Կրթական մակարդակը՝
Բակալավր
Մասնագիտություն՝
041301.01.6 - Կառավարում
Մասնագիտացումը՝
041301.01.6 - Կառավարում
Շնորհվող որակավորումը՝
Կառավարման բակալավր
Ծրագրի ուստարին՝
2024/2025
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Ծրագրի դիմորդը պետք է առնվազն ունենա ՀՀ եռաստիճան միջնակարգ ընդհանուր կամ դրան համարժեք այլ կրթություն:
Ընդունելությունը կատարվում է «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման համաձայն: Ծրագրի դիմորդները ընդունելության համար պետք է հանձնեն հետևյալ միասնական քննությունները՝
1. Մաթեմատիկա (գրավոր)
2. Հայոց լեզու և գրականություն (գրավոր) կամ Օտար լեզու (գրավոր)
Այլ մասնագիտությամբ բակալավրի կամ համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է առանց ընդունելության քննությունների: Այս դեպքում դիմորդը միանգամից ընդունվում է կրթական ծրագրի երկրորդ կուրս։

2. Ծրագրի նպատակները
Ծրագրի նպատակն է պատրաստել կառավարման ոլորտի բարձրորակ մասնագետներ տնտեսության տարբեր ոլորտներում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, ֆինանսաբանկային ոլորտի, արտադրական և սոցիալական ենթակառուցվածքների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի տարբեր օղակների համար:
3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ա1. Նկարագրել արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման ոլորտներում ձևավորվող տնտեսական երևույթներն ու գործընթացները:
- Ա2. Ներկայացնել գործարարության համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական հաշվարկների կատարման գոյություն ունեցող հիմնական մոտեցումները, ռեսուրսների օպտիմալ պլանավորման և կառավարման ժամանակակից տեխնոլոգիաները:
- Ա3. Ներկայացնել կազմակերպությունների գործունեության արդյունքների հաշվառման, վերլուծության և կանխատեսման մոտեցումները:
- Ա4. Բացատրել կազմակերպության ռազմավարության մշակմանը, իրագործմանը և կառավարմանն առնչվող խնդիրները։
- Ա5. Ներկայացնել տնտեսության տարբեր ոլորտների և դրանց կառավարման առանձնահատկությունները, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման կանոնակարգերն ու մոտեցումները։
- Ա6. Ներկայացնել ժամանակակից հավանականային, օպտիմիզացիոն, վիճակագրական, էկոնոմետրիկ և այլ մեթոդների կիրառության առավել լայնորեն տարածված ուղղությունները։
- Ա7. Ներկայացնել առավել լայն տարածում գտած մասնագիտացված համակարգչային ծրագրերը, ինչպես նաև տնտեսագիտական վերլուծության և կառավարման համար դրանց կիրառության հիմնական ուղղությունները։
- Ա8. Մեկնաբանել միկրո- և մակրոտնտեսագիտության, գլոբալ և լոկալ շուկաների հիմնախնդիրները։
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Բ1. Կատարել գործարարության համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական հաշվարկներ և ներկայացնել հաշվետվություններ։
- Բ2. Գնահատել կազմակերպության գործունեության տնտեսական արդյունավետությունը։
- Բ3. Մշակել գործարար ծրագրեր և մասնակցել դրանց կենսագործմանը՝ կազմակերպելով աշխատանքը թե՛ որպես խմբի անդամ, թե՛ որպես խմբի ղեկավար։
- Բ4. Ընտրել տարատեսակ ռազմավարություններ, գործիքներ՝ նպաստելով կայացվող կառավարչական որոշումների արդյունավետության բարձրացմանը։
- Բ5. Կիրառել առավել լայն տարածում գտած մասնագիտացված ծրագրային փաթեթները։
- Բ6. Նախագծել կազմակերպության արդյունավետ կառավարման համակարգ՝ բարձրացնելով բոլոր ռեսուրսների կառավարման արդյունավետությունը։
- Բ7. Բացահայտել ինչպես տնտեսության առանձին ոլորտների, այնպես էլ ամբողջ տնտեսության կառավարման առանձնահատկությունները և իրականացման մեխանիզմները։
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Գ1. Օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ)։
- Գ2. Կիրառել ձեռք բերված գիտելիքները և տարածել նորերը։
- Գ3. Հայթայթել և մշակել անհրաժեշտ տեղեկատվությունը և տվյալները։
- Գ4. Պատրաստել զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարել գիտական բանավեճեր։
4. Գնահատման ձևերը
Գնահատումը ներառում է հետևյալ բաղադրիչները.
1. դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում կիսամյակի ընթացքում (2 ընթացիկ քննություն),
2. դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ կիսամյակի ընթացքում,
3. ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ինքնուրույն աշխատանք),
4. ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում կիսամյակի ընթացքում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին),
5. դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն),
6. ամբողջ դասընթացի (ուսումնական մոդուլի) եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի համար սահմանված կրթական վերջնադյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում:
Դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
1. եզրափակիչ գնահատումով,
2. առանց եզրափակիչ գնահատման,
3. առանց ընթացիկ քննությունների գնահատման,
ստուգարքային:

5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները բուհն ավարտելուց անմիջապես հետո կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները`
· կառավարման ցածր և միջին օղակների, ստորաբաժանումների ղեկավարներ,
· վերլուծաբաններ, խորհրդականներ:
Ծրագրի շրջանավարտներն հնարավորություն կունենան աշխատել՝
· պետական կառավարման համակարգում՝ կառավարությունում, նախարարություններում, պետական այլ գերատեսչություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում,
· մասնավոր հատվածում՝ արտադրական, ֆինանսաբանկային, ծառայությունների մատուցման, առևտրիոլորտների կազմակերպություններում,
· միջազգային կառույցներում։
Ծրագրի շրջանավարտները կարող են իրենց ուսումը շարունակել «Կառավարում» մասնագիտության (առանց ընդունելության քննության) և այլ մասնագիտությունների գծով գործող մագիստրոսական ծրագրերով, ինչպես նաև սեղմ ժամկետներում ստանալ բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան 2-րդ մասնագիտության գծով:

6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
· ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լսարաններ,
· առցանց դասախոսություններ,
էլեկտրոնային ռեսուրսներ:
· ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լսարաններ,
· առցանց դասախոսություններ,
էլեկտրոնային ռեսուրսներ:
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
· ՀՀ կրթական որակավորումների ազգային շրջանակ, ՀՀ Կառավարության 07.07.2016թ., N714-Ն որոշում։
· The framework of qualifications for the European Higher Education Area, 2010.
· Լոնդոնի բիզնես դպրոցի,
· Կոպենհագենի բիզնես դպրոցի,
· Տնտեսագիտության և բիզնեսի Վիեննայի համալսարանի,
Մոսկվայի պետական համալսարանի կառավարում մասնագիտությամբ բակալավրի կրթական ծրագրեր։

8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
1. Ընդհանրական կարողություններ Դասավանդման/մանկավարժական · դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն, · դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն: Հետազոտական · տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն, · տարաբնույթ հետազոտությունների իրականացման, դրանց արդյունքների վերլուծման հմտություն, · հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն: Հաղորդակցման · լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն, · հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն, · առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան)։ ՏՀՏ կիրառություն · բազային համակարգչային (MS Word, MS Excel, MS Power Point փաթեթի ազատ տիրապետում) հմտություններ, · ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն, · լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն): Այլ կարողություններ · հասարակական հարաբերությունները կարգավորող մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն, · անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն, · ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն: 2. Մասնագիտական կարողություններ · տվյալ դասընթացի նկարագրիչում ներկայացված գիտելիքների և հմտությունների՝ ուսանողներին փոխանցելու կարողություն, · մասնագիտական հետազոտություններ իրականացնելու կարողություն, · տնտեսական ռազմավարություններ մշակելու և ներկայացնելու, նախագծեր պլանավորելու և իրականացնելու կարողություն, · մասնագիտական առավել հայտնի համակարգչային փաթեթներով աշխատելու կարողություն, · տարատեսակ հաշվետվությունից օգտվելու և դրանց հիման վրա մասնագիտական վերլուծություն կատարելու կարողություն, · մասնագիտական ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ բանավոր և գրավոր կարծիք ներկայացնելու կարողություն, · մասնագիտական ոլորտի հիմնահարցերի, դրանց կառավարման, կազմակերպման և ֆինանսավորման հետ կապված հարցերը ներկայացնելու կարողություն։ 3. Ընդհանուր պահանջներ Գիտական գործունեություն · գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում, · վերջին 5 տարում առնվազն 2 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն, · վերջին 5 տարում առնվազն 2 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների կամ դասավանդվող առարկային համապատասխան պրակտիկ աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ։ Մանկավարժական փորձ · մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ (բացառությամբ որպես պրակտիկա ասպիրանտների դասավանդման), · վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների (բացառությամբ որպես պրակտիկա ասպիրանտների դասավանդման), Այլ պահանջներ · դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 1/3-ի առցանց նյութերի առկայություն, · ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 3,5 (գործող դասախոսների համար)։