Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
041301.04.7 - Կառավարում
Մասնագիտացումը՝
041301.04.7 - Գործարար վարչարարություն (կառավարում)
Շնորհվող որակավորումը՝
մագիստր
Ծրագրի ուստարին՝
2024/2025
Ուսուցման ձևը՝
Հեռակա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
Ընդհանուր կրթական կառուցամաս
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
1005 | Տեղեկատվական տեխնոլոգիաները կառավարման ոլորտում | 3 |
1
30
2 ժամ/շաբ
ՊԱՐՏԱԴԻՐ
1005/Մ84
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին տալ գիտելիքներ կառավարման ոլորտում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման գործիքակազմի, ինչպես նաև դրանց կիրառման վերաբերյալ,
· ուսանողների մոտ ձևավորել գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են տեղեկատվական տեխնոլոգիաների և մեթոդների հիման վրա համակարգված կառավարում իրականացնելու համար, ուսանողներին փոխանցել կառավարման ծրագրային ապահովման համակարգերի հետ աշխատելու հիմնական հմտությունները։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
նկարագրել կառավարման ոլորտում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից մեթոդներն ու մոդելները, տարբերակել նախագծերի կառավարման տարբեր մեթոդոլոգիաները (Waterfall, Agile, Scrum, Kanban), իրենց լավագույն կիրառությունները, ինչպես նաև գործիքներն ու մեխանիզմները, ունենալ բավարար գիտելիքներ նախագծերը սահմանված ժամանակին և սահմանված բյուջեում ավարտին հասցնելու համար, ձեռք բերել համակարգային մտածելակերպ և կարգավորել ՏՏ գործընթացները կառավարման մեջ։ բ. գործնական մասնագիտական կարողություններ գործնականորեն օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների ծրագրային գործիքակազմը, պլանավորել և վերահսկել նախագծերի կառավարման գործընթացները, ինքնուրույն ստեղծել, կարգավորել և կառավարել Agile նախագծեր, ընտրել նախագծերի կառավարման ճիշտ մեթոդաբանություն յուրաքանչյուր տեսակի խմբի և յուրաքանչյուր բարդության նախագծի համար, հիմնովին տիրապետել նախագծերի կառավարման համակարգերից ամենապահանջվածներին (Jira, ClickUp): գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ արդյունավետորեն պլանավորել ժամանակն ու այլ ռեսուրսները, վերլուծել առկա խնդիրները և գնահատել դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին տալ գիտելիքներ կառավարման ոլորտում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման գործիքակազմի, ինչպես նաև դրանց կիրառման վերաբերյալ,
· ուսանողների մոտ ձևավորել գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են տեղեկատվական տեխնոլոգիաների և մեթոդների հիման վրա համակարգված կառավարում իրականացնելու համար, ուսանողներին փոխանցել կառավարման ծրագրային ապահովման համակարգերի հետ աշխատելու հիմնական հմտությունները։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. նախադեպերի վերլուծություն, 3. խմբային աշխատանք, անհատական աշխատանք։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքը անցկացվում է հարցատոմսերով, ստուգվում են ուսանողի՝ համակարգչային տարբեր փաթեթների իմացությունը և դրանցով տարատեսակ խնդիրներ լուծելու հմտությունները:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա1. Նախագծերի կառավարման հիմունքներ և ծանոթություն նախագծերի կառավարման հետ
Թեմա2. Նախագծերի կառավարման հիմնական հասկացություններ և տերմինաբանություն Թեմա3. Waterfall, Agile, Scrum, Kanban մեթոդոլոգիաներ Թեմա4. Աշխատանքային գործընթացների ավտոմատացում և աշխատանքային տարբեր ընթացքների (workflow) կարգավորում Թեմա5. Պատկերացում նախագծի ժամանակացույցի և mileston-ների մասին։ Գանտի աղյուսակ Թեմա6. Jira-ի հիմնական կառուցվածքը և հնարավորությունները Թեմա7. ClickUp-ի հիմնական կառուցվածքը և հնարավորությունները Թեմա8. Ծանոթություն ClickUp-ի տարբեր View-երի հետ (Gantt, Mind Map, Table, Board, Calendar, Timeline, Workload) Թեմա9. Ինտեգրացիաները ClickUp-ում Թեմա10. Արդյունքների վերլուծությունը և հաշվետվությունները ClickUp-ում |
||
1005 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ նորարարության և ձեռնարկատիրության ոլորտում | 3 |
1
30
դաս.՝1 ժամ, գործ.՝ 1 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1005/Մ83
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին տալ գիտելիքներ նորարության և ձեռներեցության մասնագիտական ոլորտում հետազոտությունների պլանավորման, մեթոդների և վերլուծության ոլորտում, ինչպես նաև դրանց կիրառման վերաբերյալ,
ուսանողների մոտ ձևավորել գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են մասնագիտական հետազոտությունների պլանավորման, մեթոդների և վերլուծության հիման վրա տարբեր խնդիրներ ձևակերպելու և լուծելու գործընթացի իրականացման համար: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
նկարագրել ֆինանսատնտեսական և կառավարչական հետազոտությունների պլանավորման և վերլուծության ժամանակակից մեթոդները ու մոդելները, ներկայացնել հետազոտությունների պլանավորման և վերլուծության՝ բիզնես-գործընթացներում, նորարարության և ձեռներեցության ոլորտում, ինչպես նաև մարքեթինգում օգտագործվող մեթոդները և դրանց իրականացման եղանակները, բ. գործնական մասնագիտական կարողություններ օգտագործել ֆինանսատնտեսական և կառավարչական հետազոտությունների պլանավորման և վերլուծության ժամանակակից մեթոդները պրակտիկ խնդիրներում, ժամանակակից մեթոդների ընտրությանն նպատակով կատարել մասնագիտական հետազոտությունների համեմատական վերլուծություն և պլանավորում, իրականացնել մասնագիտական հետազոտությունների պլանավորման և վերլուծության մեթոդների տեսակների դասակարգում, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ օգտագործել գիտական տարբեր աղբյուրներից (ինտերնետային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ) հայթայթած տեղեկատվությունը, պատրաստել զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարել գիտական բանավեճեր, կատարել գիտական հետազոտություններ՝ օգտագործելով տվյալների ինտելեկտուալ վերլուծության վերաբերյալ գիտելիքները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին տալ գիտելիքներ նորարության և ձեռներեցության մասնագիտական ոլորտում հետազոտությունների պլանավորման, մեթոդների և վերլուծության ոլորտում, ինչպես նաև դրանց կիրառման վերաբերյալ,
ուսանողների մոտ ձևավորել գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են մասնագիտական հետազոտությունների պլանավորման, մեթոդների և վերլուծության հիման վրա տարբեր խնդիրներ ձևակերպելու և լուծելու գործընթացի իրականացման համար: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
դասախոսություններ,
նախադեպերի վերլուծություն, խմբային աշխատանք, անհատական աշխատանք։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքը անցկացվում է հարցատոմսերով, ստուգվում են ուսանողի՝ տարբեր համակարգչային փաթեթների իմացությունը և դրանցով տարատեսակ խնդիրներ լուծելու հմտությունները:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա ՝1. Հետազոտության թեմայի ընտրությունը և արդիականության ձևակերպումը:
Թեմա՝ 2. Հետազոտության գրականության ամփոփումը և հղումների ավելացումը: Թեմա՝ 3. Գործնական հետազոտությունների իրականացման գործընթացը: Թեմա՝ 4. Տեսական հետազոտությունների իրականացման մոտեցումները: Թեմա՝ 5. Գիտական աշխատանքի կառուցվածքը. բաժինների ձևակերպումը, հետազոտված հիմնախնդրի ձևակերպումը, հետազոտության մեթոդաբանության ձևակերպումը, խնդրի լուծման նկարագրությունը և ամփոփումը: Թեմա՝ 6. Ներածություն քննադատական հայեցակարգերի ու մտածելաձեվի ու նորարար համագործակցության միջեւ: Թեմա՝ 7. Նորարարական մոտեցումով «Խնդիրներ լուծելու տեխնիկա»: Թեմա՝ 8. Նորարարության արգելափակումները: Ի՞նչպես սպանել (անտեսել) ստեղծարար ջիղը: Թեմա՝ 9. Ներածություն տեխնոլոգիաների, գյուտի, նորարարության և ձեռներեցության: Ռեսուրսների հայտնաբերում: Թեմա՝ 10. Նորարար թիմի և կազմակերպության համապատասխանեցում, նորարարական շարժառիթների ստեղծում: |
Մասնագիտական կառուցամաս
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
1005 | Կազմակերպությունների գործունեության կոնտրոլինգ (անգլերեն լեզվով) | 6 |
1
60
դաս.՝ 2 ժամ, սեմ.՝ 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1005/Մ31
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին փոխանցել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ճկուն, հավաստի և օպերատիվ տնտեսական տեղեկատվական համակարգի ստեղծման, պլանավորման, վերահսկման և կառավարչական որոշումների ընդունման ժամանակ դրա ընձեռած հնարավորություններից օգտվելու համար,
ուսանողներին սովորեցնել՝ ինքնարժեքի հաշվարկում, շահույթի կառավարում և ռիսկերի գնահատում, գործունեության արդյունավետության բարձացման ռեզերվների հայտնաբերման մեթոդների տիրապետումը, արտադրանքի ինքնարժեքի հաշվառման մեթոդների տիրապետումը: Որոշումների համեմատական արդյունավետության վերլուծությունը: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
չափել կառավարչական ծախսերն ու ինքնարժեքը, նկարագրել գործունեության արդունավետության պաշարները, ներկայացնել արտադրական հաշվառման համակարգերը, «standart-cost» «direct-cost» «activity-based cost», քննարկել գործունեության պլանավորման և բյուջետավորման սկզբունքները, ներկայացնել ռազմավարական, մարտավարական և օպերատիվ որոշումների ընդունման մեթոդները, բ. գործնական մասնագիտական կարողություններ գործնականում կիրառել ռազմավարական, մարտավարական և օպերատիվ որոշումների ընդունման մեթոդները, հիմնավորել կառավարչական հաշվառման տվյալների հիմնա վրա կայացված կառավարչական որոշումները, գնահատել տարբեր ռեսուրսների օգտագործման և ողջ գործունեության արդյունավետությունը, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ օգտվել գիտական տարբեր աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ), պատրաստել զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարել գիտական բանավեճեր: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին փոխանցել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ճկուն, հավաստի և օպերատիվ տնտեսական տեղեկատվական համակարգի ստեղծման, պլանավորման, վերահսկման և կառավարչական որոշումների ընդունման ժամանակ դրա ընձեռած հնարավորություններից օգտվելու համար,
ուսանողներին սովորեցնել՝ ինքնարժեքի հաշվարկում, շահույթի կառավարում և ռիսկերի գնահատում, գործունեության արդյունավետության բարձացման ռեզերվների հայտնաբերման մեթոդների տիրապետումը, արտադրանքի ինքնարժեքի հաշվառման մեթոդների տիրապետումը: Որոշումների համեմատական արդյունավետության վերլուծությունը: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. խնդիրներ, 3. նախադեպերի վերլութծություն, 4. անհատական աշխատանք։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ ստուգումներ
Ընթացիկ ստուգումների քանակը, ժամանակացույցը, միավորների քայլը, անցկացման կարգը և այլ հնարավոր մանրամասներ հայտարարում է դասախոսը՝ մինչև կիսամյակի երկրորդ շաբաթվա ավարտը։ Բոլոր ստուգումների ընդհանուր առավելագույն արժեքը 4 միավոր է։ 1-ին ընթացիկ քննություն Գրավոր քննություն՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 0.5 է: Վերջնական միավորը կլորացվում է հօգուտ ուսանողի։ 2-րդ ընթացիկ քննություն Ինքնություն աշխատանք՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 0.5 է: Վերջնական միավորը կլորացվում է հօգուտ ուսանողի։ եզրափակիչ քննություն Բանավոր քննություն՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 1 է: Վերջնական միավորը կլորացվում է հօգուտ ուսանողի։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1` Կառավարչական հաշվառումը կազմակերպության կառավարման համակարգում:
Թեմա 2` Ծախսերի դասակարգում: Ինքնարժեքի հաշվառման համակարգեր: Թեմա 3` Ինքնարժեքի հաշվառման համակարգեր: Թեմա 4` Տեղեկատվության վերլուծություն որոշումների կայացման համար: Թեմա 5` Կառավարչական հաշվետվողականություն Թեմա 6` Կառավարչական վերահսկողության համակարգեր: Թեմա 7` Բյուջետավորում որպես պլանավորման, կառավարման և վերահսկողության գործիք: Թեմա 8` Ծախսերի կառավարում: Թեմա 9՝ Ռազմավարական և մարտավարական կոնտրոլինգ Թեմա 10՝ կոնտրոլինգի համակարգի մշակում և ներդնում: Թեմա 11՝ Արդյունավետության կառավարում: Թեմա 12՝ Կոնտրոլինգի առանձնահատկությունները տարբեր ոլորտներում: |
||
1005 | Կազմակերպական վարք | 3 |
1
30
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1005/Մ13
1. Դասընթացի նպատակ
Դասընթացի նպատակն է կազմակերպական միջավայրում աշխատողների վարքագծի բացատրության, կանխատեսման և վերահսկման իրականացումը:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
քննարկել կազմակերպական միջավայրում աշխատողների վարքագծի բոլոր տեսանկյունները` օգտագործելով գիտական մեթոդներ և կիրառել համակարգային ուսումնասիրություն՝ պատճառահետևանքային կապերի սահմանման միջոցով, բ. գործնական մասնագիտական կարողություններ օգտագործել կազմակերպության գործունեության արդյունավետության և կազմակերպական միջավայրում կատարվող աշխատանքների որակի բարձրացման մեխանիզմները, մեկնաբանել աշխատողների մոտ աշխատանքից բավարարվածության զգացումի բարձրացման, կազմակերպական հաղորդակցության որակի լավացման և աշխատանքի հետ կապված սթրեսի մեղմման մեթոդները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ վերլուծել առկա խնդիրները և գնահատել դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները, պլանավորել ժամանակն ու այլ ռեսուրսները, պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Դասընթացի նպատակն է կազմակերպական միջավայրում աշխատողների վարքագծի բացատրության, կանխատեսման և վերահսկման իրականացումը:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. նախադեպերի վերլուծություն, 3. խմբային աշխատանք, 4. անհատական աշխատանք։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ ստուգումներ
Ընթացիկ ստուգումների քանակը, ժամանակացույցը, միավորների քայլը, անցկացման կարգը և այլ հնարավոր մանրամասներ հայտնում է դասախոսը՝ մինչև կիսամյակի երկրորդ շաբաթվա ավարտը։ Բոլոր ստուգումների ընդհանուր առավելագույն արժեքը 8 միավոր է։ Ինքնուրույն աշխատանք Ինքնուրույն աշխատանքի ժամանակացույցը, կատարման և գնահատման կարգը և այլ հնարավոր մանրամասներ հայտարարում է դասախոսը՝ մինչև կիսամյակի երկրորդ շաբաթվա ավարտը։ Ինքնուրույն աշխատանքի համար տրվում է առավելագույնը 4 միավոր։ Միավորների քայլը 1.0 է։ եզրափակիչ քննություն Բանավոր քննություն՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 1 է: Վերջնական միավորը կլորացվում է հօգուտ ուսանողի։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա1. Կազմակերպական վարք առարկան:
Թեմա2. Անհատական վարքագիծ: Թեմա3. Անձի տեսակները և էմոցիաները: Թեմա4. Մոտիվացման ժամանակակից մոտեցումները: Թեմա5. Որոշումների անհատական ընդունում: Թեմա6. Խմբային վարքագիծ: Թեմա7. Աշխատանքային թիմեր: Թեմա8. Հաղորդակցություն: Թեմա9. Առաջնորդություն և վստահություն: Թեմա10. Իշխանություն և քաղաքականություն: Թեմա11. Կոնֆլիկտներ և բանակցություններ: Թեմա12. Կազմակերպական կառուցվածքներ: Թեմա13. Կազմակերպական մշակույթ: Թեմա14. Անձնակազմի կառավարման քաղաքականություն: Թեմա15. Կազմակերպական փոփոխություններ և կազմակերպական զարգացում: |
||
1005 | Անձնակազմի կառավարում | 3 |
2
30
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1005/Մ06
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել անձնակազմի կառավարման տեսական և գործնական հիմունքներին,
նրանց սովորեցնել՝ կատարելու անձնակազմի կառավարման հետ կապված հիմնական գործառույթները: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
սահմանել անձնակազմի պլանավորման հիմնական ձևերին, ներկայացնել անձնակազմի գնահատման հիմնական մեթոդները, թվարկել մարդկային ռեսուրսների հավաքագրման փուլերը, քննարկել անձնակազմի մոտիվացման ժամանակակից մոտեցումները, մատնանշել անձնակազմի արդյունավետության հիմնական ցուցանիշները, բ. գործնական մասնագիտական կարողություններ գործնականում իրականացնել անձնակազմի պլանավորման գործընթացը, վերլուծել անձնակազմի հավաքագրման հիմնական փուլերը, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ օգտվել գիտական տարբեր աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ), պատրաստել զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարել գիտական բանավեճեր: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել անձնակազմի կառավարման տեսական և գործնական հիմունքներին,
նրանց սովորեցնել՝ կատարելու անձնակազմի կառավարման հետ կապված հիմնական գործառույթները: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. նախադեպերի վերլուծություն, 3. խմբային աշխատանք, 4. անհատական աշխատանք։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքը անցկացվում է հարցատոմսերով, ստուգվում են ուսանողի՝ տարբեր համակարգչային փաթեթների իմացությունը և դրանցով տարատեսակ խնդիրներ լուծելու հմտությունները:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1` Անձնակազմի կառավարման ժամանակակից մոտեցումները:
Թեմա 2` Մարդկային ռեսուրսների պլանավորումը: Թեմա 3` Մարդկային ռեսուրսների հավաքագրումը: Թեմա 4` Մարդկային ռեսուրսների ընտրությունը: Թեմա 5` Մարդկային ռեսուրսների որակավորման բարձրացումը: Թեմա 6` Մարդկային ռեսուրսների մասնագիտական կողմնորոշումը և ադապտացիան: Թեմա 7` Անձնակազմի վրա կատարվող ծախսերը: Թեմա 8` Անձնակազմի կառավարման արդյունավետությունը: Թեմա 9` Անձնակազմի խթանման համակարգը: |
||
1005 | Ֆինանսական մենեջմենթ | 6 |
2
60
դաս.՝2 ժամ, գործնական.՝ 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1005/Մ03
1. Դասընթացի նպատակ
կարողանալ մշակել կազմակերպությունների ֆինանսների կառավարման արդյունավետ համակարգ,
կարողանալ կայացնել որոշումներ և կատարել ֆինանսական կանխատեսումներ ոչ լրիվ տեղեկատվության առկայության պայմաններում, կարողանալ աջակցել կազմակերպության ռազմավարության իրականացմանը 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
ներկայացնել կազմակերպության ֆինանսական կառավարման համակարգերի ձևավորման գործնական պահանջները, հիմնավորել կարճաժամկետ և երկարաժամկետ ֆինանսական պլանավորման կարևորությունը, քննարկել դրամական միջոցների կառավարման գործընթացը կազմակերպություններում, ձևակերպել ռիսկի և եկամտաբերության միջև երկընտրանքի առկայությունը, բ. գործնական մասնագիտական կարողություններ կազմակերպել ֆինանսական կառավարման աշխատանքները կազմակերպություններում, ընդունել ֆինանսական որոշումներ առևտրային կազմակերպություններում, առաջարկել գործարար կառավարման արդյունավետությունը բարձրացնելուն միտված միջոցառումներ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ վերլուծել առկա խնդիրները և գնահատել դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները, պլանավորել ժամանակն ու այլ ռեսուրսները, պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
կարողանալ մշակել կազմակերպությունների ֆինանսների կառավարման արդյունավետ համակարգ,
կարողանալ կայացնել որոշումներ և կատարել ֆինանսական կանխատեսումներ ոչ լրիվ տեղեկատվության առկայության պայմաններում, կարողանալ աջակցել կազմակերպության ռազմավարության իրականացմանը 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. նախադեպերի վերլուծություն, 3. խմբային աշխատանք, 4. անհատական աշխատանք։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ ստուգումներ
Ընթացիկ ստուգումների քանակը, ժամանակացույցը, միավորների քայլը, անցկացման կարգը և այլ հնարավոր մանրամասներ հայտարարում է դասախոսը՝ մինչև կիսամյակի երկրորդ շաբաթվա ավարտը։ Բոլոր ստուգումների ընդհանուր առավելագույն արժեքը 4 միավոր է։ 1-ին ընթացիկ քննություն Գրավոր քննություն՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 0.5 է: Վերջնական միավորը կլորացվում է հօգուտ ուսանողի։ 2-րդ ընթացիկ քննություն Ինքնություն աշխատանք՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 0.5 է: Վերջնական միավորը կլորացվում է հօգուտ ուսանողի։ եզրափակիչ քննություն Բանավոր քննություն՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 1 է: Վերջնական միավորը կլորացվում է հօգուտ ուսանողի։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա1. Կազմակերպության ֆինանսների կառավարման համակարգը և խնդիրները:
Թեմա2. Ֆինանսական հաշվետվություն և դրամական հոսքեր: Թեմա3. Ֆինանսական հաշվետվության վերլուծություն: Թեմա4. Կարճաժամկետ ֆինանսական պլանավորում և ֆինանսավորում: Թեմա5. Դրամական միջոցների կառավարումը: Թեմա 6. Պաշարների կառավարումը Թեմա 7. Դեբիտորական պարտք և վարկային քաղաքականություն: Թեմա 8. Երկարաժամկետ ֆինանսական պլանավորում և կանխատեսում: Թեմա 9. Ֆինանսական շուկաներ, ինստիտուտներ և տոկոսադրույքներ: Թեմա 10. Ռիսկ և եկամտաբերություն: Թեմա 11. Փողի ժամանակային արժեքը : Թեմա 12. Պարտատոմսեր, բաժնետոմսեր և նրանց գնահատումը: Թեմա 13. Կորպորատիվ կապիտալի գին և կառուցվածք: Թեմա 14. Դիվիդենդային քաղաքականություն: Թեմա 15. Լիզինգը որպես ֆինանսավորման աղբյուր: Թեմա 16. Ածանցյալ արժեթղթեր: Թեմա 17. Սննկացում, վերակազմավորում և լուծարում: Թեմա 18. Ձեռնարկատիրական ռիսկերի կառավարում: |
||
1005 | Ձեռնարկատիրական ռիսկերի կառավարում և կազմակերպությունների վարկանշում | 6 |
2
60
4 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1005/Մ35
1. Դասընթացի նպատակ
մշակել ձեռնարկատիրական ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգ,
կայացնել որոշումներ և կատարել ձեռնարկատիրական ռիսկերի չափումներ, գնահատումներ և կանխատեսումներ, կիրառել սնանկության ռիսկերի գնահատման տարբեր մեթոդներ, իրականացնել կազմակերպությունների սնանկության ախտորոշում: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
ճանաչել ձեռնարկատիրական ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման գործնական պահանջներն արտաքին միջավայրի արագ փոփոխման պայմաններում, հիմնավորել կազմակերպության ֆինանսական կայունությունը արտաքին միջավայրի արագ փոփոխման պայմաններում, ներկայացնել ռիսկի և եկամտաբերության միջև երկընտրանքի ընտրության առկայությունը, նկարագրել սնանկության գնահատման և կանխատեսման ժամանակակից մեթոդները, բ. գործնական մասնագիտական կարողություններ տարանջատել ժամանակակից կազմակերպություններում ձեռնարկատիրական ռիսկ-մենեջմենթի ստորաբաժանման գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև այդ գործունեությամբ զբաղվող անձնակազմից պահանջվող հմտությունները և կարողությունները, ընդունել կառավարչական որոշումներ՝ ձեռնարկատիրական ռիսկերի վերլուծության հիման վրա, գնահատել ձեռնարկատիրական ռիսկերը և կանխատեսել ամենատարբեր ոլորտներում՝ ռիսկերի կանխարգելման/նվազեցման հնարավոր ուղիները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ վերլուծել առկա խնդիրները և գնահատել դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները, պլանավորել ժամանակն ու այլ ռեսուրսները, պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
մշակել ձեռնարկատիրական ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգ,
կայացնել որոշումներ և կատարել ձեռնարկատիրական ռիսկերի չափումներ, գնահատումներ և կանխատեսումներ, կիրառել սնանկության ռիսկերի գնահատման տարբեր մեթոդներ, իրականացնել կազմակերպությունների սնանկության ախտորոշում: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. նախադեպերի վերլուծություն, 3. խմբային աշխատանք, 4. անհատական աշխատանք։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ ստուգումներ
Ընթացիկ ստուգումների քանակը, ժամանակացույցը, միավորների քայլը, անցկացման կարգը և այլ հնարավոր մանրամասներ հայտարարում է դասախոսը՝ մինչև կիսամյակի երկրորդ շաբաթվա ավարտը։ Բոլոր ստուգումների ընդհանուր առավելագույն արժեքը 4 միավոր է։ 1-ին ընթացիկ քննություն Գրավոր քննություն՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 0.5 է: Վերջնական միավորը կլորացվում է հօգուտ ուսանողի։ 2-րդ ընթացիկ քննություն Ինքնություն աշխատանք՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 0.5 է: Վերջնական միավորը կլորացվում է հօգուտ ուսանողի։ եզրափակիչ քննություն Բանավոր քննություն՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 1 է: Վերջնական միավորը կլորացվում է հօգուտ ուսանողի։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա1. Ձեռնարկատիրական գործունեության մեջ ռիսկ-մենեջմենթի համակարգը, կառուցվածքը և ռիսկ-գործոնների դասակարգման սխեմաները: Թեմա2. Ձեռնարկատիրական ռիսկի գնահատման ցուցանիշները և վերլուծության մեթոդները: Թեմա3. Ձեռնարկատիրական ռիսկերի չափումը, կանխատեսումը, նվազեցումը և կառավարչական ռիսկ-որոշումների ընդունման չափանիշները: Թեմա4. Ռիսկ-մենեջմենթի ինտԵզրափակիչ գնահատումով դասընթացրացված համակարգը խոշոր կազմակերպություններում: Թեմա5. Ձեռնարկատիրական ռիսկերի վերլուծության առանձնահատկությունները լիզինգային գործառնությունների և ներդրումային նախագծերի ֆինանսավորման ժամանակ: Թեմա 6. Գործունեության ամենատարբեր ոլորտներում ձեռնարկատիրական ռիսկերի որոշման և գնահատման խնդիրների լուծման մոտեցումները: Թեմա 7.Ձեռնարկատիրական ռիսկերի գնահատումը հյութերի արտադրության ոլորտում: Թեմա8.Ձեռնարկատիրական ռիսկերի գնահատումը կարի արտադրության ոլորտում: Թեմա9. Ձեռնարկատիրական ռիսկերի գնահատումը շինարարարության ոլորտում: Թեմա10.Ձեռնարկատիրական ռիսկերի գնահատումը հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրության ոլորտում: Թեմա11.Ձեռնարկատիրական ռիսկերի գնահատումը մեկ անգամվա օգտագործվող տոպրակների և ափսեների մեծածախ առևտրի ոլորտում: Թեմա12.Ձեռնարկատիրական ռիսկերի գնահատումը մրգերի և բանջարեղենների առևտրային գործունեության ոլորտում: Թեմա13.Ձեռնարկատիրական ռիսկերի գնահատումն օտարերկրյա կոշիկների ներկրման առևտրային գործունեության ոլորտում: Թեմա14.Ձեռնարկատիրական ռիսկերի գնահատումը էլ. կաբելների և էլ. լարերի ներկրման առևտրային գործունեության ոլորտում: Թեմա15.Ձեռնարկատիրական ռիսկերի գնահատումը տուրիստական ծառայությունների մատուցման ոլորտում: Թեմա16. Կազմակերպության տեղեկատվական համակարգերում առկա ռիսկերի կառավարումը: Թեմա17. Տնտեսավարող սուբյեկտների սնանկացումը և ռիսկերի գնահատման մեթոդիկան: Թեմա18. Սնանկության (անվճարունակության) գնահատման դասական մեթոդները: Թեմա19. Սնանկության գնահատման ժամանակակից մեթոդներ: Թեմա20. Շնորհվող վարկանիշերի տեսակները: Թեմա21. Արտաքին վարկանշում: Թեմա22. Միջազգային վարկանշման գործակալություններ: Թեմա23. Վարկանշումը որպես սնանկության գնահատման հիմնական մեթոդ: Թեմա24. Ներքին վարկանշման փուլերը: Թեմա25. Վարկանիշի շնորհման գործընթացը: Թեմա26. Ներքին վարկանշման առանձնահատկությունները: Թեմա27. Սնանկության կանխատեսման նպատակով շնորհվող վարկանիշի օգտագործման ուղղությունները:
|
||
1005 | Գործարար գործընթացների կառավարում | 6 |
1
60
դաս.՝2 ժամ, գործնական՝ 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1005/Մ09
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել կառավարման գործընթացային մոտեցման ներդրման պահանջներին, կազմակերպության կառավարման համակարգերի նախագծման հիմնական սկզբունքներին:
• բացահայտել կազմակերպության գործունեության ուղղություններին, բիզնես-գործընթացներին, բիզնես-համակարգերին, անձնակազմին, երրորդ անձանց, կազմակերպության հսկողությունից դուրս գտնվող անբարենպաստ արտաքին իրավիճակներին ուղեկցող ռիսկերը և միջոցառումներ իրականացնել նրանց նվազեցման ուղղությամբ: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
. կիրառելու ISO 9001 ստանդարտներին համապատասխան կառավարման ընդհանուր համակարգի ձևավորման տեսական և գործնական պահանջները, . կիրառելու կառավարչական որոշումների ընդունման, գործընթացների նախագծման և իրականացման մեթոդները՝ արագ փոփոխվող միջավայրում գործող կազմակերպություններում: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. 5. 6. գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել կառավարման գործընթացային մոտեցման ներդրման պահանջներին, կազմակերպության կառավարման համակարգերի նախագծման հիմնական սկզբունքներին:
• բացահայտել կազմակերպության գործունեության ուղղություններին, բիզնես-գործընթացներին, բիզնես-համակարգերին, անձնակազմին, երրորդ անձանց, կազմակերպության հսկողությունից դուրս գտնվող անբարենպաստ արտաքին իրավիճակներին ուղեկցող ռիսկերը և միջոցառումներ իրականացնել նրանց նվազեցման ուղղությամբ: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. նախադեպերի վերլուծություն, 3. խմբային աշխատանք, 4. անհատական աշխատանք։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ ստուգումներ
Ընթացիկ ստուգումների քանակը, ժամանակացույցը, միավորների քայլը, անցկացման կարգը և այլ հնարավոր մանրամասներ հայտարարում է դասախոսը՝ մինչև կիսամյակի երկրորդ շաբաթվա ավարտը։ Բոլոր ստուգումների ընդհանուր առավելագույն արժեքը 4 միավոր է։ 1-ին ընթացիկ քննություն Գրավոր քննություն՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 0.5 է: Վերջնական միավորը կլորացվում է հօգուտ ուսանողի։ 2-րդ ընթացիկ քննություն Ինքնություն աշխատանք՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 0.5 է: Վերջնական միավորը կլորացվում է հօգուտ ուսանողի։ եզրափակիչ քննություն) Բանավոր քննություն՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 1 է: Վերջնական միավորը կլորացվում է հօգուտ ուսանողի։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1 Կառավարման համակարգեր (ԿՀ):
Թեմա 2 ԿՀ ԳԳ-ների կառավարում; Թեմա 3 ԳԳ նույնականացում ու դասակարգում; Թեմա 4 ԳԳ նկարագրություն; Թեմա 5 ԳԳ կանոնակարգում; Թեմա6 ԳԳ ռանժիրովկա: Թեմա 7 ԳԳ իրականացում; Թեմա 8 ԳԳ ստուգում (մոնիթորինգ և վերլուծություն); Թեմա 9 ԳԳ օպտիմալացում/բարելավում; Թեմա 10 ԳԳ ցուցանիշների համակարգ; Թեմա 11 ԳԳ կառավարման լիազորություններն ու պատասխանատվությունը |
||
1005 | Հարկերի կառավարումը կազմակերպություններում | 6 |
1
60
4 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1005/Մ34
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել հարկերի տնտեսական բովանդակությանը, դրանց ազդեցությունը տնտեսվարող սուբյեկտների վրա,
ուսանողներին սովորեցնել կազմակերպություններում հարկերի կառավարման հիմնական մեթոդները, ծանոթացնել ՀՀ հարկային համակարգին: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
քննարկել պետության կողմից վարվող հարկային քաղաքականության իրականացման մեխանիզմները, ներկայացնել հարկերի ազդեցությունը տնտեսվարող սուբյեկտների վրա, բ. գործնական մասնագիտական կարողություններ կիրառել ՀՀ հարկային օրենսդրության դրույթները, հաշվարկել վճարման ենթակա հարկերն ու կառավարել դրանք, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ օգտվել գիտական տարբեր աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ), պատրաստել զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարել բանավեճեր, պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել հարկերի տնտեսական բովանդակությանը, դրանց ազդեցությունը տնտեսվարող սուբյեկտների վրա,
ուսանողներին սովորեցնել կազմակերպություններում հարկերի կառավարման հիմնական մեթոդները, ծանոթացնել ՀՀ հարկային համակարգին: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. նախադեպերի վերլուծություն, 3. խմբային աշխատանք, 4. անհատական աշխատանք։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ ստուգումներ
Ընթացիկ ստուգումների քանակը, ժամանակացույցը, միավորների քայլը, անցկացման կարգը և այլ հնարավոր մանրամասներ հայտարարում է դասախոսը՝ մինչև կիսամյակի երկրորդ շաբաթվա ավարտը։ Բոլոր ստուգումների ընդհանուր առավելագույն արժեքը 4 միավոր է։ 1-ին ընթացիկ քննություն Գրավոր քննություն՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 0.5 է: Վերջնական միավորը կլորացվում է հօգուտ ուսանողի։ 2-րդ ընթացիկ քննություն Ինքնություն աշխատանք՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 0.5 է: Վերջնական միավորը կլորացվում է հօգուտ ուսանողի։ եզրափակիչ քննություն) 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1` Հարկերի էությունն ու գործառույթները:
Թեմա 2` Հարկային կարգավորումը` որպես պետության տնտեսական քաղաքականության բաղկացուցիչ մաս: Թեմա 3` Հարկերի տեսակներն ու դասակարգումը: Թեմա 4` Հարկման հիմնական տարրերը: Թեմա 5` Հարկային քաղաքականության սկզբունքները: Թեմա 6` Ձեռնարկատիրության վրա հարկային քաղաքականության ազդեցությունը: Թեմա 7` Հարկային բեռ: Թեմա 8` Հարկային վարչարարության ազդեցությունը կազմակերպության գործունեության վրա: Թեմա 9` Հարկային համակարգի արդյունավետության գնահատումը: Թեմա 10` Հարկային կարգավորման միջազգային փորձը: Թեմա 11` ՀՀ-ում իրականացվող հարկային քաղաքականության առանձնահատկությունները: Թեմա 12` ՀՀ հարկային օրենսդրությունը: Թեմա 13` ԱԱՀ, ակցիզային հարկ: Թեմա 14` Շահութահարկ, Շրջանառության հարկ, Արտոնագրային վճարներ: Թեմա 15` Եկամտային հարկ, հողի հարկ, գույքահարկ: |
Ամբիոնի կոդը | Կամընտրական դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
1005 | Բիզնես նախագծերի կառավարում | 3 |
2
30
2 ժամ/շաբ.
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1005/Մ32
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել բիզնես նախագծերի կառավարմանը՝ որպես բիզնեսի վարման և զարգացման ժամանակակից գործիք, ինչպես նաև ներկայացնել բիզնես նախագծերի կառավարման մոդելները,
ուսանողներին սովորեցնել տնտեսության նախագծային զարգացման և բիզնեսի նախագծային կառավարման տեսա-մեթոդական հենքերը, մասնավորապես դրանց իրականացման մեթոդներն ու մոտեցումները, ուսանողներին ներկայացնել տնտեսության նախագծային զարգացման և բիզնեսի նախագծային կառավարման արդի դրսևորումներն և առանձնահատկությունները, ինչպես նաև զարգացման միտումներն ու խնդիրները, ուսանողներին սովորեցնել կատարել՝ կոնկրետ իրավիճակից բխող բիզնես նախագծերի նպատակային ընտրություն և մշակել գործնական բիզնես նախագծերի կառավարման պլան: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել «նախագիծ», «բիզնես նախագիծ», «բիզնեսի նախագծային կառավարում» եզրույթների բովանդակային բնորոշիչները ու բիզնես նախագծերի զարգացման մոդելային առանձնահատկությունները, 2. ճանաչել նախագծային զարգացման և բիզնես նախագծերի կառավարման տեսա-մեթոդական հիմքերը, 3. ներկայացնել նախագծային զարգացման ու բիզնես նախագծերի կառավարման պատմական շարժընթացը և դրա իրավիճակային բնորոշիչներն ու առանձնահատկությունները, 4. սահմանել բիզնես նախագծերի կառավարման համալիր գործընթացը, և, այդ համատեքստում, դրա գործառութային ու կառուցվածքային բնորոշիչները, 5. վերլուծել բիզնեսի նախագծային զարգացման միջազգային փորձը, վեր հանելզարգացման միտումները, արդի դրսևորումներն ու խնդիրները, բ. գործնական մասնագիտական կարողություններ կատարել նախագծային զարգացման համալիր վերլուծություն և զարգացման ազգային գերակայությունների հստակեցում, մշակել երկրի զարգացման խնդիրներից բխող բիզնես նախագծեր, կատարել բիզնեսի նախագծային կառավարման մեթոդների և մոտեցումների նպատակային ընտրություն և բիզնես նախագծերի իրագործում, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ օգտվել գիտական տարբեր աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ), պատրաստել բիզնեսի նախագծային կառավարման անհատական պլաններ, ներկայացնել վերլուծական և հետազոտական աշխատանքների արդյունքները, վարել գիտական բանավեճեր և այլն, պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել բիզնես նախագծերի կառավարմանը՝ որպես բիզնեսի վարման և զարգացման ժամանակակից գործիք, ինչպես նաև ներկայացնել բիզնես նախագծերի կառավարման մոդելները,
ուսանողներին սովորեցնել տնտեսության նախագծային զարգացման և բիզնեսի նախագծային կառավարման տեսա-մեթոդական հենքերը, մասնավորապես դրանց իրականացման մեթոդներն ու մոտեցումները, ուսանողներին ներկայացնել տնտեսության նախագծային զարգացման և բիզնեսի նախագծային կառավարման արդի դրսևորումներն և առանձնահատկությունները, ինչպես նաև զարգացման միտումներն ու խնդիրները, ուսանողներին սովորեցնել կատարել՝ կոնկրետ իրավիճակից բխող բիզնես նախագծերի նպատակային ընտրություն և մշակել գործնական բիզնես նախագծերի կառավարման պլան: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ (ինտերակտիվ, տեսադասախոսությունների կիրառումով),
2.ինքնուրույն աշխատանքներ. կիրառվում են . -անհատական և խմբային աշխատանքներ, -իրավիճակային վերլուծություններ (Case study), նախադեպային վերլուծություններ և դրանց կիրառման հնարավորությունների գնահատում, 3.որպես ինքնուրույն աշխատանքի բաղադրիչ՝ կատարվում են նախագծերի պլանավորման ուսումնասիրման աշխատանքներ և մշակվում են բիզնես նախագծի կառավարման անհատական պլաններ, 4. բիզնես նախագծերի պլանները գնահատելու համար կազմակերպվում է դրանց անհատական ներկայացում /պրեզենտացիա/, 5. բիզնես նախագծերի գնահատումն իրականացվում է՝ ելնելով ուսանողների կողմից նախագծերի պլանների մշակվածության աստիճանից և ներկայացման խորությունից, 6.ինքնուրույն աշխատանքների ընթացիկ ստուգումներն իրականացվում են ելնելով ուսանողների կողմից այդ աշխատանքներին ներգրավվածության ակտիվությունից և մասնակցության աստիճանից: 7.դասախոսական նյութերի ընթացիկ ստուգումների համար իրականացվում են բլից հարցումներ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Առանց ընթացիկ քննությունների՝ եզրափակիչ քննությամբ դասընթաց:
Դասընթացի ամփոփ գնահատականի բաղադրիչներն են՝ ընթացիկ ստուգումները, ինքնուրույն աշխատանքը, եզրափակիչ քննությունը: Ընթացիկ ստուգումներին հատկացվում է 8 միավոր, որից 3-ը՝ քննարկումներին և հարցումներին մասնակցության ակտիվության համար, 3-ը՝ դասընթացի նյութերին տիրապետելու համար, 2-ը՝ բլից հարցումների արդյունքում: Ինքնուրույն աշխատանքների գնահատման համար նախատեսվում է 4 միավոր՝ իրավիճակային վերլուծությունների, դրանց քննարկումներին և անհատական ու խմբային աշխատանքներին ներգրավվածության և մասնակցության համար: Եզրափակիչ քննությունն անց է կացվում բանավոր՝ հարցատոմսով, 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, որից 2-ը՝ տեսական բովանդակության (դասախոսություններ), յուրաքանչյուրը` 3, 2 միավոր՝ համապատասխանաբար: 3-րդ հարցը լինելու է գործնական բնույթի (նախագծի պլանի մշակում)՝ 3 միավոր արժեքով: Գնահատման միավորների քայլը 0,25 է: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Դասախոսություններ Թեմա 1.Ներածություն. Նախագծային կառավարման զարգացման պատմությունը։ Նախագծերի կառավարման զարգացման բովանդակային տեղաշարժերը այդ համատեքստում։ Թեմա 2. Նախագծային զարգացմանն անցման նախադրյալները և ներդրման նպատակահարմարությունը. խնդիրները և մոտեցումները։ Թեմա 3. Նախագծերի կառավարման ձևերը. հանրային ոլորտի նախագծերի կառավարում և բիզնես նախագծերի կառավարում Թեմա 4. Նախագծային կառավարման տեղը ընդհանուր կառավարման համակարգում. արդի առանձնահատկությունները Թեմա 5. Բիզնես նախագծերի կառավարումը ռազմավարական կառավարման բաղադրիչ: Ռազմավարական և նախագծային կառավարման փոխհարաբերությունները և դրանց ինտեգրման խնդիրները: Թեմա 6. Բիզնես նախագծերի չափորոշիչները 6.1. Բիզնես նախագծի չափորոշիչները և կառավարվող պարամետրերը: Նախագծերի դասակարգումը: 6.2. Բիզնես նախագծերի կառավարման լավագույն փորձը. «դայմոնդ» մոդելը և «իդեալական» նախագծի չափորոշիչները Թեմա 7. Բիզնես նախագծի կենսական պարբերաշրջանը և նախագծի կառուցվածքը Թեմա 8. Բիզնես նախագծերի կառավարման գործառնական հիմքերը և կառուցվածքային բաղադրիչները. արդի դրսևորումները: Թեմա 9. Նախագծի կառավարման գործընթացը. արդի առանձնահատկությունները: Թեմա 10. Նախագծերի կառավարումը. կառավարման փուլերը Թեմա 11. Նախագծերի կառավարման սկզբունքները և ազդեցության գործոնները Թեմա 12. Նախագծային կառավարման վերլուծության գործիքները և մոդելներ Թեմա 13. Նախագծերի կառավարման մեթոդները 13.1. Նախագծերի կառավարման մեթոդների առավելությունները և թերությունները 13.2. Նախագծերի ճկուն կառավարումը որպես արդի արդյունավետ միջոց Թեմա 14. Նախագծային զարգացումը որպես տնտեսությունում չօգտագործված ռեսուրս. նախագծային մոտեցումը որպես ճգնաժամի հաղթահարման արդի մոտեցում: Թեմա 15. Նախագծային կառավարման զարգացումները. խնդիրները և մոտեցումները ՀՀ-ում։ Գործնական Թեմա 1.Անհատական նախագծային պլանի բովանդակային կառուցվածքը: Թեմա 2.Նախագծի կանոնադրությունը: Թեմա 3.Նախագծի բիզնես գաղափարների ընտրությունը: Թեմա 4.Անհատական բիզնես նախագծային պլանների մշակման գործընթացը: Թեմա 5.Անհատական նախագծային պլանների մշակման գործընթացի ընթացիկ քննարկումներ:
|
||
1005 | Կորպորատիվ կառավարում | 3 |
2
30
2 ժամ/շաբ.
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1005/Մ04
1. Դասընթացի նպատակ
կորպորատիվ կառավարման հիմունքներին, կորպորատիվ կառավարման միջազգային փորձին,
մասնավոր և պետական բաժնետիրական ընկերությունների կառավարման համակարգին, ՀՀ-ում կորպորատիվ կառավարման առանձնահատկություններին և համապատասխան օրենսդրությանը: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
ճանաչել կորպորատիվ կառավարման ժամանակակից միջազգային ստանդարտները, բ. գործնական մասնագիտական կարողություններ վերլուծել Հայաստանում կորպորատիվ կառավարման փորձը, համակարգի զարգացման հնարավորությունները, համապատասխան իրավական դաշտը, փորձարկել դասընթացի արդյունքում ստացած գիտելիքները՝ դրանք կիրառելով ցանկացած բաժնետիրական ընկերությունում կամ այլ հաստատությունում, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ օգտվել գիտական տարբեր աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ), պատրաստել զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարել բանավեճեր, պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
կորպորատիվ կառավարման հիմունքներին, կորպորատիվ կառավարման միջազգային փորձին,
մասնավոր և պետական բաժնետիրական ընկերությունների կառավարման համակարգին, ՀՀ-ում կորպորատիվ կառավարման առանձնահատկություններին և համապատասխան օրենսդրությանը: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. խմբային աշխատանք, 3. անհատական աշխատանք։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ ստուգումներ
Ընթացիկ ստուգումների քանակը, ժամանակացույցը, միավորների քայլը, անցկացման կարգը և այլ հնարավոր մանրամասներ հայտնում է դասախոսը՝ մինչև կիսամյակի երկրորդ շաբաթվա ավարտը։ Բոլոր ստուգումների ընդհանուր առավելագույն արժեքը 8 միավոր է։ Ինքնուրույն աշխատանք Ինքնուրույն աշխատանքի ժամանակացույցը, կատարման և գնահատման կարգը և այլ հնարավոր մանրամասներ հայտարարում է դասախոսը՝ մինչև կիսամյակի երկրորդ շաբաթվա ավարտը։ Ինքնուրույն աշխատանքի համար տրվում է առավելագույնը 4 միավոր։ Միավորների քայլը 1.0 է։ եզրափակիչ քննություն Բանավոր քննություն՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 1 է: Վերջնական միավորը կլորացվում է հօգուտ ուսանողի։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1. Կորպորատիվ կառավարման հիմունքները
Թեմա 2. Կորպորատիվ կառավարման համակարգի չորս տեսությունները Թեմա 3. Կորպորացիաների տեսակները, հրապարակային ընկերությունները (հաշվետու թողարկողը) Թեմա 4. Կորպորացիաների ֆինանսավորման աղբյուրները, կորպորատիվ արժեթղթեր Թեմա 5. Կորպորատիվ կառավարման համակարգի տարրերը Թեմա 6. Կլանումների շուկան և կորպորատիվ կառավարումը Թեմա 7. Անգլո-Սաքսոնյան կորպորատիվ կառավարման համակարգը Թեմա 8. Կոնտինենտալ կորպորատիվ կառավարման համակարգը Թեմա 9. Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը Թեմա 10. Կորպորատիվ կառավարումը Հայաստանում Թեմա 11. G20/ՏՀԶԿ-ի կորպորատիվ կառավարման սկզբունքները |
||
1005 | Կառավարման ոլորտի գործնական խնդիրների լուծում (case study) | 3 |
2
30
2 ժամ/շաբ.
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1005/Մ85
1. Դասընթացի նպատակ
ուսումնասիրել և վերլուծել իրական աշխարհի գործիքներն ու ռազմավարությունները, որոնք անհրաժեշտ են որոշումների կայացման, իրականացման, կազմակերպչական ուսուցման և փոփոխությունների կառավարման մեջ գերազանցելու համար,
ուսանողների մոտ զարգացնել վերլուծելու և կրիտիկական իրավիճակներում կողմնորոշվելու կարողություններ։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
Ներկայացնել հզոր ընկերությունների իրական խնդիրներն և վերջիններիս լուծման ալգորիթմները, Տարբերակել կառավարման միֆերն ու իրականությունները, Բացատրել կառավարչական որոշումների կայացման և խնդիրների լուծման օրինաչափությունները, ՈրդԵզրափակիչ գնահատումով դասընթացրել գործընթացային մոտեցում կառավարչական աշխատանքի նկատմամբ, Բացահայտել իրականացման փուլերը և այն, ինչ մենեջերը պետք է անի յուրաքանչյուրում աշխատանքն ավարտին հասցնելու համար։ բ. գործնական մասնագիտական կարողություններ Ընդունել կառավարչական որոշումներ, Լուծել կառավարչական հիմնախնդիրներ, Օգտագործել կառավարման տարբեր լծակներ՝ անհատական և խմբային որոշումների կայացումը բարելավելու համար, Վերլուծել իրական բիզնեսի կրիտիկական իրավիճակները և մշակել ռազմավարական ստեղծագործ լուծումներ, Օգտագործել ռազմավարական շրջանակներ, մոդելներ և գործիքներ՝ ռազմավարությունները ձևակերպելու, գնահատելու և բարելավելու համար, Հայտնաբերել և ախտորոշել պլանների և նախագծերի վատ իրականացման ընդհանուր պատճառները։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ Վերլուծել առկա խնդիրները և գնահատել դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները, Պլանավորել ժամանակն ու այլ ռեսուրսները։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսումնասիրել և վերլուծել իրական աշխարհի գործիքներն ու ռազմավարությունները, որոնք անհրաժեշտ են որոշումների կայացման, իրականացման, կազմակերպչական ուսուցման և փոփոխությունների կառավարման մեջ գերազանցելու համար,
ուսանողների մոտ զարգացնել վերլուծելու և կրիտիկական իրավիճակներում կողմնորոշվելու կարողություններ։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. նախադեպերի վերլուծություն, 3. իրավիճակային խնդիրների քննարկում, 4. խաղ-վարժություններ, 5. խմբային աշխատանքներ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ ստուգումներ
Ընթացիկ ստուգումների քանակը, ժամանակացույցը, միավորների քայլը, անցկացման կարգը և այլ հնարավոր մանրամասներ հայտնում է դասախոսը՝ մինչև կիսամյակի երկրորդ շաբաթվա ավարտը։ Բոլոր ստուգումների ընդհանուր առավելագույն արժեքը 8 միավոր է։ Ինքնուրույն աշխատանք Ինքնուրույն աշխատանքի ժամանակացույցը, կատարման և գնահատման կարգը և այլ հնարավոր մանրամասներ հայտարարում է դասախոսը՝ մինչև կիսամյակի երկրորդ շաբաթվա ավարտը։ Ինքնուրույն աշխատանքի համար տրվում է առավելագույնը 4 միավոր։ Միավորների քայլը 1.0 է։ եզրափակիչ քննություն Բանավոր քննություն՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 1 է: Վերջնական միավորը կլորացվում է հօգուտ ուսանողի։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա1. Մենեջմենթի հիմունքներ, մենեջերի դերը։ Case Study - NASA, «Կոլումբիա» տիեզերանավի վերջին առաքելությունը
Թեմա2. Հոգեբանական անվտանգություն։ Case Study - որոշումների կայացում 29,000 ոտնաչափ բարձրության վրա. ողբերգություն Էվերեստ լեռան գագաթին Թեմա3. Որոշումների կայացման մեթոդներ։ Case Study - GPC գարեջրագործական ընկերություն։ Ֆիլադելֆիայի ժամանակակից արվեստի թանգարան Թեմա4. Որոշումների ընդունման կոնսենսուսային մեթոդ։ Case Study - Ջոն Ֆ. Քենեդիի որոշումը ծովածոց ներխուժման ժամանակ Թեմա5. Որոշումների կայացման գործընթաց։ Case Study - «Talk of the Town Designs» ընկերության խնդիրները Թեմա6. Ճիշտ կայացված որոշումներ։ Case Study - Ջոն Ֆ. Քենեդիի որոշումը Կուբայի հրթիռային ճգնաժամում Թեմա7. Իրականացում։ Case Study - Healthcare.gov նախագծի ձախողումը և կարգավորումը Թեմա8. Իրականացման փուլերը։ Case Study - Չիլիի հանքափորների փրկությունը Թեմա9. Փոփոխությունների կառավարում։ Case Study - Փոփոխությունները «Fuerte Construction» ընկերությունում Թեմա10. Փոփոխության բանաձևը, փոփոխության գործընթացի փուլերը։ Case Study - Իսրայելի բժշկական կենտրոնի (BIDMC) շրջադարձը Թեմա11. Փոփոխությունների կառավարում և առաջնորդում։ - «Red Flags» խորհրդատվական ընկերությունը և «Herman Wogg»-ը Թեմա12. Ռազմավարությունը էկոհամակարգերում - Case Study - Ինչպես են Microsoft-ի և Apple-ի նման ընկերությունները օգտվում ցանցային էֆեկտներից Թեմա13. Բարձր մակարդակի միաձուլումներ։ Case Study - Ինչպես Salesforce-ը կիրառեց «Կապույտ օվկիանոսի» ռազմավարությունը Թեմա14. Աճը ճգնաժամի ժամանակ։ Case Study - Ինչպես Starbucks-ը հարմարվեց COVID-19 համաճարակին Թեմա15. Ռազմավարության շրջանակներ։ Case Study - Ինչպես Honda-ն ընդունեց անորոշությունը՝ օգտագործելով ռազմավարական հարմարվողականությունը Թեմա16. Մայքլ Պորտերի «5 ուժերի վերլուծություն»։ Case Study - Ինչը LEGO-ին հասցրեց սնանկության եզրին |
||
1005 | Մարքեթինգի կառավարում | 3 |
3
30
III՝ աշնանային կիսամյակ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1005/Մ33
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ներկայացնել մարքեթինգի դերը կառավարման գործընթացներում,
նրանց սովորեցնել մարքեթինգային ռազմավարության հիմնական դրույթները: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
քննարկել ապրանքների և գների կառավարման գործընթացին, ներկայացնել պահանջարկի ու առաջարկի ազդեցությունը գնագոյացման գործընթացի վրա, բ. գործնական մասնագիտական կարողություններ պլանավորել, ֆինանսավորել և վերահսկել մարքեթինգային գործընթացը, գործնականում իրականացնել մարքեթինգային ստորաբաժանումների կառավարումը, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ օգտվել գիտական տարբեր աղբյուրներից (ինտերնետային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ), պատրաստել զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարել գիտական բանավեճեր: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ներկայացնել մարքեթինգի դերը կառավարման գործընթացներում,
նրանց սովորեցնել մարքեթինգային ռազմավարության հիմնական դրույթները: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. նախադեպերի վերլուծություն, 3. խմբային աշխատանք, 4. անհատական աշխատանք։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ ստուգումներ
Ընթացիկ ստուգումների քանակը, ժամանակացույցը, միավորների քայլը, անցկացման կարգը և այլ հնարավոր մանրամասներ հայտնում է դասախոսը՝ մինչև կիսամյակի երկրորդ շաբաթվա ավարտը։ Բոլոր ստուգումների ընդհանուր առավելագույն արժեքը 8 միավոր է։ Ինքնուրույն աշխատանք Ինքնուրույն աշխատանքի ժամանակացույցը, կատարման և գնահատման կարգը և այլ հնարավոր մանրամասներ հայտարարում է դասախոսը՝ մինչև կիսամյակի երկրորդ շաբաթվա ավարտը։ Ինքնուրույն աշխատանքի համար տրվում է առավելագույնը 4 միավոր։ Միավորների քայլը 1.0 է։ եզրափակիչ քննություն) Բանավոր քննություն՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 1 է: Վերջնական միավորը կլորացվում է հօգուտ ուսանողի։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1` Մարքեթինգի կառավարում:
Թեմա 2` Մարքեթինգի կառավարման կազմակերպումը: Թեմա 3` Մարքեթինգի ինֆորմացիոն ապահովվումը: Թեմա 4` Մարքեթինգի պլանավորումը, ֆինանսները և վերահսկումը: Թեմա 5` Մարքեթինգային ռազմավարություն: Թեմա 6` Մարքեթինգի ֆունկցիոնալ ռազմավարությունները: Թեմա 7` Ապրանքի կառավարումը: Թեմա 8` Գների կառավարումը: Թեմա 9` Պահանջարկի և առաջարկի ազդեցությունը գնագոյացման գործընթացի վրա: Թեմա 10` Բաշխման կառավարումը: Թեմա 11` Առաջխաղացման կառավարումը: Թեմա 12` Գովազդի կառավարումը: Թեմա 13` Գովազդը ժամանակակից աշխարհում և կառավարման պրոբլեմները գովազդային բիզնեսում: Թեմա 14` Գովազդն ինտերնետում: |
||
1005 | Բանակցությունների վարում | 3 |
3
30
2 ժամ/շաբ.
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1005/Մ96
1. Դասընթացի նպատակ
ուսանողների անձնային որակների զարգացումը, ինչպես նաև ընդհանուր մշակութային-համամարդկային (ընդհանուր գիտական, սոցիալ-անձնական, գործիքային) և մասնագիտական կարողությունների ձևավորումը, տիրապետումը բանակցային տեխնոլոգիական մեթոդներին, բանակցությունների բովանդակությանը և կառուցվածքին, բանակցային գործընթացի վրա ազդող գործոններին և միտումներին, միջազգային և հասարակական հարաբերությունների ոլորտում ժամանակակից խնդիրների լուծման միջոցներին: Դասընթացի ավարտին ուսանողները պետք է սովորեն վարել բանակցային գործընթացը, այսինքն՝ կարողանան հասկանալ և տեղյակ լինել, թե ինչ և ինչու են անում բանակցային գործընթացի մասնակիցները յուրաքանչյուր պահին։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
ներկայացնել կազմակերպության գործունեության ինդուստրիան, արտաքին միջավայրը, կատարել մրցակցային վերլուծություն` կիրառելով համապատասխան մեթոդներն ու գործիքները, քննարկել կազմակերպության ներքին միջավայրը ըստ ֆունկցիոնալ ուղղությունների, բացահայտելու ներքին ուժեղ և թույլ կողմեերը` կիրառելով համապատասխան մեթոդներն ու գործիքները, նկարագրել կազմակերպության ռազմավարությունը, բացահայտելու ռազմավարական նոր ուղիներ, բ. գործնական մասնագիտական կարողություններ բացահայտել կազմակերպության երկարաժամետ ռազմավարական նպատակները` SWOT, SPACE, GRAND MATRIX գործիքների միջոցով, կատարել ֆինանսական հաշվետվությունների վերլուծություններ, գնահատել իրականացվող ռազմավարության արդյունավետությունը, կատարել ֆինանսական կանխատեսումներ` հիմնվելով առաջադրվող ռազմավարական նոր ուղիների վրա, տարանջատել ռազմավարական նպատակների իրագործման ուղիները, որոնց հիման վրա կկազմի տարեկան գործողությունների ծրագրեր` բարելավելով կազմակերպական կառուցվածքը, զարգացնելով կազմակերպության ներքին պրոցեսներն ու ընթացակարգերը, նախագծել ամբողջական ռազմավարական կառավարման փաստաթուղթ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ զարգացնել թիմային աշխատանքի իրականացման հմտությունները, զարգացնել ստեղծագործական, քննադատական, վերլուծական մտածողությունը: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողների անձնային որակների զարգացումը, ինչպես նաև ընդհանուր մշակութային-համամարդկային (ընդհանուր գիտական, սոցիալ-անձնական, գործիքային) և մասնագիտական կարողությունների ձևավորումը, տիրապետումը բանակցային տեխնոլոգիական մեթոդներին, բանակցությունների բովանդակությանը և կառուցվածքին, բանակցային գործընթացի վրա ազդող գործոններին և միտումներին, միջազգային և հասարակական հարաբերությունների ոլորտում ժամանակակից խնդիրների լուծման միջոցներին: Դասընթացի ավարտին ուսանողները պետք է սովորեն վարել բանակցային գործընթացը, այսինքն՝ կարողանան հասկանալ և տեղյակ լինել, թե ինչ և ինչու են անում բանակցային գործընթացի մասնակիցները յուրաքանչյուր պահին։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Այցելություններ նախապես ընտրված կազմակերպություններ` տեղում ծանոթանալու կազմակերպության գործունեությանը, ներքին միջավայրին, ռազմավարական նպատակներին, ներքին պրոցեսներին և պրոցեդուրաներին, փաստաթղթերին:
2. Թիմային աշխատանքների շրջանակներում ուսանողները կմշակեն այցելած կազմակերպություններից մեկի ռազմավարական նոր ծրագիրը: 3. Այցելություններ կազմակերպությունների այլ շահակից կառույցներ` ֆինանսական, որակի սերտիֆիկացման, պետական և այլն: 4. Հրավիրյալ դասախոսներ` ֆինանսական, պետական կամ այլ շահակից կառույցներից: 5. Թիմային ներկայացումներ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ ստուգումներ
Ընթացիկ ստուգումների քանակը, ժամանակացույցը, միավորների քայլը, անցկացման կարգը և այլ հնարավոր մանրամասներ հայտնում է դասախոսը՝ մինչև կիսամյակի երկրորդ շաբաթվա ավարտը։ Բոլոր ստուգումների ընդհանուր առավելագույն արժեքը 8 միավոր է։ Ինքնուրույն աշխատանք Ինքնուրույն աշխատանքի ժամանակացույցը, կատարման և գնահատման կարգը և այլ հնարավոր մանրամասներ հայտարարում է դասախոսը՝ մինչև կիսամյակի երկրորդ շաբաթվա ավարտը։ Ինքնուրույն աշխատանքի համար տրվում է առավելագույնը 4 միավոր։ Միավորների քայլը 1.0 է։ եզրափակիչ քննություն Բանավոր քննություն՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 1 է: Վերջնական միավորը կլորացվում է հօգուտ ուսանողի։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1` Իշխանություն և առաջնորդում. մենեջմենթից դեպի առաջնորդություն
Թեմա 2` Առաջնորդն իբրև անհատականություն, առաջնորդի ներուժը, առաջնորդի դերը կազմակերպությունում Թեմա 3` Առաջնորդության ավանդական տեսությունները Թեմա 4` Առաջնորդության ժամանակակից տեսությունները Թեմա 5` Առաջնորդության արդի միտումները. նորարարական առաջնորդություն Թեմա 6` Առաջնորդման ազգամշակութային առանձնահատկությունները Թեմա 7` Կառավարման ոճերը և առաջնորդության դրսևորման ձևերը Թեմա 8` Առաջնորդությունը թիմային գործընթացների կազմակերպման գործընթացում Թեմա 9` Առաջնորդությունը արդյունավետ հաղորդակցման և կոնֆլիկտների կառավարման գործընթացում: Թեմա 10` Առաջնորդությունը ֆունկցիոնալ պարտավորությունների մշակման և իշխանական լիազորությունների պատվիրակման գործընթացում: |
||
1005 | Մատակարարման շղթաների կառավարում | 6 |
2
60
4 ժամ/շաբ.
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1005/Մ30
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել ու նրանց մոտ ձևավորել պատկերացում կազմակերպության մատակարարման շղթաների ձևավորման նպատակների, մեթոդների և օգտագործվող գործնական գործիքակազմի վերաբերյալ,
ուսանողներին սովորեցնել՝ կատարելու լոգիստիկական-կողմնորոշիչ վերլուծություններ օգտագործվող նյութական և աշխատանքային ռեսուրսների հոսքերի արդյունավետ կառավարման համար, ուսանողներին սովորեցնել՝ կատարելու նյութական, տեղեկատվական և այլ հարակից հոսքերի համակարգման աշխատանքների կառավարում, իրականացնելու գործընթացների կազմակերպմանը ու կառավարմանը ուղղված աշխատանքների բարելավում, 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
տիրապետել մատակարարման շղթաների կառավարման մեթոդներին, տիրապետել«մատակարարում-արտադրություն-բաշխում» մատակարարման շղթայում իրականացվող հիմնական գործառույթներին և օպերացիաներին, ներկայացնել մատակարարման շղթաների ձևավորման սկզբունքները, տիրապետել մատակարարման շղթաների առանձին ոլորտների ձևավորման մեթոդներին, ներկայացնել մատակարարման շղթաների գործունեությունը կարգավորող հիմնական հայեցակարգերը, ներկայացնել ու հիմնավորել մատակարաման շղթաներում ներդաշնակ գործունեության ձևավորման անհրաժեշտությունը, ներկայացնել մատակարաման շղթաներում պաշարների ձևավորման ու կառավարմանանհրաժեշտությունը, տիրապետել մատակարաման շղթաներում պաշարների կառավարման հիմնական համակարգերի ներդրման գործընթացներին, տիրապետել մատակարաման շղթաներում պաշարների կազմի և կառուցվածքի կատարելագործման գործընթացներին: բ. գործնական մասնագիտական կարողություններ կարողանալ վերլուծել իրական մատակարարման շղթաները, հաշվարկել մատակարարման շղթաների հիմնական չափանիշները, նախագծել և իրացնել անհրաժեշտ ռազմավարություններ մատակարաման շղթաների կատարելագործման ուղղությամբ, գնահատել ծախսերի մեծությունը մատակարարման շղթաներում, նախագծել լոգիստիկական գործարարության գործընթացներ մատակարարման շղթաներում, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ տարբերակել լոգիստիկայի և մատակարարման շղթաների հասկացություններն ու տերմինները, բացահայտել մատակարարման շղթաների կառավարման ժամանակ կառավարչական որոշումների ընդունման մեթոդները, հիմնավորել պաշարների կառավարման համակարգերի մեթոդները, ունենալ հմտություններ օպտիմալացնելու մատակարարման շղթաները, որը հնարավորություն կտա կրճատել ծախսերը և բարձրացնել արտադրական կազմակերպության գործունեության արդյունավետության մակարդակը: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել ու նրանց մոտ ձևավորել պատկերացում կազմակերպության մատակարարման շղթաների ձևավորման նպատակների, մեթոդների և օգտագործվող գործնական գործիքակազմի վերաբերյալ,
ուսանողներին սովորեցնել՝ կատարելու լոգիստիկական-կողմնորոշիչ վերլուծություններ օգտագործվող նյութական և աշխատանքային ռեսուրսների հոսքերի արդյունավետ կառավարման համար, ուսանողներին սովորեցնել՝ կատարելու նյութական, տեղեկատվական և այլ հարակից հոսքերի համակարգման աշխատանքների կառավարում, իրականացնելու գործընթացների կազմակերպմանը ու կառավարմանը ուղղված աշխատանքների բարելավում, 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
դասախոսություններ,
խնդիրների լուծում, հիմնախնդիրների քննարկում և լուծման մեթոդների առաջարկում, անհատական աշխատանք։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ ստուգումներ
Ընթացիկ ստուգումների քանակը, ժամանակացույցը, միավորների քայլը, անցկացման կարգը և այլ հնարավոր մանրամասներ հայտարարում է դասախոսը՝ մինչև կիսամյակի երկրորդ շաբաթվա ավարտը։ Բոլոր ստուգումների ընդհանուր առավելագույն արժեքը 4 միավոր է։ 1-ին ընթացիկ քննություն Գրավոր քննություն՝ 4 միավոր առավելագույն արժեքով: 2-րդ ընթացիկ քննություն Ինքնություն աշխատանք՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Եզրափակիչ քննություն Բանավոր քննություն՝ 8 միավոր առավելագույն արժեքով: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1. Մատակարարման շղթաների կառավարման զարգացման դիալեկտիկան ու մեթոդաբանությունը:
Թեմա 2. Մատակարարման շղթաների հասկացությունները ևկառավարման հիմնական հայեցակարգերի առանձնահատկությունները: Թեմա 3. Մատակարարման շղթաների կառավարման տնտեսական հիմքերը: Թեմա 4. Մատակարարման շղթաների ձևավորման ու կառավարման առանձնահատկությունները մատակարարման ոլորտում: Թեմա 5. Մատակարարման շղթաների ձևավորման ու կառավարման առանձնահատկությունները մարտադրության ոլորտում: Թեմա 6. Մատակարարման շղթաների ձևավորման ու կառավարման առանձնահատկությունները բաշխման ոլորտում: Թեմա 7. Պաշարների կառավարումը մատակարարման շղթաներում: Թեմա 8. Պահեստավորման գործընթացների կազմակերպումը մատակարարման շղթաներում: Թեմա 9. Տրանսպորտային գործընթացների կազմակերպումը մատակարարման շղթաներում: Թեմա 10. Տարածքային լոգիստիկական կենտրոններ: |
||
1005 | Աշխատանքային հարաբերությունների պետական կարգավորում | 6 |
2
60
4 ժամ/շաբ.
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1005/Մ29
1. Դասընթացի նպատակ
Դասընթացի նպատակն է ուսանողների աշխատանքային օրենսդրության կարգավորումների վերաբերյալ գիտելիքների տրամադրման, ինչպես նաև աշխատաշուկայի առկա մարտահրավերներին դիմակայելու ունակ մասնագետներ պատրաստելու նպատակով սովորեցնել նրանց՝
ինչպես կնքել աշխատանքային պայմանագիր և լուծել այն, փոփոխել պայմանագրի էական պայմանները, ինչպես հաշվել աշխատավարձ, աշխատավարձի ինչ տեսակներ կան, ինչպիսի կարգավորումներ կան արձակուրդների տրամադրման հետ կապված, ինչպես աշխատել հեռավար եղանակով, ինչպես և որ դեպքերում աշխատել արտաժամ, ինչ իրավունքներ և պարտականություններ ունեն աշխատողները կամ գործատուները, ինչպիսի կարգավորումներ կան աշխատաժերի հետ կապված, աշխատանքային օրենսդրության ինչպիսի վերահսկողական մեխանիզմներ կան 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված աշխատանքային իրավունքների և պարտականությունների, աշխատանքի և հանգստի ռեժիմների վերաբերյալ, Աշխատանքային իրավունքների ծագման հիմքերի, աշխատանքային պայմանագրերի տեսակների, պայմանագրերի կնքման, աշխատանքային պայմանագրերում պայմանների փոփոխման, պայմանագրերի լուծման իրավական մեխանիզմների վերաբերյալ, Ամենամյա արձակուրդների տեսակների և տրամադրման ընթացակարգի վերաբերյալ, Աշխատանքի կազմակերպման ճկուն մեխանիզմների (հեռավար աշխատանքի), ինչպես նաև այլ մասնագիտական տեղեկատվության տիրապետում։ բ. գործնական մասնագիտական կարողություններ Աշխատանքային հարաբերությունների շրջանակներում ինչպես որպես բանիմաց և իր աշխատանքային իրավունքների վերաբերյալ մասնագիտական կրթվածություն ունեցող աշխատող հանդես գալու, այնպես էլ՝ իր աշխատողների համար արժանապատիվ և արդար աշխատանքային պայմաններ ապահովելու համար՝ որպես գործատու հանդես գալու դեպքում անհրաժեշտ իմացություններ և հմտություններ, Աշխատանքային պայմանագրերի կնքման, փոփոխման և լուծման գործուն մեխանիզմների տիրապետում, ՀՀ աշխատանքային հարաբերությունների այլ առանձնահատկությունների իմացություն։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ Աշխատանքային իրավունքի օրենսդրական կարգավորումների վերաբերյալ համապարփակ իրազեկվածություն, համապատասխան գիտելիքների տիրապետում և տարածում։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Դասընթացի նպատակն է ուսանողների աշխատանքային օրենսդրության կարգավորումների վերաբերյալ գիտելիքների տրամադրման, ինչպես նաև աշխատաշուկայի առկա մարտահրավերներին դիմակայելու ունակ մասնագետներ պատրաստելու նպատակով սովորեցնել նրանց՝
ինչպես կնքել աշխատանքային պայմանագիր և լուծել այն, փոփոխել պայմանագրի էական պայմանները, ինչպես հաշվել աշխատավարձ, աշխատավարձի ինչ տեսակներ կան, ինչպիսի կարգավորումներ կան արձակուրդների տրամադրման հետ կապված, ինչպես աշխատել հեռավար եղանակով, ինչպես և որ դեպքերում աշխատել արտաժամ, ինչ իրավունքներ և պարտականություններ ունեն աշխատողները կամ գործատուները, ինչպիսի կարգավորումներ կան աշխատաժերի հետ կապված, աշխատանքային օրենսդրության ինչպիսի վերահսկողական մեխանիզմներ կան 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. ինքնուրույն աշխատանք, 3. խմբային աշխատանք, 4. անհատական աշխատանք (ռեֆերատ)։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ ստուգումներ
Ընթացիկ ստուգումների քանակը, ժամանակացույցը, միավորների քայլը, անցկացման կարգը և այլ հնարավոր մանրամասներ հայտարարում է դասախոսը՝ մինչև կիսամյակի երկրորդ շաբաթվա ավարտը։ Բոլոր ստուգումների ընդհանուր առավելագույն արժեքը 4 միավոր է։ 1-ին ընթացիկ քննություն Գրավոր քննություն՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 0.5 է: Վերջնական միավորը կլորացվում է հօգուտ ուսանողի։ 2-րդ ընթացիկ քննություն Ինքնություն աշխատանք՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 0.5 է: Վերջնական միավորը կլորացվում է հօգուտ ուսանողի։ եզրափակիչ քննություն Բանավոր քննություն՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 1 է: Վերջնական միավորը կլորացվում է հօգուտ ուսանողի։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա1. Աշխատանքային հարաբերությունները, ծագման հիմքերը և տաբերությունները քաղաքացիական-իրավական հարաբերությունների նկատմամբ։ Թեմա2. Աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը, աշխատանքի ընդունման ժամանակ պահանջվող փաստաթղթերը։ Թեմա3. Աշխատանքային պայմանագրի բովանդակությունը, էական պայմանները, փոփոխման կարգը, աշխատանքային պայմանագրի տեսակները։ Թեմա4. Աշխատանքային ստաժում կամ աշխատաժամանակում ներառվող ժամանակահատվածները, աշխատաժամանակի ռեժիմների տեսակները, կիրառման առանձնահատկությունները։ Թեմա5. Հանգստի ռեժիմների առանձնահատկությունները։ Թեմա6. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը (աշխատողների ներկայացուցիչներ, դատական և տեսչական համակարգեր), աշխատանքային կարգապահության ապահովումը (այդ թվում՝ կարգապահական տույժերը, կարգապահական տույժի կիրառման կարգը կամ գործատուի կողմից կիրառվող խրախուսանքները)։ Թեմա7. Աշխատավարձի տեսակները, աշխատավարձի վճարման ընթացակարգը, միջին աշխատավարձը և միջին աշխատավարձի հաշվարկման կարգը։ Թեմա8. Արտաժամյա աշխատանքի, հերթապահության, գիշերային աշխատանքի, ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին կամ այդ օրերի նախօրյակին կատարվող աշխատանքի առանձնահատկությունները, վարձատրության կարգը։ Թեմա9. Նպատակային արձակուրդի տեսակները, առանձնահատկությունները։ Թեմա10. Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը և առանձին հիմքերի առանձնահատկությունները։ Թեմա11. Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքը, աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը, արձակման նպաստը, վերջնահաշվարկի կարգը։ Թեմա12. Հեռավար աշխատանքը: Թեմա13. Մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխա խնամող աշխատողների աշխատանքի առանձնահատկությունները կամ աշխատանքային երաշխիքները։ Թեմա14. Ամենամյա արձակուրդի տեսակները, ամենամյա արձակուրդի տեղափոխումը, երկարաձգումը, ամենամյա արձակուրդից հետ կանչելը, ինչպես նաև չօգտագործված ամենամյա արձակուրդի տրամադրումը աշխատանքից ազատվելիս։
|
||
1005 | Առաջնորդություն | 3 |
3
30
2 ժամ/շաբ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1005/Մ16
1. Դասընթացի նպատակ
հիմնական ձևերի, իշխանական ներազդեցության միջոցների, առաջնորդման էության, առաջնորդության ավանդական և ժամանակակից տեսությունների, առաջնորդման ազգամշակութային առանձնահատկությունների, կառավարչական որոշումենրի մշակման և ընդունման գործընթացում մարդկային գործոնի ազդեցության վերաբերյալ։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
մատնանշել առաջնորդի բնութագրմանը առնչվող գրականության աղբյուրագիտությունը թվարկել առաջնորդի որակական հատկանիշները, քննարկել առաջնորդի վարքագիծը գնահատող բարոյական և սոցիալական նորմերը, ներկայացնել առաջնորդի դերակատարումը գործարարության կառավարման համակարգում, բ. գործնական մասնագիտական կարողություններ առաջնորդել խմբային աշխատանքները թիրախավորված նպատակներին, նախագծել գործարար արդյունավետ կառավարման մոտեցումներ, բացահայտել կորպորատիվ կառավաման կատարելագործման ուղիներ` ձևավորված կոնկրետ բիզնես միջավայրում, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ օգտվել գիտական տարբեր աղբյուրներից (ինտերնետային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ), պատրաստել զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարել գիտական բանավեճեր, պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
հիմնական ձևերի, իշխանական ներազդեցության միջոցների, առաջնորդման էության, առաջնորդության ավանդական և ժամանակակից տեսությունների, առաջնորդման ազգամշակութային առանձնահատկությունների, կառավարչական որոշումենրի մշակման և ընդունման գործընթացում մարդկային գործոնի ազդեցության վերաբերյալ։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. «իրավիճակային խնդիրներ» (case studies), 3. խմբային աշխատանքներ, 4. բանավիճային քննարկումներ և աշխատաժողովներ 4. անհատական աշխատանքներ։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ ստուգումներ
Ընթացիկ ստուգումների քանակը, ժամանակացույցը, միավորների քայլը, անցկացման կարգը և այլ հնարավոր մանրամասներ հայտնում է դասախոսը՝ մինչև կիսամյակի երկրորդ շաբաթվա ավարտը։ Բոլոր ստուգումների ընդհանուր առավելագույն արժեքը 8 միավոր է։ Ինքնուրույն աշխատանք Ինքնուրույն աշխատանքի ժամանակացույցը, կատարման և գնահատման կարգը և այլ հնարավոր մանրամասներ հայտարարում է դասախոսը՝ մինչև կիսամյակի երկրորդ շաբաթվա ավարտը։ Ինքնուրույն աշխատանքի համար տրվում է առավելագույնը 4 միավոր։ Միավորների քայլը 1.0 է։ եզրափակիչ քննություն Բանավոր քննություն՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 1 է: Վերջնական միավորը կլորացվում է հօգուտ ուսանողի։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1` Իշխանություն և առաջնորդում
Թեմա 2` Առաջնորդության հիմնական տեսությունները Թեմա 3` Առաջնորդության ժամանակակից տեսությունները Թեմա 4` Առաջնորդման ազգամշակութային առանձնահատկությունները Թեմա 5` Առաջնորդն իբրև անհատականություն Թեմա 6` Առաջնորդի ներուժը Թեմա 7` Կառավարում, բարոյականություն և սոցիալական պատասխանատվություն: Թեմա 8` Առաջնորդը և խումբը: Թեմա 9` Առաջնորդի աշխատանքը թիմի հետ: Թեմա 10` Մոտիվացիա և իշխանական լիազորությունների պատվիրակում: Թեմա 11. Կոմունիկացիաներ և առաջնորդում Թեմա 12. Կառավարչական որոշումների ընդունումը և իրագործման կազմակերպումը Թեմա 13. Կորպորատիվ մշակույթ Թեմա 14. Նորարարական առաջնորդություն |
||
1005 | Կառավարման հոգեբանություն | 3 |
3
30
2 ժամ/շաբ.
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1306/Մ10
1. Դասընթացի նպատակ
իրազեկել կիրառական սոցիալական հոգեբանության և կառավարման հոգեբանության մեթոդաբանության հիմնախնդիրների վերաբերյալ
ձևավորել կառավարման և կազմակերպչական հոգեբանություն բնագավառի տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք կնպաստեն իրենց ապագա մասնագիտական ինքնիրացման գործընթացում հոգեբանական գիտելիքի կիրառմանը, ուսանողներին ծանոթացնել հոգեբանական գիտության միջոցով կառավարման, կառավարչական և շուկայաբանության խնդիրների իրագործմանը 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
կառավարման հոգեբանության առարկայի և հիմնախնդիրների արդի կարգավիճակը, կառավարման սուբյեկտի ու օբյեկտի հոգեբանական առանձնահատկությունները, կազմակերպությունների և կառավարման համակարգի հոգեբանական օրինաչափությունների վերաբերյալ Կառավարման գործընթացում կառավարչական որոշումների կայացման և խնդիրների լուծման օրինաչափությունները բ. գործնական մասնագիտական կարողություններ կիրառել հոգեբանության իմացությունը մասնագիտական գործունեության մեջ: ունենալ կառավարման հիմնախնդիրներ հոգեբանական լուծելու հմտություններ, կառավարման գործընթացում որոշումների ընդունման կարողություններ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ կարողանալ կիրառել Կառավարման գործընթացում հոգեբանական առանձնահատկությունների գնահատման և զարգացման օրինաչափությունների միջոցները կարողանալ կիրառել կառավարման գործընթացում հոգեբանության գիտելիքները մարքեթինգի բնագավառում 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
իրազեկել կիրառական սոցիալական հոգեբանության և կառավարման հոգեբանության մեթոդաբանության հիմնախնդիրների վերաբերյալ
ձևավորել կառավարման և կազմակերպչական հոգեբանություն բնագավառի տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք կնպաստեն իրենց ապագա մասնագիտական ինքնիրացման գործընթացում հոգեբանական գիտելիքի կիրառմանը, ուսանողներին ծանոթացնել հոգեբանական գիտության միջոցով կառավարման, կառավարչական և շուկայաբանության խնդիրների իրագործմանը 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
դասախոսություն
գործ./սեմինար տպագիր նյութեր էլեկտրոնային 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Եզրափակիչ քննություն.
Անցկացվում է հարցատոմսով, բանավոր՝ 20 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը` համապատասխանաբար 7, 7 և 6 միավոր: Միավորների քայլը 1.0 է: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Բաժին 1. Կառավարման հոգեբանության առարկան և խնդիրները, մենեջերի անձը և կառավարման արվեստը, ղեկավարման տիպերը և կառավարման ոճերը,
Բաժին 2. կառավարման հոգեբանության էությունը և առանձնահատկությունները, սուբյեկտն ու օբյեկտը, կառավարչական գործունեության հոգեբանական առանձնահատկությունները և նախապայմանները, աշխատանքում կառավարչական խնդիրների լուծման հոգեբանական մեթոդները: Բաժին 3. Կառավարման համակարգի բովանդակության հոգեբանական վերլուծություն: Կազմակերպությունների գործունեության հոգեբանական վերլուծություն: Բաժին 4. Կազմակերպչական կոնֆլիկտներն և դրանց հաղթահարումը, կառավարչի հոգեբանական կարևոր հատկությունները, պրոֆեսիոգրամա և պսիխոգրամա, կադրային քաղաքականության դերը և գործունեության արդյունավետությունը: Մասնագիտական ընտրություն և վերապատրաստում: Բաժին 5. Ծրագիրը ենթադրում է նաև գործնական աշխատանքների կատարում, որոնք ուսանողներին հնարավորություն կտա ինքնուրույն մշակել և կիրառել համապատասխան մեթոդական հնարքներ: |
Կրթական այլ մոդուլներ
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
1005 | Գիտական սեմինար | 3 |
1, 2, 3 կիսամյակ
40
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1005
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել կառավարման համակարգերի նկատմամբ արդի պահանջների և հիմնախնդիրների հետ, իրականացվող գիտահետազոտական աշխատանքի հիմնական ուղղություններին:
սովորեցնել ներկայացնել սեփական հետազոտության արդյունքները գիտական զեկուցման ձևով, կազմակերպել և վարել գիտական բանավեճ; սովորեցնել իրականացնել գիտական հետազոտություն: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
ներկայացնել կառավարման համակարգերի արդիական հիմնախնդիրները մեկնաբանել ամբիոնի գիտահետազոտական աշխատանքի հիմնական ուղղությունները տեղեկացված լինել մագիստրոսական թեզերի համար առաջարկվող թեմաների գիտական գրականությանը բ. գործնական մասնագիտական կարողություններ հանդես գալ գիտական զեկույցով իրականացնել քննարկումներ զեկուցումների շուրջ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ օգտվել գիտական տարբեր աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ), պատրաստել զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, մասնակցել գիտական քննարկումների և բանավեճերի 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել կառավարման համակարգերի նկատմամբ արդի պահանջների և հիմնախնդիրների հետ, իրականացվող գիտահետազոտական աշխատանքի հիմնական ուղղություններին:
սովորեցնել ներկայացնել սեփական հետազոտության արդյունքները գիտական զեկուցման ձևով, կազմակերպել և վարել գիտական բանավեճ; սովորեցնել իրականացնել գիտական հետազոտություն: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում ինտերակտիվ քննարկումներ
ուսուցանող (բաց հարցերով քննարկում, ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/նախագծերի պատրաստում) և միավորային գնահատում (բանավոր հարցում) աջակցվող ինքնուրույն ուսում, անհատական հետազոտության և զարգացման աջակցում, անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարք՝ անց է կացվում ուսանողի ներկայացրած սեմինարների, քննարկումների, գիտական զեկույցների, ռեֆերատների հիման վրա:
6. Դասընթացի հիմնական բաժիններ
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |
||
1005 | Մասնագիտական պրակտիկա | 3 |
3
90
90ժ
ՊԱՐՏԱԴԻՐ
1005
1. Դասընթացի նպատակ
ծանոթացնել կառավարման համակարգերի տեսակներին, գործընթացներին, տեսական հիմքերին և ձևավորել այն նախագծելու գործնական հմտություններ
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. 2. 3. բ. գործնական մասնագիտական կարողություններ իրականացնել աշխատանքներ կառավարման համակարգերի ախտորոշման և նախագծման մասով; կիրառել մեթոդներ՝ կառավարման համակարգերի գործընթացներն ուսումնասիրելու համար գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ րնդհանրացնել ստացված տվյալները և իրականացնել կառավարման համակարգերի ներդրումը կազմակերպություններում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ծանոթացնել կառավարման համակարգերի տեսակներին, գործընթացներին, տեսական հիմքերին և ձևավորել այն նախագծելու գործնական հմտություններ
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
ուսուցանող (բաց հարցերով քննարկում, ինքնագնահատում ն փոխադարձ գնահատում, ռեֆերատ/նախագծերի պատրաստում) և միավորային գնահատում (բանավոր հարցում),
գիտական գրականության վերլուծություն՝ օգտագործելով ինտերնետային ռեսուրսները; բանավեճեր, ինտերակտիվ քննարկումներ, շնորհանդեսների ներկայացում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Մասնագիտական պրակտիկան գնահատվում է ստուգարքով:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Բ1 Իրականացնել փորձարարական ներդրումներ տարբեր ոլորտների կազմակերպությունների մասով, մշակել խնդիրների լուծման ուղիներ, ենթարկել վերլուծության ստացված տվյալները, պատրաստել զեկույցներ և գիտական հրապարակումներ;
Գ1 Իրականացնել հետազոտության պլանավորում, կիրառել մեթոդի ընտրության սկզբունքները, ընտրել ճշգրիտ տվյալներ, օգտագործել վերլուծական և համեմատական մեթոդներ և նախագծել բիզնես առաջարկներ օգտագործելով նորարարական մոտեցումներ: Գ3 Իրականացնել սննդամթերքի որակի և անվտանգության համակարգի գնահատում, վերլուծել անվտանգ սննդամթերքի արտադրության համակարգի խնդիրները Հայաստանում և այլ երկրներում: |
||
1005 | Մագիստրոսական թեզ | 3 |
3
Ինքնուրույն աշխատանքի ժամաքանակը՝ ? ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1005
1. Դասընթացի նպատակ
Ուսանողներին ուսումնառության ընթացքում տրված գիտելիքի և կարողությունների արդյունքում մագիստրոսական թեզի կատարումը, որը պետք է պարունակի հետազոտական բաղադրիչ:
Պաշտպանության ընթացքում ուսանողները պետք է ունակ լինեն ներկայացնելու մագիստրոսական թեմայի գիտագործնական առումները: 2. Կրթական վերջնարդյունքներ
բ. գործնական մասնագիտական կարողություններ
ներկայացնել ընտրված թեմայի անվանումը և հիմնավորումը; ներկայացնել դիտարկվող հարցի արդիականությունը և նորույթը; ներկայացնել հետազոտության առարկան, օբյեկտը և նպատակը; վերլուծական ձևով ներկայացնել թեզի տեսական մասը; ներկայացնել թեզի հետազոտական մասը և ստացված արդյունքները; ներկայացնել կարճ եզրահանգումներ և առաջարկություններ; ելույթն ուղեկցել ցուցադրական նիութերով՝ աղյուսակներով, բանաձևերով, նկարներով և այլն, որոնց օգնությամբ հնարավոր լինի հետազոտությունը և ստացված արդյունքներն ակնառու ձևով ցուցադրել: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ կատարել վերլուծություններ կիրառել մեթոդներ ներկայացնել արդյունքներ ընդհանրական փոխանցելի կարողություններ ունենալ ներկայացման հմտություններ հարցերին պատասխանելու կարողություններ ներկայացնել սեփական հետազոտության արդյունքները գիտական զեկուցման ձևով և վարել գիտական բանավեճ; իրականացնել գիտական ղեկավարի և գրախոսողի դիտողությունների վերլուծություն և պատասխանների պատրաստում 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողներին ուսումնառության ընթացքում տրված գիտելիքի և կարողությունների արդյունքում մագիստրոսական թեզի կատարումը, որը պետք է պարունակի հետազոտական բաղադրիչ:
Պաշտպանության ընթացքում ուսանողները պետք է ունակ լինեն ներկայացնելու մագիստրոսական թեմայի գիտագործնական առումները: 4. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Հիմնավորված է հետազոտության արդիականությունը, ձևակերպված է հիմնախնդիրը, որը համապատասխանում է կրթական ծրագրի վերջարդյունքներին և մասնագիտությանը, սահմանված է նպատակը և խնդիրները:
Կատարված են թեմային առնչվող անհրաժեշտ գրականության վերլուծությունն ու ամփոփումը: Աշխատանքի օբյեկտի, առարկայի, նպատակի, խնդիրների, հետազոտական վարկածների ճիշտ ձևակերպումն ու համապատասխանությունը թեմային: Ներկայացված մեթոդների համապատասխանությունն աշխատանքի նպատակին, խնդիրներին և կիրառման արդյունավետությունը: Ստացված արդյունքները հիմնավորված են, արված են համապատասխան եզրակացություններ: Աշխատանքում առկա են նորույթ պարունակող եզրահանգումներ, արված են տեսական/կիրառական բնույթի նորարարական առաջարկներ: Աշխատանքը շարադրված է հստակ, գրագետ և տրամաբանված: Աշխատանքի գլուխների և ենթագլուխների բաժանումը և անվանումները համապատասխանում են բովանդակությանը: Աշխատանքը ձևավորված է ըստ տրված տեխնիկական պահանջների: Աշխատանքում առկա են հետազոտությունը և արդյունքները հիմնավորող հիմնական տվյալները, օրինակ՝ աղյուսակներ, նկարներ, սխեմաներ, մեջբերումներ և այլն: Զեկույցում «առկայության դեպքում՝ ցուցադրության մեջ» հիմնավորվում են աշխատանքի արդիականությունը, նպատակը և խնդիրները, ներկայացվում են աշխատանքի բովանդակությունը, արդյունքները և եզրակացությունները: Զեկույցը հստակ է և հետևողական, զեկուցողը կարողանում է փոխկապակցված ներկայացնել և բացատրել կատարված աշխատանքը, հիմնավորել արդյունքները: Հարցերին և դիտողություններին զեկուցողը տալիս է հիմնավորված և սպառիչ պատասխաններ: 5. Դասընթացի հիմնական բաժիններ
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |