
Ազգային անվտանգություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
«Ազգային անվտանգություն» մագիստրոսական կրթական ծրագրի տևողությունը 2 տարի է, որի ավարտին շրջանավարտն ստանում է քաղաքագիտության մագիստրոսի աստիճան։ Ծրագիրը նախատեսված է քաղաքագիտության և հարակից ոլորտների շրջանավարտների համար։
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կատարվում է համաձայն ԵՊՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2023-2024 ուստարվա ընդունելության կանոնակարգի: Քաղաքագիտություն մասնագիտության շրջանակում ընդունելությունն անցկացվում է առանց քննությունների, իսկ հարակից մասնագիտություններով դիմորդները հանձնում են քաղաքագիտություն մասնագիտության բակալավրի ավարտական ամփոփիչ քննությունը:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք պատկերացում կունենան ազգային անվտանգության համալիր ապահովմանն ուղղված ուղղակի և անուղղակի գործոնների մասին, զարգացնել ուսանողների հմտությունները՝ տվյալ ոլորտին առնչվող հիմնախնդիրները վերլուծելու և համակարգելու համար, ուսանողներին ունակ դարձնել որոշումներ կայացնելու և կանխատեսումներ կատարելու ազգային անվտանգության համակարգի զարգացման ուղղությամբ:
Կարիերայի հնարավորությունները
«Ազգային անվտանգություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել հասարակական-քաղաքական ոլորտում գործող մարմիններում (ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ, տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական կառավարման գերատեսչություններ, պետական և հատուկ ծառայության համակարգեր, գիտահետազոտական կենտրոններ, ՀՀ արտասահմանյան ներկայացուցչություններ, միջազգային և հասարակական տարբեր կազմակերպություններ, զանգվածային լրատվական միջոցներ, ռազմավարական հետազոտությունների կենտրոններ) որպես փորձագետներ, վերլուծաբաններ, գիտաշխատողներ, հրահանգիչներ, պատգամավորների օգնականներ, քաղծառայողներ:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտուրայում: