«Սոցիալական աշխատանք և սոցիալական վարչարարություն» մասնագիտությամբ մագիստրոսների պատրաստման արդիականությունը պայմանավորված է Հայաստանում աղքատության ցուցանիշներով և խոցելի տարբեր խմբերի ներկայացուցիչների կարիքներով։ Այս ոլորտի մասնագետներ անհրաժեշտ են ինչպես միկրոպրակտիկայի, այնպես էլ մակրոպրակտիկայի մակարդակում։
Ուսուցման ձևը առկա է, տևողությունը՝ 1 տարի (60 կրեդիտ), ուսման վարձավճարը՝ 700.000 ՀՀ դրամ, շնորհվող որակավորումը՝ սոցիալական աշխատանքի մագիստրոս։
Ընդունելության քննության ձևաչափը՝ բանավոր։
Մանրամասներին ծանոթանալու համար հետևե՛ք մեր ֆեյսբուքյան էջին։
Ընդունելության քննության հարցաշար
- Սոցիալական աշխատանքի սահմանումները
- Սոցիալական խոցելիություն և խոցելի խմբեր
- Սոցիալական աշխատանքը երեխաների հետ
- Սոցիալական աշխատանքը տարեցների հետ
- Սոցիալական աշխատանքը հաշմանդամություն ունեցող անձանց հետ
- Սոցիալական աշխատանքը իրավախախտների հետ
- Սոցիալական աշխատողի մասնագիտական դերերը
- Սոցիալական աշխատանքի սկզբունքներն ու արժեքները
- Սոցիալական աշխատանքի մեթոդները
- Սոցիալական աշխատանքի մոդելները
- Սոցիալական աշխատանքի տեսական հիմքերը
- Սուպերվիզիայի դերը սոցիալական աշխատանքում
- Սոցիալական դեպքի վարումը սոցիալական աշխատանքում
- Սոցիալական աշխատանքի ձևավորումը և զարգացումը ՀՀ-ում
- ՀՀ պետական սոցիալական ծառայությունները
- Սոցիալական աշխատանքում ընդունված էթիկական նորմերը
- Էթիկական երկընտրանքները սոցիալական աշխատանքում և դրանց լուծման հնարավոր ուղիները
- Սոցիալական աշխատանքի և առողջապահության ոլորտի կապը
- Սոցիալական աշխատանքի և կրթության ոլորտի կապը
- Սոցիալական աշխատանքի և սոցիալական քաղաքականության կապը
- Սոցիալական քաղաքականության սկզբունքները
- Սոցիալական քաղաքականության մոդելները
Գրականության ցանկ
Մելքումյան Յու․, Երեխաների խնամքի հաստատությունների վերակազմավորումը Հայաստանում, - «Սոցիալական քաղաքականությունը և սոցիալական աշխատանքի պրակտիկան ՀՀ-ում. արդի զարգացումները» գիտագործնական համաժողովի նյութերի ժողովածու, 10,11 սեպտեմբերի, 2014 թ., Երևան, 2015 թ., էջ 48-56:
Անտոնյան Մ․, Սահակյան Ա․, Հարությունյան Ե․, Գևորգյան Կ․, Մազմանյան Մ․, Յարմալոյան Մ․, Գեղամյան Ն․, Կարապետյան Տ․, Վարդանյան Եվ․, Համայնքային սոցիալական աշխատանք․ ուսումնական ձեռնարկ, Երևան, «Ասողիկ» հրատ․, 2019 թ․:
Խաչատրյան Ա․, Դատողություններ սոցիալական աշխատանքի մեթոդների մասին | «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն», 2015թ․, № 1 (16), էջ 72-79։
Յարմալոյան Մ․, «Սոցիալական պաշտպանություն» եզրույթի բովանդակությունը. կատեգորիալ վերլուծություն, «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն», 2016 թ․, № 2 (20), էջ 21-27։
Мелкумян Ю., Инклюзивное образование и создание доступной образовательной среды. Լրաբեր հասարակական գիտությունների, (2018) № 1 . ст․ 137-152. ISSN 0320-8117։
Мелкумян Ю., Социальная аномия и девальвация ценностей в системе образования Армении //Социальные технологии, исследования. 2018. N 5, ст․ 29-34. ISSN 2226-4434․
Мелкумян Ю., Оценка знаний в системе образования: функциональный анализ (Գիտելիքի գնահատումը կրթության համակարգում. գործառութային վերլուծություն) | «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն», 2018 № 2 (26), էջ 29-37։