Արաբագիտություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի բակալավրիատական կրթությունն իրականացվում է «Արաբագիտություն» կրթական ծրագրով:
Ծրագրի ընդունելության պահանջները
Արևելագիտության ֆակուլտետ ընդունվելու համար դիմորդը հանձնում է մրցութային երկու քննություն՝ «Հայոց պատմություն» (գրավոր) և «Հայոց լեզու» (գրավոր) կամ «Օտար լեզու» (գրավոր) առարկաներից։
«Արաբագիտություն» կրթական ծրագրի ընդունելության վերաբերյալ մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Ստանալով բարձրագույն մասնագիտական կրթություն՝ ուսանողները ձեռք են բերում անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ աշխատաշուկայում պահանջված ու մրցունակ մասնագետ լինելու համար: «Արաբագիտություն» կրթական ծրագրում ուսանողները սովորում են 4 տարի՝ ստանալով ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնագիտական ու նեղ մասնագիտական գիտելիքներ:
«Արաբագիտություն» ծրագրի շրջանակում ուսանողները ձեռք են բերում գրական արաբերենով թարգմանական աշխատանք (գրավոր և բանավոր) կատարելու հմտություններ, ուսումնասիրում տարածագոտու ընդհանուր պատմամշակութային, էթնիկ և սոցիոլեզվական պատմական ու ժամանակակից պատկերը, յուրացնում են արևելագիտության ու արաբագիտության բնագավառի հիմնական գիտակարգերը, հումանիտար մտքի ուսումնասիրության ժամանակակից մեթոդներն ու մոդելները։
Առավելությունները
Արևելագիտության ֆակուլտետի «Արաբագիտություն» կրթական ծրագիրը հանրապետության արաբագիտական դպրոցի ամենապահանջված կրթական ծրագիրն է: Ծրագիրը բաղկացած է ընդհանուր, մասնագիտական պարտադիր և կամընտրական դասընթացներից: Մասնագիտական պարտադիր և կամընտրական դասընթացների բովանդակությունը վերաբերում է տարածաշրջանային արդի հիմնախնդիրների վերլուծության, իսլամագիտության, լեզվաբանության և մշակութաբանության հիմնահարցերին:
Կարիերայի հնարավորությունները
Արևելագիտության ֆակուլտետի ուսանողները դառնում են տեղական և միջազգային շուկայի պահանջներին համապատասխանող մասնագետներ, որոնք հնարավորություն են ունենում աշխատելու թե՛ պետական համակարգում, թե՛ մասնավոր հատվածում։ Արաբագետ մասնագետները պահանջված են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում, ԵՊՀ քաղաքակրթական ու մշակութաբանական հետազոտությունների կենտրոնում, ՀՀ ԳԱԱ արևելագիտության, պատմության ինստիտուտներում, հանրակրթական միջնակարգ և ավագ դպրոցներում, ՀՀ-ում և արաբական երկրներում գործող կազմակերպություններում, ՀՀ պետական գերատեսչություններում (ՀՀ նախագահի աշխատակազմ, արտաքին գործերի, պաշտպանությանը և այլ նախարարություններ, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն)։
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն շարունակելու ուսումը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի, հարակից մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն մասնագիտական այլ հաստատությունների մագիստրատուրայում։
Կոնտակտներ
Դեկան` պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյան
Դեկանատ`
Հեռ․՝ (+374 60) 710 573, (+374 60) 710 574, (ներքին՝ 55-73, 55-74),
Էլհասցե՝ orient@ysu.am