Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
092301.16.7 - Սոցիալական աշխատանք
Մասնագիտացումը՝
092301.16.7 - Սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն
Շնորհվող որակավորումը՝
Սոցիալական աշխատանքի մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2024/2025
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
Ընդհանուր կրթական կառուցամաս
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
2201 | Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում | 3 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
2203/Մ01
1. Դասընթացի նպատակ
Ուսանողներին ծանոթացնել տեխնիկական հավաքագրման տեխնոլոգիաներին և ծրագրային հնարավորություններին, մեկնաբանել տեխնիկական հավաքագրման համակարգերից որևէ մեկը, ծանոթացնել տեխնիկական հավաքագրման գործիքներին, դրանց կիրառման առանձնահատկություններին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու տեխնիկական հավաքագրման հնարավորությունները, 2. դասակարգելու տեխնիկական հավաքագրման փուլերը և դրանցում կիրառվող գործիքները 3. նկարագրելու տեխնիկական հավաքագրման գործընթացում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ըստ նպատակային առանձնահատկությունների բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. բացահայտելու տեխնիկական հավաքագրման հնարավորությունները, 2. դասակարգելու տեխնիկական հավաքագրման փուլերը և դրանցում կիրառվող գործիքները 3.փորձարկելու տեխնիկական հավաքագրման գործընթացում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ըստ նպատակային առանձնահատկությունների գ. ընդհանրական կարողություններ 1. օգտվելու մասնագիտական համակարգչային պլատֆորմներից: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողներին ծանոթացնել տեխնիկական հավաքագրման տեխնոլոգիաներին և ծրագրային հնարավորություններին, մեկնաբանել տեխնիկական հավաքագրման համակարգերից որևէ մեկը, ծանոթացնել տեխնիկական հավաքագրման գործիքներին, դրանց կիրառման առանձնահատկություններին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
- դասախոսություններ
- քննարկումներ - ցուցադրություններ - գործնական նախագծեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացի ավարտին ուսանողները հանձնում են ստուգարք (գրավոր թեստ):
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը սոցիալական աշխատանքում։
2. Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունը սոցիալական քաղաքականության մշակման ոլորտում։ 3. Տեղեկատվական տեխնոլոգիաների տարանջատումը ըստ սոցիալական հիմնախնդիրների լուծման մակարդակների։ 4. Տեղեկատվական տեխնոլոգիաների կարևորությունը սոցիալական քաղաքականության պլանավորման գործընթացներում։ 5. Սոցիալական տվյալների հավաքագրումը և մշակումը ՏՏ գործիքների կիրառմամբ։ |
||
2203 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
2-րդ` գարնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
2203/Մ02
1. Դասընթացի նպատակ
Ուսանողներին տրամադրել տեսական և կիրառական գիտելիքներ սոցիոլոգիական հետազոտությունների նախագծման, պլանավորման, կազմակերպման և իրականացման վերաբերյալ, ուսուցանել սոցիոլոգիական հետազոտության քանակական և որակական տեղեկատվության ստացման մեթոդները և տվյալների վերլուծության մեթոդաբանական առանձնահատկությունները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու հետազոտության մեթոդները՝ ըմբռնելով դրանց իմացաբանական, տեսական և մեթոդաբանական առանձնահատկությունները և կիրառման դեպքերը, 2. ընտրելու համապատասխան մեթոդներ` կախված հետազոտության հիմնախնդրից և նպատակից, 3. մատնանշելու սոցիոլոգիական հետազոտության մեթոդներով ստացվող տեղեկատվության վերլուծության ընթացակարգն ու ռազմավարությունը. բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. կառուցելու հետազոտական ծրագիր, մշակելու հետազոտության իրականացման և կազմակերպման սկզբունքները, ախտորոշելու սոցիոլոգիական հիմնախնդիրները, 2. ճշգրտորեն ընտրելու հետազոտական համապատասխան մեթոդաբանություն, գրագետ համադրելու հետազոտության նպատակից բխող մեթոդներ, ձևավորելու հետազոտության ընտրանք, մշակելու դիտարկման միավորների ընտրության չափանիշներ, 3. կիրառելու սոցիոլոգիական տեղեկատվության հավաքման քանակական և որակական մեթոդներ, վերլուծելու և մեկնաբանելու սոցիոլոգիական տեղեկատվությունը, կազմելու հետազոտության արդյունքների ամփոփ հաշվետվություններ. գ. ընդհանրական կարողություններ 1. նախագծելու սոցիոլոգիական հետազոտության ծրագիր, 2. վերլուծելու փաստեր և կատարելու հետևություններ, ստեղծագործաբար կիրառելու և զարգացնելու ունեցած գիտելիքները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողներին տրամադրել տեսական և կիրառական գիտելիքներ սոցիոլոգիական հետազոտությունների նախագծման, պլանավորման, կազմակերպման և իրականացման վերաբերյալ, ուսուցանել սոցիոլոգիական հետազոտության քանակական և որակական տեղեկատվության ստացման մեթոդները և տվյալների վերլուծության մեթոդաբանական առանձնահատկությունները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· դասախոսություններ և գործնական պարապմունքներ,
· ուսուցողական պրակտիկ նպատակ հետապնդող ոչ ծավալուն դաշտային աշխատանքների իրականացում, · լսարանային և արտալսարանային ծանրաբեռնված աշխատանք, որը ներառում է հանձնարարված գրականության ընթերցում, մասնակցություն քննարկումներին, վերլուծություններ, հետազոտության ծրագրի մշակում և ներկայացում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Առանց եզրափակիչ գնահատման
Նախատեսված են երկու ընթացիկ քննություն և մեկ ինքնուրույն աշխատանք: Ընթացիկ քննությունները գնահատվում են համապատասխանաբար 4 և 5 միավոր առավելագույն արժեքով, ինքնուրույն աշխատանքը` առավելագույնը 8 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Հետազոտության հասկացությունը և տեսակները:
2. Հետազոտական ծրագրի մշակման առանձնահատկությունները: 3. Հետազոտության նպատակի սահմանումը: 4. Սոցիալական երևույթների չափելիությունը. հետազոտական ինդիկատորները: 5. Վերլուծական միավորների ընտրությունը և ընտրանքը: 6. Քանակական և որակական մեթոդների առանձնահատկությունները: 7. Տեղեկատվության մշակումը, վերլուծությունը: 8. Տեղեկատվության մշակման մեթոդները և գործիքները (SPSS, Nvivo և այլն): 9. Հաշվետվության կառուցվածքը և կազմելու առանձնահատկությունները: |
||
1005 | Ձեռնարկատիրություն | 3 |
2-րդ` գարնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1005/Մ05
1. Դասընթացի նպատակ
· տրամադրել ձեռնարկատիրական գործունեության էության և դրսևորման առանձնահատկությունների, ինչպես նաև բիզնեսի զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ և իմացություն,
· ուսուցանել ձեռնարկատիրական գործունեության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև բիզնեսի կազմակերպման ու կառավարման տեսա-գործնական հիմունքներն ու բիզնեսի վարման հմտությունները, · տրամադրել ձեռնարկատիրական գործունեության վերլուծական, բիզնես պլանների մշակման և այլ կարևոր կարողություններ, որոնք կարող են օգտակար լինել շրջանավարտի մասնագիտական կարիերայի ընթացքում: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն · սահմանելու ձեռնարկատիրական գործունեության էությունը և հիմնական հասկացությունները, բիզնեսի համակարգային առանձնահատկությունները և մոդելային բնորոշիչները, բիզնեսի փուլային զարգացման բնորոշիչները և առանձնահատկությունները, · ներկայացնելու ձեռնարկատիրական գործունեության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև բիզնեսի կազմակերպման ու կառավարման ինչպես տեսա-գործնական, այնպես էլ կիրառական ասպեկտները, բ. գործնական մասնագիտական կարողություններ · վերլուծելու և տարբերակելու բիզնեսի համակարգերն ու տիպերը, գտնելու բիզնեսի զարգացման համարժեք մոտեցումները, ընտրելու ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ու կառավարման տեսա-գործնական հիմքերը և դրանց կիրարկման ձևերը, · գնահատելու ՀՀ-ում բիզնես իրավիճակը և գործարար միջավայրը, ներկայացնել բիզնեսի զարգացման հնարավորությունները և խնդիրներն ու ռիսկերը, կանխատեսելու բիզնեսի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, · օգտվելու բիզնես-պլանների մշակման գործիքներից, օգտվելու Պորտերի մրցակցային հինգ ուժերի և SWOT վերլուծական գործիքներից և կատարելու բիզնես նախագծի արդյունավետության և նպատակահարմարության գնահատում, կատարելու բիզնես հաշվարկներ, գնահատելու հնարավոր ֆինանսավորման աղբյուրները, ներկայացնելու բիզնեսի կազմակերպման ու կառավարման իրավական, կազմակերպա-տնտեսական, կառավարչական մեխանիզմները, · գործնականում մշակելու անհատական բիզնես պլաններ և նախագծել start-up բիզնեսներ, կատարելու դրանց գործնական կիրառման հնարավորությունների գնահատում ՝ կոնկրետ դեպքի համար։ գ. ընդհանրական կարողություններ · օգտվելու տեղեկատվական-վերլուծական տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ, միջազգային կազմակերպությունների տարեկան զեկույցներ, կատարել անհրաժեշտ վերլուծություններ և այլն, · իրականացնելու գործարարության խաղարկային ներկայացումներ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· տրամադրել ձեռնարկատիրական գործունեության էության և դրսևորման առանձնահատկությունների, ինչպես նաև բիզնեսի զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ և իմացություն,
· ուսուցանել ձեռնարկատիրական գործունեության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև բիզնեսի կազմակերպման ու կառավարման տեսա-գործնական հիմունքներն ու բիզնեսի վարման հմտությունները, · տրամադրել ձեռնարկատիրական գործունեության վերլուծական, բիզնես պլանների մշակման և այլ կարևոր կարողություններ, որոնք կարող են օգտակար լինել շրջանավարտի մասնագիտական կարիերայի ընթացքում: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· դասախոսություններ
· սեմինարներ · քննարկումներ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Առանց եզրափակիչ գնահատման
Նախատեսված են երկու ընթացիկ քննություն և մեկ ինքնուրույն աշխատանք: Ընթացիկ քննությունները գնահատվում են համապատասխանաբար 4 և 5 միավոր առավելագույն արժեքով, ինքնուրույն աշխատանքը` առավելագույնը 8 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ձեռնարկատիրության էությունը և ձեռնարկատիրության տեսության զարգացման փուլային բնորոշիչները:
2. Ձեռնարկատիրության որոշումների կայացման գործընթացը. ձեռնարկատիրական հաշվարկներ: 3. Ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման աղբյուրները և ձևերը: 4. Ձեռնարկատիրական գործունեության համընդհանուր բնույթը և տրամաբանությունը: 5. Ձեռնարկատիրական գործողությունների տրամաբանությունը և ձեռնարկատիրական գործընթացը: 6. Ձեռնարկատիրության տեսակները և դրանց չափորոշիչները: 7. Բիզնեսի ռազմավարական զարգացումը և բիզնես ռազմավարությունը: 8. Բիզնեսի ռազմավարական կառավարումը. էությունը և իրագործման փուլային առանձնահատկությունները: 9. Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում. բիզնես պլան: |
||
2201 | Նախագծերի կառավարում և գնահատում | 3 |
2-րդ` գարնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/Մ03
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային,
· սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահենք նախագծի իրագործում, · ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին, ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. բացատրելու նախագծերի կառավարման մեթոդները 2. հիմնավորելու նախագծերի պլանավորման վերաբերյալ մոտեցումները, 3. ներկայացնելու նախագծերի գնահատման չափորոշիչները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. իրականացնելու կարիքների գնահատում, 5. իրականացնելու նախագծի հայեցակարգի, գործընթացի և արդյունքների գնահատում, 6. իրականացնելու ՈՒԹՀՌ (SWOT) և ճեղքվածքի (Gap) վերլուծություն, 7. մշակելու նախագծեր, գ. ընդհանրական կարողություններ 1. օգտագործելու կարիքների և նախագծերի գնահատման արդյունքները հասարակության զարգացման և կատարելագործման ուղղությամբ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային,
· սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահենք նախագծի իրագործում, · ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին, ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
- Դասախոսություն
- Սեմինար - Անհատական հանձնարարություններ և համակարգչային ներկայացումներ։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Առանց եզրափակիչ գնահատման
Նախատեսված են երկու ընթացիկ քննություն և մեկ ինքնուրույն աշխատանք: Ընթացիկ քննությունները գնահատվում են համապատասխանաբար 4 և 5 միավոր առավելագույն արժեքով, ինքնուրույն աշխատանքը` առավելագույնը 8 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Փոփոխությունների տեսլական
2. Ռազմավարական պլանավորում 3. Նախագիծ և ծրագիր 4. Նախագծի մեյնսթրիմինգներ 5. Նախագծի պլանավորման, կառավարման և գնահատման շրջափուլը 6. Նախագծի իրականացման այլընտրանքները 7. Ռիսկերի գնահատումը 8. Շահագրգիռ կողմերի գնահատում 9. Նախագծի արդյունքները՝ Output, Outcome, Impact 10. Նախագծի տրամաբանական շրջանակը 11. Նախագծի կառավարման փուլերը 12. Նախագծերի գնահատումը, գնահատման չափորոշիչները 13. Գնահատման հավաստիությունը և հուսալիությունը 14. Գնահատման դժվարությունները 15. Կառուցողական գնահատում և մոնիթորինգ 16. Մոնիթորինգի ցուցիչների մշակում 17. Մարդկանց թրաֆիքինգի ցուցիչներ 18. Input, Activity, Output, Outcome, Impact ցուցիչներ 19. Հանրագումարային գնահատում 20. Նախագծի գործընթացի գնահատում 21. Նախագծի ազդեցության գնահատումը 22. Պլանավորման-գնահատման շրջափուլը 23. Գնահատման մշակույթը և էթիկական 24. Մոնիթորինգի և գնահատման սինթեզը նախագծի ցիկլի հետ 25. Մոնիթորինգի և գնահատման համար տվյալներ. տվյալների պահանջ և օգտագործում, տվյալների աղբյուրներ, ընթացիկ մշտադիտարկման տվյալների օգտագործում 26. Տվյալների հավաքման մեթոդներ 27. Տվյալների վերլուծություն և վիզուալիզացիա |
||
1306 | Կարիերայի կառավարում | 3 |
2-րդ` գարնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1306/Մ04
1. Դասընթացի նպատակ
Ծանոթացնել ուսանողներին կարիերայի կառավարման սոցիալական հոգեբանության ոլորտի հիմնական հասկացությունների հետ։ Ձևավորել անձնային աճի տեսանկյունից կարիերայի նշանակության և կարիերայի կառուցման հնարավոր պրակտիկայի մասին ամբողջական պատկերացում։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. Բովանդակային առումով սահմանելու և մեկնաբանելու այնպիսի հասկացություններ ինչպիսիք են՝ կարիերան, կառավարումը, կարիերայի կառավարումը՝ հոգեբանական տեսանկյունից։ 2. Վերլուծելու կարիերայի այն գործընթացների և գործոնների յուրահատկությունը, որոնք ազդեցիկ են կարիերայի ընթացքի վրա։ 3. Իմանալու կարիերայի կառավարման ուսումնասիրման հիմնական ուղղությունները 4. Հասկանալու կարիերայի գործընթացի մեխանիզմները և հաջող կարիերա կառուցելու միջոցները և մեթոդները։ 5. Հասկանալու կարիերայի պլանավորման հոգեբանական օրինաչափությունները, կարիերային աճի հաջողության/ անհաջողության պատճառները և պայմանները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. Նախագծելու կարիերայի կառավարման մեխանիզմները կազմակերպությունում տարանջատելու։ 2. Կայացնելու որոշումներ կարիերայի կառավարման տեսանկյունից բարդ իրավիճակներում՝ հոգեբանության շրջանակում։ (կոնֆլիկտ, անորոշություն, ժամանակի սահմանափակում և այլն) 3. Անցկացնելու հետազոտություններ կարիերայի կառավարման ոլորտում գ. ընդհանրական կարողություններ 1. Աշխատելու փոքր խմբերի հետ 2. Անցկացնելու անձի կարիերայի աճի հոգեբանական դիագնոստիկա 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ծանոթացնել ուսանողներին կարիերայի կառավարման սոցիալական հոգեբանության ոլորտի հիմնական հասկացությունների հետ։ Ձևավորել անձնային աճի տեսանկյունից կարիերայի նշանակության և կարիերայի կառուցման հնարավոր պրակտիկայի մասին ամբողջական պատկերացում։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· գործնական պարապմունքներ
· սեմինար-քննարկումներ · գրականության ինքնուրույն վերլուծություն · վարժություններ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Առանց եզրափակիչ գնահատման
Նախատեսված են երկու ընթացիկ քննություն և մեկ ինքնուրույն աշխատանք: Ընթացիկ քննությունները գնահատվում են համապատասխանաբար 4 և 5 միավոր առավելագույն արժեքով, ինքնուրույն աշխատանքը` առավելագույնը 8 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 3 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ներածություն.կարիերայի կառավարման ուսումնասիրման համակարգային մոտեցում։
2. Կարիերայի գործոնների ուսումնասիրում. սոցիալ-հոգեբանական դիտանկյուն։ 3. Ծանոթություն գործնական կարիերայի կառավարման մեթոդների և մեխանիզմների հետ. անձնակազմի կառավարում։ 4. Գործնական կարիերայի կառավարում. կարիերայի անհատական պլանավորում։ 5. Կարիերայի կողմնորոշման դիագոնստիկայի մեթոդներ և կարիերայի ուղեկցման և զարգացման տեխնոլոգիաներ |
Մասնագիտական կառուցամաս
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
2201 | Սոցիալական իրավունք և սոցիալական ոլորտի օրենսդրություն | 6 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
60
4 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/ Մ06
1. Դասընթացի նպատակ
· ուսանողին ներկայացնել «սոցիալական իրավունք» հասկացությունը, դրա մեկնաբանության մոտեցումները (օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունք),
· գիտելիքներ տրամադրել սոցիալական օրենսդրության և դրա մեկնաբանության մասին, · ներկայացնել ՀՀ սոցիալական օրենսդրությունը կազմող հիմնական իրավակարգավորումները, · զարգացնել ուսանողի՝ սոցիալական օրենսդրության վերլուծության հմտությունները։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. մեկնաբանելու «սոցիալական իրավունք» և «սոցիալական օրենսդրություն» հասկացությունները, 2. ներկայացնելու այդ հասկացությունների մեկնաբանության տարբեր մոտեցումները, 3. թվարկելու ՀՀ օրենսդրությամբ և միջազգային նորմերով կարգավորվող սոցիալական իրավունքները, 4. բնութագրելու ՀՀ սոցիալական պաշտպանության տարբեր ոլորտներում (սոցիալական աջակցություն, զբաղվածություն, կենսաթոշակներ, ժողովրդագրություն) գործող օրենսդրությունը։ բ. գործնական մասնագիտական կարողություններ. 1. իրականացնելու սոցիալական իրավունքների և սոցիալական օրենսդրության, այսինքն՝ առանձին օրենքների և ենթաօրենսդրական նորմերի վերլուծություն, 2. կիրառելու սոցիալական իրավունքների մասին գիտելիքները իրավապաշտպան գործունեության ընթացքում, 3. կիրառելու սոցիալական օրենսդրության վերաբերյալ գիտելիքները սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքականության մշակման ընթացքում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. կիրառելու սոցիալական օրենսդրության վերլուծության հմտությունները իրավական այլ ակտերի վերլուծության ընթացքում։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողին ներկայացնել «սոցիալական իրավունք» հասկացությունը, դրա մեկնաբանության մոտեցումները (օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունք),
· գիտելիքներ տրամադրել սոցիալական օրենսդրության և դրա մեկնաբանության մասին, · ներկայացնել ՀՀ սոցիալական օրենսդրությունը կազմող հիմնական իրավակարգավորումները, · զարգացնել ուսանողի՝ սոցիալական օրենսդրության վերլուծության հմտությունները։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.Դասախոսություն,
2. Սեմինար, 3. Անհատական և խմբային հանձնարարություններ, 4. Իրավական ակտերի վերլուծություններ։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Երկու ընթացիկ քննություններ՝ գրավոր քննություն՝ յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով։ Միավորների քայլը՝ 0.5:
2. Ինքնուրույն աշխատանք՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ 3. Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 4. Եզրափակիչ քննություն՝ 7 միավոր առավելագույն արժեքով։ Եզրափակիչ քննության համար ուսանողից կպահանջվի իրականացնել. 1. ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտներից մեկում գործող օրենսդրության վերլուծություն, 2. ՀՀ-ում բնակչության տարբեր խմբերին տրամադրված սոցիալական իրավունքների վերլուծություն, 3. միջազգային և տեղական մակարդակներում գործող սոցիալական օրենսդրության համեմատություն։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. «Սոցիալական իրավունք» հասկացության մեկնաբանությունը, սոցիալական իրավունքը՝ որպես իրավունքի տեսակ,
2. Միջազգային իրավական կարգավորումները մարդու սոցիալական հիմնարար իրավունքների վերաբերյալ, 3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմնարար սոցիալական իրավունքները, 4. ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգը և դրա հիմնարար իրավակարգավորումները, 5. Սոցիալական աջակցություն, զբաղվածություն, կենսաթոշակային, ժողովրդագրության ոլորտներում գործող սոցիալական օրենսդրությունը |
||
2201 | Սոցիալական քաղաքականության մշակում և ներդրում * ՀԲ * Օտար լեզվով դասընթաց | 6 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
60
4 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/ Մ07
1. Դասընթացի նպատակ
· ներկայացնել ուսանողին սոցիալական քաղաքականության մշակման գործընթացները,
· ծանոթացնել քաղաքականության ներդրման ընթացակարգին, · ներկայացնել սոցիալական քաղաքականության վերլուծության մեթոդները։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. մեկնաբանելու սոցիալական քաղաքականության տարբեր մոդելների շրջանակներում մշակվող քաղաքականության և իրականացվող ծրագրերի հիմքում ընկած սկզբունքները, գաղափարական հենքն ու առանձնահատկությունները, 2. նկարագրելու սոցիալական քաղաքականության շրջանակներում իրականացվող ծրագրերի կառուցվածքը, նպատակներն ու գործառույթները, 3. հիմնավորելու քաղաքական որոշումների ազդեցությունը սոցիալական քաղաքականության շրջանակներում իրականացվող ծրագրերի գործառնման վրա, 4. մեկնաբանելու «սոցիալական քաղաքականություն», «սոցիալական բարեկեցություն», «սոցիալական բարեկեցության քաղաքականություն», «սոցիալական առաջընթաց» հասկացությունների էությունը։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. մշակելու սոցիալական ծրագրի ներդրման հայեցակարգային փաստաթուղթ, 2. մշակելու սոցիալական ծրագրի նախագիծ, 3. կազմելու սոցիալական ծրագրի ֆինանսավորման դրամաշնորհային հայտ, 4. կիրառելու սոցիալական ծրագրերի մոնիթորինգի և վերահսկողության տեխնիկաներ։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. վերլուծելու և համադրելու տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը, 2. կիրառելու ստեղծագործական և նորարարական մոտեցումներ սոցիալական հիմնախնդիրների արձագանքման մեխանիզմներ մշակելիս: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ներկայացնել ուսանողին սոցիալական քաղաքականության մշակման գործընթացները,
· ծանոթացնել քաղաքականության ներդրման ընթացակարգին, · ներկայացնել սոցիալական քաղաքականության վերլուծության մեթոդները։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.Դասախոսություն,
2. Սեմինար, 3. Անհատական աշխատանքներ և համակարգչային ներկայացումներ։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Երկու ընթացիկ քննություններ՝ յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով։ Միավորների քայլը՝ 0.5:
2. Ինքնուրույն աշխատանք՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ 3. Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 4. Եզրափակիչ քննություն՝ 7 միավոր առավելագույն արժեքով։ Երկրորդ ընթացիկ քննության առաջադրանքը հետազոտական աշխատանք է, որն ուսանողը սահմանած ժամանակացույցով պետք է հանձնի դասախոսին: Առաջադրանքը նվիրված է լինելու ՀՀ-ում սոցիալական որևէ հիմնախնդրի վերլուծությանը և դրա լուծման ուղղությամբ սոցիալական քաղաքականության բարեփոխման առաջարկի մշակմանը: Յուրաքանչյուր ուսանող կարող է ընտրել սոցիալական հիմնախնդիր, որն իրեն առավելապես է հետաքրքրում: Հետազոտական աշխատանքին վերաբերող բովանդակային պահանջները. Հետազոտական աշխատանքը պետք է ներառի հետևյալ հարցերի պատասխանները` · Ինչո՞ւ է տվյալ հիմնախնդիրը համարվում արդիական սոցիալական հիմնախնդիր։ Պետք է հիմնավորել հիմնախնդրի արդիականությունը վիճակագրական տվյալների, անցկացված հետազոտությունների արդյունքների օգնությամբ և այլն: · Որո՞նք են այդ հիմնախնդրի առաջացման պատճառները և հետևանքները։ · Ինչպիսի՞ ծրագրեր և միջոցառումներ են իրականացվել և իրականացվում Հայաստանում տվյալ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ։ · Չափվե՞լ է արդյոք այդ միջոցառումների արդյունավետությունը։ Եթե այո, ապա տվյալներ ներկայացնել։ Եթե ոչ, ապա ինչպե՞ս կարելի էր այն չափել։ · Միջազգային պրակտիկայից ի՞նչ մոտեցումներ են հայտնի տվյալ կամ նմանատիպ հիմնախնդիրների կարգավորման ոլորտում։ · Ինչպե՞ս կարելի բարեփոխել սոցիալական քաղաքականությունը տվյալ հիմնախնդրին ավելի արդյունավետ արձագանքելու համար։ · Ինչպիսի՞ գաղափարախոսական և հայեցակարգային սկզբունքներ են ընկած առաջարկվող մոտեցման հիմքում։ · Ինչպիսի գործնական քայլեր և ծրագրեր են առաջարկվում բարեփոխումը իրականացնելու համար։ · Նկարագրել Ձեր կողմից առաջարկվող բարեփոխմանն հասնելու ճանապարհային քարտեզը։ · Կազմել առաջարկվող բարեփոխման վերաբերյալ ադվոկացիոն հանդիպման, մամուլի ասուլիսի և ֆոնդահայթայթման համառոտագիր։ Հետազոտական աշխատանքին առաջադրվող ձևական պահանջները Անհատական աշխատանքի ծավալը պետք է կազմի 13-24 էջ` չհաշված տիտղոսաթերթը, բովանդակությունը, ներածությունը (1-2 էջ), եզրակացությունը (1-2 էջ) և օգտագործված գրականության ցանկը (1-2 էջ): Աշխատանքում, անպայման, պետք է առկա լինեն հղումներ, որոնք կարող են լինել և ավանդական տարբերակով/օրինակ` (5, էջ 17)/, և տողատակով: Աշխատանքը տպագիր A4 ձևաչափի թղթերի վրա պետք հանձնել դասախոսին: Աշխատանքը կարող է գրված լինել Sylfaen, Arial LatArm, Arial Armenian, Times Armenian տառատեսակներով` օգտագործելով 12 տառաչափը: Տողերի միջև հեռավորությունը պետք է կազմի` 1,15-1,5` վերևից` 2մմ, ներքևից` 2,5մմ, ձախից` 2 մմ, աջից` 1մմ: Աշխատանքի տիտղոսաթերթը, բովանդակությունը, ներածությունը, եզրակացությունը և օգտագործված գրականության ցանկը պետք է ներկայացվեն առանձին էջերում: Հարցերի պատասխանները կարող են ներկայացվել 1 ընդհանուր գլխի ներքո, կամ էլ առանձին պարբերություններով, որոնցից յուրաքանչյուրն առանձին էջերում չպետք է ներկայացված լինի: Հետազոտական աշխատանքի գնահատման չափանիշները Հետազոտական աշխատանքն առավելագույնը գնահատվելու է 4 միավոր: Գնահատականը բաղկացած է 2 բաղադրիչներից` աշխատանքի գրավոր մաս և բանավոր ներկայացում, որոնցից յուրաքանչյուրը գնահատվելու է առավելագույնը 2 միավոր: Աշխատանքները ուսանողների կողմից բանավոր ներկայացվելու են ըստ սահմանված ժամանակացույցի: Աշխատանքը բանավոր ներկայացնելու համար յուրաքանչյուր ուսանողի տրամադրվելու է 20 րոպե ժամանակ, որից հետո ուսանողը պատասխանելու է լսարանի և դասախոսի կողմից հնչեցված հարցերին` ներկայացված թեմայի շրջանակում: Ուսանողներն աշխատանքները ներկայացնելու են ppt տարբերակով: Աշխատանքի գրավոր տարբերակը ուսանողը այն բանավոր ներկայացնելուց առաջ Microsoft Word Document տարբերակով պետք է հանձնի դասախոսին: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· 1. Սոցիալական քաղաքականության մշակման հայեցակարգային հիմքերը
· 2. Սոցիալական քաղաքականությունը մեկնաբանող տեսական մոտեցումները, · 3. Սոցիալական քաղաքականության մոդելները, · 4. Սոցիալական քաղաքականության ծրագրերի ներդրման առանձնահատկությունները · 5. Քաղաքական որոշումների ազդեցությունը ծրագրերի ներդրման վրա · 6. Սոցիալական քաղաքականության ծրագրերի ներդրման հիմնավորումը · 7. Սոցիալական ծրագրի ռազմավարության մշակումը · 8. Ադվոկացիան և լոբբինգը սոցիալական քաղաքականության ծրագրերի ներդրման գործընթացում · 9. Սոցիալական քաղաքականության ծրագրի նախագծի մշակման գործընթացը · 10. Սոցիալական քաղաքականության ծրագրերի վերլուծության մեթոդները. ռիսկերի գնահատումը, մոնիթորինգի և վերահսկողության տեխնիկաները · 11. Սոցիալական ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները · 12. Դրամաշնորհները, դրանց դիմելու ընթացակարգը · 13. Դրամաշնորհային հայտերի կազմումը, գաղափարի վերափոխումը ֆինանսավորվող ծրագրի։ |
||
2201 | Հետազոտության մեթոդները սոցիալական աշխատանքում * ՀԲ | 6 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
60
4 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/ Մ08
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին տրամադրել տեսական և կիրառական գիտելիք սոցիոլոգիական հետազոտությունների նախագծման, պլանավորման, կազմակերպման և իրականացման վերաբերյալ,
· ուսուցանել սոցիոլոգիական հետազոտության քանակական և որակական տեղեկատվության ստացման մեթոդները և տվյալների վերլուծության մեթոդաբանական առանձնահատկությունները, · ներկայացնել հետազոտությունների հիման վրա սոցիալական քաղաքականության մակարդակում որոշումների կայացման կարևորությունը: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն 1. թվարկելու հետազոտության մեթոդները՝ ըմբռնելով դրանց իմացաբանական, տեսական և մեթոդաբանական առանձնահատկությունները և կիրառման դեպքերը, 2. կախված հետազոտության հիմնախնդրից և նպատակից՝ որոշելու և ընտրելու համապատասխան մեթոդներ, 3. որոշակիացնելու սոցիոլոգիական հետազոտության մեթոդներով ստացվող տեղեկատվության վերլուծության ընթացակարգն ու ռազմավարությունը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. պլանավորելու և նախագծելու հետազոտական ծրագիր, մշակելու հետազոտության իրականացման և կազմակերպման սկզբունքները, ձևավորելու հետազոտության ընտրանքը, մշակելու դիտարկման միավորների ընտրության չափանիշները, 2. կիրառելու սոցիոլոգիական տեղեկատվության հավաքման քանակական և որակական մեթոդները, 3. վերլուծելու և մեկնաբանելու սոցիոլոգիական տեղեկատվությունը, կազմելու հետազոտության արդյունքների ամփոփ հաշվետվություններ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. ներկայացնելու հետազոտական տվյալները մասնագիտական հանրությանը, 2. մասնակցելու խմբային քննարկումներին՝ հիմնավորելով հետազոտության արդյունքները, ստեղծագործաբար կիրառելու հետազոտական արդյունքները սոցիալական ոլորտի զարգացման նպատակով 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին տրամադրել տեսական և կիրառական գիտելիք սոցիոլոգիական հետազոտությունների նախագծման, պլանավորման, կազմակերպման և իրականացման վերաբերյալ,
· ուսուցանել սոցիոլոգիական հետազոտության քանակական և որակական տեղեկատվության ստացման մեթոդները և տվյալների վերլուծության մեթոդաբանական առանձնահատկությունները, · ներկայացնել հետազոտությունների հիման վրա սոցիալական քաղաքականության մակարդակում որոշումների կայացման կարևորությունը: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.Դասախոսություն,
2. Սեմինար, 3. Անհատական աշխատանքներ և համակարգչային ներկայացումներ։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Երկու ընթացիկ քննություններ՝ յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով։ Միավորների քայլը՝ 0.5:
2. Ինքնուրույն աշխատանք՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ 3. Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 4. Եզրափակիչ քննություն՝ 7 միավոր առավելագույն արժեքով։ Երկրորդ ընթացիկ քննության առաջադրանքը հետազոտական աշխատանք է, որն ուսանողը սահմանված ժամանակացույցով պետք է հանձնի դասախոսին: Հետազոտական աշխատանքին վերաբերող բովանդակային պահանջները. Առաջադրանքի շրջանակներում յուրաքանչյուր ուսանող պետք է մշակի իր թեզի թեմային ուղղված հետազոտության ծրագիրը, որը ներառում է. 1. Հետազոտության վերնագիր, 2. Հետազոտական հիմնախնդրի սահմանում, 3. Հետազոտական հարցը, 4. Հիմնական հասկացությունների օպերացիոնալիզացիա, 5. Հետազոտության նպատակը, 6. Հետազոտության խնդիրները, 7. Հետազոտության օբյեկտը, 8. Հետազոտության առարկան, 9. Հետազոտության վարկած/ներ/ը, 10. Հետազոտության մեթոդ/ներ/ը և դրանց հիմնավորումը, 11. Հետազոտության ընտրանքը, 12. Հետազոտության գործիքները։ Հետազոտական աշխատանքին առաջադրվող ձևական պահանջները Անհատական հետազոտական աշխատանքի ծավալը պետք է կազմի 13-24 էջ: Աշխատանքում, անպայման, պետք է առկա լինեն հղումներ, որոնք կարող են լինել և ավանդական տարբերակով/օրինակ` (5, էջ 17)/, և տողատակով: Աշխատանքը տպագիր A4 ձևաչափի թղթերի վրա պետք հանձնել դասախոսին: Աշխատանքը կարող է գրված լինել Sylfaen, Arial LatArm, Arial Armenian, Times Armenian տառատեսակներով` օգտագործելով 12 տառաչափը: Տողերի միջև հեռավորությունը պետք է կազմի` 1,15-1,5` վերևից` 2մմ, ներքևից` 2,5 մմ, ձախից` 2 մմ, աջից` 1մմ: Հետազոտական աշխատանքի գնահատման չափանիշները Հետազոտական աշխատանքն առավելագույնը գնահատվելու է 4, իսկ նվազագույնը` 0 միավոր: Աշխատանքները ուսանողների կողմից բանավոր ներկայացվելու և քննարկվելու են ըստ սահմանված ժամանակացույցի: Աշխատանքը բանավոր ներկայացնելու է դասախոսին և մյուս ուսանողներին, որից հետո ուսանողը պատասխանելու է լսարանի և դասախոսի կողմից հնչեցված հարցերին` ներկայացված թեմայի շրջանակում: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Սոցիալական հետազոտության կիրառումը սոցիալական աշխատանքի և սոցիալական քաղաքականության ոլորտում
2. Սոցիալական հետազոտության տեսակները 3. Հետազոտական ծրագրի մշակման առանձնահատկությունները 4. Սոցիալական հետազոտության ընթացքում առանձնացված փոփոխականների չափման առանձնահատկությունները 5. Սոցիոլոգիական սանդղակներ 6. Ընտրանքը և ընտրանքի մեթոդները 7. Հետազոտության քանակական և որակական մեթոդների առանձնահատկությունները 8. Հարցազրույցի մեթոդը 9. Փաստաթղթերի վերլուծության մեթոդը 10. Դիտարկման մեթոդ. տարատեսակները և կիրառման առանձնահատկությունները 11. Գիտափորձի իրականացման առանձնահատկությունները հասարակական գիտություններում 12. Ֆոկուս-խմբի մեթոդը 13. Սոցիոմետրիկ հետազոտություն 14. Ինֆորմացիայի մշակում, վերլուծություն 15. Ինֆորմացիայի մշակման տեխնիկաներ, մեթոդներ և գործիքներ (SPSS, Nvivo և այլն) 16. Ինֆորմացիայի վերլուծության սկզբունքներն ու առանձնահատկությունները 17. Հաշվետվության կառուցվածքը և կազմելու կանոնները |
||
2201 | Սոցիալական քաղաքականության վերլուծություն * ՀԲ | 6 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
60
4 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/ Մ09
1. Դասընթացի նպատակ
· ուսանողին ծանոթացնել սոցիալական քաղաքականության էության, սոցիալական բարեկեցության քաղաքականությունը մեկնաբանող մոտեցումներին, սոցիալական քաղաքականության վերլուծական սխեմայի կառուցվածքին,
· սովորեցնել կատարել զարգացած, զարգացող և «երրորդ» աշխարհի երկրներում սոցիալական հիմնախնդիրների և դրանց լուծմանն ուղղված սոցիալական քաղաքականության վերլուծություն, · ծանոթացնել Մաո Զեդոնգի` «Երեք աշխարհների» հայեցակարգին: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. մեկնաբանել «սոցիալական քաղաքականություն», «սոցիալական բարեկեցություն», «սոցիալական բարեկեցության քաղաքականություն», «սոցիալական առաջընթաց» հասկացությունների էությունը, 2. նկարագրել սոցիալական քաղաքականությունը մեկնաբանող հիմնական մոտեցումները, Մաո Զեդոնգի «Երեք աշխարհների» հայեցակարգը, 3. նկարագրել զարգացող, զարգացած և «երրորդ աշխարհի» երկրներում սոցիալական հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված սոցիալական քաղաքականության հիմնական մոտեցումները, 4. քննարկել միջազգային կազմակերպությունների դերը տարբեր երկրներում սոցիալական հիմնախնդիրների հաղթահարման գործընթացում: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. համեմատել զարգացած, զարգացող և «երրորդ աշխարհի» երկրներում սոցիալական հիմնախնդիրների հաղթահարմանն ուղղված սոցիալական քաղաքականության հիմնական մոտեցումները, 2. վերլուծել միջազգային կազմակերպությունների դերը աշխարհի տարբեր երկրներում սոցիալական հիմնախնդիրների լուծման, սոցիալական բարեկեցության ապահովման գործընթացներում, 3. ներկայացնել առաջարկներ և մշակել հանձնարարականներ` ուղղված ՀՀ-ում տարբեր խոցելի խմբերի նկատմամբ իրականացվող սոցիալական քաղաքականության բարելավմանը, 4. մշակել սոցիալական քաղաքականության վերլուծական սխեմա և իրականացնել վերլուծություն ըստ այդ սխեմայի: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. օգտվել տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ)` անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար, 2. վերլուծել փաստերը և անել հետևություններ, 3. ստեղծագործաբար կիրառել ունեցած գիտելիքները և առաջ քաշել նոր գաղափարներ, 4. արդյունավետ կերպով պլանավորել ժամանակն ու այլ ռեսուրսները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողին ծանոթացնել սոցիալական քաղաքականության էության, սոցիալական բարեկեցության քաղաքականությունը մեկնաբանող մոտեցումներին, սոցիալական քաղաքականության վերլուծական սխեմայի կառուցվածքին,
· սովորեցնել կատարել զարգացած, զարգացող և «երրորդ» աշխարհի երկրներում սոցիալական հիմնախնդիրների և դրանց լուծմանն ուղղված սոցիալական քաղաքականության վերլուծություն, · ծանոթացնել Մաո Զեդոնգի` «Երեք աշխարհների» հայեցակարգին: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.Դասախոսություն,
2. Սեմինար, 3. Անհատական աշխատանքներ և համակարգչային ներկայացումներ։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Երկու ընթացիկ քննություններ՝ յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով։ Միավորների քայլը՝ 0.5:
2. Ինքնուրույն աշխատանք՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ 3. Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 4. Եզրափակիչ քննություն՝ 7 միավոր առավելագույն արժեքով։ Երկրորդ ընթացիկ քննության քննական առաջադրանքն իրենից ներկայացնում է հետազոտական աշխատանք, որն ուսանողը սահմանված ժամանակացույցով պետք է հանձնի դասախոսին: Առաջադրանքը նվիրված է լինելու զարգացող, զարգացած կամ աղքատ երկրներից որևէ մեկում կոնկրետ սոցիալական հիմնախնդրի լուծմանն ուղղված սոցիալական քաղաքականության վերլուծությանը` կիրառելով սոցիալական քաղաքականության վերլուծական սխեման: Առաջարկվող հիմնախնդիրներն են` աղքատություն, գործազրկություն, աշխատանքային միգրացիա, ցածր ծնելիություն, բարձր մահացություն, խտրականություն և մարդու իրավունքների ոտնահարում: Ամբողջ կուրսը պետք է ընտրի մեկ ընդհանուր հիմնախնդիր, որից հետո յուրաքանչյուր ուսանող պետք է ներկայացնի իր ընտրած երկրում այդ հիմնախնդրի լուծմանն ուղղված սոցիալական քաղաքականությունը: Հետազոտական աշխատանքին վերաբերող բովանդակային պահանջները. Հետազոտական աշխատանքը պետք է ներառի հետևյալ հարցերի պատասխանները` · Ինչու՞ է տվյալ հիմնախնդիրը համարվում արդիական սոցիալական հիմնախնդիր։ Պետք է հիմնավորել հիմնախնդրի արդիականությունը վիճակագրական տվյալների, անցկացված հետազոտությունների արդյունքների օգնությամբ և այլն: · Ինչպե՞ս է սահմանվում տվյալ հիմնախնդրի լուծման ուղղված սոցիալական քաղաքականության գերակա նպատակը/նպատակները, որո՞նք են այդ տեսանկյունից սոցիալական քաղաքականության գերակա ուղղությունները կամ առաջնահերթությունները: · Ո՞ր սոցիալական խմբերն են հանդես գալիս որպես տվյալ հիմնախնդրի կրողներ: · Ի՞նչ պետական սոցիալական ծրագրեր են մշակված և ի՞նչ ծառայություններ են տրամադրվում այդ խմբերին, ի՞նչ կարիքների բավարարմանն են ուղղված այդ ծառայությունները, սոցիալական բաշխման ո՞ր սկզբունքների վրա է հիմնված այդ ծառայությունների տրամադրումը, որո՞նք են այդ ծառայություններից օգտվելու հիմնական չափանիշները: · Այդ խմբերի համար նախատեսված ծառայությունները մատուցվում են պետական, մասնավոր թե հասարակական հատվածների կողմից, որո՞նք են այդ ծառայությունների ֆինանսավորման հիմնական աղբյուրները: · Ինչպիսի՞ն է արդիական համարվող այդ սոցիալական հիմնախնդրի հաղթահարմանն ուղղված սոցիալական քաղաքականության արդյունավետությունը: Այս հարցի պատասխանը պետք է ներառի վիճակագրական տվյալներ վերոհիշյալ խմբերին պատկանող անձանց թվաքանակի վերաբերյալ, տվյալ խմբերի համար նախատեսված ծառայություններից օգտվողների վերաբերյալ` տարվա կամ ամսվա կտրվածքով, ծառայությունների մատչելիության, հասցեականության, շահառուների կարիքների և տրամադրվող ծառայությունների միջև համապատասխանության վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև տեղեկատվություն այն մասին, թե արդյոք տվյալ ծառայություններից օգտվողների թիվը տարեց տարի ավելանում է, թե նվազում: Հետազոտական աշխատանքին առաջադրվող ձևական պահանջները Անհատական աշխատանքի ծավալը պետք է կազմի 13-24 էջ` չհաշված տիտղոսաթերթը, բովանդակությունը, ներածությունը (1-2 էջ), եզրակացությունը (1-2 էջ) և օգտագործված գրականության ցանկը (1-2 էջ): Աշխատանքում, անպայման, պետք է առկա լինեն հղումներ, որոնք կարող են լինել և ավանդական տարբերակով/օրինակ` (5, էջ 17)/, և տողատակով: Աշխատանքը տպագիր A4 ձևաչափի թղթերի վրա պետք հանձնել դասախոսին: Աշխատանքը կարող է գրված լինել Sylfaen, Arial LatArm, Arial Armenian, Times Armenian տառատեսակներով` օգտագործելով 12 տառաչափը: Տողերի միջև հեռավորությունը պետք է կազմի` 1,15-1,5` վերևից` 2մմ, ներքևից` 2,5մմ, ձախից` 2 մմ, աջից` 1մմ: Աշխատանքի տիտղոսաթերթը, բովանդակությունը, ներածությունը, եզրակացությունը և օգտագործված գրականության ցանկը պետք է ներկայացվեն առանձին էջերում: Հարցերի պատասխանները կարող են ներկայացվել 1 ընդհանուր գլխի ներքո, կամ էլ առանձին պարբերություններով, որոնցից յուրաքանչյուրն առանձին էջերում չպետք է ներկայացված լինի: Հետազոտական աշխատանքի գնահատման չափանիշները Հետազոտական աշխատանքն առավելագույնը գնահատվելու է 4 միավոր: Գնահատականը բաղկացած է 2 բաղադրիչներից` աշխատանքի գրավոր մաս և բանավոր ներկայացում, որոնցից յուրաքանչյուրը գնահատվելու է առավելագույնը 2 միավոր: Աշխատանքները ուսանողների կողմից բանավոր ներկայացվելու են ըստ սահմանված ժամանակացույցի: Աշխատանքը բանավոր ներկայացնելու համար յուրաքանչյուր ուսանողի տրամադրվելու է 20 րոպե ժամանակ, որից հետո ուսանողը պատասխանելու է լսարանի և դասախոսի կողմից հնչեցված հարցերին` ներկայացված թեմայի շրջանակում: Ուսանողներն աշխատանքները ներկայացնելու են ppt տարբերակով: Աշխատանքի գրավոր տարբերակը ուսանողը այն բանավոր ներկայացնելուց առաջ Microsoft Word Document տարբերակով պետք է հանձնի դասախոսին: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ներածություն: Դասընթացի նպատակը, կրթական արդյունքները, համառոտ բովանդակությունը, քննությունների անցկացման ձևն ու գնահատման չափանիշները:
2. Սոցիալական քաղաքականությունը մեկնաբանող ինստիտուցիոնալ մոտեցումը։ 3. Սոցիալական քաղաքականությունը մեկնաբանող վերլուծական մոտեցումները։ 4. Սոցիալական քաղաքականությունը մեկնաբանող քաղաքական մոտեցումները։ 5. Աշխարհի պետությունների դասակարգումն ըստ տարբեր չափանիշների: 6. Մաո Զեդոնդի «Երեք աշխարհների» հայեցակարգը։ 7. Սոցիալական պայմանների չափման հիմնական մոտեցումները: 8. Սոցիալական հիմնախնդիրների լուծմանն ուղղված սոցիալական քաղաքականության հիմնական մոտեցումները զարգացած երկրներում: 9. Սոցիալական հիմնախնդիրների լուծմանն ուղղված սոցիալական քաղաքականության հիմնական մոտեցումները զարգացող երկրներում։ 10. Սոցիալական հիմնախնդիրների լուծմանն ուղղված սոցիալական քաղաքականության հիմնական մոտեցումները «երրորդ աշխարհի» երկրներում։ 11. Միջազգային կազմակերպությունների դերը աշխարհի տարբեր երկրներում սոցիալական բարեկեցության ապահովման գործընթացում: 12. Սոցիալական քաղաքականության վերլուծական սխեման։ 13. Սոցիալական բաշխման հիմքերը։ 14. Սոցիալական բաշխման սկզբունքները։ 15. Սոցիալական բարեկեցության ապահովման բնույթը։ 16. Սոցիալական բարեկեցության ապահովման ձևերը։ 17. Սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգը։ 18. Սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի հիմնական թերացումները։ 19. Սոցիալական ծառայությունների ֆինանսավորման համակարգը. ֆինանսավորման աղբյուրները։ 20. Սոցիալական ծառայությունների ֆինանսավորման համակարգը. փոխանցումների մեխանիզմները։ 21. ՀՀ-ում տարբեր խոցելի խմբերի նկատմամբ իրականացվող սոցիալական քաղաքականության վերլուծություն: |
||
2201 | Հանրային առողջապահություն | 3 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/ Մ10
1. Դասընթացի նպատակ
· ներկայացնել հանրային առողջության և առողջապահության առարկան, նպատակն ու խնդիրները, դրանց լուծման հարացույցը, առողջապահության համակարգերը,
· ուսանողին ծանոթացնել հանրային առողջապահության զարգացման ժամանակակից միտումներին Հայաստանում և եվրոպական երկրներում, · սովորեցնել վերլուծել հանրային առողջության և առողջապահության համակարգերի ազդեցությունը հասարակության և սոցիալական հիմնախնդիրների կարգավորման վրա: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. մեկնաբանելու բնակչության առողջության ցուցանիշները, 2. քննարկելու հանրային առողջության գերակայությունները և աստիճանակարգումը, 3. քննարկելու հանրային առողջապահության համակարգերի հիմնական մոդելները, առանձնահատկությունները, 4. մեկնաբանելու հանրային առողջության որոշ կարևորագույն խնդիրները և դրանց լուծման քաղաքականությունը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. վերլուծելու և գնահատելու բնակչության առողջության ցուցանիշները, 2. վերլուծելու և գնահատելու առողջապահական համակարգերը, 3. մշակելու առողջապահության գերակայությունները և որոշելու դրանց առաջնահերթությունը, 4. մշակելու քաղաքականություն՝ կոնկրետ խնդիրներ լուծելու համար։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ներկայացնել հանրային առողջության և առողջապահության առարկան, նպատակն ու խնդիրները, դրանց լուծման հարացույցը, առողջապահության համակարգերը,
· ուսանողին ծանոթացնել հանրային առողջապահության զարգացման ժամանակակից միտումներին Հայաստանում և եվրոպական երկրներում, · սովորեցնել վերլուծել հանրային առողջության և առողջապահության համակարգերի ազդեցությունը հասարակության և սոցիալական հիմնախնդիրների կարգավորման վրա: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություն,
2. Քննարկում, 3. Տեսասահիկներ, 4. Ռեֆերատներ։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Երկու ընթացիկ քննություններ՝ յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով։ Միավորների քայլը՝ 0.5:
2. Ընթացիկ ստուգում՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 3. Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր առավելագույն արժեքով։ 4. Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ներածություն: Հանրային առողջությունը, որպես գիտություն և դասավանդման առարկա՝ նպատակը, խնդիրները, մեթոդները:
2. Բնակչության առողջության վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշները, մեթոդաբանությունը: 3. Հանրային առողջության և առողջապահության քաղաքականությունը քաղաքական համակարգի համատեքստում: 4. Քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ գործոնների ազդեցությունը հանրային առողջության և առողջապահության քաղաքականության վրա: 5. Առողջապահական համակարգեր և քաղաքականություն: Առողջապահական համակարգ. բաղադրիչներ, ֆինանսավորման աղբյուրներ և մեխանիզմներ։ 6. Հայաստանի և այլ երկրների համակարգեր: 7. Առողջապահական համակարգերի բարեփոխումները տարբեր երկրներում։ 8. Գերակայություններն առողջապահության ոլորտում: Գերակայությունների ձևավորման մոտեցումները, հասարակության մասնակցությունը գործընթացին, կոնսենսուսի գաղափարը։ 9. Պետպատվերի չափորոշիչների ձևավորումը ՀՀ-ում։ 10. Առաջնային բժշկական օգնությունը որպես հիմնական քաղաքականություն՝ ներդրման ուղիները, խնդիրները, խոչընդոտները: 11. ԱԲՍՕ գաղափարի և մոտեցումների ժամանակակից զարգացումները։ 12. Առողջության ամրապնդում քաղաքականության միջոցով՝ պայքար ծխելու, հավելյալ քաշի, ալկոհոլի չարաշահման և այլնի դեմ: |
||
2201 | Սոցիալական աշխատանքի տեսություններ | 6 |
2-րդ` գարնանային կիսամյակ
60
4 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/ Մ11
1. Դասընթացի նպատակ
· ուսանողին ծանոթացնել սոցիալական աշխատանքի արդի տեսություններին,
· ներկայացնել սոցիալական աշխատանքի տեսությունների կիրառական նշանակությունը, · ծանոթացնել սոցիալական աշխատանքի տեսական հենքի զարգացման ընթացքին: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. թվարկելու սոցիալական աշխատանքի տեսությունները, 2. ներկայացնելու սոցիալական աշխատանքի տեսությունների էությունը, 3. մեկնաբանելու սոցիալական աշխատանքի տարբեր տեսությունների ուժեղ և թույլ կողմերը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. վերլուծելու սոցիալական աշխատանքի տեսությունները, 2. քննարկելու սոցիալական աշխատանքի տարբեր տեսությունների վերաբերելիությունը հայաստանյան սոցիալական ոլորտի զարգացումների համատեքստում, 3. մեկնաբանելու սոցիալական աշխատանքի տեսությունների կիրառելիությունը պրակտիկ աշխատանքի միկրո-, մեզո- և մակրոմակարդակներում։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. բացատրելու սոցիալական աշխատանքի տեսությունների միջմասնագիտական բնույթը։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողին ծանոթացնել սոցիալական աշխատանքի արդի տեսություններին,
· ներկայացնել սոցիալական աշխատանքի տեսությունների կիրառական նշանակությունը, · ծանոթացնել սոցիալական աշխատանքի տեսական հենքի զարգացման ընթացքին: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.Դասախոսություն
2. Սեմինար 3. Անհատական հանձնարարություններ և համակարգչային ներկայացումներ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Եզրափակիչ բանավոր քննություն՝ 7 միավոր առավելագույն արժեքով: Յուրաքանչյուր հարցատոմս պարունակում է երեք հարց, որոնցից առաջին և երկրորդ հարցերը կարող են գնահատվել առավելագույնը 2 միավոր, երրորդը՝ 3 միավոր: Միավորների քայլը՝ 0.5: 2. Ընթացիկ ստուգում՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ 3. Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր առավելագույն արժեքով։ 4. Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Սոցիալական աշխատանքի պրակտիկայի քննադատական վերլուծություն
2. Սոցիալական աշխատանքի տեսությունների էվոլյուցիոն զարգացումը Հաբերմաս, Գիդդենս, Բոուդիու, Բոթլեր 3. Կապվածության տեսություն 4. Բազմամշակութային մոտեցման տեսություն 5. Նեոլիբերալիզմ և պոստմոդեռնիզմ 6. Փաստահենք պրակտիկա 7. Հոգեսոցիալական մոտեցումը սոցիալական աշխատանքում 8. Հոգեդինամիկ մոտեցումը սոցիալական աշխատանքում 9. Ճգնաժամի և խնդրի վրա կենտրոնացման մոտեցում 10. Կոգնիտիվ վարքաբանական մոտեցումը սոցիալական աշխատանքում 11. Համակարգային և էկոլոգիական տեսությունը սոցիալական աշխատանքում 12. Սոցիալական կառուցվածքի տեսությունը սոցիալական աշխատանքում 13. Դերային տեսությունը սոցիալական աշխատանքում 14. Նարատիվների տեսությունը սոցիալական աշխատանքում 15. Ֆեմինիստական տեսությունը սոցիալական աշխատանքում 16. Աջակցային, կրթական և վարչական սուպերվիզիան սոցիալական աշխատանքի պրակտիկայում։ |
||
2201 | Սոցիալական աշխատանքը և հասարակությունը | 3 |
2-րդ` գարնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/ Մ12
1. Դասընթացի նպատակ
· ուսանողին ծանոթացնել հասարակության ինստիտուցիոնալ կառուցվածքում սոցիալական աշխատանքի ինստիտուտի կողմից իրականացվող գործառույթներին,
· մեկնաբանել այն փոփոխությունները, որոնք սոցիալական աշխատանքի ինստիտուտն առաջացնում է տարբեր այլ սոցիալական ինստիտուտներում։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու Հայաստանի հասարակությունում «սոցիալական աշխատանք» մասնագիտության ինստիտուտավորման հետ կապված հիմնախնդիրները, 2. ներկայացնելու սոցիալական տարբեր ինստիտուտների գործառման արդյունքում ծագող հիմնախնդիրները, որոնց լուծմամբ զբաղվում է սոցիալական աշխատանքի ինստիտուտը, 3. ներկայացնելու այն փոփոխությունները, որոնք սոցիալական աշխատանքն առաջացնում է հասարակության մեջ, 4. ներկայացնելու այն խնդիրները, որոնք առաջանում են սոցիալական աշխատանքի գծով կրթության կազմակերպման և մասնագետների շահերի պաշտպանության հետ կապված։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. բացահայտելու հասարակության ինստիտուցիոնալ համակարգի գործառման արդյունքում առաջացող սոցիալական հիմնախնդիրները, 2. վերլուծելու և առաջարկելու դրանց լուծման միջոցներ, 3. դիտարկելու սոցիալական աշխատանքի մոտեցումները սոցիալական ինստիտուտների թերացումների հաղթահարման տեսանկյունից։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. մշակելու առաջարկություններ հասարակության գործառման արդյունավետության և սոցիալական քաղաքականության բարեփոխումների ուղղությամբ։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողին ծանոթացնել հասարակության ինստիտուցիոնալ կառուցվածքում սոցիալական աշխատանքի ինստիտուտի կողմից իրականացվող գործառույթներին,
· մեկնաբանել այն փոփոխությունները, որոնք սոցիալական աշխատանքի ինստիտուտն առաջացնում է տարբեր այլ սոցիալական ինստիտուտներում։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.Դասախոսություն,
2. Սեմինար, 3. Անհատական հանձնարարություններ և համակարգչային ներկայացումներ։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Եզրափակիչ բանավոր քննություն՝ 7 միավոր առավելագույն արժեքով: Յուրաքանչյուր հարցատոմս պարունակում է երեք հարց, որոնցից առաջին և երկրորդ հարցերը կարող են գնահատվել առավելագույնը 2 միավոր, երրորդը՝ 3 միավոր: Միավորների քայլը՝ 0.5:
2. Ընթացիկ ստուգում՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ 3. Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր առավելագույն արժեքով։ 4. Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Հասարակական փոխակերպումները և սոցիալական աշխատանքը։
2. Սոցիալական աշխատանքը որպես սոցիալական ինստիտուտ։ 3. Սոցիալական աշխատանքը և սոցիալական պաշտպանության ինստիտուտը։ 4. Սոցիալական աշխատանքը և ընտանիքի ինստիտուտը։ 5. Սոցիալական աշխատանքը և կրթության ինստիտուտը։ 6. Սոցիալական աշխատանքը և իրավունքի ինստիտուտը։ 7. Սոցիալական աշխատանքը և առողջապահության ինստիտուտը։ 8. Սոցիալական աշխատանքը և սոցիալական մշակույթը։ 9. Սոցիալական աշխատանքը և բանակը։ 10. Սոցիալական աշխատողների կրթությունը։ |
||
2201 | Սոցիալական ծառայությունների կառավարում | 3 |
2-րդ` գարնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/ Մ13
1. Դասընթացի նպատակ
· ուսանողին ծանոթացնել սոցիալական ծառայությունների տեսակներին,
· ներկայացնել սոցիալական ծառայությունների կառավարման սկզբունքները, · ծանոթացնել սոցիալական ծառայությունների կառավարման միջազգային չափորոշիչներին և դրանց կիրառման մեխանիզմներին հայաստանյան համատեքստում։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. դասակարգել սոցիալական ծառայությունների տեսակները, 2. քննարկել սոցիալական ծառայությունների կառավարման մոդելները, 3. մեկնաբանել սոցիալական ծառայությունների գործառնման չափորոշիչները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. իրականացնել սոցիալական ծառայությունների կառավարում, 2. իրականացնել սոցիալական ծառայությունների կառուցվածքային պլանավորում, 3. կատարել սոցիալական ծառայությունների գործառման վերլուծություն։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. օգտագործել կառավարման մոդելները ոլորտի զարգացման և կատարելագործման ուղղությամբ։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողին ծանոթացնել սոցիալական ծառայությունների տեսակներին,
· ներկայացնել սոցիալական ծառայությունների կառավարման սկզբունքները, · ծանոթացնել սոցիալական ծառայությունների կառավարման միջազգային չափորոշիչներին և դրանց կիրառման մեխանիզմներին հայաստանյան համատեքստում։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.Դասախոսություն,
2. Հետազոտական աշխատանք, 3. Համակարգչային ներկայացումներ։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Եզրափակիչ բանավոր քննություն՝ 7 միավոր առավելագույն արժեքով: Յուրաքանչյուր հարցատոմս պարունակում է երեք հարց, որոնցից առաջին և երկրորդ հարցերը կարող են գնահատվել առավելագույնը 2 միավոր, երրորդը՝ 3 միավոր: Միավորների քայլը՝ 0.5:
2. Ընթացիկ ստուգում՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ 3. Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր առավելագույն արժեքով։ 4. Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Սոցիալական ծառայությունների ձևավորման գաղափարական հենքը։
2. Սոցիալական ծառայությունների կառավարման սկզբունքները։ 3. Սոցիալական ծառայությունների տեսակները։ 4. Սոցիալական ծառայությունների կառավարման մոդելները։ 5. Սոցիալական ծառայությունների աշխատուժը։ 6. Առաջնորդի դերը։ 7. Շահառուակենտրոն մոտեցումները սոցիալական ծառայություններում։ 8. Սպասարկման ոճեր։ 9. Միջմասնագիտական թիմային աշխատանք։ 10. Միջգերատեսչական համագործակցություն։ 11. Ռիսկերի կառավարում։ 12. Սոցիալական ծառայությունների ստանդարտիզացիայի խնդիրները։ 13. Բյուջեի կառավարում: 14. Սոցիալական ծառայությունների կառավարման օրենսդրական հիմքերը։ 15. Սոցիալական ծառայությունների կառավարման էթիկան։ |
Կրթական այլ մոդուլներ
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
2201 | Մասնագիտական պրակտիկա | 3 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
90
6 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/ Մ14
1. Դասընթացի նպատակ
· գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողի մասնագիտական հմտությունները և փորձառությունը, մասնագիտական ոլորտում ինքնուրույն աշխատելու կարողությունները։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու մասնագիտական աշխատանքի հիմնական առանձնահատկությունները, 2. բացատրելու սոցիալական ոլորտի հիմնական խնդիրները, 3. թվարկելու սոցիալական աշխատողի հիմնական գործառույթները, 4. բացատրելու սոցիալական ոլորտի օրենքների ազդեցությունը սոցիալական աշխատողի գործունեության և խոցելի խմբերի ներկայացուցիչների սոցիալական բարեկեցության վրա։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. գործնականում կիրառելու ստացած տեսական գիտելիքները, 2. իրականացնելու կարիքի գնահատում, տնայց, 3. կազմելու միջամտության պլան, 4. մշակելու սոցիալական ոլորտի բարեփոխման առաջարկություններ։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. համակարգելու սոցիալական ոլորտի վերաբերյալ տվյալները, 2. մեկնաբանելու գիտահետազոտական աշխատանքի արդյունքները, 3. եզրակացություններ և ամփոփումներ անելու։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողի մասնագիտական հմտությունները և փորձառությունը, մասնագիտական ոլորտում ինքնուրույն աշխատելու կարողությունները։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. այցեր սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպություններ
2. քննարկում, 3. պրեզենտացիաներ, 4. պրակտիկայի օրագիր/հաշվետվություն։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Պրակտիկան գնահատվում է ստուգարքի ձևով։ Պրակտիկան դրական (ստուգված) է գնահատվում այն դեպքում, եթե ուսանողը մասնակցել է պրակտիկային, կատարել է ծրագրով նախատեսված առաջադրանքները, սահմանված ժամկետում ներկայացրել պրակտիկայի օրագիրը, որը պետք է ներառի հետևյալ բաժինները՝
1. Պրակտիկայի վայրի անվանումը, հասցեն և հեռախոսահամարը, 2. Պրակտիկայի ղեկավարի ազգանունը, անունը, հայրանունը, 3. Կատարված գործողությունները ըստ առնվազն 10 այցելությունների, 4. Եզրակացություն։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ծանոթացում պրակտիկայի անցկացման վայրի աշխատանքային առանձնահատկություններին,
2. Կատարելիք աշխատանքի հստակ նպատակադրում, 3. Կատարելիք աշխատանքի ժամանակացույցի կազմում, 4. Ըստ ժամանակացույցի անհրաժեշտ աշխատանքների կատարում, 5. Վերջնարդյունքների ամփոփում և գնահատում։ |
||
2201 | Մագիստրոսական թեզ | 12 |
1-ին և 2-րդ կիսամյակ
Ինքնուրույն աշխատանքի ժամաքանակը՝ 360 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/Մ15
1. Դասընթացի նպատակ
· ձևավորել սոցիալական աշխատանքի և սոցիալական քաղաքականության ոլորտում ինքնուրույն տեսական և էմպիրիկ հետազոտություն կատարելու ուսանողի հմտությունները,
· ձևավորել սոցիալական քաղաքականության և սոցիալական աշխատանքի ոլորտին վերաբերող գիտական հետազոտության արդյունքները գրավոր և բանավոր ներկայացնելու հմտությունները, ձևավորրել սեփական գիտական աշխատանքը հրապարակային պաշտպանելու և փաստարկելու հմտությունները։ 2. Կրթական վերջնարդյունքներ
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1. ինքնուրույն մշակելու մասնագիտական գրականություն, 2. ինքնուրույն կատարելու հետազոտական աշխատանք, 3. կիրառելու սոցիալական հետազոտության մեթոդները, 4. մշակելու հետազոտական տվյալները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. ամփոփելու հետազոտության արդյունքները, 2. ներկայացնելու հետազոտության արդյունքները մասնագիտական հանրությանը, 3. մշակելու կիրառական առաջարկություններ, կատարելու հղումներ։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ձևավորել սոցիալական աշխատանքի և սոցիալական քաղաքականության ոլորտում ինքնուրույն տեսական և էմպիրիկ հետազոտություն կատարելու ուսանողի հմտությունները,
· ձևավորել սոցիալական քաղաքականության և սոցիալական աշխատանքի ոլորտին վերաբերող գիտական հետազոտության արդյունքները գրավոր և բանավոր ներկայացնելու հմտությունները, ձևավորրել սեփական գիտական աշխատանքը հրապարակային պաշտպանելու և փաստարկելու հմտությունները։ 4. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Աշխատանքի արդիականությունը - առավելագույնը՝ 2 միավոր
2. Հետազոտության իրականացումը և արդյունքները - առավելագույնը՝ 6 միավոր 3. Աշխատանքի շարադրումը և ձևավորումը - առավելագույնը՝ 4 միավոր 4. Աշխատանքի հրապարակային պաշտպանությունը - առավելագույնը՝ 8 միավոր 5. Դասընթացի հիմնական բաժիններ
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս, որը ներառում է երկու տեսական գլուխներ և մեկ գլուխ, որտեղ ուսանողը ներկայացնում է կատարված հետազոտության ծրագիրը և արդյունքները Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ Մագիստրոսական թեզը պետք է համապատասխանի ԵՊՀ մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգին |