Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
031201.06.7 - Քաղաքագիտություն
Մասնագիտացումը՝
031201.06.7 - Ազգային անվտանգություն
Շնորհվող որակավորումը՝
Քաղաքագիտություն մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2023/2024
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
Ընդհանուր կրթական կառուցամաս
Ամբիոնի կոդը | Պարտադիր առարկայի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
2301 | Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում - 6 | 3 |
1-ին`աշնանային կիսամյակ
գործնական-2
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
2301/Մ01
1. Դասընթացի նպատակ
·ուսանողներին հաղորդել մասնագիտական գիտելիքներ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում,
·ծանոթացնել ուսանողներին նոր ծրագրերին իրենց մասնագիտական հետաքրքրությունների շրջանակներում, սովորեցնել աշխատել տարաբնույթ կայքերի հետ: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.աշխատելու տեքստային փաստաթղթերի հետ, փոփոխելու տպիչի և համակարգչի այլ ակսեսուարների պարամետրները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 1.կատարելու հաշվարկներ, օգտագործելով բանաձևերը, նախագծել և ստեղծել տվյալների բազան, 3.ստեղծելու պարզագույն web-կայքերը, օգտագործելով HTML լեզուն, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 4.կազմելու դիագրամներ և գրաֆիկներ, կատարելու հաշվարկներ՝ օգտագործելով բանաձևերը, նախագծելու և ստեղծելու տվյալների բազան: 5.իմանալու տվյալների հավաքման, պահման, մշակման և վերլուծության ինֆորմացիոն եղանակները, 6.հասկանալու տեղեկատվական տեխնոլոգիաների չափազանց կարևոր դերը և ընձեռած հնարավորությունները միջազգային հարաբերությունների ոլորտում, 7.կարողանալու աշխատել տվյալների հավաքման, պահման և վերլուծության մի քանի կարևոր համակարգչային ծրագրերի հետ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
·ուսանողներին հաղորդել մասնագիտական գիտելիքներ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում,
·ծանոթացնել ուսանողներին նոր ծրագրերին իրենց մասնագիտական հետաքրքրությունների շրջանակներում, սովորեցնել աշխատել տարաբնույթ կայքերի հետ: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.Դասախոսություններ, այդ թվում երկխոսության բաղադրամասերի ընդգրկմամբ:
2.Գիտական աշխատանքների քննարկումներ՝ փոխներգործող (ինտերակտիվ) բանավեճերի առաջադրմամբ: 3.Ինքնուրույն աշխատանք՝ ընդգրկելով նախատեսված վերլուծական նյութերը: 4.Արտալսարանային հաղորդակցություն դասախոսի հետ՝ քննարկումների համատեղ պատրաստում: 5.Բանավոր ներկայացումներ: Գիտական սեմինար: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքն անցկացվում է բազմակի ընտրության թեստերի միջոցով (կոմպյուտերացված):
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Windows օպերացիոն համակարգը, համակարգչի ակսեսուարներ, նրանց պարամետրները: Microsoft Excel ծրագրի խորացված ուսուցում, ֆիլտրներ, րաֆիկներ, ֆունկցիաներ: Microsoft Access ծրագրի ուսուցում, տվյալների բազայի ստեղծում, աղյուսակների փոփոխում, կապերի ստեղծում, մեկ և մեկից ավելի աղյուսակներում օգտագործվող հարցումներ, ձևերի և հաշվետվությունների ստեղծում: HTML փաստաթղթի ստեղծումը, կառուցվածքը, հիմնական դրույթները և տեգերը:
|
||
1207 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
1-ին կիսամյակ աշնանային
դաս. – 1, գործ. – 1
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1207/Մ02
1. Դասընթացի նպատակ
հարստացնել ուսանողի գիտելիքները քաղաքական հետազոտությունների ժամանակակից մեթոդների, մասնագիտական հետազոտությունների իրականացման բաղադրիչների և փուլերի, մասնագիտական էթիկայի հիմնատարրերի մասին,
կատարելագործել ուսանողների՝ մասնագիտական հետազոտություն կատարելու գործնական հմտությունները։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.Ներկայացնել հետազոտության էությունը, խնդիրներն ու ձևերը, հետազոտման գործընթացի փուլերը և հետազոտական ծրագրի կառուցման հիմնատարրերը, հետազոտության համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման մեթոդները; 2.Ներկայացնել գիտական վարկածի ձևակերպման և օպերացինալացման միջոցով փոփոխականների առանձնացման, ինչպես նաև տեսության ձևակերպման, ստուգման և կատարելագործման սկզբունքներն ու հիմնատարրերը։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 3.Արդյունավետորեն պլանավորել անհատական և խմբային հետազոտական աշխատանքներ, այդ թվում՝ առանձնացնելով հետազոտության հիմնական փուլերը, դրանց բաղադրիչները և սահմանելով աշխատանային ժամանակացույց; 4.Ճշգրիտ սահմանել հետազոտության նպատակն ու խնդիրները, օբյեկտն ու առարկան, տեսական և գործնական նշանակությունը; 5.Ճշգրիտ ընտրել հետազոտության մեթոդները հետազոտության օբյեկտին ու առարկային համապատասխան և որոշել դրանց համարժեքությունը հետազոտության նպատակին և խնդրին; 6.Կատարել թեմատիկ վերլուծություններ քաղաքագիտական տարբեր թեմաներով՝ քաղաքական հետազոտության ժամանակակից մեթոդների և մեթոդական մոտեցումների կիրառմամբ, գիտական էթիկայի կանոնների պահպանմամբ։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7.Պատրաստել գիտական պահանջներին և ակադեմիական ազնվության կանոններին համապատասխան անհատական ու խմբային վերլուծական աշխատանքներ (էսսեներ, հոդվածներ); 8.Պատրաստել և, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, ներկայացնել թեմատիկ զեկուցումներ։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
հարստացնել ուսանողի գիտելիքները քաղաքական հետազոտությունների ժամանակակից մեթոդների, մասնագիտական հետազոտությունների իրականացման բաղադրիչների և փուլերի, մասնագիտական էթիկայի հիմնատարրերի մասին,
կատարելագործել ուսանողների՝ մասնագիտական հետազոտություն կատարելու գործնական հմտությունները։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.Թեմատիկ գրականության ընթերցում։ Սահմանված ժամանակացույցով և հերթականությամբ, ուսանողները պարտավոր են նախապես ծանոթանալ դասընթացի թեմատիկ հիմնական գրականությանը՝ սահմանված թեմաներով լսարանային հանդիպումներին պատրաստվելու համար։
2.Ուսանողների թեմատիկ զեկուցումներ։ Սահմանված հերթականությամբ, անհատական կամ խմբային սկզբունքով, գործնական պարապմունքների ժամանակ ուսանողները պետք է ներկայացնեն դասընթացի՝ ժամանակացույցով սահմանված դասախոսության թեմաներով և հանձնարարված գործնական թեմաներով իրենց դիտարկումները։ Լսարանային հանդիպումներ, որոնք ինտերակտիվ դասախոսությունների և թեմատիկ քննարկումների համակցություն են։ Դրանք ուղղված են դասընթացի հիմնական թեմաների վերաբերյալ գիտելիքների փոխանցմանն ուսանողներին և դրանց վերաբերյալ ուսանողների բանավեճային կարողությունների զարգացմանը, նրանց մոտ ընդհանուր քննադատական մտածողության զարգացմանը։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Եզրափակիչ ստուգարքի մեթոդը՝ անհատական հետազոտական աշխատանքի նախագծի գնահատում
Գնահատման քայլը 0.5 է: Գնահատման չափանիշները՝ Դասախոսի հետ համաձայնեցված թեմայով հետազոտական ծրագրի նախագծման ճշգրտությունը և լիարժեքությունը։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Դասախոսության թեմաներ
Գիտական հետազոտության էությունը, հետազոտության պլանավորումը և դրա փուլերը: Հիմնարար և կիրառական հետազոտություններ: Հասկացությունները, վարկածները, փոփոխականներըև տեսությունը հետազոտության մեջ: Օպերացիոնալիզացիան, ինստրումենտալիզացիան և չափումները հետազոտության մեջ: Վալիդությունը և դրա չափանիշները, վալիդացման տիպերը: Հետազոտության ծրագիրը և նպատակը: Փորձարարական և կեղծ-փորձարարական հետազոտական ծրագրեր: Դաշտային փորձեր և ոչ փորձարարական ծրագրեր: Տվյալների հավաքման մեթոդներ: Հարցում, հարցազրույց, սանդղակավորում ևբովանդակային վերլուծություն: Համեմատական քաղաքագիտական հետազոտություններ. խնդիրները և տիպերը։ Մոդելավորումը քաղաքագիտական հետազոտությունների մեջ: Գործնական պարապմունքի/սեմինարների թեմաներ Դասախոսությունների թեմաներով անհատական զեկուցումներ, անհատական և խմբային հետազոտական ծրագրերի գործնական օրինակների պատրաստում և ներկայացում։ |
Մասնագիտական կառուցամաս
Ամբիոնի կոդը | Պարտադիր առարկայի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
1207 | Կոնֆլիկտների փոխակերպում | 6 |
1-ին` աշնանային կիսամյակ
dասախոսություն - 4
4 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1207/Մ03
1. Դասընթացի նպատակ
·ուսանողներին հաղորդել խորացված գիտելիքներ կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ,
·զարգացնել կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները, ·նպաստել կոնֆլիկտների ստեղծարար կերպափոխման, ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.Տարբերակել հակամարտությունների կարգավորման, կառավարման, կանխարգելման և փոխակերպման հարացույցային առանձնահատկությունները։ 2.Տիրապետել հակամարտությունների փոխակերպման հասկացութային ապարատին և կոնֆլիկտների վերլուծության մեթոդական զինանոցին։ 3.Ձեռք բերել հակամարտությունների ոչ բռնի փոխակերպման, բանակցությունների տեսության և պրակտիկային առնչվող տեսական գիտելիքներ։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.պատկերացում կազմել կոնֆլիկտների դետերմինանտների (ԿՈԴ 1), կոնֆլիկտների դինամիկայի (ԿՈԴ 2 ) և կոնֆլիկտների դերակատարների (ԿՈԴ 3) մասին։ 5.Տիրապետել կոնֆիկտների վերլուծության և կերպափոխման տեխնոլոգիաներին։ 6.Ձեռք բերել կոֆլիկտային հաղորդակցման ու բանակցությունների պրակտիկ գիտելիքներ և հմտություններ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1.Փոխել վերաբերմունքը ինչպես կոնֆլիկտի ընկալման, այնպես էլ դրանց դրական փոխակերպման հնարավորությունների նկատմամբ։ 2.Զարգացնել կոնֆլիկտների հետ ստեղծագործական աշխատանքի կարողությունները։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
·ուսանողներին հաղորդել խորացված գիտելիքներ կոնֆլիկտների ծագման և զարգացման օրինաչափությունների վերաբերյալ,
·զարգացնել կոնֆլիկտների հետ աշխատանքի վերլուծական ունակությունները, ·նպաստել կոնֆլիկտների ստեղծարար կերպափոխման, ոչ ստանդարտ ու նորարարական մտածելակերպի ձևավորմանը։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.Դասախոսություններ, այդ թվում երկխոսության բաղադրամասերի ընդգրկմամբ:
2.Կոնկրետ հակամարտությունների, առանձին case-երի հետազոտություններ։ 3.Խմբային քննարկումներ և հանձնարարություններ կոնֆլիկտների պատկերների, ընկալումների և կոնֆլիկտային հաղորդակցման հաատեքստում։ 4.Ինքնուրույն աշխատանք՝ ընդգրկելով նախատեսված վերլուծական նյութերը: 5.Դերային և իմիտացիոն խաղեր կոնֆլիկտների փոխակերպման և բանակցային հմտությունների զարգացմանն ուղղված։ Արտալսարանային հաղորդակցություն դասախոսի հետ՝ քննարկումների համատեղ պատրաստում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1.1-ին ընթացիկ քննություն (4 միավոր առավելագույն արժեքով) Թեսթային գնահատման եղանակ։ Թեսթը բաղկացած է 18 հարցից, միավորների քայլը 0,25։
2.2-րդ ընթացիկ քննություն (4 միավոր առավելագույն արժեքով) Թեսթային գնահատման եղանակ։ Թեսթը բաղկացած է 18 հարցից, միավորների քայլը 0,25։ 3.Եզրափակիչ քննություն (9 միավոր առավելագույն արժեքով) գնահատման մեթոդը՝ հարցատոմսի հարցերի պատասխանների գնահատում, հարցատոմսը պարունակում է երեք հարց, յուրաքանչյուրը՝ 3-ական միավոր: Ընթացիկ ստուգումներ. Ընթացիկ ստուգումների համար ուսանողը կարող է վաստակել առավելագույնը 3 միավոր: Ստուգումն իրականացվում համաձայն նախապես հանձնարարված ինքնուրույն աշխատանքների և առաջադրանքների: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1. Կոնֆլիկտի և խաղաղության հարացույցերը քաղաքական մտքի պատմության համատեքստում, Թեմա 2. Կոնֆլիկտների դետերմինանտները, հասկացության սահմանումները, ընկալման հիմնախնդիրը կոնֆլիկտների համատեքստում, Թեմա 3. Կոնֆլիկտի հետ աշխատանքի հիմնական մեթոդները, Թեմա 4. Կոնֆլիկտի դերակատարների և հիմնական կենսափուլերի վերլուծությունը, Թեմա 5. Հակամարտությունների փոխակերպման տեխնոլոգիաները, Թեմա 6. Բանակցությունները հակամարտությունների փոխակերպման համատեքստում, Թեմա 7. Բանակցությունների կազմակերպա-տեխնիկական հարցերի քննարկումը, Թեմա 8. Հակամարտությունների փոխակերպման ռազմավարություն և մարտավարություն, Թեմա 9. Բանակցային որոշումների ընդունման տեխնոլոգիաներ, Թեմա 10. Բանակցությունների վարման անձնային,ազգային ոճեր և առանձնահատկություններ
|
||
1207 | Ազգային անվտանգության տեսություն | 3 |
1-ին` աշնանային կիսամյակ
դասախոսություն-2
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1207/Մ05
1. Դասընթացի նպատակ
·ուսանողներին տալ գիտելիքներ ազգային անվտանգություն հասկացության, զարգացման մասին,
·ներկայացնել ներկայումս գործող սահմանումները, վերջինիս բաղկացուցիչները, ·պատկերացում ձևավորել պետությունների կառավարման գործընթացում այդ սահմանումների դերի ու նշանակության վերաբերյալ: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա.մասնագիտական գիտելիք և իմացություն
1.հասկանալու ազգային անվտանգության հասկացությունը և անվտանգային քաղաքականության կապը պետական կառավարման հետ, բ. գործնական մասնագիտական կարողություններ 2.ձեռք բերելու ունակություններ ազգային անվտանգության ոլորտում վերլուծություններ կատարելու համար, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 3.իմանալու ազգային անվտանգության քաղաքականության ռազմավարության և նրա հայեցակարգային մշակումների մասին: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
·ուսանողներին տալ գիտելիքներ ազգային անվտանգություն հասկացության, զարգացման մասին,
·ներկայացնել ներկայումս գործող սահմանումները, վերջինիս բաղկացուցիչները, ·պատկերացում ձևավորել պետությունների կառավարման գործընթացում այդ սահմանումների դերի ու նշանակության վերաբերյալ: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.Դասախոսություններ, այդ թվում երկխոսության բաղադրամասերի ընդգրկմամբ:
2.Գիտական աշխատանքների քննարկումներ՝ փոխներգործող (ինտերակտիվ) բանավեճերի առաջադրմամբ: 3.Ինքնուրույն աշխատանք՝ ընդգրկելով նախատեսված վերլուծական նյութերը: 4.Արտալսարանային հաղորդակցություն դասախոսի հետ՝ քննարկումների համատեղ պատրաստում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
·Առավելագույնը 4 միավոր ընթացիկ ստուգումների համար:
·Առավելագույնը 8 միավոր ինքնուրույն աշխատանքի համար: ·Առաջին միջանկյալ բանավոր քննություն - առավելագույնը 4 միավոր: Հարցատոմսը բաղկացած է 2 հարցից՝ յուրաքանչյուրը երկուական միավոր: ·Երկրորդ միջանկյալ բանավոր քննություն - առավելագույնը 4 միավոր: Հարցատոմսը բաղկացած է 2 հարցից՝ յուրաքանչյուրը երկուական միավոր: Չափանիշները՝ -Սեփական բառերով վերաշարադրված՝ ներկայացնել հարցատոմսում ներառված հարցի վերաբերյալ հանձնարարված նյութերի հիմնադրույթները; Ինքնուրույնաբար վերլուծել ու գնահատել այդ թեմատիկ նյութը։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ազգային անվտանգության հասկացության ընդհանուր բնութագիրը: Ազգային անվտանգություն և պետական կառավարում:
Անհրաժեշտ իրավական և ինստիտուցիոնալ բազան: Ազգային անվատնգության քաղաքականության իրականացման մեթոդները: ՀՀ ազգային անվտանգության մարտահրավերները: |
||
1207 | Կայուն զարգացման հայեցակարգ | 6 |
. 2-րդ` գարնանային կիսամյակ
դասախոսություն. -4
4 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1207/Մ06
1. Դասընթացի նպատակ
·ուսանողներին ներկայացնել կայուն զարգացման հայեցակարգի առաջացման հիմնական պատճառները,
·ուսանողների մոտ ձևավորել և ամրապնդել կայուն զարգացման հայեցակարգի առանցքային հարցադրումները, ·զարգացնել կայուն զարգացման ցուցանիշների վերաբերյալ հմտություններ, ·բացահայտել կայուն զարգացման հիմնախնդիրների առանձնահատկություններն ու դրսևորումները, ·զարգացնել ուսանողների՝ վերոնշյալ թեմաներով վերլուծություններ կատարելու կարողություններն ու հմտությունները։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.Ներկայացնել կայուն զարգացման հայեցակարգի տեսական և մեթոդական հիմքերը, այդ թվում՝ կայուն զարգացման քաղաքականության ուսումնասիրության մեջ կիրառվող մեթոդական հիմնական մոտեցումներն ու մեթոդները: 2.Պատկերացում կազմելու կայուն զարգացման հայեցակարգի առաջացման պատճառների վերաբերյալ: 3.Ներկայացնել և բացատրել կայուն զարգացման քաղաքականության բնորոշման և դասակարգման հիմնական մոտեցումներն ու սկզբունքները: 4.Վերլուծել և գնահատել կայուն զարգացման հայեցակարգերի հիմնադրույթները, մարդկային պահանջմունքների փոփոխություններով պայմանավորված կայուն զարգացման գլոբալ հիմնախնդիրները` առաջարկելով դրանց լուծման տարբերակներ: 5.Առաջարկել կայուն զարգացման ռազմավարական տարբերակներ` ժամանակակից կայուն զարգացման քաղաքականության համատեքստում։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 6.Վերլուծել և գնահատել կայուն զարգացման գործընթացները ՀՀ-ում, վերհանել դրանց զարգացման հիմնական միտումները՝ կիառելով տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության ուսումնասիրության մեթոդներն ու դասակարգման տարբեր մոտեցումները: 7.Պատկերացում կազմելու կայուն զարգացման քաղաքականության համաշխարհային բնույթի վերաբերյալ: 8. Վերլուծել և գնահատել կայուն զարգացման քաղաքականության մշակման և ներդրման կարևորությունը։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 9. Օգտվելու մասնագիտական գրականությունից: 10. Պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
·ուսանողներին ներկայացնել կայուն զարգացման հայեցակարգի առաջացման հիմնական պատճառները,
·ուսանողների մոտ ձևավորել և ամրապնդել կայուն զարգացման հայեցակարգի առանցքային հարցադրումները, ·զարգացնել կայուն զարգացման ցուցանիշների վերաբերյալ հմտություններ, ·բացահայտել կայուն զարգացման հիմնախնդիրների առանձնահատկություններն ու դրսևորումները, ·զարգացնել ուսանողների՝ վերոնշյալ թեմաներով վերլուծություններ կատարելու կարողություններն ու հմտությունները։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.դասախոսություններ, այդ թվում երկխոսության բաղադրամասերի ընդգրկմամբ,
2.արտալսարանային հաղորդակցություն դասախոսի հետ՝ քննարկումների համատեղ պատրաստում, 3.սեմինար պարապմունքներ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1-ին ընթացիկ գրավոր քննություն, 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յուրաքանչյուրը 2 միավոր: Միավորների քայլը 0,5 է:
2-րդ ընթացիկ գրավոր քննություն, 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յուրաքանչյուրը 2 միավոր: Միավորների քայլը 0,5 է: Ընթացիկ ստուգումների համար տրվում է առավելագույնը 3 միավոր: Եզրափակիչ բանավոր քննություն, 9 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը՝ երեքական միավոր: Միավորների քայլը 0,5 է: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1.Կայուն զարգացման հայեցակարգի առաջացման հիմնական պատճառները։
2.Կայուն զարգացման հայեցակարգի դասակարգման հիմնական մոտեցումներն ու սկզբունքները։ 3.Կայուն զարգացման հայեցակարգի մեթոդաբանական հիմքերը: 4.Կայուն զարգացման ցուցանիշները: 5.Կայուն զարգացումը և գլոկալիզացիան: 6.Ժամանակակից գլոբալ հիմնախնդիրները կայուն զարգացման համատեքստում: 7.Կայուն զարգացման ռազմավարության պլանավորումը: 8.Երկրի կապիտալի տեսակները, արտաքին պարտքը և կայուն զարգացումը: 9.Կայուն զարգացման քաղաքականության համաշխարհային գործընթացը 10.Կայուն զարգացման տեսանկյունից հրատապ հիմնախնդիրները ՀՀ-ում: |
||
1207 | Սոցիոմշակութային անվտանգություն | 6 |
2-րդ` գարնանային կիսամյակ
դասախոսություն-4
4ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1207/Մ07
1. Դասընթացի նպատակ
·ուսանողներին ներկայացնել ազգային անվտանգության համատեքստում սոցիոմշակութային գործոնների դերին և նշանակությանը,
·ծանոթացնել հասարակական համակարգի ներդաշնակ գործառնության համար անհրաժեշտ սոցիոմշակութային բաղադրիչների առանձնահատկություններին: ·ծանոթացնել անցումային հասարակությունների սոցիոմշակութային առանձնահատկություններին: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա.մասնագիտական գիտելիք և իմացություն
1.պատկերացում կազմելու ազգային անվտանգության հայեցակարգի մասին, 2.գաղափար ունենալու սոցիոմշակութային արդի իրադրությունից, 3.բանավիճելու սոցիոմշակութային անվտանգության հիմնահարցերի շուրջ: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.ըմբռնելու արդի քաղաքական գործընթացների համատեքստում սոցիոմշակութային անվտանգության առանձնահատկությունները, 5.տարբերակելու իրավական և սոցիոմշակութային լեգիտիմության առանձնահատկությունները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6.ստեղծագործաբար կիրառելու և զարգացնելու ունեցած գիտելիքները, 7.արդյունավետորեն իրացնելու մշակութային հանդուրժողականության արժեքները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
·ուսանողներին ներկայացնել ազգային անվտանգության համատեքստում սոցիոմշակութային գործոնների դերին և նշանակությանը,
·ծանոթացնել հասարակական համակարգի ներդաշնակ գործառնության համար անհրաժեշտ սոցիոմշակութային բաղադրիչների առանձնահատկություններին: ·ծանոթացնել անցումային հասարակությունների սոցիոմշակութային առանձնահատկություններին: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.Դասախոսություններ, այդ թվում երկխոսության բաղադրամասերի ընդգրկմամբ:
2.Գիտական աշխատանքների քննարկումներ՝ փոխներգործող (ինտերակտիվ) բանավեճերի առաջադրմամբ: 3.Ինքնուրույն աշխատանք՝ ընդգրկելով նախատեսված վերլուծական նյութերը: 4.Արտալսարանային հաղորդակցություն դասախոսի հետ՝ քննարկումների համատեղ պատրաստում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
·Առավելագույնը 8 միավոր հատկացում է ինքնուրույն աշխատանքին:
·Ընթացիկ ստուգումների համար ուսանողը կարող է վաստակել առավելագույնը 3 միավոր: ·Եզրափակիչ քննության առավելագույն միավորը 9 է: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը՝ 3-ական միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Սոցիոմշակութային փոխակերպումների ֆորմացիոն, քաղաքակրթական և կառուցվածքային-ֆունկցիոնալ տեսությունների առանձնահատկությունները: Փոխակերպվող հասարակությունը որպես սոցիոմշակութային ռիսկի գոտի: Սոցիոմշակութային անվտանգության հիմնական ուղղությունները: Բախվող արժեքների բազմաքանակությունը որպես սոցիալական անոմիայի առաջացման դրդապատճառ: Սոցիոմշակութային հավասարակշռության խախտումը որպես համակարգային ճգնաժամի դրսևորում: “Ընդօրինակման էքսպանսիան” որպես սոցիոմշակութային անվտանգության սպառնալիք: Էթնոմշակութային ժառանգության և քաղաքակրթական հիմնարար արժեքների հավասարակշռությունը որպես սոցիոմշակութային անվտանգության չափանիշ:
|
||
1207 | Էներգետիկ անվտանգություն | 3 |
2-րդ` գարնանային կիսամյակ
դասախոսություն-2
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1207/Մ08
1. Դասընթացի նպատակ
·ուսանողներին ներկայացնել էներգետիկ աշխարհաքաղաքականության և էներգետիկ անվտանգության տեսական-մեթոդաբանական հիմքերը:
·հատուկ ուշադրություն դարձնել այդ տեսությունների ծագման ու զարգացման պատմությանը, արդի պատմա-քաղաքական իրավիճակներում դրանց ուսումնասիրության կարևորություննը, ·ներկայացնել նավթարդյունահանման մեխանիզմները: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.պատկերացնելու էներգետիկ անվտանգության դերը և նշանակությունը ազգային ու միջազգային անվտանգության համակարգում, բ. գործնական մասնագիտական կարողություններ 2.հաշվի առնելով զարգացումները էներգետիկ միջազգային շուկայում՝ գնահատելու էներգետիկ անվտագության ազգային ու միջազգային իրավիճակը, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 3.գնահատելու էներգետիկ գործոնի դերը միջազգային անվտանգության համակարգում ընդհանրապես և ազգայինում մասնավորապես: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
·ուսանողներին ներկայացնել էներգետիկ աշխարհաքաղաքականության և էներգետիկ անվտանգության տեսական-մեթոդաբանական հիմքերը:
·հատուկ ուշադրություն դարձնել այդ տեսությունների ծագման ու զարգացման պատմությանը, արդի պատմա-քաղաքական իրավիճակներում դրանց ուսումնասիրության կարևորություննը, ·ներկայացնել նավթարդյունահանման մեխանիզմները: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.Դասախոսություններ, այդ թվում երկխոսության բաղադրամասերի ընդգրկմամբ:
2.Գիտական աշխատանքների քննարկումներ՝ փոխներգործող (ինտերակտիվ) բանավեճերի առաջադրմամբ: 3.Ինքնուրույն աշխատանք՝ ընդգրկելով նախատեսված վերլուծական նյութերը: 4.Արտալսարանային հաղորդակցություն դասախոսի հետ՝ քննարկումների համատեղ պատրաստում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
·Առավելագույնը 4 միավոր ընթացիկ ստուգումների համար:
·Առավելագույնը 8 միավոր ինքնուրույն աշխատանքի համար: ·Առաջին միջանկյալ բանավոր քննություն - առավելագույնը 4 միավոր: Հարցատոմսը բաղկացած է 2 հարցից՝ յուրաքանչյուրը երկուական միավոր: ·Երկրորդ միջանկյալ բանավոր քննություն - առավելագույնը 4 միավոր: Հարցատոմսը բաղկացած է 2 հարցից՝ յուրաքանչյուրը երկուական միավոր: Չափանիշները՝ Սեփական բառերով վերաշարադրված՝ ներկայացնել հարցատոմսում ներառված հարցի վերաբերյալ հանձնարարված նյութերի հիմնադրույթները; Ինքնուրույնաբար վերլուծել ու գնահատել այդ թեմատիկ նյութը։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Էներգետիկ անվտանգության հիմնական հասկացությունները, դրանց զարգացման ու փոփոխման տրամաբանությունը կապված համաշխարհային մարտահրավերների և գործընթացների հետ: Էներգետիկ անվտանգության համակարգը Հայաստանի Հանրապետությունում և դրա առանձնահատկություննները: էներգետիկ անվտանգության միջազգային համակարգերը և դրանց դրսևորումները: Էներգետիկ անվտանգության միջազգային փորձը զարգացած և զարգացող պետություններում՝ ՕՊԵԿ, Էներգետիկ անվտանգության գործակալություն ևայլն։ Էներգետիկ շուկաննեչըև դրանց գնագոյացման առանձնահատկությունները ու դրա ազդեցությունը անվտանգության միջազգային համակարգերի վրա: ՀՀ-ում և տարբեր երկրներում էներգետիկ անվտանգության փորձև և դրանց համեմատագիտական ընդհանուր վերլուծություն:
|
||
1207 | Միջազգային գործընթացների վերլուծությունը ազգային անվտանգության համատեքստում /անգլ․/ | 6 |
1-ին` աշնանային կիսամյակ
դասախոսություն - 4
4 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1207/Մ04
1. Դասընթացի նպատակ
·ծանոթացնել ուսանողներին ընթացիկ միջազգային գործընթացներին, միջազգային գործընթացների էությանն ու վերջինիս դրսևորման առանձնահատկություններին:
·դիտարկել և վերլուծել ընթացիկ միջազգային գործընթացները Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից: ·պարզաբանել միջազգային գործընթացների ազդեցությունը գլոբալ և տարածաշրջանային անվտանգային միջավայրի ձևավորման և վերափոխման համատեքստում: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.իրականացնել ընթացիկ միջազգային գործընթացների համակողմանի վերլուծություն ազգային անվտանգության ապահովման համատեքստում, 2.մասնագիտական իմացություն ցուցաբերել միջազգային գործընթացների, վերջիններիս բնույթի և առանձնահատկությունների վերաբերյալ, բ. գործնական մասնագիտական կարողություններ 3.վերհանել և վերլուծել ընթացիկ միջազգային հիմնախնդիրներն ու դրանց նշանակությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության, առանձին պետությունների, տարածաշրջանի և համաշխարհային գործընթացների վրա, 4.կատարել համապատասխան թեմատիկ վերլուծություններ միջազգային գործընթացների համատեքստում անվտանգային միջավայրի ձևավորման և փոփոխման վերաբերյալ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5.պատրաստել և ներկայացնել գիտական պահանջներին և ակադեմիական ազնվության կանոններին համապատասխան անհատական ու խմբային վերլուծական աշխատանքներ պատրաստել և ներկայացնել ընթացիկ միջազգային գործընթացների վերաբերյալ թեմատիկ զեկուցումներ։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
·ծանոթացնել ուսանողներին ընթացիկ միջազգային գործընթացներին, միջազգային գործընթացների էությանն ու վերջինիս դրսևորման առանձնահատկություններին:
·դիտարկել և վերլուծել ընթացիկ միջազգային գործընթացները Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից: ·պարզաբանել միջազգային գործընթացների ազդեցությունը գլոբալ և տարածաշրջանային անվտանգային միջավայրի ձևավորման և վերափոխման համատեքստում: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.Դասախոսություններ, այդ թվում երկխոսության բաղադրամասերի ընդգրկմամբ:
2.Գիտական աշխատանքների քննարկումներ՝ փոխներգործող (ինտերակտիվ) բանավեճերի առաջադրմամբ: 3.Ինքնուրույն աշխատանք՝ ընդգրկելով նախատեսված վերլուծական նյութերը: Արտալսարանային հաղորդակցություն դասախոսի հետ՝ քննարկումների համատեղ պատրաստում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1.1-ին ընթացիկ քննություն (4 միավոր առավելագույն արժեքով) գնահատման մեթոդը բանավոր հարցում
Գնահատման չափանիշը՝ հարցերին ճիշտ պատասխանը։ Գնահատման քայլը՝ 2 միավոր։ 2.2-րդ ընթացիկ քննություն (4 միավոր առավելագույն արժեքով) գնահատման մեթոդը բանավոր հարցում Գնահատման չափանիշը՝ հարցերին ճիշտ պատասխանը։ Գնահատման քայլը՝ 2 միավոր։ 3.Եզրափակիչ քննություն (9 միավոր առավելագույն արժեքով) գնահատման մեթոդը՝ հարցատոմսի հարցերի պատասխանների գնահատում, հարցատոմսը պարունակում է երեք հարց, յուրաքանչյուրը՝ 3-ական միավոր: 4.Ընթացիկ ստուգումներ. Ընթացիկ ստուգումների համար ուսանողը կարող է վաստակել առավելագույնը 3 միավոր: Ստուգումն իրականացվում համաձայն նախապես հանձնարարված առաջադրանքի: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Միջազգային անվտանգային նոր համակարգի ձևավորումը: ՀՀ արտաքին անվտանգային քաղաքականության ուղենիշները և դրանց վերլուծությունը առկա աշխարհաքաղաքական փոխակերպումների համատեքստում: Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերլուծությունը և դրանց հնարավոր հետևանքները գլոբալ անվտանգային համակարգի վրա: ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների վերլուծությունը միջազգային անվտանգության և խաղաղության ապահովման համատեքստում: Թուրքիա-Ռուսաստան, Թուրքիա-ԱՄՆ և Թուրքիա-ԵՄ հարաբերությունների դինամիկան, զարգացումները, Թուրքիայի տարածաշրջանային նկրտումները և վերջիններիս ազդեցության վերլուծությունը ՀՀ անվտանգության համատեքստում: Չինաստանի դերը ժամանակակից միջազգային գործընթացներում: ՉԺՀ «Գոտի և ճանապարհ» նախագծի աշխարհաքաղաքական նշանակությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում: Միջազգային քաղաքական իրավիճակի վերլուծությունը Մերձավոր Արևելքում և վերջինիս ազդեցության վերլուծությոնը միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում: Իրանի Իսլամական Հանրապետության դերակատարումը տարածաշրջանային անվտանգային համակարգում։ Միջազգային նոր դերակատարների և կենտրոնների ձևավորումը: Միջազգային արդի քաղաքական, ֆինանսատնտեսական համակարգերի փոխակերպումը և դրանց հնարավոր ազդեցությունը ՀՀ անվտանգային միջավայրի վրա: Եվրոպական Միության քաղաքական և անվտանգային շահերը Հարավային Կովկասում։
|
||
1207 | Ռազմաքաղաքական անվտանգություն | 6 |
2-րդ` գարնանային կիսամյակ
դասախոսություն-4
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1207/Մ09
1. Դասընթացի նպատակ
·հիմնավորել պաշտոնական հայացքներն ու դրույթները, որոնք կարգավորում են ռազմական շինարարությունը Հայաստանում,
·ծանոթացնել ռազմապաշտպանական անվտանգության տեսություններին, ·ներկայացնել ռազմապաշտպանական անվտանգության հայեցակարգերը: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.պատկերացում կազմելու Հայաստանի նկատմամբ հնարավոր ռազմական սպառնալիքների մասին: բ. գործնական մասնագիտական կարողություններ 2.գնահատելու ռազմա - քաղաքական մարտահրավերները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 3.պատկերացում կազմելու ՀՀ ռազմական դոկտրինայի մասին: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
·հիմնավորել պաշտոնական հայացքներն ու դրույթները, որոնք կարգավորում են ռազմական շինարարությունը Հայաստանում,
·ծանոթացնել ռազմապաշտպանական անվտանգության տեսություններին, ·ներկայացնել ռազմապաշտպանական անվտանգության հայեցակարգերը: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.Դասախոսություններ, այդ թվում երկխոսության բաղադրամասերի ընդգրկմամբ:
2.Գիտական աշխատանքների քննարկումներ՝ փոխներգործող (ինտերակտիվ) բանավեճերի առաջադրմամբ: 3.Ինքնուրույն աշխատանք՝ ընդգրկելով նախատեսված վերլուծական նյութերը: 4.Արտալսարանային հաղորդակցություն դասախոսի հետ՝ քննարկումների համատեղ պատրաստում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1-ին ընթացիկ գրավոր քննություն, 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յուրաքանչյուրը 2 միավոր: Միավորների քայլը 0,5 է:
2-րդ ընթացիկ գրավոր քննություն, 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յուրաքանչյուրը 2 միավոր: Միավորների քայլը 0,5 է: Ընթացիկ ստուգումների համար տրվում է առավելագույնը 3 միավոր: Եզրափակիչ բանավոր քննություն, 9 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը՝ երեքական միավոր: Միավորների քայլը 0,5 է: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
ՀՀ ռազմական դոկտրինան: ՀՀ սոցիալ-քաղաքական փոխակերպումները և դրանց հետևանքները ռազմական ոլորտում: Հարավկովկասյան տարածաշրջանի երկրների ռազմական դոկտրինաները: Թուրքիայի և Պարսկաստանի արտաքին քաղաքական ռազմավարությունը: ՀՀ համագործակցությունը ռազմա-քաղաքական միավորումների հետ: Ռազմական դոկտրինայի իրավական հիմքերը: Ժամանակակից պատերազմների և ռազմական կոնֆլիկտների բովանդակության համակարգային վերլուծություն:
|