ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ս.թ. նոյեմբերի 21-ին «Տնտեսագիտություն» և «Կառավարում» կրթական ծրագրերի չորրորդ կուրսի ուսանողների մասնակցությամբ կազմակերպվեց «Հարկային վարչարարությունը ՀՀ-ում» թեմայով վարպետության դաս, որն անցկացրեց Համաշխարհային բանկի հարկային փորձագետ Անահիտ Բասենցյանը։
Դասի ընթացքում ներկայացվեցին ՀՀ հարկային վարչարարության զարգացման փուլերը, բարեփոխումները և ներկայիս վիճակը, քննարկվեցին պետության, մասնավոր հատվածի և քաղաքացիների միջև համագործակցության անհրաժեշտությունն ու արդյունքները։ Ուշագրավ էր իրական բիզնես օրինակների վերլուծությունը հարկային վարչարարության և տնտեսվարող սուբյեկտների վարքագծի փոխհարաբերությունների համատեքստում։ Անյուհետև անդրադարձ կատարվեց ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման խնդիրներին, որոնց շուրջ բուռն քննարկումներ ծավալվեցին։
Նշենք, որ վարպետության դասը կազմակերպվել էր «Բիզնեսի կազմակերպում և կառավարում» դասընթացի շրջանակում, Կառավարման և գործարարության ամբիոնի դոցենտ Նոննա Խաչատրյանի նախաձեռնությամբ։