Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
  3. Կենսաբանության ֆակուլտետ
  4. Հիմնարար և կիրառական ֆիզիոլոգիա
  5. Կրթական ծրագրի մասնագիրը

Հիմնարար և կիրառական ֆիզիոլոգիա

Մագիստրոսական ծրագիր
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր
  • Ուսումնական պլան
  • Մասնագիր
  • Ընդունելություն
  • Կրթաթոշակ
  • Դասախոսներ
  • Գործընկերներ
  • Գլխավոր
  • Ուսումնական պլան
  • Մասնագիր
  • Ընդունելություն
  • Կրթաթոշակ
  • Դասախոսներ
  • Գործընկերներ

Կրթական ծրագրի մասնագիրը

Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
051101.05.7 - Կենսաբանություն
Մասնագիտացումը՝
051101.05.7 - Հիմնարար և կիրառական ֆիզիոլոգիա
Շնորհվող որակավորումը՝
Կենսաբանության մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2024/2025
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
· բակալավրի դիպլոմ բնագիտական որևէ մասնագիտությամբ,
· բարձր գնահատականներ կենսաբանության, կազմաբանության, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի, առողջագիտության, արյունաբանության, բժշկության ոլորտներին առնչվող առարկաներից և համակարգչի իմացությունից,
· անգլերենի իմացություն եվրոպական լեզվական փաթեթի առնվազն B1 մակարդակով:
Ընդունելությունը կատարվում է հարցազրույցի հիման վրա:
2. Ծրագրի նպատակները
1. Զարգացնելու ուսանողների մասնագիտական կարողությունները հիմնարար և կիրառական ֆիզիոլոգիայի բնագավառում հիմնախնդիրները հասկանալու, մեկնաբանելու և վերլուծելու համար;
2. Օժտելու ուսանողներին ախտաբանական ֆիզիոլոգիայի, ախտաբանական անատոմիայի, իմունաբանության, հոգեֆիզիոլոգիայի, նյարդաֆիզիոլոգիայի, արյունաբանության, բնագավառներում համապատասխան գիտելիքներով և հմտություններով:
3. Զարգացնելու հմտություններ հետազոտական աշխատանքներ կատարելու բժշկակենսաբանական գիտությունների բանգավառում:
4. Ուսանողներին ունակ դարձնել առաջարկելու միջոցներ, որոնք կարող են շտկել տարբեր ծայրահեղ գործոններով հրահրված ախտաբանական իրավիճակները:
3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները

Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․

  1. Մասնագիտական գիտելիք և իմացություն
    1. Ներկայացնել և հիմնավորել օրգանիզմի, օրգան համակարգերի և հյուսվածքների ախտաբանական կազմաբանության և գործընթացների հիմնախնդիրները; Լուսաբանել մարդու պաշտ­պանական համակարգերի կազմավորվածության և գործունեության հիմնական մեխանիզմները, իմունային ռեակտիվության անցանկալի հետևանք­ների բջջային մեխանիզմները։
    2. Ներկայացնել մարդու ներարգանդային զարգացման հիմնական շրջանները, լուսաբանել մոր օրգանիզմի և պտղի միջև փոխազդեցությունները, ճանաչել և նկարագրել զարգացման բնածին արատները, նրանց ծագման պատճառները, անպտղության պատճառները և հաղթահարման ժամանակակից մեթոդները։
    3. Ներկայացնել և հիմնավորել արյան, արյունամակարդման, արյունաստեղծ համակարգերի գործառույթները; Ճանաչել և նկարագրել արյան հիվանդությունները և դրանց ծագման մեխանիզմները;
    4. Բացատրել հոգեֆիզիոլոգիական գործընթացների և վարքագծի ձևավորման, զարգացման և ուղեղային ապահովման մեխանիզմները: Քննարկել հոգեկան առողջության գլխավոր չափանիշները և հոգեկան գործունեության ախտաբանության հիմնական դրույթները, հոգեկանի ծագման հիմնական սկզբունքները, հոգեկան հիվանդությունների մեխանիզմները:
    5. Մեկնաբանել վարքագծի նեյրոնային մեխանիզմները, ռեֆլեքսների տեսակները, ուսուցման հիմնական տարատեսակները, տարբերակել բարձրագույն նյարդային գործունեության տիպերը;
    6. Քննարկել ֆիզիոլոգիական գործառույթների մեխանիզմները ծայրահեղ գործոնների` թրթռահարման, աղմուկի, թթվածնաքաղցի դեպքում;
    7. Ընտրել և բացահայտել տարբեր հիվանդությունների կանխարգելման և բուժման նպատակով օգտագործվող դեղաբույսերը:
    8. Որոշել տարբեր տեսակի գործունեության կատարման կենսաբանական գինը` կախված անձի անհատական առանձնահատկություններից:
  2. Գործնական մասնագիտական կարողություններ
    1. Տարբերակել հյուսվածքներում և օրգաններում տարբեր ախտաբանությունների դեպքում առաջացող ձևաբանական փոփոխությունները;
    2. Կատարել արյունաստեղծ, արյան և արյունամակարդման համակարգերի հետազոտություններ` այդ համակարգերում առկա ախտաբանական գործընթացները բացահայտելու նպատակով;
    3. Կիրառել տարբեր հոգեհուզական իրավիճակներում սիրտանոթային համակարգի գործառական վիճակի ցուցանիշների գրանցման և վերլուծման մեթոդները;
    4. Բացահայտել էթիկական խնդիրները բժշկության, հանրային առողջապահության և կյանքի վերաբերյալ գիտություններում: Տալ էթիկական որոշումներին ռացիոնալ հիմնավորում, վերլուծել և կիրառել «Բիոէթիկայի և մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագրի» էթիկական սկզբունքները:
    5. Կիրառել ֆիզիոլոգիական գործառույթների փոփոխությունների ուսումնասիրման մեթոդները ծայրահեղ գործոնների` թրթռահարման, աղմուկի, թթվածնաքաղցի դեպքում;
    6. Համեմատել օնտոգենեզի և ֆիլոգենեզի ընթացքում օրգանիզմի, օրգան համակարգերի կազմաբանական և գործառական առանձնահատկու-թյունները;
    7. Կիրառել նյարդահումորալ կարգավորման մեխանիզմների բացահայտման մեթոդները:
  3. Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
    1. Օգտվել տեղեկատվության աղբյուրներից, այդ թվում օտարալեզու (ինտերնետ ռեսուրսներ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ):
    2. Վերլուծել առկա խնդիրները և գնահատել դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները;
    3. Պատրաստել և ներկայացնել գիտական զեկուցումներ, հաշվետվություններ, վարել գիտական բանավեճեր;
    4. Աշխատել գիտահետազոտական խմբում` ձեռքբերած հմտությունները կիրառելով և փոխանցելով խմբի անդամներին:
    5. Պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը:
4. Գնահատման ձևերը
Գնահատումը ներառում է հետևյալ բաղադրիչները.
1. դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում (2 ընթացիկ քննություն),
2. դասընթացի (ուսում­նա­կան մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստու­գում­ներ,
3. կրթական ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յու­րաց­­­ման ստուգում և գնահատում (ինք­նուրույն աշխա­տանք),
4. կրթական ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխա­տան­քի կատարման գնահատում (հե­տազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին),
5. դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն),
6. ամբողջ դասընթացի (ուսումնական մոդուլի) եզրափակիչ գնահատում քննա­շրջա­նում, որը ենթադրում է դասընթացի համար սահ­ման­ված կրթական վերջնադյունք­ների ձեռքբերման մակարդակի գնահատում:
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատես­ված դաս­­­ըն­­թաց­ների (ուսում­նական մոդուլների) աշխատածա­վալից, պա­­­րապ­­մունքի ձևից, դասավանդ­ման մեթոդներից և հաշվի առ­նե­լով դաս­ընթացի կա­րևո­րու­թյունը ուսանողի մաս­նա­գի­տա­կան գի­տելիք­նե­րի և կարողու­թյուն­ների ձևա­վորման մեջ՝ դաս­ըն­թացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
1. եզրափակիչ գնահատումով,
2. առանց եզրափակիչ գնահատման,
3. առանց ընթացիկ քննությունների գնահատման,
4. ստուգարքային:
Դասընթացի գնահատման բաղադրիչները և դրանց հատ­կացվող միավորները (արտա­հայտված տոկոսներով) ընտրում է դասավանդող դասախոսը՝ ելնելով դաս­ընթացի դա­սա­վանդ­ման, ուսումնառության ձևերից ու ակնկալվող կրթա­կան վերջ­նարդ­յունքների բնույթից, և հաստատում է ամբիոնը: Գնահատումների և քննություն­ների անց­կաց­ման ձևերը նշվում են տվյալ կրթական ծրագրի մաս­նա­գրում՝ դասըն­թացի համառոտագրում:
5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
՛՛Հիմնարար և կիրառական ֆիզիոլոգիա՛՛ ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու և կարիերա զարգացնելու գիտության համապատասխան ոլորտներում, գիտահետազոտական ինստիտուտներում, ախտորոշիչ լաբորատորիաներում և նմանատիպ միջազգային կառույցներում, զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
Խորհրդատվական ընկերություններ
. Բժշկագիտության և դեղաբանության զարգացման ռազմավարությունների խորհրդատու։
Գիտահետազոտական ինստիտուտներ
. Թեմայի ղեկավար,
. Լաբորատորիայի ղեկավար,
. Աշխատող թիմի ղեկավար,
. Գիտաշխատող:
Հնարավոր աշխատավայրերն են. ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը, ՀՀ պետական ագրարային համալսարանը, ՀՀ պետական մանկավարժական համալսարանը, ՀՀ առողջապահության նախարարությունը, գիտահետազոտական ախտորոշիչ կենտրոնները, ակադեմիական, կլինիկական ոլորտների կառույցները:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը բարձրագույն կրթության երրորդ մակարդակում՝ կենսաբանության և բժշկակենսաբանության բնագավառում:
6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
· Ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լաբորատորիաներ,
· Էլեկտրոնային համացանցային, տպագիր, տեսաձայնային նյութեր,
. ինտերակտիվ ուսուցում:
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
· ՀՀ կառավարության 2016 թ. հուլիսի 7-ի N 714-Ն որոշումը ՀՀ որակավորումների ազգային շրջանակը հաստատելու մասին:
ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 30-ի որոշումը ՀՀ որակավորումների «Կենսաբանություն» ոլորտային շրջանակը հաստատելու մասին:
ԵՊՀ կրթական ծրագրերի մշակման ղեկավար ձեռնարկ, 2012 թ.:
ԵՊՀ կրթական ծրագրի մասնագրի լրացման ուղեցույց, 2016 թ.:
ԵՊՀ մագիստրոսի կրթական ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը, 2023 թ.:
«ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ», ՀՀ կառավարության որոշում (26 ապրիլի 2012 թվականի N 597 -Ն)։
8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· ուսանողների գիտահետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
· օտար լեզվի իմացություն ակադեմիական մակարդակով։
ՏՀՏ կիրառություն
· համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ:
Այլ կարողություններ
· դասընթացներ կազմելու, կրթական վերջնարդյունքներ սահմանելու, դասավանդման և գնահատման եղանակներ ճիշտ ընտրելու գիտելիքներ,
· դասընթացի նյութերը արդյունավետ կազմելու կարողություն (դասընթացներ, տեղեկագրեր, ձեռնարկներ և այլն), ուսանողների հետաքրքրությունն ու ներգրավվածությունը ապահովելու ունակություն,
· ժամանակի պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողությունները և գիտելիքները ըստ ոլորտների
· ՀՀ կենսաբանական հետազոտությունների ժամանակակից մեթոդների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· արյունաստեղծ, արյան և արյունամակարդման համակարգերի, արյան հիվանդությունների բուժման ժամանակակից ալգորիթմների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· ժամանակակից հոգեֆիզիոլոգիայի հիմնական դրույթների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· էլեկտրոֆիզիոլոգիական՝ ԷՈՒԳ-ի, ուղեղի հրահրված կենսահոսանքների, էլեկտրամկանագրի, էլեկտրաակնագրի, տոմոգրաֆիկ, մաշկ-գալվանական, արյունահոսքի դոպլերային մեթոդների և սարքավորումների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· ռենտգենոլոգիական, սիրտանոթային և շնչառական համակարգերի գործունեության ուսումնասիրության և ցուցանիշների համակարգչային գրանցման ժամանակակից մեթոդների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· տարբեր տարիքային խմբերի անձանց օրգանների, օրգան-համակարգերի կառուցվածքի և ֆիզիոլոգիական գործառույթների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· բարձրագույն նյարդային գործունեության առանձնահատկությունների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· իմուն համակարգի կառուցվածքի, իմուն պատասխանի ձևավորման հիմնական ուղիների, իմունականխարգելման, իմունոթերապիայի, թիրախային իմունակարգավորման վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· օրգանների տարբեր բջիջների և դրանց ածանցյալների բնականոն և փոփոխված գործառույթները և դրանց կառուցվածքի առանձնահատկությունների միջև եղած կապի վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· կնոջ վերարտադրողական համակարգի աշխատանքի ֆիզիոլոգիական ասպեկտների և այդ համակարգում տեղի ունեցող պաթոֆիզիոլոգիական փոփոխությունների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· անպտղության բուժման ժամանակ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների ճիշտ ընտրության, սերմի մշակման, սաղմերի զարգացման փուլերի տարբերակման վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում կենսաբանական գիտությունների ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման կազմակերպման և իրականացման առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ոլորտում:
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am