ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում Երևանի №170 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների հետ:
Երիտասարդական սլենգին նվիրված հետազոտական աշխատանք իրականացնող խմբի անդամները, որոնք ԵՊՀ-ում հյուրընկալվել էին ռուսաց լեզվի ուսուցչուհի Աիդա Նադիրյանի ուղեկցությամբ, իրենց հետաքրքրող հարցերը ֆակուլտետի ուսանողներին, ինչպես նաև ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովային տալու հնարավորություն ստացան:
Հանդիպման ընթացքում դպրոցականներին մանրամասն ներկայացվեց Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողական կյանքը, կրթական ծրագրերը և մասնագիտական հեռանկարները:
Ավագ դպրոցի սաների համար «Լեզուների իմացությունը՝ որպես ժամանակի հրամայական» թեմայով ինտերակտիվ դասախոսություն վարեց Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Լիաննա Մաթևոսյանը:
Դպրոցականների համար անցկացվեց նաև վիկտորինա: Հաղթողները ստացան հավաստագրեր և գրքեր: