Միջմշակութային հաղորդակցություն (գերմաներեն)
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Կրթական ծրագրի ուսուցման ձևը առկա է, տևողությունը՝ 1,5 տարի, ուսման վարձը՝ 800 000 ՀՀ դրամ։ Շնորհվող որակավորումը՝ բանասիրության մագիստրոս։
Ծրագիրը բաղկացած է ընդհանուր և մասնագիտական պարտադիր ու կամընտրական դասընթացներից, որոնք նպաստում են գիտահետազոտական հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը:
Ընդունելության պահանջները
Ընդունելության քննություն անցկացվում է բանավոր ձևաչափով։ Հարցաշարին և ընդունելության վերաբերյալ այլ մանրամասների հնարավոր է ծանոթանալ «Ընդունելություն» բաժնում։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել գերմաներենի և միջմշակութային հաղորդակցության բնագավառի մասնագետներ, որոնք կկարողանան աշխատել թե՛ միջազգային կազմակերպություններում որպես թարգմանիչ, տարբեր ոլորտներին առնչվող տեքստեր վերլուծող և մեկնաբան, թե՛ կրթական ոլորտում (հանրակրթական դպրոցներում, բուհերում՝ համապատասխանաբար՝ որպես ուսուցիչ և դասախոս):
Առավելությունները
Մագիստրոսական ծրագրի շրջանավարտներն ունակ կլինեն գործածելու գերմաներեն բանավոր և գրավոր խոսքի գիտելիքներն ու հմտությունները միջմշակութային շփման տարբեր իրադրություններում:
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի ներկայացնելու գերմանական լեզվամշակույթին և լեզվամշակութային հաղորդակցության ոլորտին առնչվող խնդիրները, մեկնաբանելու միջմշակութային հաղորդակցման տեսության հիմնարար հասկացություններն ու գերմաներենի գործածության հիմնական օրինաչափությունները հաղորդակցության տարբեր իրադրություններում, նկարագրելու ուսումնասիրվող երկրի (Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա) հասարակական, քաղաքական, տնտեսական, պատմամշակութային զարգացման առանձնահատկությունները և ազգային ինքնության խնդիրները: Բացի դրանից՝ ուսանողն ունակ կլինի արժևորելու լեզվական և արտալեզվական տարբեր գործոնների դերը միջմշակութային հաղորդակցության ոլորտում, պարզաբանելու միջմշակութային տեքստերի կառուցման օրինաչափությունները և կիրառելու դրանք հաղորդակցական նպատակադրման իրացման համապատասխան արդյունքների ձեռքբերման համար: Ձեռք բերած գիտելիքների հիման վրա ուսանողը կկարողանա կատարել ինքնուրույն գիտահետազոտական աշխատանք միջմշակութային հաղորդակցության տեսության և հարակից լեզվաբանական այլ ոլորտներում, իրականացնել գերմաներեն միջմշակութային հաղորդակցությանն առնչվող գործնական պարապմունքներ, կատարել լեզվական նյութի զուգադրական քննություն գերմաներենում և հայերենում՝ վերհանելով տարաբնույթ տեքստերի լեզվամշակութային առանձնահատկությունները:
Կարիերայի հնարավորությունները
Վերոհիշյալ բաժնի շրջանավարտները հնարավորություն կունենան աշխատելու գերմանախոս երկրների դեսպանատներում, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության գրասենյակում, Գյոթեի անվան ինստիտուտի և կենտրոնների գրասենյակներում, գերմաներենի ուսուցիչների վերապատրաստման գերմանական գրասենյակներում, միջազգային կազմակերպություններում և ձեռնարկություններում («Siemens Energy Armenia», «Zeppelin Armenia», «DWV», «The Horeka Armenia»), ՀՀ պետական կառույցներում, մշակութային միություններում, հրատարակչություններում, գերմաներեն դասավանդելու կրթական տարբեր հաստատություններում:
Հարցերի դեպքում դիմել կրթական ծրագրի ղեկավար Գայանե Սավոյանին (էլհասցե՝ gayanesavoyan@ysu.am):