Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
051101.03.7 - Կենսաբանություն
Մասնագիտացումը՝
051101.03.7 - Ընդհանուր և մոլեկուլային գենետիկա
Շնորհվող որակավորումը՝
Կենսաբանության մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2022/2023
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Ընդունելությունը իրականացվում է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի (առկա ուսուցման ձևով) ընդունելության կարգի համաձայն, որը գտնվում է հետևյալ հղումով՝
2. Ծրագրի նպատակները
· ուսանողներին հաղորդել խորը մասնագիտական գիտելիքներ գենետիկայի հիմնարար և կիրառական ասպարեզներում, ունակ դարձնել գործնականում կիրառել գենետիկայի ժամանակակից մեթոդները,
· պատրաստել աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին համապատասխան մասնագետներ՝ գենետիկայի գիտական, կրթական և կիրառական ոլորտներում աշխատելու համար։

3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
- նկարագրելու բջջի կենսագործունեությունը կարգավորող գենետիկական մեխանիզմները, քրոմոսոմների կառուցվածքը, դրանց վերլուծության ժամանակակից մեթոդները,
- լուսաբանելու մոլեկուլային գենետիկայի հիմունքները, բույսերի, կենդանիների և մարդու գեների և գենոմների կառուցվածքը և գործունեությունը, քրոմոսոմային և գենային հիվանդությունների, վարքագծի, ծերացման և երկարակեցության գենետիկական մեխանիզմները, սահմանելու կենսաբժշկագիտության հիմնախնդիրները,
- լուսաբանելու գեների և գենոմների ուսումնասիրման ժամանակակից մեթոդները և գենետիկական տվյալների վիճակագրական մշակման հիմունքները,
- հիմնավորելու մուտագենեզի, էկոգենետիկայի և ֆարմակոգենետիկայի հիմնական դրույթները, նկարագրելու Հայաստանի էկոլոգիական խնդիրները,
- ներկայացնելու բջջային ու գենետիկական տեխնոլոգիաները, ռեկոմբինանտ ԴՆԹ-ի ստեղծման ձևերը և դրանց կիրառումը,
- ներկայացնելու գիտահետազոտական աշխատանքի արդյունքները սեմինարներին,
- լուսաբանելու բժշկակենսաբանության, նանոկենսաբանության, իմունաբանության, գենոմիկայի, ռադիոկենսաբանության, և սինթետիկ կենսաբանության, արդի հիմնախնդիրները, ինչպես նաև հետազոտությունների պլանավորման և արդյունքների վերլուծության սկզբունքները:
- ցուցաբերելու օտար լեզվով բնագիր մասնագիտական գրականությունից օգտվելու և մասնագիտական երկխոսություն վարելու կարողություն,
- ցուցաբերելու համակարգչային ծրագրերից օգտվելու կարողություն, ստեղծելու մասնագիտական խնդիրների լուծման համար տվյալների համակարգչային հենքեր,
- գնահատելու ինքնածին և միջավայրի գենաթունային գործոններով մակածված ԴՆԹ-ի և քրոմոսոմների խաթարումներն ու ԴՆԹ-ի մեթիլացումը in vitro և in vivo, գործնականում կիրառելու կենսաբազմազանության պահպանության սկզբունքները, օգտագործելու կենսաբանական գիտելիքները կենսաբժշկական խնդիրների լուծման համար,
- իրականացնելու պլազմիդների և ֆագերի ԴՆԹ-ի անջատում, տրանսֆորմացիա, տրանսդուկցիա և կոնյուգացիա, գեների քարտեզավորում մանրէների մոտ, բույսերի գեների նույնականացում,
- կատարելու գեների նոքաուտ գենոմի սպեցիֆիկ լոկուսներում CRISPR-Cas9 գենոմի խմբագրման տեխնոլոգիայով,
- իրականացնելու գենետիկական տվյալների վիճակագրական վերլուծություն SPSS version 19 և STATGRAPHICS Centurion 16.2 ծրագրերով,
- գործնականում իրականացնելու հետազոտությունների արդյունքների կենսաչափում, մշակում և ներկայացում, ինչպես նաև բնագիտական տարբեր ասպարեզներում կենսաբանական տեխնոլոգիաների օգտագործում:
- օգտագործելու կրթության և գիտության ոլորտում ժամանակակից գիտական նվաճումներն ու տեղեկատվական տեխնոլոգիաները,
- կիրառելու ժամանակակից սարքավորումները, կենսաբանական պատկերները վերլուծող համակարգչային ծրագրերը և վիճակագրական փաթեթները մասնագիտական գործունեության մեջ,
- գործնականում իրականացնելու գիտական հետազոտությունների արդյունքների վերլուծություն, գիտական քննարկում և մասնագիտական էթիկայի նորմերի պահպանում:
4. Գնահատման ձևերը
1. դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում (2 ընթացիկ քննություն),
2. դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ,
3. կրթական ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում (ինքնուրույն աշխատանք),
4. կրթական ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին),
5. դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն),
6. ամբողջ դասընթացի (ուսումնական մոդուլի) եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի համար սահմանված կրթական վերջնադյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում:
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
1. եզրափակիչ գնահատումով,
2. առանց եզրափակիչ գնահատման,
3. առանց ընթացիկ քննությունների գնահատման,
4. ստուգարքային:
Դասընթացի գնահատման բաղադրիչները և դրանց հատկացվող միավորները (արտահայտված տոկոսներով) ընտրում է դասավանդող դասախոսը՝ ելնելով դասընթացի դասավանդման, ուսումնառության ձևերից ու ակնկալվող կրթական վերջնարդյունքների բնույթից, և հաստատում է ամբիոնը: Գնահատումների և քննությունների անցկացման ձևերը նշվում են տվյալ կրթական ծրագրի մասնագրում՝ դասընթացի համառոտագրում:

5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
«Ընդհանուր և մոլեկուլային գենետիկա» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել և զարգացնել կարիերան կենսաբանության ոլորտում գործող ձեռնարկություններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
Բուհեր և գիտահետազոտական ինստիտուտներ
· գիտական և ուսումնաօժանդակ լաբորանտներ,
· գիտաշխատողներ և դասախոսներ,
· ադմինիստրատիվ և ղեկավար պաշտոններ։
Բժշկա-գենետիկական, քրեագիտական լաբորասորիաներ և հիվանդանոցներ
· բժիշկ-գենետիկ,
· փորձագետ-գենետիկ,
· ադմինիստրատիվ և ղեկավար պաշտոններ:
Բնապահպանական կազմակերպություններ
· գենետիկ-թունաբան,
· ադմինիստրատիվ և ղեկավար պաշտոններ:
Սննդամթերքի արտադրության կազմակերպություններ
· գենետիկ-թունաբան,
· լաբորատորիայի ղեկավար:
Հնարավոր աշխատավայրերն են. ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոն, բուհերի համապատասխան ամբիոնները, գիտահետազոտական ինստիտուտները, գիտա-արտադրական հաստատությունները: Ստորև ներկայացվում են Հայաստանի
Հանրապետությունում կենսաբանության ոլորտում գործող որոշ ձեռնարկություններ և դրանց գործունեության ոլորտը.
Բուհեր
· Երևանի պետական բժշկական համալսարանի համապատասխան ամբիոններ,
· Երևանի պետական մանկավարժական համալսարանի համապատասխան
· ամբիոններ,
· Հայաստանի պետական ագրարային համալսարանի համապատասխան
· ամբիոններ,
· Հայ-Ռուսական (Սլավոնական) պետական համալսարան,
Գիտահետազոտական ինստիտուտներ
· ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ,
· ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական քիմիայի ինստիտուտ,
· ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտ,
Բժշկա-գենետիկական, քրեագիտական լաբորատորիաներ և հիվանդանոցներ (համապատասխան ուղղվածությամբ լաբորատորիաներ).
Բնապահպանական կազմակերպություններ (համապատասխան ուղղվածությամբ լաբորատորիաներ).
Սննդամթերքի արտադրության կազմակերպություններ (համապատասխան ուղղվածությամբ լաբորատորիաներ):
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոնի կամ այլ բնագիտական հետազոտական ինստիտուտների ասպիրանտուրայում:

6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
· ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լաբորատորիաներ,
· ուսումնական աուդիո- և տեսանյութեր,
· համացանցում տեղադրված տվյալների բազաներ:

7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակ, հաստատված 2016 թ.-ի հուլիսի 7-ի՝ ՀՀ Կառավարության N 714-Ն որոշմամբ։
ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 30-ի որոշումը ՀՀ որակավորումների «Կենսաբանություն» ոլորտային շրջանակը հաստատելու մասին:
Ծրագրային այլ կողմնորոշիչներ
The University of Edinburgh, Master Degree Programme Quantitative Genetics and Genome Analysis;
The University of Sheffield, Master Degree Programme Human and Molecular Genetics;
Ludwig Maximilian University of Munich, Master Degree Programme Molecular and Cellular Biology;
Friedrich Schiller University Jena, Master Degree Programme Molecular Life Sciences and Master Degree Programme Molecular Medicine:

8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· ընդհանուր և մոլեկուլային գենետիկայի ոլորտում հետազոտությունների իրականացման հմտություն,
· ուսանողների գիտահետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
· օտար լեզվի իմացություն ակադեմիական մակարդակով։
ՏՀՏ կիրառություն
· համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ:
Այլ կարողություններ
· դասընթացներ կազմելու, կրթական վերջնարդյունքներ սահմանելու, դասավանդման և գնահատման եղանակներ ճիշտ ընտրելու գիտելիքներ,
· դասընթացի նյութերը արդյունավետ կազմելու կարողություն (դասընթացներ, տեղեկագրեր, ձեռնարկներ և այլն), ուսանողների հետաքրքրությունն ու ներգրավվածությունը ապահովելու ունակություն,
· ժամանակի պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողությունները և գիտելիքները ըստ ոլորտների
· ընդհանուր և մոլեկուլային գենետիկայի հիմնական դրույթների և արդի զարգացումների մասին գիտելիքներ,
· բույսերի, կենդանիների և մարդու գենոմների կառուցվածքի, գեների տեղակայման, կառուցվածքի և էքսպրեսիայի ուսումնասիրման ժամանակակից նվաճումների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· վարքագծի, ծերացման և երկարակեցության, հիվանդությունների, գենետիկական մեխանիզմների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· էկոլոգիական գենետիկայի, մուտագենեզի և ֆարմակոգենետիկայի վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· գենետիկական ու բջջային տեխնոլոգիաների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· կենսաբանության, բժշկության, բնապահպանության, գյուղատնատեսության և քրեագիտության մեջ գենետիկայի ժամանակակից մեթոդների կիրառման մասնագիտական գիտելիքներ,
· փորձարարական մեթոդների, լաբորատորիայում անվտանգ աշխատելու կանոնների իմացություն, փորձարարական աշխատանքների պլանավորման և համակարգչային ծրագրերի օգտագործմամբ գենետիկական տվյալների վերլուծության և ամփոփելու կարողություն,
· գենետիկայի ասպարեզում հետազոտական աշխատանքների կազմակերպման և իրականացման կարողություն:
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում կենսաբանական գիտությունների ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման կազմակերպման և իրականացման առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ գենետիկայի ոլորտում:
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
· ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։