Հասարակական աշխարհագրություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր՝ ըստ ընդունելության քննության համար նախատեսված հարցաշարի: Հարցաշարը հնարավոր է գտնել «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել հասարակական աշխարհագրության և տարածաշրջանային քաղաքականության մշակման ու իրականացման վերաբերյալ հիմնարար գիտելիքներ, օժտել ուսանողներին հասարակական աշխարհագրության տեսության և մեթոդաբանության վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներով, խթանել աշխարհագրության, մասնավորապես տնտեսական, սոցիալական և քաղաքական աշխարհագրության մասնագիտության շարունակականության ապահովման և գիտական կադրերի պատրաստման գործընթացին, զարգացնել ուսանողների մասնագիտական կարողությունները՝ իրականացնելով խորացված ուսուցում հասարակական (սոցիալ-տնտեսական) աշխարհագրության և տարածաշրջանային քաղաքականության բնագավառներում, տալ խոր տեսական հենք՝ հասարակական աշխարհագրական ժամանակակից հիմնախնդիրները հասկանալու, վերլուծելու և մեկնաբանելու համար:
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները հնարավորություն ունեն իրենց ուսումնառությունը շարունակելու ասպիրանտուրայում, աշխատանքի անցնելու կրթական և հետազոտական կարգի հիմնարկներում, տարածաշրջանային հետազոտական-վերլուծական կենտրոններում, ՀՀ տարածքային զարգացման և կառավարման նախարարության տարբեր բաժիններում, քաղաքապետարաններում, մասնակցելու համայնքային զարգացման ծրագրերի մշակման և այլ աշխատանքների:
Հետադարձ կապի էլեկտրոնային հասցեներ՝
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ՝ ashxarh@ysu.am
Ամբիոնի վարիչ, դոց․ Վ․ Գրիգորյան՝ v.grigoryan@ysu.am