Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Մագիստրոսական կրթական ծրագրի քննություններն անցկացվում են բանավոր ձևաչափով: Ընդունելության քննության հարցաշարը և գրականության ցանկը՝ «Ընդունելություն» բաժնում:
ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությանը հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի՝ բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա ուսուցման ձևով ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել սոցիալական աշխատանքի և սոցիալական քաղաքականության վերաբերյալ հիմնարար գիտելիք` նրանց ծանոթացնելով սոցիալական աշխատանքի տեսություններին, սոցիալական ոլորտի օրենսդրությանը, սոցիալական քաղաքականության մշակման գործիքակազմին և ներդրման ռազմավարությանը, ձևավորել և զարգացնել սոցիալական ծառայությունների կառավարման և սոցիալական ոլորտի հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ գործնական հմտություններ, ինչպես նաև սովորեցնել գործնականում կիրառել ստացած գիտելիքը և հմտությունները:
Առավելությունները
Այս ծրագրի ավարտին ուսանողը ձեռք կբերի մասնագիտական գիտելիք և իմացություն․ կկարողանա բացատրել սոցիալական հիմնախնդիրների առաջացման պատճառները, համեմատել ու գնահատել դրանց լուծման հնարավոր ուղիները, ներկայացնել սոցիալական աշխատանքի տեսությունները, միջամտության մեթոդները, արդի հիմնախնդիրները և ժամանակակից հետազոտական մեթոդները, քննարկել սոցիալական քաղաքականության տարբեր մոդելները, ՀՀ սոցիալական քաղաքականության, սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման սկզբունքները, գնահատման տեխնոլոգիաները, սոցիալական պաշտպանության համակարգի կառուցվածքը և գործառույթները, հիմնավորել սոցիալական հետազոտության ընթացքում օգտագործվող մեթոդները, տեխնիկաները և ընթացակարգերը, ներկայացնել հանրային առողջապահության հիմնական սկզբունքներն ու մեթոդները, քննարկել սոցիալական աշխատանքի և սոցիալական քաղաքականության մշակման և իրականացման միջազգային առաջավոր փորձը։
Այս ծրագրի ավարտին ուսանողը ձեռք կբերի գործնական մասնագիտական կարողություններ․ կկարողանա պլանավորել և իրականացնել բնակչության սոցիալական կարիքների բացահայտմանը, սոցիալական ծառայությունների գործունեությանը և սոցիալական ծրագրերի գնահատմանն ուղղված սոցիալական հետազոտություններ, կազմել և ներկայացնել հաշվետվություններ, կանխատեսել սոցիալական ռիսկերը, պլանավորել դրանց կանխարգելմանն ուղղված սոցիալական ծառայությունների ներդրումը, վերլուծել սոցիալական օրենսդրությունը և բարելավման առաջարկություններ անել, իրականացնել վարչական, աջակցային և կրթական սուպերվիզիա, մշակել սոցիալական հիմնախնդիրների բացահայտման, գնահատման, հաղթահարման ուղիներ և ծրագրեր, իրականացնել սոցիալական հետազոտություններ։
Այս ծրագրի ավարտին ուսանողը ձեռք կբերի ընդհանրական կարողություններ․ կկարողանա կիրառել ՏՀՏ-ները մասնագիտական խնդիրները լուծելիս և հետազոտություններ կատարելիս, աշխատել տարաբնույթ գիտական աղբյուրների հետ, ինչպես նաև օգտվել համացանցային տեղեկատվական ռեսուրսներից, կանխատեսել աշխատանքի ընթացքում հնարավոր կոնֆլիկտները և մասնագիտական երկընտրանքները, ամփոփել հետազոտության արդյունքները և բացատրել մասնագիտական և ոչ մասնագիտական լայն հանրությանը, պատրաստել բանավոր և գրավոր հաշվետվություններ, հաղորդագրություններ, հրապարակային ելույթներ, կազմակերպել շնորհանդեսներ։
Կարիերայի հնարավորությունները
«Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտների համար ՀՀ-ում առկա են աշխատանքի բազմաթիվ հնարավորություններ․ մասնագետները պահանջված են թե՛ պետական, թե՛ հասարակական, թե՛ միջազգային կազմակերպություններում: Երկրի սոցիալական քաղաքականության ոլորտում տեղի են ունենում արմատական վերափոխումներ` բնակչության պաշտպանության կազմակերպման, դրա գաղափարախոսության փոփոխության, ծառայություններից օգտվողների ինքնաբավության խթանման, զբաղվածության ծառայությունների և սոցիալական աջակցության մոտեցումների ինտեգրման և այլ ուղղություններով, ինչը վկայում է այս ոլորտում մասնագիտացած կադրերի անհրաժեշտության մասին: «Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն» մագիստրոսի կրթական ծրագրի շրջանավարտների համար առկա են աշխատանքի տեղավորման լայն հնարավորություններ հետևյալ կազմակերպություններում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, պետական տեսչական մարմիններ, կոմիտեներ, վարչություններ, միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ, պետական ոչ առևտրային կազմակերպություններ, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումներ, կրթական հաստատություններ, բուժհիմնարկներ և վերականգնողական կենտրոններ, հետազոտական ընկերություններ, վելուծական կենտրոններ, սոցիալական տարբեր հիմնախնդիրներով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններ, ասոցիացիաներ, Հայ առաքելական եկեղեցու թեմերի հովանավորությամբ գործող սոցիալական ծառայություններ և այլն:
Կոնտակտներ
Image
«Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար՝ Յուլիանա Մելքումյան
060710069, 060710075,
yulianamelkumyan@ysu.am