Թյուրքական պատմաբանասիրություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի մագիստրոսական կրթությունն իրականացվում է «Թյուրքական պատմաբանասիրություն» կրթական ծրագրով:
Ընդունելության պահանջները
«Արևելագիտություն» մասնագիտության գծով բակալավրի դիպլոմ ունեցող անձինք մագիստրատուրա են ընդունվում մրցութային կարգով՝ ըստ ԵՊՀ-ում գործող կարգի: Այլ մասնագիտությունների գծով բակալավրի դիպլոմ ունեցող անձինք կարող են մասնակցել մագիստրատուրայի ընդունելության մրցույթին տվյալ մասնագիտության բակալավրի պետական քննական ծրագրին համապատասխանող քննությունը հանձնելուց հետո։ Օտարերկրյա բուհերի շրջանավարտների ընդունելությունը մագիստրատուրա կատարվում է հարցազրույցի և համապատասխան ֆակուլտետի հանձնաժողովի կարծիքի հիման վրա։
«Թյուրքական պատմաբանասիրություն» ծրագրի հարցաշարը՝ «Ընդունելություն» բաժնում։
Ծրագրի նպատակը
Ստանալով բարձրագույն մասնագիտական կրթություն՝ ուսանողները ձեռք են բերում անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ աշխատաշուկայում պահանջված ու մրցունակ մասնագետ լինելու համար: «Թյուրքական պատմաբանասիրություն» կրթական ծրագրում ուսանողները սովորում են 2 տարի՝ ստանալով ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնագիտական ու նեղ մասնագիտական գիտելիքներ:
«Թյուրքական պատմաբանասիրություն» մագիստրոսական ծրագրի ավարտին շրջանավարտները տիրապետում են թյուրքական ու մերձավորարևելյան պատմամշակութային արեալի, քաղաքականության միջգիտակարգային ուսումնասիրման ժամանակակից մոտեցումների հիմնահարցերին, խորապես պատկերացնում են ՀՀ պետական շահերի տեսանկյունից տարածաշրջանին առնչվող գլոբալ և լոկալ հիմնախնդիրները։ Ունենում են գիտական, գիտամանկավարժական և մասնագիտական այլ բնագավառներում աշխատելու և տարբեր հետազոտությունների արդյունքների վերլուծություն կատարելու կարողություն, ինչպես նաև թարգմանչական աշխատանք (գրավոր և բանավոր) կատարելու հմտություն: Ծրագիրը ուսանողին տրամադրում է թյուրքալեզու և հարակից տարածաշրջանների էթնոլեզվական, կրոնական արժեհամակարգային, աշխարհաքաղաքական, սոցիալ-մշակութային բնույթի գիտելիքներ և իմացություն, ձևավորում է էթնոլեզվական, կրոնամշակութային, սոցիալ-տնտեսական, քաղաքական բնագավառներում միջառարկայական գիտելիքները կիրառելու հմտություն՝ թյուրքալեզու և հարակից տարածաշրջանների զարգացման հիմնական միտումներն ուրվագծելու համար, ձևավորում է գիտական, գիտամանկավարժական և մասնագիտական այլ բնագավառներում աշխատելու և տարբեր հետազոտությունների արդյունքների վերլուծություն կատարելու կարողություն, ինչպես նաև թարգմանական աշխատանք (գրավոր և բանավոր) կատարելու հմտություն:
Առավելությունները
Արևելագիտության ֆակուլտետի «Թյուրքական պատմաբանասիրություն» կրթական ծրագիրը թյուրքագիտական դպրոցի ամենապահանջված կրթական ծրագիրն է: Այն բաղկացած է ընդհանուր, մասնագիտական պարտադիր և կամընտրական դասընթացներից: Մասնագիտական պարտադիր և կամընտրական դասընթացների բովանդակությունը վերաբերում է տարածաշրջանային արդի հիմնախնդիրների վերլուծության, թյուրքական պատմաբանասիրության, լեզվաբանության և մշակութաբանության հիմնահարցերին:
Կարիերայի հնարավորությունները
Արևելագիտության ֆակուլտետի ուսանողները դառնում են տեղական և միջազգային շուկայի պահանջներին համապատասխանող մասնագետներ, որոնք հնարավորություն են ունենում աշխատանքի անցնելու թե՛ պետական, թե՛ մասնավոր կառույցներում։ Արևելագետները պահանջված են ՀՀ նախագահի աշխատակազմում, ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, պաշտպանության նախարարությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, այլ պետական մարմինների տեղեկատվական–վերլուծական և արտաքին կապերի ստորաբաժանումներում, քաղաքագիտական, տնտեսական և մշակութաբանական հետազոտություններ կատարող ոչ պետական կազմակերպություններում և լրատվամիջոցներում, ինչպես նաև զբոսաշրջային գործունեություն ծավալող, արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող մասնավոր ընկերություններում։ Շրջանավարտների մի մասը հնարավորություն ունի գիտակրթական գործունեություն ծավալելու ՀՀ այնպիսի կարևոր գիտական կենտրոններում, ինչպիսիք են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանը, Երևանի պետական համալսարանը և պետական ու մասնավոր այլ բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ:
Կոնտակտներ
Դեկան՝ պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյան
Դեկանատ՝
Հեռ․՝ (+374 60) 710 573, (+374 60) 710 574 (ներքին՝ 55-73, 55-74)
Էլհասցե՝ orient@ysu.am