Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
  3. Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
  4. Կիրառական հոգեբանություն
  5. Կրթական ծրագրի մասնագիրը

Կիրառական հոգեբանություն

Մագիստրոսական ծրագիր
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր
  • Ուսումնական պլան
  • Մասնագիր
  • Ընդունելություն
  • Կրթաթոշակ
  • Դասախոսներ
  • Գործընկերներ
  • Գլխավոր
  • Ուսումնական պլան
  • Մասնագիր
  • Ընդունելություն
  • Կրթաթոշակ
  • Դասախոսներ
  • Գործընկերներ

Կրթական ծրագրի մասնագիրը

Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
031301.14.7 - Հոգեբանություն
Մասնագիտացումը՝
031301.14.7 - Կիրառական հոգեբանություն
Շնորհվող որակավորումը՝
Հոգեբանության մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2024/2025
Ուսուցման ձևը՝
Հեռակա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Մագիստրոսի ծրագրում ընդունելությունը իրականացվում է ըստ ԵՊՀ համապատասխան կանոնակարգի. ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ-ի և այլ բուհերի տվյալ մասնագիտության վերջին երեք տարվա շրջանավարտները, որոնց միջին որակական գնահատականը (ՄՈԳ-ը) կազմում է 13 և բարձր միավոր։ Իսկ 13-ից ցածր ՄՈԳ ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով` տվյալ մասնագիտության բակալավրի կրթական ծրագրին համապատասխան հարցաշարով անցկացված քննության արդյունքների հիման վրա:
2. Ծրագրի նպատակները
·զարգացնել ուսանողների մասնագիտական կարողությունները` տրամադրելով գիտելիքներ և հմտություններ կառավարման և զարգացման հոգեբանության արդի հիմնախնդիրների, դրանց լուծման ժամանակակից մոտեցումների վերաբերյալ,

·ձևավորել ուսանողների մոտ մասնագիտական այնպիսի գիտելիքներ և կարողություններ, որոնք անհրաժեշտ են անձի զարգացման տարբեր փուլերում հոգեախտորոշիչ, խորհրդատվական, հոգեթերապևտիկ, լուսավորչական և զարգացնող աշխատանք իրականացնելու համար,
·իրականացնել կազմակերպություններում առաջացող հոգեբանական խնդիրների գնահատում, կանխատեսում, վերլուծություն, մարդկային ռեսուրսների կառավարում, կազմակերպել և ուղղորդել կազմակերպության գործունեության հոգեբանական խորհրդատվության միջոցով:
նպաստել ուսանողների՝ մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացմանը, կառավարման, կազմակերպական, կրթության (այդ թվում ներառական կրթության), առողջապահության և հոգեբանական ծառայության ոլորտներում մասնագիտական գործունեություն ծավալելու համար:
3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները

Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․

  1. Մասնագիտական գիտելիք և իմացություն
    1. սահմանելու հոգեբանության բնագավառում գիտահետազոտական աշխատանքի, հոգեախտորոշման, հոգեբանական խորհրդատվության, հոգեշտկման իրականացման հիմնարար սկզբունքները,
    2. նկարագրելու տարիքային տարբեր փուլերում զարգացման առանձնահատկությունները, գործընթացները և օրինաչափությունները, զարգացման ախտաբանության և խանգարումների առաջացման գործոնները,
    3. տարբերակելու կառավարման ոլորտում առաջացող հիմնախնդիրների բացահայտման և լուծման ռազմավարությունը,
    4. բնութագրելու տարիքային տարբեր փուլերում հոգեախտորոշիչ, հոգեշտկող խորհրդատվական և հոգեթերապևտիկ աշխատանքի իրականացման սկզբունքները և մեթոդները,
    5. մեկնաբանելու կառավարման և կազմակերպական, սոցիալական հոգեբանության տեսական սկզբունքները, մարքեթինգի, գովազդի, իմիջի հոգեբանության մեթոդները,
    6. մեկնաբանելու զարգացման հոգեբանության ժամանակակից տեսությունները և մեթոդաբանական հիմքերը, սահմանելու կրթության դերը անձի ձևավորման և հոգեկան գործընթացների առանձնահատկությունների զարգացման գործընթացում:
  2. Գործնական մասնագիտական կարողություններ
    1. նախագծելու զարգացման և կառավարման հոգեբանության ժամանակակից հիմնախնդիրներին վերաբերող հետազոտական և հոգեբանական աջակցության կիրառական ծրագրեր,
    2. կանխատեսելու անձի զարգացման առանձնահատկությունները սոցիալ-մշակութային գործոնների ներքո և վերլուծելու ընտանիքի դերը անձի զարգացման գործընթացում,
    3. գործնականում կիրառելու հոգեախտորոշիչ, հոգեշտկողական և հոգեթերապևտիկ մեթոդներ ինչպես օրինաչափ զարգացում ունեցող, այնպես էլ ախտաբանական խնդիրներ ունեցող երեխաների, դեռահասների և մեծահասակների հետ աշխատանքում,
    4. իրականացնելու անհատական և խմբային խորհրդատվական և լուսավորչական աշխատանքներ (psychoeducation) զարգացման և կազմակերպչական խնդիրների շուրջ,
    5. կազմակերպել և իրականացնել հոգեբանական ծառայություն կազմակերպություններում և կրթական հաստատություններում
    6. կիրառել մասնագիտական կողմնորոշումը, աշխատակազմի ընտրությունը և համալրումը, մարդկային ռեսուրսների կառավարումը, գովազդի և հասարակայնության հետ կապերը ապահովող հոգեբանական տեխնոլոգիաները,
    7. իրականացնելու հոգեբանական խորհրդատվություն տնտեսական վարքի կառավարման վերաբերյալ,
    8. ստեղծել նախապայմաններ անձի և խմբի, խմբի անդամների միջև հարաբերությունների և գործունեության ներդաշնակ զարգացման համար
  3. Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
    1. կիրառելու գիտելիքները պրակտիկայում, վերլուծելու առկա խնդիրները և գնահատելու դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները,
    2. օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ),
    3. պատրաստելու զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարել գիտական բանավեճեր,
    4. պահպանելու մասնագիտական էթիկայի/բարոյագիտական նորմերը
4. Գնահատման ձևերը
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առ­նելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողություն­ների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝ եզրափակիչ գնահատումով, առանց եզրափակիչ գնահատման, առանց ընթացիկ քննությունների/գնահատման, ստուգարքային։
Դասընթացի գնահատման բաղադրիչներն են.
·ընթացիկ գրավոր քննություններ (ենթադրում են ամփոփ վերլուծական պատասխաններ ըստ հարցատոմսի, կամ առաջադրանքների գրավոր կատարում (հետազոտական աշխատանք, հոգեախտորոշիչ մեթոդիկայի կիրառում և այլն), և/կամ ընթացիկ բանավոր քննությունները (ենթադրում են ծավալուն վերլուծական պատասխաններ ըստ հարցատոմսի, կամ էսսեների պատրաստում, ինքնուրույն և խմբային աշխատանքների կատարում և բանավոր ներկայացում), որը կարող է իրենից ներկայացնել «Հետազոտական բաղադրիչը»։
· ընթացիկ ստուգումներ (ենթադրում է սեմինարների ընթացքում ուսանողի կողմից հանձնարարությունների կատարում և նյութի ներկայացում),
· ինքնուրույն աշխատանք (ենթադրում է հանձնարարված թեմայով գրավոր կամ բանավոր վերլուծական աշխատանքի իրականացում և հանրային ներկայացում)
· մասնակցություն (ենթադրում է ֆիզիկական ներկայություն, դասախոսություններին և սեմինարներին հարց-պատասխանի ու քննարկումների ակտիվ մասնակցություն),
· եզրափակիչ բանավոր քննությունները (ենթադրում է հստակ, տրամաբանված, հիմնավորված և ամբողջական պատասխաններ քննական տոմսի հարցերին)։
Կիսամյակի առաջին երկու շաբաթվա ընթացքում դասախոսը ուսանողներին տեղեկացնում է գիտելիքների ստուգման ձևերի, հարցաշարերի և ժամկետների, ինչպես նաև գնահատման մե­թոդների ու չափանիշների մասին։
ԵՊՀ-ում ուսանողի ուսումնառության արդյունքների գնահատման համար կիրառվում է 20- միավորանոց սանդղակը։
5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
Կիրառական հոգեբանություն» ծրագիրը հնարավորություն կտա շրջանավարտներին աշխատելու որպես
§ուսումնական հաստատության հոգեբան,
§հոգեբան-խորհրդատու,
§մանկական կլինիկական հոգեբան,
§ընտանեկան հոգեբան,
§հասարակայնության հետ կապերի ենթակառուցվածքի աշխատակից,
§մարդկային ռեսուրսների կառավարման մենեջեր,
§գիտակրթական ծրագրերի համակարգող,
§սոցիալ-հոգեբանական ծրագրերի համակարգող,
§մարքեթինգի բաժնի աշխատակից,
§թրենինգային ծրագրերի պատասխանատու,
§սոցիալ-հոգեբանական թիմի ղեկավար:
Հնարավոր աշխատավայրերն են. ՀՀ բանկային համակարգ, գովազդային գործակալություններ, կրթական և սոցիալական ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպություններ, հեռուստատեսություն, առևտրային, ձեռնարկատիրական, արտադրական կազմակերպություների համապատասխան ենթակառուցվածքներ, հիմնական և ավագ դպրոցներ, հատուկ ծրագրով ուսուցմամբ կրթական հաստատություններ, զարգացման խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, մանկական խնամքի և պաշտպանության կենտրոններ, մանկական վերականգնողական հաստատություններ, հոգեբանական ծառայության կենտրոններ, մասնագիտական կողմնորոշման կենտրոններ, տուն- ինտերնատներ (ծերանոցներ):
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի և այլ բուհերի ասպիրանտուրայում և աշխատել գիտահետա- զոտական լաբորատորիաներում:
6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
«Կիրառական հոգեբանություն» մագիստրոսական ծրագրով ուսումնառության օժանդակության համար առկա են բազմազան ռեսուրսներ՝ ժամանակակից մասնագիտական գրականություն (հայերեն, ռուսերեն և անգլերեն), էլեկտրոնային գրադարան, քանակական և որակական հետազոտությունների համար նախատեսված համակարգչային ծրագրեր, ինչպես նաև տեսաձայնային ուսումնական նյութեր։
Ծրագրի ուսանողների համար գիտահետազոտական և մասնագիտական պրակտիկայի բազա են հանդիսանում «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի հոգեբանական ծառայությունը և հոգեբանական լաբորատորիան, ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության և Անձի հոգեբանության ամբիոնների լաբորատորիաները:
Ծրագրի կրթական վերջնարդյունքների ձևավորման նպատակով կիրառվում են դասավանդման և ուսումնառության ժամանակակից մեթոդներ՝ քննարկում, բանավեճ, խմբային աշխատանք, դերային խաղ, էսսեների պատրաստում, հետազոտությունների իրականացում, զեկույցների ներկայացում: Դասախոսությունները ուղեկցվում են համակարգչային ցուցադրություններով, ուսանողների ակտիվ ներգրավմամբ, պրակտիկայից բերված դեպքերի և իրավիճակների քննարկումով, խրախուսվում և խթանվում է ուսանողների մասնակցությունը քննարկումներին։ Ուսանողներին տրամադրվում են ուսումնական մոդուլին առնչվող հիմնական և լրացուցիչ գրականության էլեկտրոնային տարբերակները, ինչպես նաև դասախոսությունների համառոտ նյութերը` համակարգչային ցուցադրությունների տեսքով:
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
Տվյալ մասնագիտության և մասնագիտացման համար մշակված և հաստատված ազգային ծրագրային չափորոշիչների բացակայության պատճառով, «Զարգացման հոգեբանություն» կրթական ծրագրի մշակման համար հիմք են ծառայել միջազգային ծրագրային կողմնորոշիչները և չափորոշիչները: Մասնավորապես հիմնվել ենք հետխորհրդային և արևմտյան երկրների առաջատար բուհերի այն ծրագրերի վրա, որոնք ստացել են համապատասխան հավատարմագրում, դրանք են` Օհայոյի համալսարանի (MA in Developmental Psychology), Միսսուրիի համալսարանի (MA in Developmental Psychology), Քենթի համալսարանի (MSc in Developmental Psychology), Մոսկվայի պետական համալսարանի (մագիստրոսական ծրագիր՝ Психология развития), Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի (մագիստրոսական ծրագիր՝ Психология развития и образования) զարգացման հոգեբանության մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագրերը, Մոսկվայի, ԱՄՆ Իլինոյսի, Կալիֆորնիայի, Եվրոպական մի շարք պետական համալսարանների “Կառավարման և կազմակերպական հոգեբանություն” մասնագիտացման մագիստրոսական ծրագրերը:
8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները

1.Ընդհանրական կարողություններ
Դասավանդման և հոգեբանամանկավարժական
·Ուսանողակենտրոն մեթոդաբանության իմացություն և կիրառման կարողություն դասընթացի մշակման և իրականացման գործում:
·Դասավանդման և ուսուցանման ինտերակտիվ և նորարարական մեթոդների կիրառման, չափանիշահեն գնահատման կարողություն:
·Ուսանողին աջակցելու, մոտիվացնելու և անձնային ուժեղ կողմերի զարգացմանը աջակցելու կարողություն:
Հետազոտական
·հետազոտության մեթոդաբանական սկզբունքների, քանակական և որակական մեթոդների իմացություն,
·տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, այդ թվում համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
Հաղորդակցման
·լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու և կառավարելու հմտություն,
·հրետորիկայի տարրական հմտություններ,
·միջանձնային հաղորդակցման հմտություններ,
·օտար լեզվի իմացություն,
ՏՀՏ կիրառություն
·բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
·ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
·լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն):
Այլ կարողություններ
·ժամանակի կառավարման կարողություն,

2.Մասնագիտական գիտելիքներ և կարողություններ
·Հոգեբանության հիմնական մեթոդաբանական սկզբունքների, հիմնարար և արդի տեսությունների, հայեցակարգերի և ժամանակակից միտումների մասին գիտելիքներ,
·Հոգեբանության հիմնարար և կիրառական բնագավառներին առնչվող հիմնախնդիրները հասկանալու, վերլուծելու և մեկնաբանելու կարողություն,
·Հոգեբանության տարբեր բնագավառներին առնչվող մեթոդական և կիրառական բնույթի խնդիրների ուսումնասիրման կարողություն քանակական և/կամ որակական մեթոդաբանությամբ,
·Հոգեբանական աջակցության տարբեր ձևերի՝ հոգեախտորոշիչ/հոգեճանաչողական, խորհրդատվական, լուսավորչական աշխատանքներ (անհատական և/կամ խմբային) իրականացնելու սկզբունքների իմացություն և կարողություն,
·Մասնագիտական գործունեության էթիկական սկզբունքների (հետազոտական և գործնական) իմացություն և պարտադիր պահպանում:

3.Ընդհանուր պահանջներ Մասնագիտական պահանջներ
·գիտական աստիճան և/կամ մագիստրոսի կոչում հոգեբանության կամ հարակից ոլորտում կամ առնվազն 5 տարվա մասնագիտական՝ հետազոտական կամ պրակտիկ փորձի առկայություն համապատասխան ոլորտում,
·վերջին 5 տարում առնվազն 1 գիտական և/կամ մեթոդական հրատարակություն առկայություն,
·վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Մանկավարժական փորձ
·մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ:
Այլ պահանջներ
ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։
9. Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
-

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am