Միջմշակութային հաղորդակցություն (իսպաներեն)
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ուսման ձևը` առկա, տևողությունը` 3 կիսամյակ, ուսման վարձը` յուրաքանչյուր կիսամյակ 400 000 ՀՀ դրամ:
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կատարվում է բանավոր քննության հիման վրա: Հարցաշարը՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տալ հիմնարար գիտելիքներ միջմշակութային հաղորդակցության, թարգմանաբանության, հոգելեզվաբանության, գործաբանության, հանրալեզվաբանության և հարակից այլ գիտակարգերի հիմնախնդիրների վերաբերյալ, ապահովել հասարակական-քաղաքական, միջմշակութային, վարչագործարարական, իրավաբանական, դիվանագիտական, տուրիզմի և այլ ոլորտներում գործածվող իսպաներենի հիմնարար գիտելիքների, ինչպես նաև գրավոր և բանավոր թարգմանության հիմնախնդիրների ուսուցումը, որը հնարավորություն կընձեռի հաղորդակցության տարբեր ոլորտներում կատարելու իսպաներենից հայերեն և հայերենից իսպաներեն բազմաբնույթ թարգմանություններ։
Առավելությունները
ՀՀ-ում իսպաներենով նման մագիստրոսական կրթական ծրագիր իրականացվում է միայն ԵՊՀ-ում, որի շնորհիվ ծրագիրն ունի մրցակցային ակնհայտ առավելություններ:
Ծրագրի ուսանողների համար հասանելի են ուսումնառության տարբեր աղբյուրներ (մասնագիտական հարուստ գրականություն, էլեկտրոնային, համացանցային, տեսաձայնային տարբեր ռեսուրսներ): Ուսումնառության տարիներին ուսանողներին հնարավորություն է տրվում մեկ կիսամյակ սովորելու Իսպանիայի հեղինակավոր բուհերում՝ Մադրիդի Կոմպլուտենսե, Գրանադայի, Կադիսի, Վալենսիայի, Վալյադոլիդի և այլ համալսարաններում: Ծրագրի հաջող իրականացման համար կարևորվում են դասավանդման և ուսումնառության նորարարական եղանակները՝ հաղորդակցական, ինտերակտիվ մեթոդները և այլն:
Կարիերայի հնարավորությունները
«Միջմշակութային հաղորդակցություն՝ իսպաներեն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատատեղեր զբաղեցնել հետևյալ ձեռնարկություններում և կազմակերպություններում՝ բիզնես ոլորտի կազմակերպություններ, պետական և ոչ պետական կառույցներ, մշակութային միություններ, հրատարակչություններ, գործարար և ինովացիոն տեխնոլոգիաների հաղորդակցության տարբեր բնագավառներ, արտաքին տնտեսական կապերի գերատեսչություններ, արտասահմանում Հայաստանի ներկայացուցչություններ, տուրիստական կազմակերպություններ, նոտարական գրասենյակներ, դեսպանատներ և հյուպատոսություններ, միջազգային կազմակերպություններ, կրթական ոլորտ և այլն: