Ցենտրիֆուգներ

Կիրառվում է տարբեր ծավալի նմուշների որոշ ֆազերի անջատման համար (հեղուկ-հեղուկ, պինդ-հեղուկ)։
Ֆազ-կոնտրաստային մանրադիտակ

Ֆազ-կոնտրաստային մանրադիտակը կարևոր է կենսաբանության մեջ: Այն բացահայտում է բազմաթիվ բջջային կառույցներ, որոնք անտեսանելի են պայծառ դաշտի մանրադիտակով և տեսանելի են դառնում, երբ արտացոլվում են տարբեր պայծառության տատանումների ներքո:
Ֆլյուորեսցենտ մանրադիտակ

Հնարավորություն է տալիս ստանալու ընդլայնված պատկեր՝ օգտագործելով նմուշի գրգռված ատոմների և մոլեկուլների լուսարձակումը: Լայնորեն օգտագործվում է նյութագիտության և կենսաբժշկական ոլորտներում:
Ֆլյուորեսցենտային մանրադիտակ

Տրինօկուլյար ֆլուորեսցենտային մանրադիտակ: Սարքն ունի էներգախնայողության ռեժիմ, հագեցած է LED լամպով. 3 Վտ կարգավորվող Köhler NeoLED դիասկոպիկ լուսավորում՝ ներքին 100-240 Վ հոսանքի սնուցմամբ: NeoLED-ը թույլ է տալիս ստանալ ավելի մեծ ապերտուրաներ և օպտիկայի դիֆրակցիայի տեսական սահմանին շատ մոտ ու ավելի բարձր թույլտվությամբ պատկերներ:
Համալրված է կարգավորվող արգելակով` նմուշի և օբյեկտիվների վնասվելը կանխելու համար:
6 դիրքով պտտվող ֆլուորեսցենտային կցորդը ապահովված է 100 Վտ հզորությամբ HBO սնդիկային լամպի լույսի աղբյուրով՝ հզոր լույսի լայն սպեկտրի համար:
Մանրադիտակը հագեցած է 6 մեգապիքսել տեսախցիկով։
Օբյեկտիվներ՝ 4x, 10x, 20x, 40x, 100x։ Ֆիլտրեր՝ AS; DS; I3 S; N2, 1 S (blue, green, V, UV)։
Ֆոտոսինթեզի շարժական համակարգ

Ֆոտոսինթեզի շարժական համակարգը նախատեսված է բույսերի տերևներում ֆոտոսինթեզի և տրանսպիրացիայի ինտենսիվության չափման համար։