Ռեստորանային բիզնեսի կառավարման գործնական առանձնահատկությունների շուրջ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում դասախոսություն կարդաց «MBG Hospitality» ցանցի հիմնադիր, գործարար Կարեն Մարգարյանը:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2024-12/e2078de6-c53f-4923-9435-bd7ae0453f18.jpeg?itok=KkiLqutF)
«MBG» հիմնադիրը կառավարման հոսքի ուսանողներին ներկայացրեց «HoReCa» ոլորտում իր փորձառությունը և Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորությունները: Հանդիպման շրջանակում նա ուսանողներին ներկայացրեց «HoReCa» ոլորտում ռեստորատոր դառնալու, Հայաստանում կոնցեպտուալ ռեստորանների ցանց ստեղծելու մոդելներն ու դրանց համակարգման գործընթացների առանձնահատկությունները: Քննարկման շրջանակում հատուկ անդրադարձ կատարվեց հայկական խոհանոցի նորովի բրենդավորման և դրա առաջմղման իրագործման հնարավորություններին:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2024-12/d50784f5-b440-4f0c-97ee-c6f6d53d839d_1_0.jpeg?itok=xWO8Wj1W)
Հանդիպումը անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով: Ավարտին Կարեն Մարգարյանը ամենահետաքրքիր հարցի հեղինակին նվիրեց պրոֆեսոր Էրին Մեյերի «Աշխարհի մշակույթների քարտեզը» գիրքը:
Ձեռք բերվեց նաև նախնական պայմանավորվածություն՝ ֆակուլտետի ուսանողների մասնագիտական պրակիտիկան կազմակերպելու «MBG Hospitality»-ում: