Ռուսերեն և գրականություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կազմակերպվում է ՀՀ Կառավարության հաստատած «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ»-ի համաձայն:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է տրամադրել հիմնական գիտելիքներ ռուսաց լեզվի տարբեր մակարդակների և ռուս գրականության պատմության հիմնական փուլերի վերաբերյալ, ինչպես նաև սովորեցնել վերլուծել տարատեսակ լեզվական երևույթներ և գրական ստեղծագործություններ։
Առավելությունները
Ռուս բանասիրության ֆակուլտետի ռուս գրականության և ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնները միակն են հանրապետությունում, որոնք իրականացնում են այս կրթական ծրագիրը: Նշյալ ամբիոնների բարձրորակ մասնագետները, դասախոսական աշխատանքից բացի, զբաղվում են նաև գիտական գործունեությամբ։
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել միջնակարգ և միջին մասնագիտական կրթության հաստատություններում (որպես ռուսաց լեզվի և ռուս գրականության ուսուցիչ), տեղեկատվական և գովազդային գործակալություններում, հրատարակչություններում և խմբագրություններում, թանգարաններում, միջազգային, պետական և մասնավոր կազմակերպություններում, որտեղ անհրաժեշտ է հայերենի և ռուսերենի իմացություն։
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայում:
Կոնտակտներ
Կրթական ծրագրի ղեկավար՝ բ.գ.թ., դոցենտ Լևոն Հակոբյան
Էլհասցե՝ levon.hakobyan@ysu.am