Նյութագիտություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
ԵՊՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կարգի համաձայն` «Քիմիա», «Ֆիզիկա» և հարակից մասնագիտությունների շրջանակում բակալավրի որակավորում ստացած դիմորդների ընդունելությունն անցկացվում է բանավոր քննությամբ` «Ընդհանուր քիմիա» կամ «Ընդհանուր ֆիզիկա» առարկաներից:
Մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել նյութագիտության ժամանակակից գիտատեխնիկական մակարդակին համապատասխան գիտելիքներով զինված, տնտեսության և գիտության տարբեր ոլորտներում այդ գիտելիքների կիրառման հմտություններով օժտված մասնագետներ, ուսանողներին տալ խոր գիտելիքներ նյութի բնույթի և կառուցվածքի դերի մասին, պատրաստել գործնական հմտություններով օժտված գիտատեխնիկական կադրեր՝ քիմիական, ռազմարդյունաբերական, համակարգչային տեխնիկայի, կենսաբժշկական նյութերի, էներգետիկայի, բնապահպանության և թիրախային այլ բնագավառներում աշխատելու համար, զարգացնել ուսանողների՝ գործնական խնդիրները քննադատաբար դիտարկելու, վերլուծելու, գնահատելու, մեկնաբանելու և դրանց արդյունքում լուծումներ, գիտական և ճարտարագիտական նախագծեր առաջադրելու, թիմի կազմում աշխատելու և ղեկավարելու կարողունակություններ:
Առավելությունները
«Նյութագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրով ուսանած մասնագետները կարող են աշխատանքի անցնել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա գիտական, գիտակրթական և արդյունաբերական ձեռնարկություններում, որոնք առնչվում են նյութագիտության ոլորտին։
Կարիերայի հնարավորությունները
ՀՀ-ում հնարավոր աշխատավայրերն են ԵՊՀ ֆիզիկայի և քիմիայի ֆակուլտետները, ՀՀ ԳԱԱ-ի մի շարք ինստիտուտները և կենտրոնները (քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն, ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ և այլն), «PMI Science» գիտահետազոտական կենտրոնը, «CANDLE» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը, ՀՀ մի շարք բուհեր (Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայ-ռուսական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և այլն), Հայաստանի ատոմային էլեկտրակայանը, «ՍԻՆՈՓՍԻՍ Արմենիա» ՓԲԸ-ն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Սոթքի հանքավայրը, Չարենցավանի հաստոցաշինական գործարանը, ոլորտի նորաստեղծ (հնարավոր) կազմակերպությունները:
Կոնտակտներ
Կրթական ծրագրի ղեկավար՝ Ա. Գալստյան
(+374 60) 710 401
a_galstyan@ysu.am