Գործարար վարչարարություն (կառավարում)
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ուսման տևողությունը հեռակա ուսուցման համակարգում՝ 2 տարի։
Շնորհվող որակավորումը՝ կառավարման մագիստրոս։
Մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնական պլանը ձևավորված է ընդհանուր, մասնագիտական, մասնագիտացման, կամընտրական դասընթացներից և գիտահետազոտական կառուցամասից: Ավարտական կուրսում ուսանողներն անցնում են 2 ամիս տևողությամբ մասնագիտական պրակտիկա կազմակերպություններում:
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությանը հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ) հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
Մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Մագիստրոսական ծրագրի ուսուցման հիմնական նպատակն է աջակցել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մրցունակ կառավարիչ-առաջնորդների պատրաստմանը, որոնց հատուկ է ստեղծարար կառավարչական գործելաոճը: Ուսումնառության ընթացքում ուսանողները ձեռք կբերեն գործնական հմտություններ կազմակերպություններում իրական խնդիրներ լուծելու նպատակով` կիրառելով կառավարչական տարբեր մեթոդներ, հնարքներ, մոդելներ և այլ գործիքակազմ:
Առավելությունները
Ծրագրի ավարտին մագիստրանտը ունակ կլինի կազմակերպություններում ներդնելու ISO 9001:2015 միջազգային չափանիշներին համապատասխան որակի և ռիսկերի կառավարման համակարգերի ձևավորման պահանջները և տեխնոլոգիան, իրականացնելու կազմակերպությունների գործարար գործընթացների վերլուծությունը, վերակազմակերպումը և համակարգումը, ախտորոշելու և գնահատելու կազմակերպությունների անվճարունակությունը՝ իրականացնելով վարկանշման մեթոդաբանություն, իրականացնել ոչ լրիվ տեղեկատվության առկայության պայմաններում որոշումների ընդունում և կանխատեսումներ, համակարգորեն վերլուծելու և գնահատելու կազմակերպական միջավայրում՝ բացարձակապես աշխատանքային հանգամանքներում իր և գործընկերների վարքագիծը, կիրառելու անձնակազմի խթանման և գնահատման գործիքակազմ և բացահայտելու առաջնորդին բնորոշ գծերն իրավիճակներին համապատասխան:
Ծրագրի շրջանավարտներն աշխատում են որպես տարբեր ոլորտների կազմակերպությունների ղեկավարներ, նախագծերի, անձնակազմի, ֆինանսական, լոգիստիկայի, ռիսկերի կառավարման մասնագետներ, բիզնես խորհրդատուներ (բիզնես խնդիրների բացահայտում և լուծման ուղիների մշակում, որակի կառավարման համակարգի մշակում և ներդրում, կազմակերպությունների վարկանշում)։
Կարիերայի հնարավորություններ
Մագիստրոսական ծրագիրը հաջողությամբ ավարտած շրջանավարտները մասնագիտորեն պատրաստված կլինեն աշխատանքի և կկարողանան աշխատել որպես կառավարման բոլոր մակարդակների ղեկավարներ և փորձագետ-վերլուծաբաններ՝ տարբեր ոլորտներում մասնագիտացված կազմակերպություններում, իրենց բիզնես գաղափարները գործնական կյանքում իրագործողներ և սեփական կազմակերպությունների հիմնադիրներ, գիտության և կրթության զարգացման մեջ ներգրավված կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ղեկավարներ, փորձագետ-վերլուծաբաններ և խորհրդատուներ, ֆինանսական վերլուծաբաններ, ռիսկերի կառավարիչներ, կազմակերպությունների վարկանշման մեջ ներգրավված մասնագետներ, կազմակերպության կոնտրոլինգի մասով պատասխանատուներ, պրոյեկտ-մենեջերներ:
Կոնտակտներ
«Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրի ղեկավար՝
Հարություն Զաքոյան
(+374 93) 300 228