Մեդիա և տեղեկատվական իրավունք
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ուսման ձևը` առկա, տևողությունը` 2 կիսամյակ, ուսման վարձը` յուրաքանչյուր կիսամյակ 500000 դրամ:
Շնորհվող որակավորումը` իրավական ուսումնասիրությունների մագիստրոս:
Ընդունելության պահանջները
«Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական կրթական ծրագրում մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։
Ընդունելությունն անցկացվում է հարցազրույցի միջոցով այն դիմորդերի համար, ում ՄՈԳ (կամ համարժեք միավորը) 13 և ավել է, մյուս դիմորդների դեպքում՝ բանավոր քննություն, ըստ ներկայացված հարցաշարի։
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակներն են.
- Ծանոթացնել լրատվամիջոցների գործառնության հիմնական սկզբունքների և նպատակների հետ, դրանց սոցիալական դերի և նշանակության: Տրամադրել խորը և համակողմանի գիտելիքներ սոցիալական մեդիայում ծագող իրավական հարաբերությունների օրենսդրական կարգավորման վերաբերյալ։
- Սովորեցնել վերլուծել և մեկնաբանել մեդիա և տեղեկատվական իրավունքին առնչվող միջազգային և ներպետական օրենդրական նորմերը և պրակտիկան. մասնավորապես մեդիա հարաբերություններում մտավոր սեփականության իրավունքի, անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության, տեղեկատվության ազատության և տեղեկատվական անվտանգության, անձնական կյանքի անձեռնմխելիության վերաբերյալ օրենդրության նորմերը և դրանց կիրառման պրակտիկան։
- Զարգացնել սոցիալական մեդիայում հնարավոր իրավական ռիսկերը գնահատելու միջոցով և ՀՀ օրենսդրական նորմերին համապատասխան ձևով տեղեկատվություն տրամադրելու (մամլո-ասուլիս, մամլո-հաղորդագրություն, հատուկ հոդվածներ (positon-paper, by-liner և այլն), հարցազրույցներ), նյութեր հրապարակելու ուսանողների մասնագիտական կարողությունները և հմտությունները։
Առավելությունները
Ծրագրի բարեհաջող ավարտին ուսանողն ունակ կլինի պարզաբանելու ԶԼՄ-ների՝ հասարակական գիտակցության և սոցիալական վարքի վրա ազդեցության մեխանիզմները, ներկայացնելու ԶԼՄ-ների տեսությունների հիմնական հասկացությունները, պարզաբանել PR գործիքների տեսակները, դրանց առանձնահատկությունները: Գործնականում կիրառելու մեդիայում օգտագործվող գործիքները, ներկայացնելու և մեկնաբանելու մեդիա և տեղեկատվական իրավունքի ոլորտի իրավական կարգավորումներն ու սկզբունքները: Պարզաբանելու մեդիա և տեղեկատվական իրավունքի վերաբերյալ միջազգային իրավունքի աղբյուրների և ներքին օրենսդրության միջև փոխհարաբերությունները, մեդիա և տեղեկատվական իրավունքի ոլորտում հիմնական քաղաքականությունն ու պրակտիկան: