
Կառավարում
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կատարվում է «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու և ՀՀ Կառավարության՝ 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ Կառավարության՝ 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման համաձայն:
Ծրագրի նպատակը
«Կառավարում» բակալավրիատական կրթական ծրագրի նպատակն է մասնավոր և պետական հատվածի համար կառավարիչ մասնագետների պատրաստումը։ Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ուսանողներին զարգացնելու տնտեսագիտական մտածողությունը, ձեռք բերելու սեփական բիզնեսն ստեղծելու ունակություն, կյանքի կոչելու նորարարական գաղափարները։
Առավելությունները
«Կառավարում» կրթական ծրագիրը տալիս է համապարփակ գիտելիք և հմտություններ բիզնեսի ստեղծումից մինչև կայացում հաջորդական բոլոր գործընթացների կառավարման վերաբերյալ՝ բիզնես գաղափարի ձևավորումից մինչև կազմակերպության գրանցում, գործունեության պլանավորում, մարդկային ռեսուրսների կառավարում, մարքեթինգային ռազմավարության մշակում, կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում, կազմակերպության ֆինանսական վերլուծություն, կազմակերպության գործունեությանը բնորոշ ռիսկերի բացահայտում և կառավարում, վերահսկողություն, արդյունավետ կառավարչական որոշումների ընդունում։
«Կառավարում» կրթական ծրագիրն անընդհատ լրամշակվում է և արձագանքում ժամանակակից պահանջներին՝ տրամադրելով նաև նախագծերի կառավարման (project manager), թվային բիզնեսի, ռազմավարական կառավարման, լոգիստիկայի, որակի կառավարման համակարգերի և ժամանակակից այլ մասնագիտացումների վերաբերյալ գիտելիք ու հմտություններ։
Ուսումնառության ընթացքում ուսանողների համար կազմակերպվում են այցեր տնտեսության տարբեր ոլորտների կազմակերպություններ և հանդիպումներ ոլորտի փորձառու կառավարիչների հետ։
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն ստեղծելու սեփական բիզնեսը, ինչպես նաև աշխատելու ոլորտային կազմակերպություններում որպես անձնակազմի, ռիսկերի, ֆինանսների, որակի, նախագծերի և այլ օղակների կառավարիչ։