Ադրբեջանագիտություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի «Ադրբեջանագիտություն» մասնագիտությամբ բակալավրիատական կրթությունն իրականացնում է «Ադրբեջանագիտություն» կրթական ծրագրով:
«Ադրբեջանագիտություն» կրթական ծրագրի ընդունելության վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է «Ընդունելություն» բաժնում։
Ընդունելության պահանջները
Արևելագիտության ֆակուլտետ ընդունվելու համար դիմորդը հանձնում է մրցութային երկու քննություն՝ «Հայոց պատմություն» (գրավոր) և «Հայոց լեզու և գրականություն» (գրավոր) կամ «Օտար լեզու» (գրավոր) առարկաներից։
Ծրագրի նպատակը
Ստանալով բարձրագույն մասնագիտական կրթություն՝ ուսանողները ձեռք են բերում անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ աշխատաշուկայում պահանջված ու մրցունակ մասնագետ լինելու համար: «Ադրբեջանագիտություն» կրթական ծրագրում ուսանողները սովորում են 4 տարի՝ ստանալով ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնագիտական ու նեղ մասնագիտական գիտելիքներ:
Ծրագրի ավարտին ուսանողը կտիրապետի ադրբեջաներենի գրական, գիտական, ռազմական և քաղաքական, խոսակցական բառապաշարին, ունակ կլինի թարգմանելու ադրբեջաներեն և թուրքերեն (ռազմական) տեքստեր: Ուսանողների մոտ ձևավորվում է հստակ պատկերացում թյուրքալեզու երկրների և ժողովուրդների (մասնավորապես Ադրբեջանի) պատմության, մշակույթի, քաղաքական համակարգերի մասին: Ձևավորվում են վերլուծական կարողություններ Ադրբեջանի և Թուրքիայի (մասնավորապես Հարավկովկասյան և Մերձավորարևելյան) քաղաքականությունը վերլուծելու առումով։
Առավելությունները
Արևելագիտության ֆակուլտետի «Ադրբեջանագիտություն» կրթական ծրագիրը հանրապետության ադրբեջանագիտական դպրոցի ամենապահանջված կրթական ծրագիրն է: Ծրագիրը բաղկացած է ընդհանուր, մասնագիտական պարտադիր և կամընտրական դասընթացներից: Մասնագիտական պարտադիր և կամընտրական դասընթացների բովանդակությունը վերաբերում է տարածաշրջանային արդի հիմնախնդիրների վերլուծության, լեզվաբանության և մշակութաբանության հիմնահարցերին:
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները կարող են իրենց մասնագիտական գիտելիքները կիրառել և´ պետական, և´ մասնավոր կառույցներում: Մասնավորապես՝ ՀՀ նախագահի աշխատակազմում, ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, գիտական, վերլուծական ոլորտներում, հեռուստառադիոընկերություններում: Շրջանավարտների մի մասը հնարավորություն ունի գիտակրթական գործունեություն ծավալելու ՀՀ այնպիսի կարևոր գիտական կենտրոններում, ինչպիսիք են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանը, Երևանի պետական համալսարանը և պետական ու մասնավոր այլ բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ։
Կոնտակտներ
Դեկան՝ պ.գ.դ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյան
Դեկանատ՝
Հեռ․՝ (+374 60) 710 573, (+374 60) 710 574 (ներքին՝ 55-73, 55-74)
Էլհասցե՝ orient@ysu.am