ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում իրենց ավարտական վկայականներն ստացան «Քիմիա» և «Սննդի անվտանգություն» մագիստրոսական կրթական ծրագրերի շրջանավարտները։
Ավարտական վկայականների հանձնման արարողությանը ներկա էին ֆակուլտետի դեկանը, ամբիոնների վարիչները, կրթական ծրագրերի ղեկավարները։ Նրանք իրենց բարեմաղթանքները հղեցին շրջանավարտներին՝ ընդգծելով նրանց հաջողությունները, ինչպես նաև նրանց առջև բացվող նոր հնարավորություններն ու կյանքի նոր փուլին պատրաստ լինելու կարևորությունը։
Ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ և մեծ ձեռքբերումներ մասնագիտական ոլորտում։ Նա շեշտեց, որ դիպլոմը ոչ միայն ավարտական փաստաթուղթ է, այլև անցած ուղու գնահատականը՝ նոր հնարավորությունների սկիզբը։