միջոցով,
2. ճանաչելու տարբեր սոցիալական պայմաններում գտնվող և կրթության տարբեր աստիճան ունեցող անձանց աշխարհընկալման և խոսքային առանձնահատկությունները, ինչպես նաև տարանջատելու մանկական խոսքի, երիտասարդների խոսքի, ժարգոնային և բարբառային խոսքի բնորոշ տարրերն ու դրանց պատճառահետևանքային բոլոր կապերն ու նախադրյալները:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
3. գնահատելու լեզվական և արտալեզվական տարբեր գործոնների դերը հոգելեզվաբանության տեսանկյունից և կատարելու ինքնուրույն գիտահետազոտական աշխատանք հոգելեզվաբանության ոլորտում` ներառելով նաև հարակից այլ գիտակարգեր,
4. կատարելու համեմատական քննություն` իսպաներենի, հայերենի և այլ լեզուների հիման վրա` հիմնվելով տվյալ լեզուն կրող ժողովրդի մշակույթի, ավանդույթների, աշխարհընկալման, հոգեբանության առանձնահատկությունների վրա,
5. իրականացնելու խոսքային գործընթացում լռության բազմանշանակ կիրառումները, ինչպես նաև գործածելու ժեստերի լեզուն` որպես միջմշակութային հաղորդակցման կարևոր նախապայման, որը էապես տարբերվում է տարբեր մշակույթներում:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
6. օգտվելու տեղեկատվական տարբեր աղբյուրներից (գիտական հոդվածներ, համապատասխան գիտական գրականություն, ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ և այլն) և վերլուծելու գիտական-մասնագիտական տեղեկատվությունը`առաջադրելով գիտահետազոտական նոր նպատակներ և մոտեցումներ,
7. կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները պրակտիկայում` ստեղծագործաբար զարգացնելով և առաջադրելով նորերը:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
. ներկայացնել ուսանողներին հոգելեզվաբանության` որպես միջմշակութային ռեալիայի վերաբերյալ տեսական և մեթոդաբանական հիմնարար գիտելիք և հաղորդակցական հմտություններ,
. խթանել ուսանողների քննադատական մտածողությունը, վերլուծական կարողությունը, տեսականը և գործնականը համադրելու և գնահատելու, տարբեր լեզուներում առկա հոգելեզվաբանական և մշակութային փաստերը զուգադրելու ունակությունը։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություն և գործնական պարապմունք,
2. Հանձնարարված գրականության ընթերցում, քննարկումներ, ինքնուրույն հետազոտություն, խմբային աշխատանք,
3. Հաղորդակցական մեթոդ, ուսանողակենտրոն մոտեցման հիման վրա` ինտերակտիվ Ջիգսո մեթոդ և տեսալսողական, մեթոդ`հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաների դերն ու կրթության միջազգային արդի միտումները:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր:
1. ընթացիկ ստուգում, որն անց է կացվում ուսանողի գրավոր կամ բանավոր աշխատանքի հիման վրա և գնահատվում է 8 միավոր,
2. ինքնուրույն աշխատանք՝ 2 միավոր,
3. մասնակցություն՝ 2 միավոր,
4. եզրափակիչ քննություն՝ 8 միավոր առավելագույն արժեքով, որը ներառում է 3 հարց` համապատասխանաբար` 3, 3, 2 միավոր գնահատմամբ։
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Escandell, V. M. V. La comunicación. //Boletin de Linguistica v.18 n.25 Caracas, 2006.
  • Piaget, J. Teoría cognitiva. Pensamiento y lenguaje. M., 2012.
  • Piaget, J. Psicolingüística: desarrollo del lenguaje. M.,2008.
  • Vigodsky, L. S. Pensamiento y lenguaje: Aspecto cognitivo, Nuevo León, 2007.
  • Леонтев, А. А. Основы психолингвистики. Москва, 2008.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Լեզվի` որպես միջմշակութային հաղորդակցման միջոցի, հասկացությունն ու հոգելեզվաբանության ուսումնասիրության առարկայի սահմանումը: Հոգելեզվաբանության կապը հարակից այլ գիտակարգերի հետ` լեզվաբանություն, հանրալեզվաբանություն, մշակութաբանություն, նյարդաբանություն և այլն: Հոգելեզվաբանության հիմնական դրույթները:
Ազգամշակութային, հոգեբանական և սոցիալական նախադրյալներն ու նախապայմանները և դրանց կարևոր ազդեցությունը խոսքի ձևավորման խնդրում: Խոսքի հոգեբանական առանձնահատկությունները:
Էթնոհոգելեզվաբանություն: Խոսքային գործողություններում ազգամշակութային գործոնների ուսումնասիրություն, ազգային և մշակութային գործոնների ուսումնասիրություն հաղորդակցական գործընթացում:
Հոգելեզվաբանության կոգնիտիվ ոլորտների ուսումնասիրությունն ու դրանց առանձնահատկությունները:Լռության դերը հաղորդակցական գործընթացում: Նշաններն ու ժեստերը հաղորդակցման մեջ և դրանց նշանակությունները տարբեր մշակույթներում: Ազգայինն ու համընդհանուրը հոգելեզվաբանության մեջ:
Լեզվական գիտակցությունը տարբեր մշակույթներում: Հիշողությունն ու ընկալումը` որպես ազգամշակութային պայմանավորվածություն ունեցող առանձին հոգեկան գործընթացներ: Լեզվի և մշակույթի փոխազդեցությունը որպես հոգելեզվաբանության հիմնաքար:
Խոսքի միջմշակութային առանձնահատկությունները և դրանց սոցիալական պատճառները` մարդկային կյանքի առաջին րոպեներից: Ճիչը` որպես նախնական խոսք և դրա հոգեբանական նշանակությունը: Առաջին խոսք և թոթովախոսություն: Խոսք և ձևավորված խոսք: Երիտասարդների լեզուն և դրա ազգամշակութային առանձնահատկությունները: Ժարգոնային խոսքի հոգեբանական և ազգային յուրահատկությունները: Սոցիալ-հոգեբանական և մշակութային գործոնները բարբառային խոսքում:
1605 Ճանաչողական իմաստաբանություն և դարձվածաբանություն 3
3-րդ՝ աշնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս. – 30
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1605/Մ12
1. Դասընթացի նպատակ
. ներկայացնել ճանաչողական իմաստաբանության և դարձվածաբանության հիմնական դրույթները, իմաստաբանության և դարձվածաբանության ուսումնասիրության առարկան,
. պարզաբանել լեզու-միտք-երևակայություն, լեզու - իրականություն և ճանաչողություն - իրականություն հարաբերակցությունը,
. լուսաբանել լեզվի ճանաչողական բնույթը և ճանաչողության արդի լեզվաբանական մոտեցումները, խթանել ուսանողների լեզվաբանական ոլորտի գիտելիքների ու հմտությունների կիրառումը տարբեր գործնական նպատակներով ` առանձնահատուկ կարևորելով իսպաներենի յուրացման գործընթացը։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. լուսաբանելու ճանաչողական իմաստաբանության ուսումնասիրության առարկան և հիմնադրույթները,
2. ճանաչելու իսպանական լեզվամշակույթի լեզվական և արտալեզվական` ազգամշակութային դրսևորումների ազդեցությունը լեզվամտածողության վրա
3. սահմանելու ճանաչողական իմաստաբանության, ինչպես նաև դարձվածաբանության հասկացական ապարատը` միջմշակութային հաղորդակցության տեսությանն առնչվող և այլ մասնագիտական խնդիրներ լուծելու համար։
բ. գործնական մասնագիտական կարողություններ
4. վերլուծելու ճանաչողական իմաստաբանության հիմնախնդիրները,
5. քննարկելու լեզվի և մտածողության փոխհարաբերություններին առնչվող լեզվաբանական և լեզվաճանաչողական խնդիրները։
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
6. կատարելու հետազոտական աշխատանքներ ճանաչողական իմաստաբանության և դարձվածաբանության շրջանակներում,
վերլուծելու մասնագիտական նոր գաղափարներ և նպաստելու դրանց տարածմանը
արժևորելու իմաստաբանության և դարձվածաբանության ուսումնասիրության մեթոդներն ու եղանակները:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
. ներկայացնել ճանաչողական իմաստաբանության և դարձվածաբանության հիմնական դրույթները, իմաստաբանության և դարձվածաբանության ուսումնասիրության առարկան,
. պարզաբանել լեզու-միտք-երևակայություն, լեզու - իրականություն և ճանաչողություն - իրականություն հարաբերակցությունը,
. լուսաբանել լեզվի ճանաչողական բնույթը և ճանաչողության արդի լեզվաբանական մոտեցումները, խթանել ուսանողների լեզվաբանական ոլորտի գիտելիքների ու հմտությունների կիրառումը տարբեր գործնական նպատակներով ` առանձնահատուկ կարևորելով իսպաներենի յուրացման գործընթացը։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
. տեղեկատվական, խթանող, զարգացնող, գիտելիքը համակարգող, ինչպես նաև բանավեճային, ինտերակտիվ, խաղային և այլ մեթոդներ:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր:
1. ընթացիկ ստուգում, որն անց է կացվում ուսանողի գրավոր կամ բանավոր աշխատանքի հիման վրա և գնահատվում է 8 միավոր,
2. ինքնուրույն աշխատանք՝ 2 միավոր,
3. մասնակցություն՝ 2 միավոր,
4. եզրափակիչ քննություն՝ 8 միավոր առավելագույն արժեքով, որը ներառում է 3 հարց` համապատասխանաբար` 3, 3, 2 միավոր գնահատմամբ։
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Lyons, J. Semántica lingüística. Barcelona: ed. Paidós Ibérica, S.A., 2009.
  • Rastier, F. Semántica interpretativa. México: ed. siglo XXI, s,a, de c,v, 2005.
  • Josep Cuenca, M.; Hilferty, J. Introducción a la lingüística cognitiva. Barcelona: ed. Planeta, A.S., 2013.
  • Martínez del Castillo, J. La lingüística cognitiva. Madrid: ed. Biblioteca Nueva, S.L., 2008.
  • González Royo, C.; Mogorrón Huerta, P. Estudios y análisis de la fraseología contrastiva. Alicante: ed. Universidad de Alicante, 2008.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ճանաչողական իմաստաբանության հիմնական դրույթները: Լեզվի ճանաչողական բնույթը և ճանաչողության համայնապատկերը արդի լեզվաբանության մեջ: Իմաստաբանություն և լեզվամտածողություն:
Ճանաչողական իմաստաբանության ժամանակակից մեթոդաբանություն: Հասկացական կառույցներ և դրանց համակարգումը:
Կառուցվածքային իմաստաբանության հիմնախնդիրները: Բառի նշանակությունը և իմաստային կառուցվածքը: Իմակ և իմույթ, ինչպես նաև հիմնանշանակություն և հարանշանակություն հասկացությունները: Իմաստային և զուգորդական դաշտերը: Հասկացություն, իմաստ, նշանակություն:
Դարձվածային իմաստաբանություն: Դարձվածք - համատեքստ փոխհարաբերությունները: Դարձվածքի կառուցվածքային և իմաստաբանական առանձնահատկությունները:
Դարձվածքի թարգմանության առանձնահատկությունները:
Զուգադրական դարձվածաբանության հիմնախնդիրները:
1605 Դիվանագիտական խոսքի մշակույթ 3
3-րդ՝ աշնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս. – 30
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1605/Մ12
1. Դասընթացի նպատակ
. ներկայացնել դիվանագիտության և դիվանագիտական ծառայության էությունը, դիվանագիտական էթիկայի կանոնները,
. քննել դիվանագիտական լեզվի բառապաշարային և լեզվաոճական առանձնահատկությունները, դիվանագիտական թղթակցության ձևերը։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու դիվանագիտական լեզվի առանձնահատկությունները, դիվանագիտական և քաղաքական հաղորդակցման ոլորտի հիմնական տերմիններն ու տերմինային կապակցությունները,
2. լուսաբանելու Իսպանիայի և իսպաներենի կարևոր դերը միջազգային հարաբերություններում։
բ. գործնական մասնագիտական կարողություններ
3. մեկնաբանելու դիվանագիտական հաղորդակցման լեզվի առանձնահատկությունները՝ պատրաստելով մասնագիտական թեմաներով ելույթներ,
4. թարգմանելու պաշտոնական փաստաթղթեր իսպաներենից հայերեն և հակառակը՝ տիրապետելով քաղաքական և դիվանագիտական ոլորտի հիմնական բառապաշարին,
5. գնահատելու հայտնի քաղաքական գործիչների խոսքի լեզվաոճական առանձնահատկությունները:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
6. վերլուծելու փաստեր և կատարելու հետևություններ,
7. ստեղծագործաբար կիրառելու և զարգացնելու առկա գիտելիքները:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
. ներկայացնել դիվանագիտության և դիվանագիտական ծառայության էությունը, դիվանագիտական էթիկայի կանոնները,
. քննել դիվանագիտական լեզվի բառապաշարային և լեզվաոճական առանձնահատկությունները, դիվանագիտական թղթակցության ձևերը։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. լսողական միջոցներ, որոնք խթանում են ուսանողների խոսքային ակտիվությունը՝ զարգացնելով նրանց մենախոսության և երկխոսության կարողությունները,
2. տեսողական միջոցներ, որոնք մեծապես նպաստում են նոր բառապաշարի և նյութի յուրացմանը,
3. մենախոսություն-ելույթներ,
4. սեմինարներ և քննարկումներ ուսումնասիրվող նյութի շրջանակներում,
5. նյութի յուրացմանը նպաստող երկխոսություն-բանավեճեր:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր:
1. ընթացիկ ստուգում, որն անց է կացվում ուսանողի գրավոր կամ բանավոր աշխատանքի հիման վրա և գնահատվում է 8 միավոր,
2. ինքնուրույն աշխատանք՝ 2 միավոր,
3. մասնակցություն՝ 2 միավոր,
4. եզրափակիչ քննություն՝ 8 միավոր առավելագույն արժեքով, որը ներառում է 3 հարց` համապատասխանաբար` 3, 3, 2 միավոր գնահատմամբ։
6. Հիմնական գրականության ցանկ.
  • ЭккВ.; ВилеляК.Деловаяпереписканаиспанском. Москва, 2005.
  • Caballero Blanca y López. La diplomacia y su protocolo. Madrid, 2014.
  • Jara Roncati, E. La función diplomática. Santiago de Chile, 1999.
  • Inocencio, F. Arias, Los presidentes y la diplomacia. Madrid, 2012.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1. Դիվանագիտության և դիվանագիտական ծառայության էությունը (դիվանագիտության հասկացությունը, դիվանագիտական ծառայությունը, դիվանագետի մասնագիտական իմացությունն ու անձնական հատկանիշները, դիվանագիտական գործունեության հիմնական ձևերը):
Թեմա 2. Դիվանագիտական արարողակարգի և վարվելակերպի էությունն ու նշանակությունը միջազգային հարաբերություններում (դիվանագիտական ընդունելությունները որպես արտաքին քաղաքական գործունեության տարածված ձև, դիվանագիտական ընդունելությունների կազմակերպման ձևերը):
Թեմա 3. Դիվանագիտական լեզու (տերմինների, հապավումների, համառոտագրությունների, օտարաբանությունների, լեզվականկայուն կառույցների և արտահայտությունների, դարձվածքների, ոճական հնարների գործածության առանձնահատկությունները դիվանագիտական լեզվում):
Թեմա 4. Դիվանագիտական թղթակցություններ (դիվանագիտական թղթակցության ձևերը և կազմումը, այցեքարտերը դիվանագիտական ծառայության մեջ, հուշագրերի, հայտագրերի և այլ փաստաթղթերի կսռուցվածքային և լեզվաոճական առանձնահատկությունները):
Թեմա 5.Դիվանագիտական էթիկայի կանոնները (դիվանագետի պարտականությունները պետության նկատմամբ, դիվանագետի ծառայողական պարտականությունները և մասնավոր շահերը, դիվանագետի վարքագիծը օտարերկրյա պետությունում և օտարերկրյա քաղաքացիների հետ հարաբերություններում):
Թեմա 6. Դիվանագիտական փաստաթղթերի հայերեն թարգմանության խնդիրները:
1605 Գործառական ոճեր և թարգմանություն 3
3-րդ՝ աշնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս. - 30
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1605/Մ12
1. Դասընթացի նպատակ
. ծանոթացնել ուսանողներին գործառական ոճաբանության հիմնական հասկացություններին, իսպաներենի տարբեր ոճերին, նրանց ոճակազմիչ առանձնահատկություններին,
. քննել իրական խոսքաստեղծման պրոցեսում գործառական ոճերի տարաբնույթ փոխներթափանցումներն ու դիալեկտիկական հարաբերակցությունը,
. քննել գիտական, գեղարվեստական, հրապարակախոսական, պաշտոնական և լրագրային ոճերի, ինչպես նաև էլեկտրոնային տեքստերի լեզվական-կառուցվածքային առանձնահատկություններն ու նրանց թարգմանության խնդիրները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու գործառական ոճագիտության հիմնական ըմբռնումներն ու հասկացությունները, նրա մեթոդաբանության հիմնական սկզբունքները,
2. նկարագրելու լեզվի տարբեր մակարդակներում գործառական ոճերի էական տարբերակիչ հատկանիշները:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
3. տարբերակելու և վերլուծելու գիտական, գեղարվեստական, հրապարակախոսական, պաշտոնական ոճերը՝ ելնելով նրանց բառապաշարային, ձևաբանական-շարահյուսական առանձնահատկություններից,
4. գործնականում իրականացնելու համեմատական-քննական տարաբնույթ աշխատանքներ իսպաներենում և հայերենում լրագրային ոճի առանձնահատկությունների շուրջ:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
5. օգտվելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետային ռեսուրսներ, գիտական հոդվածներ և այլն),
6. ստեղծագործաբար կիրառելու ձեռք բերված գիտելիքները՝առաջ քաշելով նորերը,
7. ձեռք բերված գիտելիքները կիրառելու նաև այլ՝ հարակից գիտակարգերի շրջանակներում կատարվելիք ուսումնասիրություններում:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
. ծանոթացնել ուսանողներին գործառական ոճաբանության հիմնական հասկացություններին, իսպաներենի տարբեր ոճերին, նրանց ոճակազմիչ առանձնահատկություններին,
. քննել իրական խոսքաստեղծման պրոցեսում գործառական ոճերի տարաբնույթ փոխներթափանցումներն ու դիալեկտիկական հարաբերակցությունը,
. քննել գիտական, գեղարվեստական, հրապարակախոսական, պաշտոնական և լրագրային ոճերի, ինչպես նաև էլեկտրոնային տեքստերի լեզվական-կառուցվածքային առանձնահատկություններն ու նրանց թարգմանության խնդիրները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն,
2. գործնական պարապմունք,
3. հանձնարարված գրականության ընթերցում, քննարկումներ, ինքնուրույն հետազոտություն, խմբային աշխատանք,
4. դասավանդման նորարարական մեթոդներ՝ հաղորդակցական, ինտերակտիվ և այլն:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր:
1. ընթացիկ ստուգում, որն անց է կացվում ուսանողի գրավոր կամ բանավոր աշխատանքի հիման վրա և գնահատվում է 8 միավոր,
2. ինքնուրույն աշխատանք՝ 2 միավոր,
3. մասնակցություն՝ 2 միավոր,
4. եզրափակիչ քննություն՝ 8 միավոր առավելագույն արժեքով, որը ներառում է 3 հարց` համապատասխանաբար` 3, 3, 2 միավոր գնահատմամբ։
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Baghdasarián, H.; Méndez Santos, M. Español académico para lingüistas. Ereván: Editorial Limush, 2009.
  • Marín, C. Manual de periodismo. México: Grijalbo, 2004.
  • Talens, J. Romera Castilla, J., et alli. Elementos para una semiótica del texto artísticօ. Madrid: Cátedra, 1999.
  • Tascón, M. [Dir]. Escribir en Internet. Guía para los nuevos medios y las redes sociales. Barcelona, 2012.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Գործառական ոճագիտության ուսումնասիրության առարկան, նպա­տակը, հիմնական խնդիրները: Գործառական ոճի հասկացությունը։ Գործառական ոճերի դասակարգման խնդիրները իսպաներենում։
Գիտական ոճ։ էական տարբերակիչ հատկանիշները։ Ձևաբանական- շարահյուսական մակարդակի բնութագիրը։ Գիտական բառապաշար։ Տերմինաբանության խնդիրներն արդի իսպաներենում:
Հրապարակախոսական ոճ։ Լեզվական տարբեր մակարդակների յուրահատկությունները։ Ոճակազմիչ հիմնական հատկանիշները։ ժանրերի բազմազանությունը։ Հռետորական բանադարձումներ։
Լրագրային լեզվի զարգացման արդի միտումները իսպաներենում: Լրատվական ժանրի կառուցվածքային տիպերը իսպաներենում և հայերենում։
Գեղարվեստական ոճ։ Ընդհանուր բնութագիրը։ Գեղարվեստական գրականության լեզվի տարբեր մեկնաբանությունների շուրջ (Lázaro Carreter, R. Yakobson, R. Barthes): Գեղագիտական գործառույթը որպես գեղարվեստական ստեղծագործության անքակտելի տարր։
Էլեկտրոնային տեքստերի լեզվական-կառուցվածքային առանձնահատ­կությունները իսպաներենում (página web, SMS, chats, correo electrónico, etc.).
1605 Պորտուգալերեն-2 3
3-րդ՝ աշնանային կիսամյակ
2 ժամ/շաբ
դաս. - 30
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1605/Մ12
1. Դասընթացի նպատակ
. ամրապնդել և խորացնել նախորդ կիսամյակում ձեռք բերված գիտելիքները, պորտուգալերենի քերականության հիմունքներ,
. զարգացնել տարբեր իրադրություններում պորտուգալերեն լեզվով հաղորդակցման կարողություններ և հմտություններ,
. ձևավորել և զարգացնել տեսալսողական ունակություններ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու պորտուգալերենի հնչյունաբանության, ուղղախոսական- ուղղագրական նորմերի, հիմնական քերականական կառուցվածքի առանձնահատկությունները,
2. ներկայացնելու դասընթացի սահմաններում նախատեսված հիմնական թեմատիկ բառապաշարը՝ իր գործածման առանձնահատկություններով,
3. քննարկելու պորտուգալերենի՝ որպես օտար լեզվի լեզվամտածողական համակարգի մշակութային առանձնահատկությունները:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
4. ինքնուրույն կերպով կատարելու պարզ տեքստերի ձևաբանական-շարահյուսական և իմաստային վերլուծություն,
5. զարգացնելու պորտուգալերեն խոսքի տեսալսողական կարողություններ,
6. գործնականում կատարելու պարզ և միջին բարդության տեքստերի պորտուգալերենից հայերեն և հայերենից պորտուգալերեն թարգմանություններ,
7. ընդլայնելու բառապաշարը` ծանոթանալով բառապաշարի որոշ շերտերի լեզվաոճական առանձնահատկություններին:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
8. ստեղծագործաբար կիրառելու ձեռք բերված գիտելիքները՝ առաջադրելով նոր գաղափարներ և մտքեր,
9. արդյունավետ օգտվելու տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ՝ համացանցային)՝ տեղեկատվություն քաղելու, վերլուծելու և ներկայացնելու նպատակով:
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
. ամրապնդել և խորացնել նախորդ կիսամյակում ձեռք բերված գիտելիքները, պորտուգալերենի քերականության հիմունքներ,
. զարգացնել տարբեր իրադրություններում պորտուգալերեն լեզվով հաղորդակցման կարողություններ և հմտություններ,
. ձևավորել և զարգացնել տեսալսողական ունակություններ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
. Կիրառվում են դասավանդման և ուսումնառության տեսալսողական, ինտերակտիվ մեթոդներն ու գիտելիքը խթանող ու զարգացնող մի շարք այլ ձևեր՝ տեղեկատվական, բանավեճային, խաղային և այլն:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր:
1. ընթացիկ ստուգում, որն անց է կացվում ուսանողի գրավոր կամ բանավոր աշխատանքի հիման վրա և գնահատվում է 8 միավոր,
2. ինքնուրույն աշխատանք՝ 2 միավոր,
3. մասնակցություն՝ 2 միավոր,
4. եզրափակիչ քննություն՝ 8 միավոր առավելագույն արժեքով, որը ներառում է 3 հարց` համապատասխանաբար` 3, 3, 2 միավոր գնահատմամբ։
6. Հիմնական գրականության ցանկ.
  • Tavares, A., Português XXI Livro do Aluno 1. Lisboa: Lidel - Edições técnicas, LDA, 2012.
  • Tavares. A., Português XXI Livro do Aluno 2. Lisboa: Lidel - Edições técnicas, LDA, 2012.
  • Coimbra, I., Coimbra, O. M., Gramática Ativa 1. Lisboa: Lidel - Edições técnicas, LDA, 2011.
  • Gonçalves dos Santos, S., Falar Pelos Cotovelos, Lisboa: Lidel - Edições técnicas, LDA, 2015.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Անհատական խոնարհման ամենագործածական բայերի սահմանական եղանակի ժամանակաձևերը:
2. Հրամայական եղանակի կազմության և գործածության առանձնահատկությունները:
3. Սահմանական եղանակի ժամանակաձևերի կրկնություն: Ըղձական եղանակի ներկա ժամանակաձևը:
4. Ուրիշի ուղղակի և անուղղակի խոսք: Նախադասության տեսակները և դրանց ընդհանուր բնութագիրը: Բայի անդեմ ձևերը:
5. Պորտուգալերենի առավել գործածական նախդիրները: Շաղկապների տեսակները:
6. Բառապաշարի ընդլայնում և զարգացում: Հոմանիշներ, հականիշներ, բազմիմաստ բառեր, դարձվածքներ և այլն:

Կրթական այլ մոդուլներ

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am