Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
  3. Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
  4. Երկրաբանություն
  5. Կրթական ծրագրի մասնագիրը

Երկրաբանություն

Բակալավրի կրթական ծրագիր
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր
  • Ուսումնական պլան
  • Մասնագիր
  • Ընդունելություն
  • Կրթաթոշակ
  • Դասախոսներ
  • Գործընկերներ
  • Գլխավոր
  • Ուսումնական պլան
  • Մասնագիր
  • Ընդունելություն
  • Կրթաթոշակ
  • Դասախոսներ
  • Գործընկերներ

Կրթական ծրագրի մասնագիրը

Կրթական մակարդակը՝
Բակալավր
Մասնագիտություն՝
054101.01.6 - Երկրաբանություն
Մասնագիտացումը՝
054101.01.6 - Երկրաբանություն
Շնորհվող որակավորումը՝
Երկրաբանության բակալավր
Ծրագրի ուստարին՝
2024/2025
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
«Ընդունելությունը կատարվում է ըստ՝ «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերի) կարգ»-ի»
2. Ծրագրի նպատակները
Պատրաստել արդյունաբերության և գիտության տարբեր՝ ռեգիոնալ երկրաբանության, երկրա­քի­միայի, երկրաֆիզիկայի, սեյսմաբանության, ջրաերկրաբանության և ճարտարագի­տական երկ­րա­բանության, օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման, հան­քային ռե­սու­րսների գնահատման, հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի պահպա­նության և այլ ոլորտներում մասնագիտական աշխատանք կատարելու և ուսումնառությունը շա­րու­նա­կելու համար համակողմանի և համակարգված գիտելիքներ և կարողություններ ունեցող մասնագետներ:
3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները

Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․

  1. Մասնագիտական գիտելիք և իմացություն
    1. Մեկնաբանել Երկրի ծագման և կառուցվածքի ժամանակակից պատկերացումները, Երկրի կառուցվածքային միավորների՝ լիթոսֆերայի սալերի, պլատֆորմների, ծալքավոր մարզերի, ինչպես նաև օվկիանոսների և ծովերի ձևավորման ու զարգացման ժամանակակից մոդելները:
    2. Ներկայացնել և նկարագրել երկրակեղևը կազմող ապարներն ու միներալները, քիմիական տարրերի տեղաբաշխման օրինաչափությունները, Երկրի ֆիզիկական մոդելը, նրանում ընթացող ներծին և արտածին գործընթացները՝ երկրաշարժեր, մագմայականություն, լեռնային ապարների փոխակերպում և նստվածքակուտակում:
    3. Բնութագրել և մեկնաբանել մետաղածնության տեսական հիմունքները, օգտակար հանածոների հանքավայրերի և հանքային դաշտերի ու շրջանների երկրաբանական - կառուցվածքային առանձնահատկությունները, հանքային ֆորմացիանները, միներալային պարագենետիկ ասոցիացիաներն ու հանքագոյացման տարածաժամանակային բաշխվածության մոդելները:
    4. Նկարագրել երկրակեղևում ներծին և արտածին գործոնների ազդեցության տակ տեղի ունեցող երկրաքիմիական և երկրաֆիզիկական գործընթացները: Ներկայացնել արտածին և ներծին գործընթացների ժամանակակից տեսություներն ու պատկերացումները:
    5. Ներկայացնել ՀՀ և հարակից շրջանների երկրաբանական կառուցվածքի, կառուցվածքա-ֆորմացիոն, մետաղածնական, հանքամագմայական շրջանացման մոդելներն ու երկրադինամիկական զարգացման պատմությունն ու փուլերը:
    6. Նկարագրել և ներկայացնել բնական աղետների կանխատեսման և կանխարգելման, շրջակա միջավայրի պահպանման նպատակներով, երկրաբանական, երկրաֆիզիկական, ջրաերկրաբանական, ճարտարագիտաերկրաբանական և այլ հետազոտությունների խնդիրներն ու դրանց լուծման մեթոդաբանությունը:
    7. Նկարագրել և ներկայացնել ՀՀ մետաղածին շրջանացումը, մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոների տեղաբաշխումը, հանքագոյացման շրջաների ու հանքավայրերի կառուցվածքը, ծագումնաբանական մոդելը, օգտակար հանածոների արդյունահանման և մշակման հետ կապված հիմնախնդիրները:
  2. Գործնական մասնագիտական կարողություններ
    1. Գործնականում իրականացնել և մասնակցել նպատակային դաշտային ուսումնասիրությունների, կատարել նմուշարկում, փաստագրում, սարքային չափումներ, կամերալ աշխատանքներ, հանքավայրերի տնտեսագիտական գնահատում և պաշարների հաշվարկ:
    2. Գործնականում օգտագործել հարակից գիտությունների տեսական և գործնական գիտելիքները, տեղեկատվական համակարգեր, տեխնոլոգիաներ ու մեթոդները մասնագիտական ոլորտում ուղիղ կամ հակադարձ խնդիրներ լուծելու, աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու և հիմնավոր եզրահանգումներ անելու համար:
    3. Կազմել երկրաբանական, տեկտոնական, մետաղածնական, գրունտների, ջրաերկրաբանական քարտեզներ, շերտագրական կտրվածքներ, հանքավայրերի հետախուզական և շահագործական հորիզոնների հատակագծեր ու նմուշարկման պլաններ, երկրաֆիզիկական և երկրաքիմիական անոմալիանների սխեմաներ:
    4. Վերլուծել անհրաժեշտ տեղեկատվությունն ու խնդիրների լուծման հնարավոր ուղիները, գնահատել դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կայացնել որոշումներ և անել համապատասխան առաջարկություններ:
    5. Վերլուծել երկրաֆիզիկական, երկրաքիմիական և ճարտարագիտական երկրաբանության դաշտային և լաբորատոր հետազոտությունների տվյալները, տրամադրել մասնագիտական եզրակացություններ:
    6. Ծանոթ լինել հարակից մասնագիտությունների ժամանակակից մեթոդներին և դրանց աշխատանքի սկզբունքներին, անհրաժեշտության դեպքում երկրաբանական խնդիրների լուծման նապատակով ներգրավել հարակից մասնագիտությունների մասնագետներ, խնդրի լուծման համար անհրաժեշտ մեթոդներ և կատարել թիմային աշխատանք:
    7. Վերլուծել երկրաբանական աշխատանքների ազդեցությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի զգայուն կլանիչների վրա, մշակել շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանն ուղղված միջոցառումներ:
  3. Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
    1. Մայրենի և օտար լեզուներով կառուցել բանավոր և գրավոր խոսք՝ տրամաբանորեն ճիշտ, փաստարկված և հստակ ձևակերպումներով, հետամուտ լինել ժողովրդավարական սկզբունքների իրագործմանը և ազգային ու համամարդկային արժեքների տարածմանը:
    2. Գործնականում կիրառել հասարակական, հումանիտար և տնտեսական գիտությունների հիմնական դրույթներն ու մեթոդները, տեղեկատվության ստացման տարատեսակ աղբյուրները (համացանցային ռեսուրսներ: էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ) և տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաները առկա խնդիրների բացահայտման և ուսումնասիրման, հետազոտությունների արդյունավետ կազմակերպման և արդյունքների նարկայացման համար:
    3. Կիրառել ձեռք բերած գիտելիքները քանակական տվյալներից որակական եզրահանգումներ անելու, զարգացնել նոր գաղափարներ, բացահայտել կրթական պահանջներն ու կարերայի հնարավորությունները հետագա ուսումնառության ուղիները որոշելու համար:
    4. Աշխատել թիմում, կազմակերպել թիմային աշխատանքներ, օգտագործել մարդկային և նյութական ռեսուրսները, պահպանել աշխատանքային անվտանգության կանոններն ու մասնագիտական էթիկայի նորմերը:
    5. Ինքնուրույն կատարել մասնագիտական աշխատանքներ, տալ հիմավոր եզրակացություններ և պատասխանատվություն կրել որոշումներ կայացնելիս:
    6. Շարունակելու ուսումնառությունը բարձրագույն կրթության հաջորդ մակարդակում ներկայացնելով ձեռք բերված գիտելիքները, կարողություներն ու հմտությունները:
4. Գնահատման ձևերը
Գնահատումն իրականացվում է ըստ ԵՊՀ - ում գործող «Ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ»-ի:
Ելնելով բանավոր կրթական ուսումնական պլանով նախատեսված դասընթացների աշխա­տա­ծավալից, պարապմունքների ձևից, դասավանդման մեթոդից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողու­թյուն­ների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են չորս խմբի՝
· Եզրափակիչ գնահատումով դասընթացներ,
· Առանց եզրափակիչ գնահատման դասընթացներ,
· Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացներ,
· Ստուգարքային դասընթացներ:
Դասընթացի (ուսումնական մոդուլի) արդյունարար գնահատականը/միավորը հաշվարկվում է որպես գնահատման առանձին բաղադրամասերով վաստակած միավորների գումար՝ ընթացիկ քննություն, ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն, եզրափակիչ քննություն: Մեկ մոդուլի առավելագույն արդյունարար գնահատականը 20 միավոր է, իսկ գնահատման դրական նվազագույն շեմը 10 միավոր:
5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
«Երկրաբանություն» բակալավրի կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում, Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում և այլ ակադեմիական ու գիտահետազոտական, նախագծային կազմակերպություններում, ՀՀ Շրջակա միջավայրի, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ Արտակարգ իրավիճակների և այլ նախարարություններում, հանքարդյունահանող և երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնող կազմակերպություն­ներում, երկրաէկոլոգիական և շրջակա միջավայրի պահպանություն ու մշտադիտարկումներ իրականացնող պետական մարմիններում և այլ կազմակերպություններում` զբաղեցնելով դասախոսի, գիտաշխատողի, երկրաբանի, առաջատար մասնագետի, աշխատանքային խմբի ղեկավարի, բաժնի վարիչի և այլ պաշտոններ:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ինչպես ԵՊՀ, այնպես էլ այլ բուհերի և գիտահետազոտական հաստատությունների մագիստրոսի կրթական ծրագրերում, այդ թվում նաև արտասահմանում:
6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնառության գործընթացի ծրագրում ընդգրկված ուսանողների համար հասանելի են հետևյալ օժանդակության ռեսուրսները՝ լաբորատոր սարքավորումներ, գիտական գրականության տպագիր և էլեկտրոնային ռեսուրսներ:
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
ՀՀ բարձրագույն կրթության ՈԱՇ-ի կողմից բակալավրի որակավորմանը ներկայացվող պահանջները և բնութագրիչները՝ գիտելիք, կարողություններ և հմտություններ (ՀՀ ՈԱՇ Հ-322-Ն 31.04.2011, Հ-714-Ն 07.07.2016 փոփոխություններով): Մոսկվայի պետական համալսարանի, Մոսկվայի պետական երկրաբանահետախուզական համալսարանի, Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի և Սանկտ-Պետերբուրգի լեռնային համալսարանի, Ուկրանիայի Ազգային լեռնային համալսարանի «Երկրաբանություն» մասնագիտությամբ բակալավրի կրթական ծրագրեր:
8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
1. Ընդհանրական կարողություններ.
Դասավանդման/մանկավարժական՝
· դասընթացի աշխատանքային ծրագիր կազմելու հմտություններ,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն,
· ակտիվ ուսուցման տեխնիկական կիրառման կարողություն:
Հետազոտական՝
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· հետազոտական մեթոդների իմացություն, դրանց կիրառման հմտություն:
Հաղորդակցման՝
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները ներկայացնելու, վերլուծելու և քննարկելու կարողություն:
ՏՀՏ կիրառություն՝
· բազային համակարգչային (MS Office փաթեթի՝ Word, Exsel, PowerPoint) հմտություններ,
· ցուցադրական նյութի պատրաստման և ներկայացման կարողություններ:
Այլ կարողություններ՝
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ՝
· երկրաբանական ուսումնասիրության մեթոդների (պետրոգրաֆիական, տեկտոնիկայի, հանքաբանության, ջրաերկրաբանության, երկրաֆիզիկական, ինժեներաերկրաբանական) տեսական հիմունքները, խնդիրներն ու նպատակները ձևակերպելու և լուսաբանելու կարողություններ,
· ՀՀ երկրաբանական կառուցվածքի, ընդերքօգտագործման, հանքային հումքի արդյունահանման և շրջակա միջավայրի պահպանության արդի խնդիրների ներկայացման կարողություններ: Երկրաֆիզիկական, ջրաերկրաբանական, ինժեներա-երկրաբանական հետազոտությունների մեթոդների կիրառման հմտություններ,
· Երկրի ծագման, երկրակեղևում տեղի ունեցող ներծին և արտածին գործընթացների, ջրաերկրաբանական, ինժեներաերկրաբանական պայմանների ներկայացման ունակություններ:
· Տարբեր երկրաբանական խնդիրներ լուծելիս համապատասխան արդյունավետ երկրաֆիզիկական մեթոդի ընտրության կարողություն:
3. Ընդհանուր պահանջներ՝
գիտական աստիճանի առկայություն կամ առնվազն մագիստրոսի դիպլոմի առկայություն:
9. Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
ՄԿԾ-ն միակն է ՀՀ-ում, որն Ավստրալիական Micromine ընկերության հետ համագործակցելու շնորհիվ, հնարավորություն է ընձեռում ուսանողներին դասընթացների շրջանակում ծանոթանալու Micromine ծրագային ապահովումների փաթեթին (Micromine GGIS, GeoBank, Field Marshal) և տիրապետելու նրանց հետ աշխատելու հիմնական սկզբունքներին: Երկրաբա­նություն կրթական ծրագիրը միակն է ՀՀ-ում, որ պատրաստում է երկրաբան մասնագետներ:

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am