
Գենոմիկա և բժշկական բջջագենետիկա
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր: Հարցաշարը տեղադրված է «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
«Գենոմիկա և բժշկական բջջագենետիկա» ծրագրի նպատակներն են մասնագիտական խոր գիտելիքներ տալ գենետիկայի և գենոմիկայի հիմնարար և կիրառական ասպարեզներում ժամանակակից ձեռքբերումների, ինչպես նաև նոր մեթոդների և տեխնոլոգիաների վերաբերյալ, պատրաստել գիտական ուսումնասիրություններ կատարելու ունակ մասնագետներ, որոնք իրենց տեսական և գործնական հմտություններով կբավարարեն աշխատաշուկայի ժամանակակից պահանջները, ունակ կլինեն գործնականում կիրառելու գենետիկայի ժամանակակից մեթոդները, իրականացնելու մանկավարժական գործունեություն դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Առավելությունները
Ծրագիրը բաղկացած է ընդհանուր, մասնագիտական պարտադիր և կամընտրական դասընթացներից:
Մագիստրատուրայում ուսուցման ձևերը ներառում են ինչպես ավանդական (դասախոսություններ, լաբորատոր աշխատանքներ և սեմինարներ), այնպես էլ դասավանդման ժամանակակից (ինտերակտիվ) մեթոդներ:
ԵՊՀ-ի և Ենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի միջև կնքված պայմանագրով լավագույն ուսանողները կգործուղվեն Գերմանիա: Մագիստրատուրայի ուսանողները պրակտիկա են անցնում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բջջային տեխնոլոգիաների, մանրէների գենոմիկայի, մարդու գենոմիկայի լաբորատորիաներում, Վերարտադրողականության «Fertility center» կենտրոնում, «Դավիդյանց Լաբորատորիաներում»:
Կարիերայի հնարավորությունները
«Գենոմիկա և բժշկական բջջագենետիկա» կրթական ծրագրի շրջանավարտը պատրաստ է կրթությունը շարունակելու ԵՊՀ և այլ բուհերի (այդ թվում՝ օտարերկրյա) ասպիրանտուրայում:
Շրջանավարտները կկարողանան հաջողությամբ աշխատել ուսումնական և հետազոտական կառույցներում։