Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ուսման ձևը` առկա, տևողությունը` 3 կիսամյակ, ուսման վարձը` յուրաքանչյուր կիսամյակ 500 000 ՀՀ դրամ:
Շնորհվող որակավորումը` իրավագիտության մագիստրոս:
Ընդունելության պահանջները
«Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ» մագիստրոսական ծրագրում մրցութային կարգով կարող են ընդգրկվել ՀՀ պետական և հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ իրավագիտության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է ուսանողին տրամադրել խոր, համակարգված և համակողմանի գիտելիքներ՝ բիզնեսի և գործարար միջավայրի օրենսդրության և պրակտիկայի, միջազգային առևտրային և ներդրումային արբիտրաժային վարույթների վերաբերյալ, ուսանողին սովորեցնել վերլուծել և մեկնաբանել բիզնեսի և միջազգային արբիտրաժի ոլորտների օրենսդրությունը, դրա կիրառման պրակտիկան, օրինաչափություններն ու բացառությունները, զարգացնել ուսանողի մասնագիտական կարողությունները և հմտությունները բիզնես իրավունքի և միջազգային արբիտրաժի ոլորտում հետազոտություններ իրականացնելու, իրավախորհրդատվական գործունեություն ծավալելու, գործնական բարդ խնդիրներ լուծելու, ոլորտին առնչվող փաստաթղթեր կազմելու համար: