Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
042802.01.7 - Իրավական ուսումնասիրություններ
Մասնագիտացումը՝
042802.01.7 - Մեդիա և տեղեկատվական իրավունք
Շնորհվող որակավորումը՝
Իրավական ուսումնասիրությունների մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2024/2025
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Ընդունելությունը կատարվում Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի կողմից 2022 թ.-ի մայիսի 26-ի թիվ 9/2 որոշմամբ հաստատված Երևանի պետական համալսարանի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի համաձայն։
2. Ծրագրի նպատակները
1. Ուսանողներին ծանոթացնել ԶԼՄ-ների գործառնության սկզբունքներին և նպատակներին, դրաց՝ որպես հասարակության լայն զանգվածի գիտակցության և վարքի վրա ազդելու գործոնի դերին ու նշանակությանը, ինչպես նաև մեդիայի ոլորտում մարդու իրավունքների, տեղեկատվական ազատության և անվտանգության չափանիշներին ու ժամանակակից զարգացման միտումներին։
2. Ուսանողին տրամադրել խորը և համակողմանի գիտելիքներ ԶԼՄ-ներում ծագող բազմաբնույթ հարաբերությունների իրավական կարգավորումների վերաբերյալ, այդ թվում՝ խոսքի ազատության, տեղեկատվության ազատ փոխանակման, ազատ մամուլի, անձնական տվյալների, մասնավոր կյանքի անձեռնմխելիության, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինչպես նաև լրագրողների իրավունքների ու պատասխանատվության իրավակարգավորումների վերաբերյալ։

3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Պարզաբանել ԶԼՄ-ների՝ հասարակական գիտակցության և սոցիալական վարքի վրա ազդեցության մեխանիզմները, ներկայացնել ԶԼՄ-ների տեսությունների հիմնական հասկացությունները, պարզաբանել PR գործիքների տեսակները, դրանց առանձնահատկությունները,
- ԶԼՄ-ների հետ ձևավորել արդյունավետ փոխհարաբերություններ, գործնականում կիրառել մեդիայում օգտագործվող գործիքները,
- Ներկայացնել և մեկնաբանել մեդիա և տեղեկատվական իրավունքի ոլորտի օրենսդրության իրավակարգավորումները և իրավակիրառ պրակտիկայի զարգացման հեռանկարները,
- Պարզաբանել մեդիա և տեղեկատվական իրավունքի վերաբերյալ միջազգային իրավունքի աղբյուրների և ներքին օրենսդրության միջև փոխհարաբերությունները, մեդիա և տեղեկատվական իրավունքի ոլորտում հիմնական քաղաքականությունն ու պրակտիկան,
- Մատնանշել իրավական գործնական հետազոտությունների իրականացման մեթոդները, իրավունքի համակարգի տարրերը, իրավական ակտերի համակարգը, դրանց կառուցվածքը և լուսաբանել իրավական ընդհանուր քաղաքականությունը ՀՀ-ում:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Ներկայացնել մինի PR-նախագիծ՝ նախատեսվող PR ակցիաների մանրակրկիտ նկարագրության ներկայացմամբ, պատրաստել հանձնարարված թեմայի/իրավիճակի վերաբերյալ մամլո-հաղորդագրություն, կազմել և ներկայացնել Press-kit/ պրես պանակ լրատվամիջոցների համար,
- Սոցիալական մեդիայում հրապարակել իրավաբանորեն գրագետ մամլո-հաղորդագրություններ, հատուկ հոդվածներ (positon-paper, by-liner և այլն), PR տեքստեր` կոմերցիոն և ոչ կոմերցիոն, գովազդային, թիրախային, ներքին և արտաքին լսարաններին ուղղված տեքստեր և այլն,
- Աջակցել պետական մարմիններին մեդիա և տեղեկատվական իրավունքի ոլորտի պետական քաղաքականության և ռազմավարության մշակման և իրացման, օրենդրական բարեփոխումների իրականացման գործում,
- Նախարարությունների և այլ գերատեսչությունների կազմում, ինչպես նաև մասնավոր կազմակերպություններում իրականացնել տեղեկատվության և հասարակության հետ կապերի ստորաբաժանումներին վերապահված գործառույթները,
- Աջակցել միջազգային կազմակերպություններին մեդիա և տեղեկատվական իրավունքի ոլորտի ՀՀ օրենսդրության և միջազգային լավագույն փորձի համեմատական վերլուծության, մեդիա ոլորտի բարելավման նոր հայեցակարգերի և ծրագրերի մշակման գործում,
- Վերլուծել հասարակական երևույթները իրավաբանական և օրինական դիրքերից, գնահատել դրանց դերն ու նշանակությունը սոցիալական համակարգում, կատարել դրանց իրավագիտական հետազոտություն,
- Գործնականում իրականացնել հետազոտություն` օգտագործելով արդի իրավագիտության և մեդիայի ոլորտի գործիքային միջոցները, ճիշտ ընտրել հետազոտությունների և նորմատիվ նյութի գնահատման գիտական մեթադաբանությունը։
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (էլեկտրոնային և ոչ էլեկտրոնային),
- Պահպանել մասնագիտական էթիկայի կանոնները,
- Արդյունավետորեն պլանավորել ժամանակն ու առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները ինչպես անհատական մակարդակում, այնպես էլ խմբի կազմում գործունեություն ծավալելիս,
- Պատրաստել տեղեկատվա-լրատվական նյութեր՝ մամլո-ասուլիս, շնորհանդես, մամլո-հաղորդագրություն, հատուկ հոդվածներ (positon-paper, by-liner և այլն), հարցազրույցներ,
- Տրամաբանորեն հիմնավորել մեդիա/տեղեկատվական դաշտում ներկայացված տեսակետները, այդ թվում՝ բանավեճերի ընթացքում,
- Ազատորեն հաղորդակցվել օտար լեզվով։
4. Գնահատման ձևերը
· Առանց եզրափակիչ գնահատմամբ դասընթացներ: Յուրաքանչյուր ուսումնական մոդուլի շրջանակներում ուսանողների գնահատման համար նախատեսված պարտադիր բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն` 7-9 բալ, որոնք կարող են անցկացվել գրավոր կամ բանավոր ձևով: Մյուս բաղադրիչներից առնվազն երկուսը ընտրում է դասավանդող դասախոսը, դրանք են ընթացիկ ստուգում՝ 0-8 բալ, ինքնուրույն աշխատանք՝ 0-8 բալ, մասնակցություն՝ 0-3 բալ:
· Եզրափակիչ գնահատումով դասընթացներ: Յուրաքանչյուր ուսումնական մոդուլի շրջանակներում ուսանողների գնահատման համար նախատեսված պարտադիր բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն՝6-8 բալ և եզրափակիչ քննություն՝ 7-9 բալ: Մյուս բաղադրիչներից առնվազն մեկը ընտրում է դասավանդող դասախոսը, դրանք են ընթացիկ ստուգում՝ 0-6 բալ, ինքնուրույն աշխատանք՝ 0-6 բալ, մասնակցություն՝ 0-3 բալ:
· Առանց ընթացիկ քննությունով ավարտվող դասընթացներ: Յուրաքանչյուր ուսումնական մոդուլի շրջանակներում ուսանողների գնահատման համար նախատեսված պարտադիր բաղադրիչն է եզրափակիչ քննությունը՝ 7-9 բալ: Մյուս բաղադրիչներից առնվազն երկուսը ընտրում է դասավանդող դասախոսը, դրանք են ընթացիկ ստուգում՝ 0-8 բալ, ինքնուրույն աշխատանք՝ 0-8 բալ, մասնակցություն՝ 0-3 բալ:
· Միայն եզրափակիչ ստուգարքով գնահատվում են ընդհանուր կրթական կառուցամասի դասընթացը:
Ավարտական ատեստավորումը կատարվում է մագիստրոսական ատենախոսության պաշտպանության ձևով:

5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
«Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտները կարող են լրագրողի մասնագիտական գործունեություն իրականացնել, աշխատել հեռահաղորդակցության և մեդիա ոլորտի կազմակերպություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, խորհրդատվական ընկերություններում, միջազգային կազմակերպություններում, հասարակական կազմակերպություններում։
Շրջանավարտները կարող են զբաղեցնել հետևյալ պաշտոնները.
· ՀՀ կառավարություն (մամուլի քարտուղար, նախարարությունների հասարակության հետ կապերի ստորաբաժանման աշխատակից),
· Օրենսդիր մարմին (ՀՀ Ազգային ժողով-Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության աշխատակից),
· Դատական համակարգ (Բարձրագույն դատական խորհուրդ-Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության աշխատակից, մամուլի քարտուղար),
· ՀՀ դատախազություն (Հասարակության հետ կապերի բաժնի աշխատակից),
· «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ (Հանրային կապերի բաժնի աշխատակից),
· Մեդիա և տեղեկատվական ոլորտի կազմակերպություններ, լրատվական ընկերություններ, հեռուստաընկերություններ (մեդիա փորձագետ, մեդիա վերլուծաբան, մեդիա համակարգող, հաղորդակցության մասնագետ, PR մասնագետ, այլն),
· Միջազգային կառույցներ (ծրագրի մեդիա համակարգող, մեդիա վերլուծաբան և այլն),
· Կրթական և իրավական հետազոտական ինստիտուտներ (մեդիա/տեղեկատվական իրավունքի հետազոտող)։

6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
· համակարգիչներով և ծրագրային միջոցներով ապահովված համակարգչային սրահ,
· էլեկտրոնային ռեսուրսներ:

7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
· ՀՀ կառավարության 2016 թ, հուլիսի 7-ի N 714-Ն որոշումը ՀՀ որակավորումների ազգային շրջանակը հաստատելու մասին:
· Լյուքսեմբուրգի Իրավագիտության, տնտեսագիտության և ֆինանսների ֆակուլտետի «Հեռահաղորդակցության և մեդիա իրավունք», ԱՄՆ-ի Լոյոլայի իրավունքի դպրոցի «Ժամանցի և նոր մեդիայի իրավունքի մասնագիտացում», Լոնդոնի Քուին Մերի համալսարանի «Տեխնոլոգիայի, մեդիայի և հեռահաղորդակցության իրավունք» մագիստրոսական ծրագրերին և նմանատիպ այլ ծրագրերին ներկայացվող պահանջները և ուղենիշները։

8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· հետազոտական մեթոդների իմացություն, դրանց կիրառման հմտություն,
· հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
· օտար լեզվի իմացություն
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point, moodle ) հմտություններ,
Այլ կարողություններ
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ
· քրեական արդարադատությունը կարագավորող օրենսդրությանը տիրապետելու կարողություն,
· քրեական իրավունքի կամ քրեական դատավարության տեսության դրույթները մեկնաբանելու կարողություն,
· ոլորտին առնչվող միջազգային փաստաթղթերի բովանդակությունն ու էությունը բացահայտելու կարողություն,
· ՀՀ սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի և եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը մեկնաբանելու կարողություն,
· օրենսդրության մեջ և պրակտիկայում առկա բացերը, թերություններն ու առավելությունները բացահայտելու կարողություն:
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում իրավագիտության ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և /կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդմանև/կամվերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ մեդիա ոլորտում կամ իրավապահպան, փաստաբանական կամ դատական համակարգում` քննիչ, դատախազ, փաստաբան, դատավոր, իրավախորհրդատու։
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։

9. Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
Ծրագրի մասնագիրը տալիս է ծրագրի հիմնական բնութագրերի համառոտ նկարագրությունը և այն կրթական վերջնարդյունքները, որոնք ենթադրվում է, որ ձեռք կբերի միջին բնութագրական ուսանողը, եթե նա լիարժեք կերպով օգտվի ծրագրի ընձեռած ուսումնառության հնարավորություններից։